Լյուբով Կազարնովսկայա (ռուս.՝ Любо́вь Ю́рьевна Казарно́вская, հուլիսի 18, 1956(1956-07-18) կամ մարտի 18, 1956(1956-03-18)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուսաստանցի օպերային երգչուհի (սոպրանո), մանկավարժ, Մոսկվայի տնտեսագիտական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2016 թվական)[2], Համամիութենական լենինյան կոմերիտմիության մրցանակի մրցանակակիր (1986 թվական)։

Լյուբով Կազարնովսկայա
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 18, 1956(1956-07-18) (67 տարեկան) կամ մարտի 18, 1956(1956-03-18)[1] (68 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
Պարգևներ
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Կայքkazarnovskaya.com
 Lyubov Kazarnovskaya Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մոսկվայում գեներալ Յուրի Իգնատևիչ Կազարնովսկու և լեզվաբան Լիդիա Ալեքսանդրովնա Կազարնովսկայայի ընտանիքում։ Սովորել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի Երաժշտական կոմեդիայի ֆակուլտետում։ 21 տարեկանում իր առաջնաելույթն է ունեցել Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնում՝ Պյոտր Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայի Տատյանայի պարտիայում։ 1974-1978 թվականներին ապրել է Երևանում։ 1982 թվականին ավարտել է կոնսերվատորիան, իսկ 1985 թվականին ասպիրանտուրան՝ Ելենա Շումիլովայի դասարանում։

1981—1986 թվականներին իր երաժշտական կարիերան շարունակել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնում։ Երգել է Չայկովսկու «Իոլանտա», Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ», Ջակոմո Պուչինիի «Բոհեմ», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ասք անտեսանելի Կիտեժ քաղաքի և կույս Ֆևրոնիայի մասին» օպերաների առաջնային պարտիաներում։ 1986-1989 թվականներին եղել է Մարիինյան թատրոնի երգչուհի։

  — Ով եք դուք՝ երգող դերասանուհի՞, թե՞ խաղացող երգչուհի։
— Երգող դերասանուհի։ Երբ ես կոնսերվատորիայի երրորդ կուրսում էի, ինձ նվիրեցին երիտասարդ Կալասի ձայնապնակները, Գրանդ թատրոնում նրա դեբյուտը։ Ես լսում էի, մինչ խենթացա։ Սակայն այդ պահից ես հետևում եմ կանոնի. ավելի լավ է լինել առաջին Կազարնովսկայան, քան 25-րդ Կալասը[3]։
 
 
Լյուբով Կազարնովսկայան և իտալացի տենոր Լեոնարդո Գրոմենյան 2011 թվականին «Կազանյան աշուն» փառատոնի ժամանակ Կազանի պալատական հրապարակի Հողագործների պալատի առաջ։

1989 թվականից հանդես է գալիս արտասահմանում։ Նույն տարում Զալցբուրգի փառատոնի ժամանակ ստացել է Ջուզեպպե Վերդիի Ռեքվիեմի դերերից մեկը։ 1992 թվականից առաջնային դերեր է կատարել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի բեմում, իսկ արդեն 1996 թվականից՝ Միլանի Լա Սկալայում։

Պարապում է ուկրաինացի երիտասարդ կատարող Արտյոմ Սեմենովի հետ, որն առավել հայտնի է որպես տրավեստի-դիվա Ուրսուլա։ Վերջինս այն քիչ թվով օպերային երգիչներից մեկն է, որը միաժամանակ տիրապետում է կնոջ եզակի սոպրանոյին և տղամարդու տենորին։

Հանրային գործունեություն խմբագրել

1997 թվականին հիմնել է «Լյուբով Կազարնովսկայայի հիմնադրամը», որն աջակցում է ռուսական օպերային։ 2012 թվականից համարվում է ««Ստեղծագործական կրթության խթանում» կրթամշակութային շարժում» հիմնադրամի համահիմնադիրը և առաջնորդը։ 2015 թվականի մայիսից Կազարնովսկայան «Տոնական մշակույթի ակադեմիայի» հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

2011 թվականին եղել է Ռուսաստանի առաջին ալիքի «Օպերայի ուրվականը» նախագծի ժյուրիի անդամներից մեկը։ 2013 թվականի մարտի 3-ից մայիսի 26-ն էլ եղել է «Մեկին մեկ» (ռուս.՝ Один в один!) հաղորդման չորս ժյուրիներից մեկը, 2014 թվականի մարտի 2-ից էլ նույն հեռուստաընկերության «Լրիվ նույն» (ռուս.՝ Точь-в-точь) հաղորդման I-IV եթերաշրջանների ժյուրի[4]։ 2015 թվականին եղել է Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի Ռուսաստանի ժյուրիի անդամ։

2015 թվականի ամռանը Կազարնովսկայան այցելել է Արցախ, որտեղ վարպետության դաս է տվել երաժշտական քոլեջում[5]։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել էր երգչուհու գործողությունները և նրան ներառել ոչ ցանկալի անձանց ցանկում, որոնց մուտքն արգելված է Ադրբեջան[6]։ Բազմիցս հանդես է եկել Արցախյան հակամարտության լուծման քննադատությամբ՝ նշելով, որ արցախցիները չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում։

Անձնական կյանք խմբագրել

Լյուբով Կազարնովսկայայի հայրը գեներալ-մայոր Յուրի Կազարնովսկին է, որը մահացել է 2014 թվականին, մայրը՝ Լիդիա Կազարնովսկայան (ի ծնե ազգանունը՝ Բուտկեվիչ)։ Լյուբով Կազարնովսկայայի ավագ քույրը՝ Նատալյա Բոկադորովան (1948-2017) եղել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, արվեստագետ։ Մահացել է թոքերի քաղցկեղից։

1989 թվականին Լյուբով Կազարնովսկայան ամուսնացել է խորվաթական ծագմամբ ավստրիացի պրոդյուսեր Ռոբերտ Ռոսցիկի հետ։ 1993 թվականին զույգն ունեցել է որդի՝ Անդրեյը։

Երգացանկ խմբագրել

Կազարնովսկայայի երգացանկում ավելի քան 50 արիա է։ Երգչուհու անձնական կայք էջի տվյալներով՝ նրա սիրելի դերերն են.

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Համամիութենական լենինյան կոմերիտմիության մրցանակ (1986 թվական)՝ 1982-1985 թվականներին օպերային պարտիաների կատարման և համերգային ծրագրերի համար։ Մի շարք պարբերականներում նշվում է մի քանի պատվո շքանշանների մասին, սակայն երգչուհին պնդում է, որ ընդհանրապես որևէ շքանշանի չի արժանացել[7][8]։
  • «Համերկրացի-2006» մրցանակ՝ արտասահմանում ռուսական մշակույթի և արվեստի պահպանման և զարգացման մեջ անձնական ներդրման համար[9]։

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Կրկնօրինակում խմբագրել

Վավերագրական ֆիլմեր խմբագրել

  • «Լյուբով Կազարնովսկայա։ «Իմ հրեշտակն անուն ունի»» («Առաջին ալիք», 2016 թվական)[13]։

Գրականություն խմբագրել

  • Любовь Казарновская Любовь меняет всё / Под ред. А. Рай. — М.: Эксмо, 2016. — 360 с. — (Любовь Казарновская. Легенда оперной сцены). — 10 000 экз. — ISBN 978-5-699-91707-5
  • Любовь Казарновская Оперные тайны. — М.: АСТ, 2019. — 430 с. — (Классика лекций). — 2500 экз. — ISBN 978-5-17-111392-6
  • Любовь Казарновская Страсти по опере. — М.: АСТ, 2020. — 384 с. — (Классика лекций). — 3000 экз. — ISBN 978-5-17-121896-6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #124198023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Евгений Осокин (ИТАР-ТАСС Энциклопедия). «Казарновская Любовь Юрьевна».
  3. Интервью Российской газете, 2002
  4. «В шоу «Точь-в-точь» произошли изменения» (ռուսերեն). www.starhit.ru. 2014 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  5. «Любови Казарновской запретили въезд в Азербайджан». 2015 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. «Азербайджан объяснил запрет на въезд российской певице - ПОЛИТ.РУ». polit.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. Лариса Пустовалова (2012 թ․ նոյեմբերի 14). «Любовь Казарновская». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. Зоя Игумнова (2013 թ․ օգոստոսի 10). «Любовь Казарновская: Если ты не «пилишь» бюджет, тебе перекрывают вентиль». Собеседник. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. Почётная награда МСРС и Правительства Москвы «Соотечественник года»
  10. «Любовь Казарновская попробовала себя в роли злой волшебницы». РоссияК. 2009 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  11. «В России на DVD выходит анимационный фильм «Спящая красавица» из Платиновой коллекции Disney». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  12. «Злая волшебница Любовь Казарновская». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  13. ««Любовь Казарновская. У моего ангела есть имя». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2016. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբով Կազարնովսկայա» հոդվածին։