Ալիս Համիլթոն (փետրվարի 27, 1869(1869-02-27)[2][3][4][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 22, 1970(1970-09-22)[2][3][4][…], Hadlyme North Historic District, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[5]), ամերիկացի բժիշկ, հետազոտող գիտնական, և հեղինակ, ով պրոֆեսիոնալ առողջապահության ոլորտում հայտնի է որպես առաջատար փորձագետ, և պրոֆեսիոնալ թունագիտության ոլորտում որպես ռահվիրա։

Ալիս Համիլթոն
Alice Hamilton
Ծնվել է1869.02.27
Մանհեթեն, նյու Յորք Սիթի, ՄՆ
Մահացել է197.09.22
Հեդլիմ, Կոնեկտիկուտ
Բնակության վայր(եր)Hull House?[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
ՄասնագիտությունՊրոֆեսիոնալ առողջություն, թունագիտություն
Հաստատություն(ներ)Նորթվեսթերնի Կանանց Բժշկական համալսարան, Բորբոքային հիվանդությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտաշխատանքի հիգիենա[1]
Ալմա մատերՄիչիգանի համալսարան (1893)[1], Լայպցիգի համալսարան (1896), Ջոնս Հոփքինսի համալսարան, Միչիգանի համալսարանի բժշկական դպրոց, Օրիորդ Փորթերի դպրոց[1] և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1891)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարԿարա Լեներ
ՊարգևներԱլբերտ Լասկերի Հասարակական ծառայության մրցանակ
 Alice Hamilton Վիքիպահեստում

Համիլթոնը ուսում է ստացել Միչիգանի Բժշկական համալսարանում։ 1897 թվականին Նորթվեսթերնի Կանանց բժշկական համալսարանում դարձել է պաթոլոգիայի պրոֆեսոր։ 1919 թվականին դարձել է առաջին կինը, ով ուղարկվել է Հարվարդի համալսարանի ֆակուլտետում սովորելու։

Նրա գիտական հետազոտությունը կենտրոնացված էր հիվանդությունների ուսումնասիրման և արդյունաբերական մետաղների ու քիմիական բաղադրությունների վտանգավոր ազդեցության վրա։ Ի հավելումն իր գիտական աշխատանքի, Համիլթոնը սոցիալ-բարեկեցության բարեփոխիչ էր, մարդասեր, խաղաղության ակտիվիստ և 1887-1919 թվականներին Չիկագոյի Հուլ Հաուսում մշտական կամավոր։ Նա ստացել է բազմաթիվ պարգևներ ու մրցանակներ, դրանցից ամենացայտունը «Ալբերտ Լասկերի Հասարակական ծառայության մրցանակ» պարգևն էր՝ հանրային ծառայության նվիրվածության համար։

Վաղ կյանքն ու ընտանիքը խմբագրել

Ալիս Համիլթոնը` Մոնթգոմերի Համիլթոնի (1843-1909) և Գերթրուդ Համիլթոնի (1840-1917) երկրորդ երեխան, ծնվել է 1869 թվականի փետրվարի 27-ին Մանհեթենում, Նյու Յորք Սիթիում[6]։ Նա ապաստարանային մանկությունն անցկացրել է Ֆորտ Վեյնի, Ինդիանայի մեծ ընտանիքում, որտեղ նրա պապիկ իռլանդացի ներգաղթյալ Ալան Համիլթոնը բնակեցվել է 1832 թվականին։ Նրա պապիկը ամուսնացել է 1828 թվականին Էմերին Հոլմանի՝ Ինդիանայի Գերագույն Դատարանի դատավորի դստեր՝ Ջեսսի Լինչ Հոլմանի հետ, և դարձել Ֆորտ Վեյնի հաջողակ գործարար և մտածող։ Ֆորտ Վեյն քաղաքի մեծ մասը կառուցված էր այն երկրում, որը ժամանակին պատկանում էր նրան։ Ալիսը մեծացել է Համիլթոն ընտանիքի մեծ կալվածքում, որը Ֆորտ Վեյնի կենտրոնում երեք հարկանի շենք էր[7][8]։ Համիլթոն ընտանիքը նաև անցկացրեց շատ ամառներ Միչիգանի Մակինակ Կղզի քաղաքում։ Համիլթոն մեծ ընտանիքի երկրորդ և երրորդ սերունդները, որոնց մեջ էր մտնում Ալիսի ընտանիքը, ինչպես նաև նրա մորեղբայրներն ու հորեղբայրները, մորաքույրներն ու հորաքույրները, և զարմիկները, մեծամասամբ ապրում էին ժառանգություն ստացած ունեցվածքի հաշվին։

Ալիսի հայրը՝ Մոնտգոմերի Համիլթոնը, հաճախում էր Պրինսթոնի համալսարան և Հարվարդի Իրավաբանական դպրոց։ Նա նաև սովորեց Գերմանիայում, որտեղ հանդիպեց շաքարավազ ներմուծող հարուստի դստերը՝ Գերթրուդ Փոնդին։ Նրանք ամուսնացան 1866 թվականին։ Ալիսի հայրը Ֆորտ Վեյնում դարձավ նպարեղենի մեծածախ բիզնեսի ընկերության համագործակից, բայց ընկերությունը 1885 թվականին լուծարվեց և հեռացավ հասարակական կյանքից։ Չնայած որ բիզնեսը ընտանիքին պատճառեց ֆինանսական կորուստ, Ալիսի ազնիվ մայրը՝ Գերթրուդը, Ֆորտ Վեյնի հասարակության մեջ ակտիվ մնաց[9]։

Ալիսը հինգ քույրերի ու եղբայրների մեջ, երեք քույրերից՝ Էդիթի, Մարգարեթի, Նորայի և Արթուր եղբորից հետո երկրորդ երեխան էր, բոլորն էլ մեկը մյուսին լրացնում էին իրենց պատվարժան ոլորտներում։ Աղջիկները ողջ մանկության տարիներին միասին էին և միասին ստեղծում էին իրենց մասնագիտական կարիերան։ Էդիթը (1867-1963), ով Բալթիմորի Բրայան Մոր դպրոցում աշխատում էր որպես ուսուցչուհի և տնօրեն, դարձավ կլասիցիստ և հռչակավոր էսսեների հեղինակ, և նրա գրքերը հին հունարեն և հռոմեական քաղաքակրթությունների համար դարձան լավ վաճառվող գրքեր։ Մարգարեթը (1871-1969), իր քույր էդիթի նման, դարձավ ուսուցչուհի և տնօրեն Բրայան Մոր դպրոցում։ Նորան (1873-1945) նկարիչ էր, ապրում և աշխատում էր Հուլ Հաուսում։ Արթուրը (1886-1967), Համիլթոն կրտսեր եղբայրը, դարձավ գրող, իսպաներեն լեզվի պրոֆեսոր, և Ուրբանա-Շամպայնում Իլինոյսի համալասարանի օտար լեզուների բաժնում դեկանի օգնական։ Արթուրը միակ ամուսնացածն էր, նա և իր կինը՝ Մերի (Նիլ) Համիլթոնը, երեխաներ չունեին։

 
Համիլթոն քույրերը՝ Էդիթը, Ալիսը, Մարգարեթն ու Նորան
 
Համիլթոնը 1893 թվականին, 24 տարեկան հասակում, Միչիգանի Բժշկական համալսարանի ավարտական տարվա ընթացքում:
 
Թեոդաթ Պապը, Ալիս Համիլթոնը և ուսանող Ագնես Համիլթոնը, 1888 թվական: Օրիորդ Փորթերի Պատվավոր դպրոց:

Կրթություն խմբագրել

Համիլթոն ծնողների երեխաները կրթություն ստացել են տանը վաղ տարիքից սկսած։ Հետևելով Համիլթոն ընտանիքի կանանց ավանդույթներին, Ալիսը սկզբնական կրթությունն ավարտեց Կոնեկտիկուտի Ֆարմինգթոն քաղաքի Օրիորդ Պորտերի Երիտասարդ կանանց ավարտական դպրոցում 1886-1888 թվականներին։ Բացի Ալիսից, նրա երեք մորաքույրները, երեք զարմիկները և բոլոր երեք քույրերը դպրոցի սաներ էին։

Չնայած Համիլթոնները Ֆորտ Վեյնում ապրում էին արտոնյալ կյանքով, նա տենչում էր աշխարհին օգտակար ծառայություններ մատուցել և ընտրեց բժշկությունը որպես ֆինանսական աջակցության ձև։ Համիլթոնը, ով շատ ընթերցասեր էր, նաև գրական ոգեշնչման ազդեցություն ունեցավ Ալիսի վրա բժիշկ դառնալու համար, նույնիսկ այն դեպքում, երբ նա դեռևս չէր ստացել որևէ գիտական կրթություն. «Ես կուզեի լինել Թեհրանում բժշկական առաքելություն իրականացնող՝ հիացած լինելով Պարսկաստանի The Merv Oasis տեսարանով։ Ես կասկածներ ունեի, արդյոք երբևիցե կարող էի լինել լավագույն իրական առաքելություն իրականացնող, բայց եթե կարողանայի հոգ տանել հիվանդների մասին, փոխարենը դա կլիներ»[10]։

Կոնեկտիկուտի դպրոցից Ինդիանա վերադառնալուց հետո, Համիլթոնը Ֆորտ Վեյնի բարձրագույն դպրոցի ուսուցչի կողմից սովորեց գիտություններ և մեկ տարի էլ Ֆորտ Վեյնի Բժշկական քոլեջում սովորեց անատոմիա նախքան Միչիգանի Բժշկական համալսարան ընդունվելը 1892 թվականին։ Այնտեղ նա ուներ հրաշալի տղամարդկանց խմբի կողմից ուսում ստանալու հնարավորություն, որոնք էին՝ Ջոն Յակոբ Աբելը (դեղագործություն), Վիլիամ Հենրի Հոուելը (ֆիզիոլոգիա), Ֆրեդերիկ Ջորջ Նովին (մանրէաբանություն), Վիկտոր Վոգամը (կենսաքիմիա) և Ջորջ Դոք (ընդհանուր բժշկություն)։ Ուսման վերջին տարների ընթացքում նա ծառայել է Բժիշկ Դոքի անձնակազմում՝ շրջելով ամենուրեք և խոսելով կլինիկական լաբորատորիաների պատմութան ու աշխատանքների մասին[11]։ 1893 թվականին Համիլթոնն համալսարանում արժանացավ բժշկական աստիճանի[12]։

 
Ալիս Համիլթոնը անատոմիյի դասին, 1839 թվական

1893-94 թվականներին բժշկական դպրոցն ավարտելուց հետո Համիլթոնն ավարտեց պրակտիկան Ռոքսբուրի Նոր Անգլիայի Կանանց և երեխաների հիվանդանոցում և Մինեապոլիսի Հյուսիս-արևմտյան շրջանի Կանանց և երեխաների հիվանդանոցում։ Ռոքսբուրը Բոստոնի արվարձանային թաղամաս էր, որտեղ նվաճեց որոշ կլինիկական փորձառություն[13]։ Համիլթոնն արդեն որոշել էր, որ հետաքրքրվում էր բժշկական գործունեություն ծավալելու մասին, մ և 1895 թվականի փետրվարին վերադարձավ Միչիգանի համալսարան սովորելու մանրէաբանության որպես շրջանավարտ և Ֆրեդերիկ Ջորջ Նովիի լաբորատորիայի մշտական ասիստենտ։ Նա նաև սկսեց հետաքրքրվել հանրային առողջության մասին։

1895 թվականի աշնանը Ալիսն ու իր ավագ քույր Էդիթը ճամփորդեցին Գերմանիա։ Ալիսը ծրագրում էր սովորել մանրէաբանություն և պաթոլոգիա Միչիգանի դասախոսի խորհրդով, մինչդեռ Էդիթը մտադիր էր սովորել դասական ուղղություններ և հաճախում էր դասախոսությունների։ Համիլթոն քույրերն առնչվեցին արտասահմանում սովորելու որոշակի բարդությունների։ Չնայած որ Ալիսին ողջունում էին Ֆրանկֆուրտում, Բեռլինում սովորելու նրա դիմումները մերժվում էին, և նա փորձեց որոշակիորեն կանանց իրավունքների դեմ նախապաշարմունք, երբ երկու քույրերը սովորում էին Մյունխենի ու Լայպցիգի համալսարաններում[14][15]։

Երբ Ալիսը 1896 թվականին վերադարձավ Միացյալ Նահանգներ, որոշեց մեկ տարով սովորել Ջոն Հոպկինսի Բժշկական համալսարանի ասպիրանտուրայում։ Այնտեղ Սիմոն Ֆլեքսների հետ աշխատեց պաթոլոգիական անատոմիայի ոլորտում։ Նա նաև հնարավորություն ուներ սովորելու Վիլյամ Հենրի Վելչի ու Վիլյամ Օսլերի մոտ։

Կարիերա խմբագրել

Վաղ տարիները Չիկագոյի Հուլ Հաուսում խմբագրել

1897 թվականին Համիլթոնն ընդունեց առաջարկ դառնալ Նորթվեսթերնի համալսարանի Կանանց Բժշկական դպրոցի պաթոլոգիայի պրոֆեոսոր։ Շուտով Չիկագո, Իլինոյս տեղափոխվելուց հետո, Համիլթոնը երկար ջանքեր գործադրեց դառնալ Հուլ Հաուսի մշտական անդամ, այդ կազմակերպությունը հիմնադրվել է սոցիալ բարեփոխիչ Ջեյն Ադամսի ու Էլեն Գեյթս Սթարի կողմից։ Մինչ Համիլթոնը օրվա ընթացքում սովորում և ուսումնասիրում էր բժշկական դպրոցը, նա ակտիվ կյանք էր պահպանում Հուլ Հաուսում, առկա դասեր էր անցնում 1897-1919 թվականներին[16]։

Համիլթոնը դարձավ Ջեյն Ադամսի անձնական բժիշկը, և կամավոր կերպով Հուլ Հաուսում սկսեց սովորել անգլերեն լեզու և արվեստ։ Նա նաև ղեկավարում էր տղամարդկանց սուսերամարտի ու մարմնամարզության ակումբները, աշխատեցնում էր երեխաների կլինիկա, և այցելում էր հիվանդներին իրենց տներում[17]։ Հուլ Հաուսի մյուս բնակիչների թվում էին Ալիսի քույր Նորան և նրա ընկերներ Ռեյչլն ու Վիկտոր Յարոսսը։ Չնայած Համիլթոնը հեռացավ Չիկագոյից 1919 թվականին, երբ ընդունեց Հարվարդի Բժշկական քոլեջում պրոֆեսորի օգնականի պաշտոնը, վերադարձավ Հուլ Հաուս և մնաց այնտեղ մի քանի ամիս, մինչև 1935 թվականին Ջեյն Ադամսի մահը։

Հուլ Հաուսում նրա համագործակցության ու աշխատանքի և աղքատ հասարակության հետ կողք կողքի ապրելու ընթացքում, Համիլթոնը ականատես եղավ այնպիսի ազդեցությունների, ինչպես վտանգավոր առևտրականներն ունեին բանվորների առողջության վրա կարբոնային միաօքսիդից անպաշտպանությունը, որը տանում էր դեպի թունավորում։ Որպես արդյունք, նա մեծապես սկսեց հետաքրքրվել բանվորներին բախված խնդիրներով, հատկապես վնասվածքներով ու հիվանդություններով[18]։ Այդ փորձառությունը Համիլթոնի համար խթան առաջացավ սկսել ենթադրել, թե ինչպես միացնել բժշկական գիտությունների և սոցիալական բարեփոխումների իր հետաքրքրությունները՝ բարելավելու համար ամերիկացի բանվորների առողջությունը։

Երբ 1902 թվականին փակվեց Կանանց Բժշկական դպրոցը, Համիլթոնը Ինֆեկցիոն Հիվանդությունների ինստիտուտում դարձավ մանրէաբան՝ աշխատելով Լյուդվիգ Հեկտոենի հետ։ Այդ ժամանակահատվածում նա նաև ընկերացավ մանրէաբան Ռուդ Տունիկլիֆի հետ[19]։ Համիլթոնը բացահայտեց որովայնային տիֆի համաճարակը Չիկագոյում՝ նախքան արդյունաբերական հիվանդությունների բացահայտման իր հետազոտությունը։ Այս ոլորտում Համիլթոնի ուսումնասիրություններից մի քանիսը պարունակում էին տիֆի և թոքախտի պատճառի մոտեցումներ Հուլ Հաուսի համայնքում։ 1902 թվականին նրա աշխատությունը տիֆի վերաբերյալ Չիկագոյի Առողջապահական համակարգի կողմից տարավ դեպի գլխավոր սանիտարահիգիենիկ վարչության տեսուչի փոխարինման[20]։

Արդյունաբերական բժշկության ուսումնասիրությունը դարձել էր մեծապես կարևոր, որովհետև ուշ 19-րդ դարի Արդյունաբերական հեղափոխությունը աշխատավայրերում տարել էր դեպի նոր վտանգների։ 1907 թվականին Համիլթոնը սկսեց բացահայտել արտասահմանյան գրականության առկայությունը և նկատեց, որ արդյունաբերական բժշկությունը այնքան էլ չէր ուսումնասիրվել Ամերիկայում։ Նա ձեռնարկեց իրավիճակային փոփոխություն և 1908 թվականին հրատարակեց այդ թեմայով իր առաջին հոդվածը[21]։

Բժշկական հետազոտող խմբագրել

Համիլթոնը 1910 թվականին սկսեց հանրային առողջության և աշխատավայրի անվտանգությանը վերաբերող իր աշխատանքային երկար կարիերան, երբ Իլինոյսի նահանգապետ Չարլզ Դինին Իլինոյսի նոր ձևավորված հիվանդությունների վերահսկման խորհրդում նրան նշանակեց որպես բժիշկ-հետազոտող[22]։ Համիլթոնը ղեկավարում էր խորհրդի հետազոտական աշխատանքները, որոնք վերաբերում էին արդյունաբերական թունաքիմիկատներին, ինչպիսիք էին արճիճն ու այլ տոքսիններ[23]։ Նա նաև ղեկավարում էր «Իլինոյսի տեսություն»-ը, որը խորհրդի զեկույց էր, այն փաստահավաք զեկույց էր նյութերի արդյունաբերական ընթացքների հայտնագործությունների մասին, ինչն ազդում էր բանվորների վրա և տանում էր դեպի թունավորում և այլ հիվանդություններ։ Խորհրդի ջանքերը 1911 թվականին Իլինոյսում, 1915 թվականին Ինդիանայում, և այլ նահանգներում գոյություն ունեցող հիվանդությունների դիմաց հասան նրան, որ ըստ օրենսդրության բանվորները առաջին անգամ փոխհատուցում ստացան։ Նոր օրենքը գործատուներին թույլատրում էր նախազգուշացնող ապահով միջոցներ ձեռնարկել աշխատակիցներին պաշտպանելու համար։

1916 թվականին Համիլթոնը դարձել էր Ամերիկայում արճիճի թունավորման դեմ առաջատար հեղինակություն։ Հաջորդ տասնամյակում նա հայտնագործեց մի շարք թողարկումներ պետության և առողջապահական դաշնային կոմիտեի հանար։ Համիլթոնն իր հայտնագործությունները կենտրոնացրեց թունավոր քայքայիչ հիվանդությունների վրա, զննելով նյութերի այնպիսի ազդեցություններ, ինչպիսիք են անիլինային նյութերը, կարբոնային թթուները, սնդիկ, տետրաէթիլ նյութեր, ռադիում, բենզոլ, կարբոնային երկսուլֆիդ, ջրածնի սուլֆիդային գազեր։ 1925 թվականին Հասարակական առողջապահական ծառայության բենզինի նյութի օգտագործման վերաբերյալ խորհրդաժողովի ժամանակ նա վկայություն տվեց կապարի օգտագործման դեմ, և զգուշացրեց մարդկանց և շրջակա միջավայրի նկատմամբ դրա վտանգների մասին[24][25]։ Այնուամենայնիվ, բենզինի նյութը թույլատրվեց օգտագործել։ 1988 թվականին Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը գնահատեց, որ շուրջ 60 տարի 68 միլիոն երեխա տառապում էր արճիճի վառելիքի թունավորման հետևանքով[26]։

Սպիտակ կապարի և կապարի օքսիդի վերաբերյալ նրա աշխատությունը որպես ԱՄՆ-ի Աշխատավորական վիճակագրության բյուրոյի հատուկ հետազոտական աշխատանք, համարվում է «նշաձողային հետազոտություն»։ Հենվելով նախապես «կաշվե կոշիկի համաճարակաբանության» (անհատական այցելություններ տարբեր գործարաններ, բանվորների հետ հարցազրույցների անցկացում, և հավաքել մանրամասն տեղեկություններ թունավորում ստացած դեպքերի մասին) և թունաքիմիկատների արտակարգ իրավիճակների լաբորատորիայի վրա՝ Համիլթոնն ավարտեց մասնագիտական համաճարակաբանության և հիգիենայի բաժինը։ Նա Միացյալ նահանգներում նաև ստեղծեց արդյունաբերական բժշկության մասնագիտացված ճյուղ։ Նրա գյուտերը գիտականորեն համոզիչ էին, և ազդեցին առողջապահական բարեփոխումների նորացմանը, ինչը փոխեց օրենքը և ընդհանուր գործունեությունը աշխատողների առողջության որակը բարելավելու համար[27]։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան բանակը Համիլթոնին հանձնարարեց Նյու Ջերսիի ռազմամթերքի բաժնի ցուցարար աշխատակիցների հանելուկային վատառողջության խնդիրը լուծել։ Նա ղեկավարում էր այնպիսի թիմ, որի կազմում էր Հարվարդի Բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջորջ Մայնոտը։ Նա եզրակացրեց, որ բանվորները հիվանդացել էին պայթուցիկ քիմիական նյութի հետ շփումից։ Նա խորհուրդ տվեց բանվորներին կրել պաշտպանիչ հագուստ տեղափոխման ու յուրաքանչյուր փոխնորդի լվացման համար, այդպիսով խնդիրը լուծելով[28]։

Համիլթոնի ամենահայտնի հետազոտական աշխատանքն ընդգրկում էր ամերիկյան պողպատագործների կարբոնային մենօքսիդով, սնդիկով թունավորման և «աշխատանքնային մուրճի օգտագործումից ձեռքերի թուլացման» մասին հետազոտություններ։ ԱՄՆ-ի Աշխատավորական կուսակցության խնդրանքով նա նաև հայտնագործեց ուժգին պայթուցիկ նյութերի արդյունաբերութուն, որը Ինդիանայի Բեդֆորդ քաղաքում, կրաքար կտրողների, Մասաչուսեթսի Քուինսի և Վերմոնտի Բերի գրանիտի գործարաններում գերեզմանափորների մոտ թոքախտի արտասովոր բարձր առկայության համար հայտնի է որպես «մեռած մատների անեմիա»։ Համիլթոնը նաև Տուբերկուլոզից Մահացության գիտահետազոտական խորհրդի անդամ էր, ում ջանքերի շնորհիվ կատարվեցին բազմաթիվ ուսումնասիրություններ և արդյունաբերության մեջ լայնորեն կիրառվեցին բարեփոխումներ։

Կանանց իրավունքների ու խաղաղության ակտիվիստ խմբագրել

Հուլ Հաուսում գտնվելու տարիներին Համիլթոնն ակտիվ գործունեություն էր ծավալում կանանց իրավունքների և խաղաղության կողմնակիցների շարժման մեջ։ Նա Ջեյն Ադդամսի և Էմիլի Գրին Բոլչի հետ 1915 թվականին մասնակցեց Հաագայի Կանանց միջազգային խորհրդին[29], որտեղ էլ հանդիպեցին հոլանդացի խաղաղասեր, ֆեմինիստ և կանանց ընտրական հավասար իրավունքների շարժման մասնակից Ալետտա Յակոբսին[30][31]։ 1915 թվականի մայիսի 25-ին վերագտած պատմական տեսանյութը ցույց է տալիս Գերմանիա կատարած այցելության ժամանակ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասներում Ադդամսի, Համիլթոմի և Յակոբսի հանդիպումը կառավարության առաջնորդների հետ։ Նա նաև այցելեց Բելգիա։

1919 թվականի մայիսին Համիլթոնը վերադարձավ Եվրոպա, որպեսզի Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մասնակցի Կանանց միջազգային խորհրդաժողովին[32]։ Բացի այդ, Համիլթոնը, Ադդամսը, Յակոբսը և ամերիկացի քվակեր Կարոլինա Մ. Վուդը, ընդգրկվեցին Գերմանիա սննդօգնություն տրամադրելու և սովի մասին զեկույցներ հրապարակելու մարդասիրական առաքելության մեջ։

Հարվարդի Բժշկական համալսարանում որպես պրոֆեսորի օգնական խմբագրել

1919 թվականին Համիլթոնը Հարվարդի Բժշկական համալսարանում ընդունեց նոր ձևավորված ֆակուլտետի (իսկ 1925 թվականից հետո Հասարակական առողջության դպրոց) պրոֆեսորի օգնականի պաշտոնը, ինչը նրան դարձրեց Հարվարդի համալսարանի ցանկացած ոլորտում առաջին կին աշխատակից։ Նրա նշանակումը New York Tribune լրագրում հավանության արժանացավ «Կին Հարվարդի ֆակուլտետում, վերջին միջնաբերդն ընկել է» գլխագրով։ Նրա մեկնաբանությունը այս առնչությամբ հետևյալն էր. «Այո, ես Հարվարդի համալսարանում առաջին կին աշխատակիցն եմ, բայց առաջինը չեմ, ով պետք է նշանակված լիներ»[33]։

Հարվարդում անցկացրած տարիներին, 1919-ից մինչև 1935 թվականին թոշակի անցումը, Համիլթոնը երբեք ֆակուլտետում առաջխաղացում չստացավ, և աշխատեց միայն երեք տարի։ Իր խնդրանքով յուրաքանչյուր տարում մեկ կիսամյակի համար կես դրույքով աշխատանքը նրան թույլ տվեց շարունակել իր հետազոտական աշխատանքները և յուրաքանչյուր տարի Հուլ Հաուսում անցկացնել մի քանի ամիս։ Նրան հանեցին սոցիալական գործունեություններից, և նա չկարողացավ մտնել Հարվարդի Միության մեջ, հաճախել Ֆակուլտետի ակումբ, կամ ֆուտբոլային տոմսերի քվոտա ստանալ։ Բացի այդ, Համիլթոնին չէր թույլատրվում քայլել համալսարանի դիպլոմների հանձման արարողությունների ժամանակ, ինչպես որ անում էին ֆակուլտետի արական սեռի անդամները[34]։

Համիլթոնը Հարվարդի համար դարձավ հաջողակ դրամահավաք, քանի որ շարունակում էր գրել և հետազոտություն անցկացնել վտանգավոր արհեստների մասին։ Բացի այդ, «ԱՄՆ-ի Աշխատավորական կուսակցության զեկույցների» հրատարակումը կապված էր Արիզոնայի պղնձի հանքավայրերում և Ինդիանայի կրաքարի քարհանքում աշխատող քար կրտողների մասին, 1925 թվականին Համիլթոնը նաև գրեց «Միացյալ Նահանգներում արդյունաբերական թունաքիմիկատներ» առաջին ամերիկյան գիրքը, և այդ թեմային առնչվող այլ գրքեր` «Արդյունաբերական թունաբանություն» 1934 թվականին։ 1925 թվականին Վաշինգթոնում անցկացված տետրաէթիլի կապարի համաժողովի ժամանակ Համիլթոնը աչքի ընկնող քննադատ էր գազոլինի մեջ տետրաէթիլային կապարի ավելացման շուրջ թեմայի վերաբերյալ[35][36][37]։

Համիլթոնը նաև սոցիալական բարեփոխումներում ակտիվ ջանքեր էր գործադրում։ Կանանց համար նրա հատուկ հետաքրքրությունները քաղաքացիական ազատության, խաղաղության, ծնելիության վերահսկման և աշխատանքային օրենսդրության պահպանման հանդեպ որոշ քննադատների համար պատճառ դարձավ նրան համարելու «արմատական» և «կործանարար» անձնավորություն։ 1924-1930 թվականներին ծառայություն էր մատուցում Ազգերի Լիգայի Առողջապահական կոմիտեում որպես միակ կին անդամ[38]։ 1924 թվականին Համիլթոնը նաև այցելեց Սովետական Միություն, իսկ 1933 թվականի ապրիլին՝ Նացիստական Գերմանիա։ Համիլթոնը գրեց «Երիտասարդությունը, ով Հիտլերի ուժն է», և այն հրատարակվեց Նյու Յորք Թայմս ամսագրում։ Հոդվածը նկարագրում էր Նացիստական Գերմանիայի կողմից երիտասարդության շահագործումը երկու համաշխարհային պատերազմների տարիների ընթացքում։ Նա նաև քննադատաում էր նացիստական կրթությունը, հատկապես աղջիկների ընտանեկան դասընթացները[39]։

Վերջին տարիները խմբագրել

1935 թվականին Հարվարդում թոշակի անցնելուց հետո Համիլթոնը ԱՄՆ-ի Աշխատավորական ստանդարտների բաժանման կազմակերպությունում դարձավ բժշկական խորհրդատու[40]։ 1937-1938 թվականներին նրա վերջին ոլորտային հետազոտությունը բացահայտեց կպչուն արհեստական մետաքսի մասին։ Բացի այդ, 1944-1949 թվականներին Համիլթոնը Ազգային սպառողների լիգայում աշխատեց որպես նախագահ։

Համիլթոնը թոշակի անցած տարիներն անցկացրեց քրոջ՝ Մարգարեթի հետ Հեդլայմում, Կոնեկտիկուտում, այն տանը, որը գնել էր 1916 թվականին։ Համիլթոնը շարունակում էր ակտիվ գրող մնալ այդ տարիներին։ Նրա՝ «Վտանգավոր փորձությունների բացահայտում» վերնագրով ինքնակենսագրականը հրատարակվեց 1943 թվականին[41]։ Համիլթոնն ու համահեղինակ Հարիեթ Լուի Հարդին 1949 թվականին սրբագրեցին «Արդյունաբերական թունաբանություն» հոդվածը, որը նախապես 1934 թվականին գրել էր Համիլթոնը։ Համիլթոնին նաև դուր էին գալիս ժամանցային գործունեությունները, ինչպես՝ ընթերցանությունը, ուրվապատկերներ նկարելը, գրագրությունը, ինչպես նաև ընտանիքի և ընկերների հետ ժամանակն անցկացնելը։

Մահ և ժառանգություն խմբագրել

Համիլթոնը մահացավ կաթվածից Հեդլայմի իր տանը, 1970 թվականի սեպտեմբերի 22-ին, 101 տարեկան հասակում։ Նա հուղարկավորված է Հեդլայմի Քովի գերեզմանատանը։

Համիլթոնը աշխատավայրերում թունավոր նյութերի օգտագործման դեմ նվիրյալ հետազոտող էր։ 1970 թվականին նրա մահվան երեք ամիսների ընթացքում ԱՄՆ-ի Կոնգրեսը անցկացրեց Աշխատանքային անվտանգության և առողջապահական ակտ, որպեսզի բարելավվի ԱՄՆ-ում աշխատավայրերի անվտանգությունը։

Ճանաչում և պարգևներ խմբագրել

  • Համիլթոնը պարգևատրվել է պատվավոր աստիճաններով Միչիգանի համալսարանում, Հոյլոք Մաունթ և Սմիթ քոլեջներում։
  • Նա ընդգրկվել է «Ամերիկացի տղամարդիկ գիտության մեջ » կենսագրական բառարանում 1906 թվականին։
  • 1935 թվականին Էլեոնոր Ռուզվելտը Համիլթոնին Չի Օմեգայի կանանց համայնքում ներկայացրեց Ազգային նվաճումների պարգևի[42]։
  • 1947 թվականին Համիլթոնը դարձավ առաջին կինը, ով հասարակական ծառայությունների աջակցման համար ստացավ Ալբերտ Լասկերի Հանրային ծառայությունների պարգև[43]։
  • 1956 թվականին TIME ամսագրում բժշկության մեջ կոչվեց «Տարվա կին»[44]։
  • 1973 թվականին Համիլթոնը հետմահու պարգևատրվեց Կանանց ազգային փառքի շքանշանով[45]։
  • 1987 թվականի փետրվարի 27-ին Աշխատանքային անվտանգության և առողջապահական ազգային ինստիտուտում նշանակեց նրա հետազոտական աշխատանքը որպես Ալիս Համիլթոնի Անվտանգության և առողջապահության աշխատանքային լաբորատորիա։ Ինստիտուտը սկսեց նաև տալ Ալիս Համիլթոնի ամենամյա պարգև ոլորտի գերազանց գիտահետազոտական ճանախման համար[46]։
  • 1995 թվականին ԱՄՆ-ի Փոստային ծառայությունը Համիլթոնի գիտական ներդրումները պարգևատրեց հանրային առողջապահության 55 ցենտ արժեքով փոստային ծախսերի Մեծ ամերիկյան նամականիշների շարքով[47]։
  • 2000 թվականին Ինդիանայի Ֆորտ Վեյն քաղաքը բարձրացրեց Ալիսի, նրա քրոջ Էդիթի, զարմուհի Ագնեսի վարկանիշը քաղաքի Հեդուոթերի այգում։
  • 2002 թվականի սեպտեմբերի 2-ին Ամերիկյան քիմիական հասարակությունը նշանակեց Համիլթոնին և նրա աշխատանքները Ազգային պատմական քիմիական ուղենշում՝ ի ճանաչումն նրա ռահվիրա դերը աշխատանքային բժշկության զարգացման հարցում։
  • Համիլթոնը նշանակվել էր որպես գերազանց բնապահպան կին ռահվիրա[48]։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանում Բնապահպանական բժշկության և աշխատանքային բաժանումը հովանավորեց ամենամյա դասախոսություն, որը անվանված էր ի պատիվ նրա նվաճումների ճանաչման[49]։ 1997 թվականից ի վեր Բնապահպանական պատմության ամերիկյան կազմակերպությունը Ալիս Համիլթոնի մրցանակաբաշխություն էր անցկացնում «Բնապահպանական պատմություն» լրագրում հրատարակված լավագույն հոդվածի համար[50]։
  • 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Հարվարդի Հանրային առողջապահական Չան դպրոցի Ֆրանսուա-Քսավիե Բագնոդ շենքի ճեմասրահում տեղադրվեց Ալիս Համիլթոնի կիսանդրին, իսկ տեղացի քանդակագործ Ռոբերտ Շուրի կողմից քանդակված մեկ այլ կիսանդրի տեղադրվեց Հարվարդի Բժշկական համալսարանի «Ատրիում» Տոստեսոն Բժշկական կրթական կենտրոնում։
  • Ամեն տարի Հարվարդի Հանրային առողջապահական Չան համալսարանի Խորհուրդը Կանանց ֆակուլտետը հովանավորում է ամենամյա Ալիս Համիլթոնի դասախոսությունը և մրցանակի արժանացնում հատկապես կրտսեր տարիքի կանանց ֆակուլտետը հաստատելու համար[51]։

Հրատարակված աշխատությունների ընտրանի խմբագրել

Գրքեր`

  • «ԱՄՆ-ում արդյունաբերական թունաքիմիկատներ» (1925)
  • «Արդյունաբերական թունաբանություն» (1934-1949)
  • «Վտանգավոր փորձությունների բացահայտում։ Ալիս Համիլթոնի ինքնակենսագրական»։ (1943)

Հոդվածներ`

  • «Հիտլերը խոսում է. Նրա գիրքը մատնում է մարդուն։» «Ամենամսյա Ատլանտիկ» ամսագիր (1933 թվականի ապրիլ)։
  • «Երիտասարդությունը, ով Հիտլերի ուժն է»։ «Նյու յորք Թայմս» ամսագիր, (1933)
  • «Կին` 90 տեսքով իր աշխարհում», «Ամենամսյա Ատլանտիկ» ամսագիր, (1961)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 549. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. 5,0 5,1 https://www.britannica.com/biography/Alice-Hamilton
  6. «Dr. Alice Hamilton». Changing the face of medicine. National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. The family compound included three homes: her grandparents' homestead, called Old House; Red House, the home of her uncle, Andrew Holman Hamilton, and his family; and White House, where Alice and her family lived. See Weber, Catherine E. Forrest (Fall 1995). «Alice Hamilton, M.D.: Crusader Against Death on the Job». Traces of Indiana and Midwestern History. Indianapolis: Indiana Historical Society. 7 (4): 31.
  8. «Alice Hamilton and the Development of Occupational Medicine National Historic Chemical Landmark». ACS Chemistry for Life. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  9. Sicherman, Barbara; Green, Carol Hurd (1980). Notable American Women: The Modern Period, A Biographical Dictionary. Cambridge, Massachusetts: Belknap Press of Harvard University. էջեր 303. ISBN 9780674627321.
  10. Sicherman, Barbara (1989). «Sense and Sensibility: A Case Study of Women's Victorian America». In Davidson, Cathy N. (ed.). Reading in America: Literature and Social History. Baltimore, Maryland: The Johns Hopkins University Press. էջ 213.
  11. Hamilton, Alice (1985). Exploring the Dangerous Trades: The Autobiography of Alice Hamilton, M.D. Boston: Northeastern University Press. էջեր 44–51. ISBN 0-930350-81-2.
  12. Jay, Stephen J. (2015). «Alice Hamilton». In Gugin, Linda C.; St. Clair, James E. (eds.). Indiana's 200: The People Who Shaped the Hoosier State. Indianapolis: Indiana Historical Society Press. էջ 148. ISBN 978-0-87195-387-2.
  13. Windsor, Laura Lynn (2002). Women in Medicine: An Encyclopedia. Santa Barbara, CA: ABC-CLIO. էջեր 89–91.
  14. «Alice Hamilton». Science History Institute. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  15. Hamilton described their experiences in Germany in her autobiography. See Hamilton, Alice (1985). Exploring the Dangerous Trades: The Autobiography of Alice Hamilton, M.D. Boston: Northeastern University Press. էջեր 44–51. ISBN 0-930350-81-2. See also: Singer, Sandra L. (2003). Adventures Abroad: North American Women at German-Speaking Universities, 1868–1915. Westport, Connecticut: Greenwood Publishing Group. էջեր 74–75. ISBN 9780313096860.
  16. «Alice Hamilton and the Development of Occupational Medicine». National Historic Chemical Landmarks. American Chemical Society. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  17. «Alice Hamilton». National Women's History Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  18. Hamilton, Alice (1943). Exploring the Dangerous Trades: The Autobiography of Alice Hamilton. Boston: Little, Brown, and Company. էջ 114. ISBN 0-930350-81-2.
  19. Morantz-Sanchez, Ruth Markell (2005 թ․ հոկտեմբերի 12). Sympathy & science : women physicians in American medicine (2nd ed.). University of North Carolina Press. էջ 161. ISBN 978-0807848906. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  20. «Alice Hamilton Collection». Richard J. Daley Library Special Collections and University Archives, University of Illinois at Chicago. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  21. «Alice Hamilton, M.D.». MMWR Weekly. 48 (22): 462. 1999 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  22. Stebner, Eleanor J. (1997). The women of Hull House : a study in spirituality, vocation, and friendship. New York: State University of New York Press. էջեր 128–139. ISBN 9780791434871. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  23. «A Voice in the Wilderness: Alice Hamilton and the Illinois Survey | NIOSH Science Blog | Blogs | CDC». blogs.cdc.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  24. Jacobson, Mark Z. (2002). Atmospheric pollution : history, science, and regulation. Cambridge University Press. էջեր 75–80. ISBN 0521010446.
  25. Kovarik, William (2005). «Ethyl-leaded gasoline: How a classic occupational disease became an international public health disaster». International Journal of Occupational and Environmental Health. 11 (4): 384–397. doi:10.1179/oeh.2005.11.4.384. PMID 16350473. S2CID 44633845.
  26. «Why lead used to be added to gasoline». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  27. «Alice Hamilton Science Awards». Centers for Disease Control and Prevention. The National Institute for Occupational Safety and Health (NIOSH). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  28. «Alice Hamilton a pioneer in occupational health». Tacomed.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  29. Sklar, Kathryn Kish; Amidon, Kari. «How Did Women Activists Promote Peace in Their 1915 Tour of Warring European Capitals?». Women and Social Movements in the United States. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  30. Addams, Jane; Balch, Emily; Hamilton, Alice (1915). Women at The Hague : The International Congress of Women and Its Results / by Three Delegates to the Congress from the United States, Jane Addams, Emily G. Balch, Alice Hamilton. New York: Macmillan. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին.
  31. «1915: International Congress of Women opens at The Hague». This Day in History. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  32. Sklar, Kathryn Kish; Schüler, Anja; Strasser, Susan (1998). Social Justice Feminists in the United States and Germany: A Dialogue in Documents, 1885–1933. Ithaca: Cornell University Press. էջեր 53–55. ISBN 9780801484698. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին.
  33. Fee, Elizabeth; Brown, Theodore M. (November 2001). «Alice Hamilton: Settlement Physician, Occupational Health Pioneer». American Journal of Public Health. 91 (11): 1767. doi:10.2105/AJPH.91.11.1767. PMC 1446873. PMID 11684598.
  34. «A National Chemical Landmark: Alice Hamilton and the Development of Occupational Medicine, September 21, 2002» (PDF). American Chemical Society. 2002. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  35. Rosner, David; Markowitz, Gerald (April 1985). «A 'Gift of God'?: The Public Health Controversy over Leaded Gasoline during the 1920s». American Journal of Public Health. 75 (4): 344–352. doi:10.2105/ajph.75.4.344. PMC 1646253. PMID 2579591.
  36. Hamilton, Alice (1925 թ․ հունիսի 15). «What Price Safety, Tetraethyl Lead Reveals a Flaw in Our Defenses». The Survey Mid-Monthly. 54: 333–34.
  37. Dauvergne, Peter (2010). The shadows of consumption : consequences for the global environment (First MIT Press paperback ed.). Cambridge, Mass.: MIT Press. էջ 74. ISBN 978-0262514927. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին.
  38. Hilgenkamp, Kathryn (2011). Environmental Health. Jones and Bartlett Learning. էջ 327. ISBN 978-0763771089. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  39. Perry, Marvin (2003). Sources of the Western Tradition. Vol. II (5th ed.). Belmont, California: Wadsworth.
  40. Moye, William T. (June 1986). «BLS and Alice Hamilton: Pioneers in Industrial Health» (PDF). Monthly Labor Review. 109 (6). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  41. «Alice Hamilton». Connecticut Women's Hall of Fame. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  42. «Grimes, Roosevelt, and Hamilton, standing. Roosevelt is presenting Hamilton with an award». Harvard University Library. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  43. «Albert Lasker Public Service Award». Lasker Foundation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  44. «Medicine: Woman of the Year». Time. 1956 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
  45. «Alice Hamilton». Nationanl Women's Hall of Fame. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  46. «Alice Hamilton Awards for Occupational Safety and Health». Centers for Disease Control and Prevention. The National Institute for Occupational Safety and Health (NIOSH). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  47. «Up 55-cent Hamilton». Arago: People, Postage and the Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  48. Unger, Nancy (2012). Beyond Nature's Housekeepers: American Women in Environmental History. Oxford and New York: Oxford University Press. էջեր 87–88.
  49. «Division of Occupational and Environmental Medicine, UCSF». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  50. «Alice Hamilton Prize for Best Article». American Society for Environmental History. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  51. «Final Self-Study Report, Harvard T.H. Chan School of Public Health» (PDF). էջ 86.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Համիլթոն» հոդվածին։