Անիլին

պարզագույն արոմատիկ ամին

Անիլին, ամինաբենզոլ, ֆենիլամին, C6H5NH2, պարզագույն արոմատիկ ամին։

Անիլին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₆H₇N
Մոլային զանգված1,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,02 ± 0,01 գ/սմ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա7,7 ± 0,1 Էլեկտրոն-վոլտ և 1,2E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան21 ± 1 ℉, −6 °C[3] և −6,02 °C[2] °C
Եռման ջերմաստիճան363 ± 1 ℉, 184 °C և 184,17 °C[2] °C
Այրման ջերմաստիճան158 ± 1 ℉ և 76 °C
Ինքնաբռնկման ջերմաստիճան615 ± 1 °C[4]
Գոլորշու ճնշում0,6 ± 0,1 mm Hg
Քիմիական հատկություններ
Դիպոլ մոմենտ3,8E−30 Կլ·մ[2]
Դասակարգում
CAS համար62-53-3
PubChem6115
EINECS համար200-539-3
SMILESC1=CC=C(C=C1)N
ЕС200-539-3
RTECSBW6650000
ChEBI5889
IDLH381 ± 1 mg/m³
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հատկություններ խմբագրել

 

Անգույն, բնորոշ հոտով հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ 6,1 °C, եռմանը՝ 184,4 °C։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Առաջին անգամ ստացվել է ինդիգոն հանգած կրի առկայությամբ թորելիս (Օ. Ունֆերդորբեն, 1826)։ Անիլինը ռեակցունակ, կարևոր օրգանական նյութ է։ Ունի թույլ հիմնային հատկություն։

Անօրգանական թթուների հետ առաջացնում է աղեր, օրգանական թթուների հետ՝ անիլիդներ։ Անիլինի ծծմբաթթվական աղից ստացվում է սուլֆանիլաթթու։ Անիլինի մեթիլացումից ստացվում են ներկանյութերի և պայթուցիկ նյութերի արտադրության համար կարևոր ելանյութեր։

Ստացում խմբագրել

Արդյունաբերական կարևոր նշանակություն ունի անիլինի դիազոտացումը, որից ստացվում է ֆենիլդիազոնիումի քլորիդ։ Անիլինի օքսիդացումից առաջանում է տարածված անիլինային սևը, ինչպես նաև՝ մուգ կանաչ էմերալդինը, իսկ հիդրումից՝ ցիկլոհեքսիլամին։

 

Ներկայումս անլինի ստացման հիմնական արդյունաբերական եղանակը նիտրոբենզոլի վերականգնումն է երկաթի տաշեղներով՝ աղաթթվի առկայությամբ.

 

Նիտրոբենզոլի վերականգնումը մինչև անիլին առաջին անգամ կատարել է Նիկոլայ Զինինը (1842

 

Նշանակություն խմբագրել

Անիլինը օգտագործվում է սուլֆամիդային դեղանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի, լուսանկարչական հայտածիչների և այլ նյութերի ստացման համար։ Անիլինը թունավոր է, ազդում է արյան հեմոգլոբինի վրա։ Օրգանիզմ է թափանցում ոչ միայն շնչառական ուղիներով, այլև մաշկի միջով։ Անիլինի թույլատրելի քանակն օդում 0,005 մգ/լ է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիլին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 416