Արմելլա Շաքարյան

հայ դիվանագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմելլա Ռուբենի Շաքարյան (մայիսի 10, 1972(1972-05-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (27.01.2021):

Արմելլա Շաքարյան
Ծնվել էմայիսի 10, 1972(1972-05-10) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1996) և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (2000)
Մասնագիտությունդիվանագետ

Կենսագրություն խմբագրել

Արմելլա Շաքարյանը ծնվել է 1972 թվականի մայիսի 10-ին, Երևանում։ 1990-1996 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, 2000 թվականին ուսանել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում (Բոստոն, ԱՄՆ), 2005 թվականին՝ Դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտում (Կահիրե, Եգիպտոս)[1]։

1995-1997 թվականներին Երևանի նախագծային ինստիտուտում եղել է թարգմանիչ, 1997-1999 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի կցորդ, 1999-2000 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի 3-րդ քարտուղար, 2001-2004 թվականներին՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, 2004-2006 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 2-րդ քարտուղար, 2006-2010 թվականներին՝ ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոս, 2013-2015 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 1-ին քարտուղար, 2015-2018 թվականներին՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության 1-ին քարտուղար, 2018-2021 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի վարիչ։ 2021 թվականի հունվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)[2]։ 2021 թվականի օգոստոսի 24-ին, համատեղության կարգով, նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Պանամայի Հանրապետությունում, Նիկարագուայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում, Էլ Սալվադորի Հանրապետությունում և Բելիզում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)[3]։

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։

Ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել