Աշոտ Գալոյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Կարլենի Գալոյան (հունիսի 9, 1956(1956-06-09), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Աշոտ Գալոյան
Ծնվել էհունիսի 9, 1956(1956-06-09) (67 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1979)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (1985)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

Գիտամանկավարժական գործունեությունը խմբագրել

  • 1985-1987 թթ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս։
  • 1987-1988 թթ. - հետազոտող գիտաշխատող և դասախոս ԱՄՆ-ի Միչիգանի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարաններում։
  • 1988-1993 թթ. - ԵՊՀ պատմության ֆակուլտետի քաղաքական պատմության ամբիոնի դոցենտ։
  • 1993-1995 թթ. - ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքագիտության և արդի պատմության ամբիոնների պրոֆեսոր։
  • 1995-1997 թթ. - Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պատմության ֆակուլտետի և Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի հրավիրված դասախոս։
  • 1997-2006 թթ. - «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոֆեսոր։
  • 1997-2006 թթ. - ԵՊՀ դոցենտ։

Քաղաքական գործունեությունը խմբագրել

1999 թ. նոյեմբերի 5-ին ընտրվել է երկրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Անկուսակցական։ Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԳՌԵԿՕ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար։

Դիվանագիտական ծառայությունը խմբագրել

  • 2003-2006 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։
  • 2006-2012 թթ. - Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2011 թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
  • 2012 թ. մարտի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
  • 2014 թ. հունվարի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
  • 2014 թ. հունվարի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[4]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք որդի։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և լեհերեն լեզուներին։

Նախորդող
-
Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Գալոյան

2006 - 19 հոկտեմբերի 2011
Հաջորդող
Արա Այվազյան
Նախորդող
-
Լատվիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Գալոյան

2006 - 23 մարտի 2012
Հաջորդող
Արա Այվազյան
Նախորդող
-
Էստոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Գալոյան

2006 - 23 մարտի 2012
Հաջորդող
Արա Այվազյան
Նախորդող
Աշոտ Հովակիմյան
Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Գալոյան

2006-25 հունվարի 2014
Հաջորդող
Էդգար Ղազարյան
Նախորդող
Աշոտ Եղիազարյան
Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Գալոյան

2006 - 26 նոյեմբերի 2013
Հաջորդող
ներկայոմս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել