Ադրբեջանում ոչ ցանկալի անձանց ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ադրբեջանում ոչ ցանկալի անձանց ցանկ (ադրբ.՝ Azərbaycanda arzuolunmaz şəxslərin siyahisi), պաշտոնական ցանկ, որտեղ ներառված են այն անձանց ցանկը, ում մուտքը Ադրբեջան արգելված է։ Վերջիններս «խախտել են» Ադրբեջանի Հանրապետության «Պետական սահմանների մասին» օրենքը և առանց Ադրբեջանի թույլտվության այցելել են Արցախի Հանրապետություն, որն Ադրբեջանը համարում է օկուպացված հայկական զորքերի կողմից[1]։ Ցանկում ներառված են նաև այն անձինք, ովքեր ժամանակին ներառվել են ցուցակում, սակայն հետագայում հանվել են[1]։

2013 թվականի օգոստոսին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է անցանկալի անձանց ցուցակը, որը բաղկացած է 330 անձնանցից։ Այդ ցանկում կան տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, նկարիչներ, արտիստներ և տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ցանկում ներառված են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն և Լյուբով Կազարնովսկայան[2]։

2013 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կրճատել է անցանկալի անձանց ցուցակը։ «Սև ցուցակից» հանվել են 4 անձինք, ովքեր այդպիսի խնդրանքով դիմել էին Ադրբեջանի իշխանություններին։

2018 թվականի հունվարին Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում ներառված են 698 անձինք։

Ցուցակի վերաբերյալ կարծիքներ խմբագրել

Անատոլի Շարիյը հայտարարել է, որ լրագրողների գործը հանդիսանում է լսել հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշումները։ Նա հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունները կիրառում են այնպիսի մեթոդներ, որոնք կիրառել են Միջնադարի իշխանիկները»[3]։

Վաֆա Գուլուզադեն ցուցակի հրապարակումը անվանել է «պրակտիկ էֆֆեկտիվության տեսանկյունից ճիշտ քայլ»՝ հայտարարելով, որ «ցուցակի հիմնական նպատակը պատժելն է բոլոր նրանց, ովքեր առանց պաշտոնական Բաքվի թույլտվության այցելել են Լեռնային Ղարաբաղ»։ Գուլուզադեն ցուցակի հրապարակումը կապել է նաև Ադրբեջանում առկա նախընտրական տրամադրությունների հետ[4]։

Ցուցակում ներառվածներ խմբագրել

Լեհ պատգամավոր Տոմաշ Պորեբայի խոսքերով՝ նա Լեռնային Ղարաբաղ այցելել է սեփական նախաձեռնությամբ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Այցի նպատակներից մեկը շրջանում իրավիճակի վերաբերյալ զեկույցի պատրաստումն էր[5]։

Մեկնաբանելով անցանկալի անձանց ցուցակում Մոնսերատ Կաբալյեի ներառումը՝ ցուցակում ներառված Կոնստանտին Զատկուլինը հայտարարել է. «Ադրբեջանը ցուցադրում է մեծագույն հիմարություն» և համեմատել այն սպայի այրու հետ, ով ինքն իրեն կերտել է[6]։

Ցուցակի մյուս դերակատարը՝ Սերգեյ Մարկեդոնովը հրճվանքով հայտարարել է, որ հպարտ է, որ Մոնսերատ Կաբալյեի և Ալ Բանոյի հետ միասին գտնվում է միևնույն ցուցակում[7]։

«Эхо Москвы-ի» լրագրող և թղթակից Վլադիմիր Վարֆոլոմեևը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի նույնիսկ չի հասկանում, թե ինչպես է կարողացել հայտնվել «սև ցուցակում» և «դարձել անցանկալի անձ սիրելի Ադրբեջանում»[8]։

Վաշինգտոնում արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի գլխավոր փորձագետ Ուեյն Մերին քննադատել է Բաքվի որոշումը։ Նրա խոսքերով, այդպիսով երկրի իշխանությունները իրենք իրենց են վնասում[9]։

«Ես չեմ եղել Ղարաբաղում, բայց իմ կոլեգաները եղել են այնտեղ։ Իսկ եթե ինձ ներառել են «սև ցուցակում», ապա պետք է այնտեղ գնալ՝ որպես Կովկասի մասնագետ», — Turan գործակալությանը հայտնել է Ջոն Հոպկինսի համալսարանի ուսանող Նիկոլաս Վոնդրան[10]։

«Сегодня» թերթի խմբագիր Իրինա Կովալչուկը հայտարարել է, որ ցուցակի հրապարակումից հետո նա պատրաստ է ևս մեկ անգամ այցելել Ղարաբաղ[11]։

Ազգությամբ հրեա բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ «ինձ համար ծիծաղելի է ադրբեջանական հատուկ ծառայությունների ինքնասպանական դիրքորոշումը», և կասկած է հայտնել Ադրբեջան այցելությունների վերաբերյալ[12]։ Ավելի ուշ, օգտվելով ռուսական (ինչպես նաև իսրայելական) և ուկրաինական անձնագրերում Ալեքսանդր անվան գրման տարբերություններին, Լապշինը երկու անգամ այցելել է Ադրբեջան և իր բլոգում նկարագրել սահմանն անցնելու տեխնոլոգիան՝ ճանապարհին ծաղրելով ադրբեջանցի սահմանապահներին։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերը, Ադրբեջանի խնդրանքով, բլոգերը ձերբակալվելէ բելառուս ուժայինների կողմից՝ Ադրբեջանին արտահանձնելու նպատակով[13]։

Անցանկալի անձանց ցուցակում ներառված անձանց ցանկ խմբագրել

Լուսանկար
Անվանում
Երկիր
Ներառման տարեթիվ
Մասնագիտություն/զբաղեցրած պաշտոն
Ծանոթագրություն
Օնիկ Բեյլերյան
  Կանադա
Կանադայի նախարարների կաբինետի գաղտնի խորհրդի անդամ
1999 թվականր մարտին այցելել է հակամարտության գոտի։
 
Վլադիմիր Վարֆոլոմեև
  Ռուսաստան
Լրագրող, «Эхо Москвы-ի» ռադիոընկերության աշխատակից
2003 թվականին այցելել է Լեռնային Ղարաբաղ։
Կարստեն Մոլլեր
  Դանիա
2007
Դանիայի Թագավորության ռազմական ակադեմիայի նախագահ
2007 թվականին որպես դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Ռոման Բատալով
  Ռուսաստան
2007
ՌԴ Պետական դումայի պատգամավոր
2007 թվականին որպես դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Վալերի Սպեկտոր
  Ռուսաստան
2007
Ազգային անվտանգության հարցերով գիտությունների միջազգային ակադեմիայի նախագահ
2007 թվականին որպես դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Ռամիլ Լատիպով
  Ռուսաստան
2007
Ահաբեկչական գործողությունների և փոքր ինտենսիվություն ունեցող հակամարտությունների վերլուծության կենտրոնի տնօրեն
2007 թվականին որպես դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Սերգեյ Մարկեդոնով
  Ռուսաստան
2007
Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար
2007 թվականին որպես դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Սերգեյ Գլոտով
  Ռուսաստան
2007
ՌԴ Պետական դումայի ռեգլամենտի և կազմակերպճական հարցերի կոմիտեի ղեկավարի տեղակալ
2007 թվականին որպես դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Ելենա Սեմերիկովա
  Ռուսաստան
2007
Ռուսաստանի հանրային պալատի անդամ
2007 թվականին որպես դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Ալեքսանդր Աժգիրեյ
  Ռուսաստան
2007
Ռուսաստանի հանրային պալատի նախագահի օգնական
2007 թվականին որպես դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Ջեք Սալենս
  Կանադա
2007
Կանադա-Մեծ Բրիտանիա անկախ մոնիթորինգային խմբի դիտորդ
2007 թվականին որպես դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին, իսկ 2010 թվականի մայիսի 23-ին՝ խորհրդարանական ընտրություններին։
Մարգոթ Դան
  Միացյալ Թագավորություն
2007
Կանադա-Մեծ Բրիտանիա անկախ մոնիթորինգային խմբի դիտորդ
2007 թվականին որպես դիտորդ մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Դեյվ Լոևեն
  Կանադա
2007
2007 թվականին այցելել է հակամարտության գոտի։
Էհարթ Շտրատենշուլտե
  Գերմանիա
2008
Բեռլինի եվրոպական ակադեմիայի նախագահ
Իրիս Կեմպե
  Գերմանիա
Հենրիխ Բյոլի ֆոնդի Հարավային Կովկասի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար
Նովակ Տամաս
  Հունգարիա
Լրագրող
Վլադիմիր Զախարով
  Ռուսաստան
2010
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի աշխատակից
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Մորիս Բոնո
  Ֆրանսիա
2010
Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Փարիզի գրասենյակի ղեկավար, ԵԱՀԿ Կովկասի հարցերի նախկին հատուկ ներկայացուցիչ
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Ռուբիկ Սարդարյան
  Իրան
2010
Իրանի խորհրդարանի անդամ
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Միրգասիմ Մոմենի
  Իրան
2010
Իրանի մեջլիսի «Իրան-Հայաստան» բարեկամական խմբի անդամ
 
Ֆրանտիշեկ Միկլոշկո
  Սլովակիա
2010
Սլովակիայի խորհրդարանի անդամ
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Խոսե Արբո
  Արգենտինա
2010
Արգենտինայի խորհրդարանի անդամ
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Սերխիո Նահապետյան
  Արգենտինա
2010
Արգենտինայի խորհրդարանի անդամ
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Մայքլ Քովաք
  ԱՄՆ
2010
ԱՄՆ-Նիդերլանդներ և Ընդհանուր միջազգային իրավական քաղաքականության մոնիթորինգային պատվիրակությունների աշխատակից
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Քրեստին Միկալբրոուն

Մարիեկ դե Հոն
  Նիդերլանդներ
2010
ԱՄՆ-Նիդերլանդներ և Ընդհանուր միջազգային իրավական քաղաքականության մոնիթորինգային պատվիրակությունների աշխատակից
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։ 2012 թվականի փետրվարին Ստեփանակերտում մասնակցել է կոնֆերանսի։
 
Վիկտոր Շեյնիս
  Ռուսաստան
2010
ՌԴ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտական խորհրդի անդամ
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Անդրեյ Արեշև
  Ռուսաստան
2010
ՌԴ ռազմավարական մշակույթի ֆոնդի փորձագետ
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Հարթմութ Էքքել
  Գերմանիա
2010
Բեռլինի ազատ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
 
Կոնստանտին Զատուլին
  Ռուսաստան
2010
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի և համերկրացիների հետ կապերի կոմիտեի անդամ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Իգոր Չերնիշենկո
  Ռուսաստան
2010
ՌԴ Պետդումայի պատգամավոր
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Մաքսիմ Միշենկո
  Ռուսաստան
2010
ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Կիրիլ Չերկասով
  Ռուսաստան
2010
ՌԴ Պետդումայի պատգամավոր
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Գալինա Ռատնիկովա
  Ռուսաստան
2010
ՌԴ Պետդումայի խորհրդարանական ուսանողական խմբի անդամ
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Տատյանա Վոլոժինսկայա
  Ռուսաստան
2010
ՌԴ Պետդումայի պատգամավոր
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Մարտին Մագդալ
  Չեխիա
2010
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Ծովինար Մելքոնյան
  Ֆրանսիա
2010
Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի ներկայացուցիչ
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Պիեր Դեսպերոն
  Ֆրանսիա
2010
Ֆրանսիայի իրավաբանական գիտությունների դոկտորների ասոցիացիայի աշխատակից
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Միշել Պորե
  Ֆրանսիա
2010
Ֆրանսիայի իրավաբանական գիտությունների դոկտորների ասոցիացիայի աշխատակից
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Ալեն Ֆրեսնել
  Ֆրանսիա
2010
Ինժեներ
2010 թվականի մայիսի 23-ին, որպես դիտորդ, մասնակցել է ԼՂՀ նախագահական ընտրություններին։
Ժան Պիեռ Դելանուա
  Ֆրանսիա
2010
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի ֆինանսական աշխատակից, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի քարտուղար
2010 թվականի հունիսին այցելել է հակամարտության գոտի, որպեսզի հանդիպի ԼՂՀ կառավարության անդամներին[14]։
Արլեթ Գրոսքոթ
  Ֆրանսիա
2010
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի անդամ
2010 թվականի հունիսին այցելել է հակամարտության գոտի, որպեսզի հանդիպի ԼՂՀ կառավարության անդամներին[14]։
Պասկալ Կրոզոն
  Ֆրանսիա
2010
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի անդամ
2010 թվականի հունիսին այցելել է հակամարտության գոտի, որպեսզի հանդիպի ԼՂՀ կառավարության անդամներին[14]։
 
Ռիշար Մալյե
  Ֆրանսիա
2010
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի անդամ
2010 թվականի հունիսին այցելել է հակամարտության գոտի, որպեսզի հանդիպի ԼՂՀ կառավարության անդամներին[14]։
Ռենե Ռուկե
  Ֆրանսիա
2010
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի անդամ
2010 թվականի հունիսին այցելել է հակամարտության գոտի, որպեսզի հանդիպի ԼՂՀ կառավարության անդամներին[14]։
Ֆրանսուա Ռոշբուլան
  Ֆրանսիա
2010
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի անդամ
2010 թվականի հունիսին այցելել է հակամարտության գոտի, որպեսզի հանդիպի ԼՂՀ կառավարության անդամներին[14]։
 
Միշել Դիֆենբահեր
  Ֆրանսիա
2010
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի անդամ
2010 թվականի հունիսին այցելել է հակամարտության գոտի, որպեսզի հանդիպի ԼՂՀ կառավարության անդամներին[14]։
Հասան Մուհեյբիր
  Լիբանան
2010
Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր
Այն բանից հետո, երբ մասնակցել է Ուղղափառ խորհրդարանների ասամբլեայի նիստին, որը 2010 թվականի հունիսին տեղի է ունեցել Հայաստանում, այցելել է նաև Լեռնային Ղարաբաղ։
Ռեդա Հադադ
  Հորդանան
2010
Հորդանանի խորհրդարանի նախկին անդամ
Այն բանից հետո, երբ մասնակցել է Ուղղափառ խորհրդարանների ասամբլեայի նիստին, որը 2010 թվականի հունիսին տեղի է ունեցել Հայաստանում, այցելել է նաև Լեռնային Ղարաբաղ։
 
Սթիվեն Փաունդ
  Միացյալ Թագավորություն
2010
Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի անդամ
2010 թվականի օգոստոսին այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ[15]։
Ստեֆան Կանդեա
  Ռումինիա
2010
Անկախ լրագրող
2010 թվականի ամռանը այցելել է հակամարտության գոտի։
Պետրուտ Կալինեսկու
  Ռումինիա
2010
Լուսանկարիչ
2010 թվականի ամռանը այցելել է հակամարտության գոտի։
Աննա Մամոնովա
  Ուկրաինա
2010
«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից
2010 թվականի սեպտեմբերի 7—8-ը այցելել է Լեռնային Ղարաբաղ։
Վարվարա Ժլուտենկո
  Ուկրաինա
2010
«Պրոֆիլ» թերթի թղթակից
2010 թվականի սեպտեմբերի 7—8-ը այցելել է Լեռնային Ղարաբաղ։
Նադեժդա Բազևա
  Ուկրաինա
2010
Ուկրաինայի ազգային հեռուստատեսության լրագրող
2010 թվականի սեպտեմբերի 7—8-ը այցելել է Լեռնային Ղարաբաղ։
Վլադիմիր Կրավչենկո
  Ուկրաինա
2010
«Զերկալո նեդելի» թերթի թղթակից
2010 թվականի սեպտեմբերի 7—8-ը այցելել է Լեռնային Ղարաբաղ։
Իրինա Կովալչուկ
  Ուկրաինա
2010
«Այսօր» թերթի թղթակից
2010 թվականի սեպտեմբերի 7—8-ը այցելել է Լեռնային Ղարաբաղ։
Օլեգ Կուլիկ
  Ուկրաինա
2010
ICTV հեռուստատեսության աշխատակից
2010 թվականի սեպտեմբերի 7—8-ը այցելել է Լեռնային Ղարաբաղ։
 
Միշել Ռիվազի
  Ֆրանսիա
2010
Եվրախորհրդարանի պատգամավոր
2010 թվականի հոկտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղ[16]։
 
Դամիեն Ավադ
  Ֆրանսիա
2010
Եվրախորհրդարանի պատգամավոր
2010 թվականի հոկտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղ[16]։
Տոմաշ Պորեբա
  Լեհաստան
2010
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի վերաբերյալ զեկուցող
2010 թվականի դեկտեմբերի 19-ին այցելել է Լեռնային Ղարաբաղ։
Ալեքսանդր Լապշին
  Իսրայել
2011
Ճանապարհորդ
2011 թվականի մարտին այցելել է հակամարտության գոտի։
Քերոլայն Քոքս
  Միացյալ Թագավորություն
2011
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ
2011 թվականի ապրիլին այցելել է Լեռնային Ղարաբաղ[17]։
Շրիլա Ֆլեյզեր
  Միացյալ Թագավորություն
2011
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ
2011 թվականի ապրիլին այցելել է Լեռնային Ղարաբաղ[17]։
 
Գորդոն Մարսդեն
  Միացյալ Թագավորություն
2011
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, Լեյբորիստական կուսակցության անդամ
2011 թվականի ապրիլին այցելել է Լեռնային Ղարաբաղ։
Ջոն Ուայթինգդեյլ
  Միացյալ Թագավորություն
2011
Համայնքների պալատի անդամ, խորհրդարանի մշակույթի, մամուլի և սպորտի կոմիտեի անդամ
2011 թվականի ապրիլին այցելել է Լեռնային Ղարաբաղ[17]։
Օդեթ Բազիլ
  Միացյալ Թագավորություն
2011
Լրագրող, Chiltern Armenia կազմակերպության նախագահ
2011 թվականի ապրիլին այցելել է Լեռնային Ղարաբաղ[17]։
Դիթմեր Շուման
  Գերմանիա
ZDF հեռուստատեսության աշխատակից
Ֆրանկ Վիլտորֆ
  Գերմանիա
ZDF հեռուստատեսության աշխատակից
Մայք Զայդեր
  Գերմանիա
ZDF հեռուստատեսության աշխատակից
Մարտին Գյոթզ Ռոսին
  Գերմանիա
ZDF հեռուստատեսության աշխատակից
Անդրեաս Բրեներ
  Գերմանիա
ZDF հեռուստատեսության աշխատակից
Գերհարդ Հեսլեր
  Գերմանիա
Փաստաբան
Կլաուս Վերներ Կայզե
  Գերմանիա
 
Սերգեյ Բունթման
  Ռուսաստան
2011
«Эхо Москвы» գլխավոր խմբագրի տեղակալ
2011 թվականի մայիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[18]։
Եվգենի Բունթման
  Ռուսաստան
2011
«Эхо Москвы» ռադիընկերության թղթակից
2011 թվականի մայիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[19]։
Մարգարիտա Ահվլեդիանի
  Վրաստան
2011
«Go Group» մեդիակազմակերպության նախագահ և գլխավոր խմբագիր
2011 թվականի հունիսի 20-24-ը այցելել է հակամարտության գոտի։
Յուրի Սնեգիրյով
  Ռուսաստան
Լրագրող
Ուիլ Ինգլանդ
  ԱՄՆ
«The Washington Post»-ի մոսկովյան թղթակից
: 2011 թվականի ամռանը այցելել է Լեռնային Ղարաբաղ[20]։
Միխայիլ Լյուդվիգ
  Գերմանիա
Լրագրող
Ռոբերտո Ջովանելի
  Իտալիա
2011
Ճարտարապետ, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[21][22]։
Ջուզեպե Ջովանի դել Դեբիո
  Իտալիա
2011
Ճարտարապետ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Ֆրանչեսկո Ռովիելո
  Իտալիա
2011
Ճարտարապետ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Լուչանո Պրետի
  Իտալիա
2011
Ճարտարապետ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[21][22]։
Ֆրանչեսկո Գալո
  Իտալիա
2011
Ճարտարապետ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Կարոլինա Ջովանելի
  Իտալիա
2011
Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի աշխատակից
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Մադալենա Ջովանելի
  Իտալիա
2011
Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի աշխատակից
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Լուիզա Մորոնի
  Իտալիա
2011
Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի աշխատակից
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Վալտեր Չերնեկա
  Իտալիա
2011
Անկախ քանդակագործ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Լուկա Կալո
  Իտալիա
2011
Անկախ քանդակագործ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Ջուզեպե Անտոնիո դե Տուրսի
  Իտալիա
2011
Անկախ քանդակագործ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Անտոնելա Կաստելի
  Իտալիա
2011
Անկախ քանդակագործ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Անտոնիո Ռիցցո
  Իտալիա
2011
Անկախ քանդակագործ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Խորխե Ռոմեո
  Իտալիա
2011
Անկախ քանդակագործ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Էմիլիանո Բրատինի
  Իտալիա
2011
Անկախ քանդակագործ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Ստեֆանիա Պալումբո
  Իտալիա
2011
Անկախ քանդակագործ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Մանուելա Տրաինի
  Իտալիա
2011
Անկախ քանդակագործ
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Ռոբերտո Կվալի
  Իտալիա
2011
Օպերատոր, լրագրող
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Լապո Կվալի
  Իտալիա
2011
Օպերատոր, լրագրող
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Ստեֆանո Բիզարի
  Իտալիա
2011
Օպերատոր, լրագրող
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Ֆրանչեսկո Մանկա
  Իտալիա
2011
Օպերատոր, լրագրող
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Վիգեն Ավետիս
  Իտալիա
2011
Քանդակագործ,Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի
2011 թվականի հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ[22]։
Գի Տասիե
  Ֆրանսիա
2011
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի պատգամավոր
2011 թվականի օգոստոսին այցելել է հակամարտության գոտի։
Ժակ Ռեմիլիե
  Ֆրանսիա
2011
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի պատգամավոր
2011 թվականի օգոստոսին այցելել է հակամարտության գոտի։
Վալերի Բուայե
  Ֆրանսիա
2011
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի պատգամավոր
2011 թվականի օգոստոսին այցելել է հակամարտության գոտի։
Ժորժ Կոլոմբիե
  Ֆրանսիա
2011
Ֆրանսիայի ազգային ասամբլեայի պատգամավոր
2011 թվականի օգոստոսին այցելել է հակամարտության գոտի։
 
Բեդրոս Կիրկորով
  Ռուսաստան
2011
Երգիչ
2011 թվականի սեպտեմբերի 2-ին այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ ելույթ է ունեցել ԼՂՀ անկախության հռչակման 20 ամյակին նվիրված համերգի ժամանակ[23]։
Անաստասիա Մարտինովա
  Ռուսաստան
2011
«ТВ Центр» հեռուստաընկերության աշխատակից
: 2011 թվականի սեպտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղ[24]։
Էնթոնի Հալփին
  Միացյալ Թագավորություն
«Times» թերթի խմբագիր
 
Ջոզեֆ Սիմիթյան
  ԱՄՆ
2011
Կալիֆոռնիայի Սենատի անդամ
2011 թվականի սեպտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղ[25]։
Վադիմ Ռահմանով
  Ռուսաստան
Բանաստեղծ-թարգմանիչ
Օմաե Հիտոսի
  Ճապոնիա
«Mainichi Shimbun» թերթի թղթակից
Ուեյն Մերի
  ԱՄՆ
Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի աշխատակից
Անաստասիա Թեյլոր Լինդ
  ԱՄՆ
«New York Times» թերթի թղթակից
Յուրի Վասիլև
  Ռուսաստան
Նկարիչ
011 և 2012 թվականներին այցելել է հակամարտության գոտի՝ նկարիչների պատվիրակության կազմում։
Վալերի Օբեդկով
  Ռուսաստան
Նկարիչ
2011 և 2012 թվականներին այցելել է հակամարտության գոտի՝ նկարիչների պատվիրակության կազմում։
Պյոտր Ռեյխետ
  Ռուսաստան
Նկարիչ
2011 և 2012 թվականներին այցելել է հակամարտության գոտի՝ նկարիչների պատվիրակության կազմում։
Ալեքսանդր Սայկով
  Ռուսաստան
Նկարիչ
2011 և 2012 թվականներին այցելել է հակամարտության գոտի՝ նկարիչների պատվիրակության կազմում։
Ալեքսանդր Սնետկով
  Ռուսաստան
Նկարիչ
2011 և 2012 թվականներին այցելել է հակամարտության գոտի՝ նկարիչների պատվիրակության կազմում։
Պյոտր Տատարնիկով
  Ռուսաստան
Նկարիչ
2011 և 2012 թվականներին այցելել է հակամարտության գոտի՝ նկարիչների պատվիրակության կազմում։
Ալեքսանդր Վոլոշուկ
  Ուկրաինա
2011
«Սիվերշինա» թերթի թղթակից
2011 թվականի հուլիսին այցելել է Ստեփանակերտ և Շուշի[26]։
Վոլտ Սեկորդա
  Ավստրալիա
Նոր Հարավային Ուելս նահանգի սենատոր
211 թվականի դեկտեմբերին այցելել է հակամարտության գոտի։
 
Մաթեուշ Պիսկորսկի
  Լեհաստան
2012
Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի կառավարման անդամ
2012 թվականի փետրվարին մասնակցել է Ստեփանակերտում կազմակերպված կոնֆերանսի։
Օտտո Լյութերհարդ
  Գերմանիա
2012
2012 թվականի փետրվարին մասնակցել է Ստեփանակերտում կազմակերպված կոնֆերանսի։
Ստանիսլավ Տարասով
  Ռուսաստան
2012
2012 թվականի փետրվարին մասնակցել է Ստեփանակերտում կազմակերպված կոնֆերանսի։
Ալեքսեյ Մարտինով
  Ռուսաստան
2012
2012 թվականի փետրվարին մասնակցել է Ստեփանակերտում կազմակերպված կոնֆերանսի։
Ալեքսանդր Կռիլով
  Ռուսաստան
2012
2012 թվականի փետրվարին մասնակցել է Ստեփանակերտում կազմակերպված կոնֆերանսի։
Գեյդե Շվարցովա
  Սլովակիա
2012
Կենտրոնաեվրոպական համալսարանի ռեկտոր
2012 թվականի փետրվարին Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հետ այցելել է հակամարտության գոտի։
Նիկոս Լիգերոս
  Հունաստան
2012
Հունաստանի ռազմական ակադեմիայի աշխատակից
2012 թվականի փետրվարին մասնակցել է Ստեփանակերտում կազմակերպված կոնֆերանսի։
Ջեյմս Նիքսի
  Միացյալ Թագավորություն
2012
Ռուսաստան-Եվրասիա ծրագրի ղեկավար
2012 թվականի փետրվարին մասնակցել է Ստեփանակերտում կազմակերպված կոնֆերանսի։
Ֆիլիպ Մարինի
  Ֆրանսիա
2012
Ֆրանսիայի Սենատի անդամ
2012 թվականի մայիսի 22-ին այցելել է Լեռնային Ղարաբաղ[27]։
Սոֆի Ժուասեն
  Ֆրանսիա
2012
Ֆրանսիայի Սենատի անդամ
2012 թվականի մայիսի 22-ին այցելել է Լեռնային Ղարաբաղ[27]։
 
Բեռնար Ֆուրնիե
  Ֆրանսիա
2012
Ֆրանսիայի Սենատի անդամ
2012 թվականի մայիսի 22-ին այցելել է Լեռնային Ղարաբաղ[27]։
Միխայել Մյուլլեր
  Ավստրիա
2012
ORF հեռուստաընկերության թղթակից
2012 թվականի հունիսին ժամանել է Հայաստան՝ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան այցի ժամանակ, այնուհետ այցելել է հակամարտության գոտի։
Ջիմ Կարիյանիս
  Կանադա
2012
Կանադայի խորհրդարանի անդամ
2012 թվականի հունիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ նախագահական ընտրություններին հետևելու համար[28]։
 
Մոնսերատ Կաբալյե
  Իսպանիա
2013
Օպերային երգչուհի
2013 թվականի հունիսի 4-ին այցելել է Լեռնային Ղարաբաղ[29]։
Լյուբով Կազարնովսկայա
  Ռուսաստան
2015
Օպերային երգչուհի
Այցելել է Լեռնային Ղարաբաղ[30][31]

Ցուցակից հանված անձինք խմբագրել

Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաևի խոսքերով, այս ցուցակը «մշտական չէ, այն „flexible“ („ճկուն“)» է, և այն դեպքում, երբ անձը «զղջում է իր արարքի համար, գիտակցում իր այցի ոչ ճիշտ լինելը և դիմում է Ադրբեջանի համապատասխան մարմիններին՝ մեկնաբանության համար, ապա ադրբեջանական կողմը պատրաստ է վերանայել անձին ցուցակում ներառված լինելը»[1]։ 2013 թվականի սեպտեմբերին «սև ցուցակից» հանվել են 4 անձինք՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, «Ամերիկայի Ձայնը» լրատվական ծառայության մոսկովյան բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուքը, ինչպես նաև Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողներ Իվան Բենովիչը և Նիկոլաս Բոնդրան։ Այս անձինք «դիմել են ադրբեջանական կառավարությանը և ափսոսանք հայտնել կատարվածի համար»։ Ալեքսեյ Միտրոֆանով հայտնվել է «սև ցուցակում», երբ 2011 թվականին այցելել է ԼՂՀ Մարտակերտ քաղաք։ Այնտեղ նա մասնակցել է «Մոսկվա» հանդիսությունների տան բացմանը։ Մեկնաբանելով ցուցակից իրեն հանելը՝ պատգամավորը Vesti.az-ին հաստատել է, որ համապատասխան խնդրանքով դիմել է ադրբեջանական իշխանություններին։ Ինչպես արտահայտվել է Միտրոֆանովը, նա իր հույսը դրել է «ադրբեջանական ղեկավարության իմաստնությանը և բարյացակամությանը»[32]։ 2013 թվականի նոյեմբերին ցուցակից հանվել է նաև իտալացի երգիչ Ալ Բանոն՝ սեփական դիմումի համաձայն[33]։

Լուսանկար
Անվանում
Երկիր
Ներառման տարեթիվ
Հանման տարեթիվ
Մասնագիտություն
Ծանոթագրություն
 
Ալեքսեյ Միտրոֆանով
  Ռուսաստան
2011
2013
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր
2011 թվականի սեպտեմբերին այցելել է հակամարտության գոտի, այցելել Մարտակերտ, որտեղ մասնակցել է «Մոսկվա» հանդիսությունների տան բացմանը։ Այս այցելության համար, պատգամավորը ներառվել է անցանկալի անձանց ցուցակում, քանի որ այցը չէր համաձայնեցրել ադրբեջանական իշխանությունների հետ։ Ավելի ուշ, Միտրոֆանովը դիմել է արդբեջանական կառավարությանը՝ իրեն ցուցակից հանելու համար[32]։
Ջեյմս Բրուք
  ԱՄՆ
2013
2013
«Ամերիկայի Ձայն» լրատվական ծառայության մոսկովյան բյուրոյի ղեկավար
2013 թվականի հունիսին այցելել է հակամարտության գոտի։ Այս այցելության համար, լրագրողը ներառվել է անցանկալի անձանց ցուցակում, քանի որ այցը չէր համաձայնեցրել ադրբեջանական իշխանությունների հետ։ Ավելի ուշ, Բրուքը դիմել է արդբեջանական կառավարությանը՝ իրեն ցուցակից հանելու համար[32]։
Իվան Բենյովիչ
  Սլովակիա
2013
2013
Ջոն Հոփքինսի համալսարանի ուսանող
2013 թվականի հունվարին այցելել է հակամարտության գոտի։ Այս այցելության համար, ուսանողը ներառվել է անցանկալի անձանց ցուցակում, քանի որ այցը չէր համաձայնեցրել ադրբեջանական իշխանությունների հետ։ Ավելի ուշ, Բենյովիչը դիմել է արդբեջանական կառավարությանը՝ իրեն ցուցակից հանելու համար[32]։
Նիկոլաս Վոնդրա
2013
2013
Ջոն Հոփքինսի համալսարանի ուսանող
2013 թվականի հունվարին այցելել է հակամարտության գոտի։ Այս այցելության համար, ուսանողը ներառվել է անցանկալի անձանց ցուցակում, քանի որ այցը չէր համաձայնեցրել ադրբեջանական իշխանությունների հետ։ Ըստ ադրբեջանական կողմի, Վոնդրան դիմել է արդբեջանական կառավարությանը՝ իրեն ցուցակից հանելու համար[32]։ Ավելի ուշ, Վոնդրան հայտարարել է, որ երբեք չի այցելել ԼՂՀ և նշել, որ պատրաստ է այցելել Արցախ, չնայած ադրբեջանական կողմի սահմանափակումների[10]։
 
Ալ Բանո
  Իտալիա
2010
2013
Երգիչ
2010 թվականի հոկտեմբերին Ալ Բանոն համերգ է տվել Լեռնային Ղարաբաղում[34]։ Այցի համար Ալ Բանոն ներառվել է անցանկալի անձանց ցուցակում։ Ավելի ուշ, դիմել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանատուն՝ իրեն ցանկից հանելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Ալ Բանոն դիմումի մեջ նշել է, որ, ընդհանրապես, ծանոթ չէ տարածաշրջանում առկա հիմնախնդիրներին, հայ-ադրբեջանական հակամարտությանը, և հայտարարել, որ «մեծ հարգանք է տածում Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ»։ 2013 թվականի նոյեմբերի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն բավարարել է Ալ Բանոյի դիմումը և հանել նրան ցուցակից[33]։
Կոնստանտին Մոսկովիչ
  Մոլդովա
2013
2014
Երաժիշտ, Մոլդովայի ժողովրդական դերասան
Համերգներ է տվել Լեռնային Ղարաբաղում[35], մասնակցել տոնական հանդիսություններին, որոնք նվիրված են եղել Արցախի անկախությանը։ 2014 թվականին հանվել է ցուցակից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Гусейнов Н. МИД Азербайджана: большинство лиц армяне заманили на оккупированные территории обманом // aze.az. — 6 августа 2013. Архивировано из первоисточника 9 Օգոստոսի 2013.
  2. МИД Азербайджана (2013). «Arzuolunmaz Şəxslərin Siyahisi» (PDF) (ադրբեջաներեն). Официальный сайт Министерства иностранных дел Азербайджанской Республики. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Шарий А. Известный журналист: Нужно симметрично ответить на объявление восьмерых украинцев персонами нон грата. Аспекты, 6.8.2013.
  4. Кямал Али. Опубликование списка персон нон грата не может навредить имиджу Азербайджана — эксперт Արխիվացված 2013-08-11 Wayback Machine. Новости-Азербайджан, 5.8.2013.
  5. ЕС ответил на ноту МИД Азербайджана: что дальше?
  6. «Урегулирование конфликта на поверхности» // Взгляд. 3 августа 2013
  7. Сергей Маркедонов рад оказаться вместе с Кабалье и Аль Бано в «черном списке» Азербайджана // Аспекты. 06.08.2013
  8. Forbes: "От «черного списка» МИД Азербайджана больше всего могут пострадать Аль Бано и Кабалье Արխիվացված 2018-06-21 Wayback Machine // Вести. 05.08.2013
  9. Вейн Мэри: Баку только вредит себе Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Contact.az, 2013 Aвгуст 06
  10. 10,0 10,1 Рауф Оруджев. Список вызвал толкования Արխիվացված 2013-08-09 archive.today // Зеркало. 06 Авг 2013
  11. Украинская журналистка ставшая персоной нон грата в Азербайджане, готова снова поехать в Карабах // Аналитика, Август 4, 2013
  12. Израильский турист — главный враг азербайджанских спецслужб // IzRus. 05.08.2013
  13. Кирилл Кривошеев, Кирилл Кривошеев Россиянин задержан в Белоруссии за посещение Нагорного Карабаха // Коммерсантъ. — 2016-12-16.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 Azerbaijan announces a number of French parliamentarians non-grata
  15. Британский парламентарий может попасть в «черный список» МИД Азербайджана
  16. 16,0 16,1 Депутаты Европарламента: «Карабах должен участвовать в общекавказских проектах»(չաշխատող հղում)
  17. 17,0 17,1 17,2 17,3 Британские парламентарии знакомятся с Нагорным Карабахом
  18. Азербайджан запретил Сергею Бунтману въезд в страну
  19. Нагорный Карабах. Путевые заметки
  20. «In Karabakh, the first post-Soviet war». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  21. 21,0 21,1 «Шуши ещё много предложит миру»(չաշխատող հղում) // Голос Армении. 3 сентября 2011
  22. 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 22,11 22,12 22,13 22,14 22,15 22,16 22,17 22,18 22,19 22,20 22,21 Իտալացիների ստեղծած քանդակները կզարդարեն Շուշին
  23. «Бедрос Киркоров: «Я армянин, и этим горжусь!»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  24. Анастасия Мартынова, Ярослав Борисов, Владимир Черных. Нагорный Карабах отмечает 20-летие провозглашения независимости
  25. Американский сенатор прокомментировал включение своего имени в «черный список» Азербайджана
  26. «Александр Волощук: Карабах напомнил мне Приднестровье». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  27. 27,0 27,1 27,2 «Французские сенаторы внесены в «черный список» МИД Азербайджана». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  28. GLORIA GALLOWAY (Jul. 19, 2012). «Azerbaijan upset over Liberal MP's trip to disputed territory's election». The Globe and Mail.
  29. Монсеррат Кабалье объявлена персоной нон грата в Азербайджане
  30. Любовь Казарновская стала нежелательным лицом в Азербайджане
  31. Азербайджан объявил певицу Любовь Казарновскую персоной нон грата
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 Азербайджан простил Алексея Митрофанова. Lenta.ru, 23.9.2013.
  33. 33,0 33,1 Аль Бано исключен из списка невъездных в Азербайджан лиц
  34. СМИ: Знаменитый итальянский певец Аль Бано подтвердил свой визит в Карабах(չաշխատող հղում).
  35. «Константин Москович попал в список персон нон-грата в Азербайджане». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.