Զոհրաբ Մնացականյան

հայ դիվանագետ, քաղաքական գործիչ

Զոհրաբ Հրաչիկի Մնացականյան (մարտի 20, 1966(1966-03-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Հայաստանի արտաքին գործերի նախարար (2018-2020)։

Զոհրաբ Մնացականյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1966(1966-03-20) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Մանչեսթերի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի արտաքին գործերի նախարար
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ
 Zohrab Mnatsakanian Վիքիպահեստում

Ծննդյան թիվ ու վայր խմբագրել

Ծնվել է 1966 թվականի մարտի 20-ին Երևանում, Հայաստան։

Կրթություն խմբագրել

1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։

1989 թ. - Ակադեմիական ստաժ և աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։

1991 թ. - Մագիստրոսի աստիճան արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։

1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. - Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան
  • 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
  • 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում Հայաստանի դեսպանություն
  • 1997 թ. - Հայաստանի Վարչապետի օգնական, Երևան, Հայաստան
  • 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան
  • 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան
  • 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երևան, Հայաստան
  • 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնև, Շվեյցարիա)։
  • 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից[1]։
  • 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)[2]։
  • 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից[3]։
  • 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[4]։
  • 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[5]։
  • 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)[6]։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից[7]։
  • 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար[8]։
  • 2020 թվականի նոյեմբերի 16-ին ազատվել է աշխատանքից[9][10]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Աղբյուրներ խմբագրել

Նախորդող
---
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Զոհրաբ Մնացականյան

2002 - 2008
Հաջորդող
Շառլ Ազնավուր
Նախորդող
----
Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Զոհրաբ Մնացականյան

2002 - 09 հունիսի 2008
Հաջորդող
Շառլ Ազնավուր
Նախորդող
Քրիստիան Տեր-Ստեփանյան
Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Զոհրաբ Մնացականյան

09 հունիսի 2008 - 15 սեպտեմբերի 2011
Հաջորդող
Արմեն Պապիկյան
Նախորդող
Կարինե Ղազինյան
ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Զոհրաբ Մնացականյան

2011 թ. սեպտեմբերի 15 - 22 ապրիլ 2014 թ.
Հաջորդող
Կարեն Նազարյան
Նախորդող
Կարեն Նազարյան
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Զոհրաբ Մնացականյան

ապրիլի 22, 2014 - մայիսի 12, 2018
Հաջորդող
2018
Նախորդող
Էդվարդ Նալբանդյան
ՀՀ արտաքին գործերի նախարար
Մայիսի 12, 2018 - Նոյեմբերի 16, 2020
Հաջորդող
Արա Այվազյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Զ. Մնացականյանին Շվեյցարիայի համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ու Ժնեվի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին
  2. Զ. Մնացականյանին Եվրոպաի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին
  3. Զ. Մնացականյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին
  4. Զ. Մնացականյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին
  5. Զ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Զ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  8. «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  9. «Զոհրաբ Մնացականյանն ազատվել է աշխատանքից». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  10. Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
  11. Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին