ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Երևանի Պետական Համալսարանի կազմում գործող ֆակուլտետ[1]:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ | |
---|---|
Երևանի պետական համալսարան | |
Անգլերեն անվանում | անգլ.՝ Faculty of Oriental Studies |
Նախկին անվանում | արևելագիտության ֆակուլտետ |
Հիմնադրում | 1940 |
Կայք | Ֆակուկտետի պաշտոնական կայք |
orient@ysu.am |
ՊատմությունԽմբագրել
Արևելագիտության առաջին դասախոսը գրականագետ և արևելագետ Գևորգ Ասատուրն էր, ով 1921 թվականին աշխատանքի է հրավիրվում որպես վրացերենի և Արևելքի գրականության դասախոս: 1923 թվականին Թավրիզից ԵՊՀ է հրավիրվում լեզվաբան Հրաչյա Աճառյանը: Նա դասավանդում է բազմաթիվ առարկաներ, այդ թվում` պարսկերեն, սանսկրիտ, պարսից լեզվի պատմություն և այլն: 1940 թվականին սեպտեմբերից Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվում է արևելյան բանասիրության ամբիոն: Նույն թվականին բացվում է նաև Արևելյան լեզուների և գրականության բաժինն իր երկու` իրանական և արաբական ճյուղերով: Որպես առանձին կառույց` Արևելագիտության ֆակուլտետը կազմավորվում է 1968 թ-ին: Ֆակուլտետի ղեկավարությունը ստանձնում է պրոֆեսոր Գեորգի Նալբանդյանը: Նախնական շրջանում ֆակուլտետն ունեցել է մասնագիտական երկու ամբիոն` Արևելյան բանասիրության և Արևելքի պատմության:
Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել արտասահմանյան արևելագիտական նշանավոր կենտրոնների հետ՝ Իրանի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի համալսարանների համապատասխան ամբիոնների և առանձին գիտնականների հետ: Ֆակուլտետը համագործակցում է նաև Մատենադարանի, Իրանագիտական կովկասյան կենտրոնի, «Իրան-Նամե» արևելագիտական հանդեսի և արևելագիտական այլ կենտրոնների հետ[2]:
ԱմբիոններԽմբագրել
Ներկայումս Արևելագիտության ֆակուլտետում գործում են Իրանագիտության, Արաբագիտության և Թյուրքագիտության ամբիոնները: Արևելագիտության ներկայիս պահանջներին համապատասխան` ֆակուլտետում ուսումնասիրվում են նաև հնդկերեն, աֆղաներեն, սանսկրիտ, բելուջերեն, քրդերեն և եբրայերեն[3]: