Ալեքսանդր Լապշին (կեղծանունը՝ Պուերտո, ռուս.՝ Александр Лапшин, փետրվարի 4, 1976(1976-02-04), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր, ում LiveJournal-ի էջը հավաքել է ավելի քան 25.000 հետևորդ և հանդիսանում է ամենակարդացվող ռուսալեզու բլոգը։ Համաշխարհային մամուլը սկսել է լայնորեն լուսաբանել նրա գործունեությունը, երբ 2017 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով ձերբակալվում և արտահանձնվում է Ադրբեջանի Հանրապետություն։ Նրա ձերբակալությունը լարվածություն է ստեղծել հայ-բելառուսական հարաբերություններում, ինչպես նաև դարձել Իսրայելի և Ռուսաստանի արտաքին հարաբերությունների օրակարգի թեմա[1][2][3][4]։

Ալեքսանդր Լապշին
ռուս.՝ Александр Лапшин
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1976(1976-02-04) (48 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՍվերդլովսկ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Իսրայել Իսրայել
Ուկրաինա Ուկրաինա[Ն 1]
ԱզգությունՌուս-հրեա
ԿրթությունՀայֆայի համալսարան
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, լուսանկարիչ և բլոգեր
ԿայքԱնձնական բլոգ
 Aleqsandr Lapshin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդր Լապշինը ծնվել է Սվերդլովսկ (ներկայիս Եկատերինբուրգ) քաղաքում 1976 թվականին ռուս-հրեական ընտանիքում։ Նրա հայրը ազգությամբ ռուս էր, իսկ մայրը՝ հրեա։ 13 տարեկան հասակում ընտանիքի հետ մշտական բնակության նպատակով մեկնել է Իսրայել։ Սովորել է հրեական դպրոցում, որը ավարտելուց հետո զորակոչվել իսրայելական բանակ։ Ծառայության տարիներին եղել է իսրայելա-արաբական հակամարտության թեժ կետերում՝ Գազայի հատվածում, իսրայելա-լիբանանյան սահման։ Զորացրվելուց հետո սովորել է մի շարք բարձրագույն կրթական հաստատություններում՝ ստանալով «Ծրագրավորում» և «Բիզնեսի կառավարում» մասնագիտություն։ Շուրջ մեկ տարի սովորել է ԱՄՆ-ում։ Ուսանողական տարիներին աշխատել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում որպես անվտանգության աշխատակից[1][4]։

2003—2008 թվականներին բնակվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ զբաղվելով անշարժ գույքի և արժեթղթերի վերավաճառքով։ 2006 թվականին դեպի Իսրայել կատարած ճանապարհորդության ժամանակ ձերբակալվել է Սիրիա կատարած այցի մեղադրանքով. ըստ իսրայելական օրենսդրության՝ Սիրիա այցելությունը համարվում է քրեորեն պատճելի արարք։ Որոշ ժամանակ անց ազատ է արձակվում անբավարար փաստեր չլինելու պատճառով։ Բնակվելիս է եղել Իսրայելի ծայրամասային բնակավայրում, որը սահմանակից է Լիբանանին[1][4]։

Ճանապարհորդություններ

խմբագրել

Ալեքսանդր Լապշինը ռուս ամենաակտիվ ճանապարհորդներից է համարվում։ Նա այցելել է ավելի քան 126 երկիր, ընդ որում, այդ երկրներից շատերը այցելել է մի քանի անգամ՝ ուսումնասիրելով վերջիններիս պատմությունը, մշակույթը, ազգային առանձնահատկությունները։ Նրա ընտրած ճանապարհորդական ամենաակտիվ ուղղությունը Մերձավոր Արևելքն ու Արևելյան Եվրոպան է։ Այցելել է Եվրոպայի բոլոր երկրները[1][4]։

Սովորաբար ճանապարհորդությունների է մեկնում վարձակալած ավտոմեքենայով։ Նրա ուղևորությունների մեծ մասի բյուջեն կարելի է համարել միջին կարգի։ Ավտոմեքենաների վարձակալության համար ծախսել է օրական 20-30 ԱՄՆ դոլար, իսկ գիշերակացի համար՝ 30-40 ԱՄՆ դոլար։ Ինքնաթիռային ծառայություններից օգտվելիս նախընտրույթունը տալիս է մատչելի ավիաընկերություններին (լոուկոստերներ)[1][4]։

Քաղաքացիության ընդունում

խմբագրել

Ալեքսանդր Լապշինի սիրած զբաղմունքներից է տարբեր երկրների քաղաքացիություն ստանալու փորձերը։ Բացի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելուց, նա նաև հանդիսանում է Իսրայելի քաղաքացի, նա ունի նաեւ Ուկրաինայի քաղաքացիություն.[1][4]:

Աշխարհայացք

խմբագրել

Ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը հրապարակային քննադատության է ենթարկում տարբեր երկրների՝ հատկապես Իսրայելի պետական պաշտոնյաներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, քանի որ ըստ նրա՝ վերջիններս իրենց թղթաբանական գործընթացով և օրենքները լիարժեք չկատարելով խոչընդոտում են ճանապարհորդներին իրենց ուղևորությունների ժամանակ։ Նրա կարծիքով պետական աշխատողի հետ հանդիպմանը պետք է գնալ թաքցված ձայնագրիչով, որի ձայնագրությունը հնարավոր կլինի ըստ անհրաժեշտության օգտագործել։ Նա մի քանի անգամ դատի է տվել պետական մարմինների և առանձին աշխատակիցների, այդ թվում՝ Իսրայելի անվտանգության նախարարությանը 2006 թվականին իրեն ձերբակալելու, ինչպես նաև Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությանը՝ Ուկրաինական քաղաքացիությունից զրկելու համար։ Երկարատև դատական գործընթացի մեջ է եղել ընդդեմ Հայֆայում ՌԴ հյուպատոսության հետ՝ նրանց մեղադրելով անօրինական դրամահավաքություն կատարելու հանգամանքով[1][4][5]։

Այցելություն Արցախ

խմբագրել

Ալեքսանդր Լապշինը իր ճանապարհորդությունների ընթացքում բազմիցս այցելել է Արցախ, Հայաստան[6] և Ադրբեջան[7], արտահայտել իր դիրքորոշումը այդ երկրների պատմական, մշակութային հարցերի շուրջ, անդրադարձել հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Իր միկրոբլոգում քննադատության է ենթարկել Ադրբեջանի վարած քաղաքականությունը, Արցախ այցելելու համար մարդկանց հետապնդելու համար։ Բլոգերի անունը արդեն 2011 թվականին Արցախ այցելելու համար հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»[Ն 2][8][9][1][10][3]։

Ադրբեջանական իշխանությունների հետ խնդիրն ավելի սրվեց, երբ 2015 թվականին Լապշինին հաջողվեց ուկրաինական անձնագրով Վրաստանից Ադրբեջան այցելել։ Այդ ժամանակ նա չէր ձերբակալվել, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր ուկրաիներեն որպես «Օլեքսանդր»[1][3][8][9][10]։

Ձերբակալություն

խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերը Ադրբեջանի իշխանությունների կողմից հետախուզվող Ա.Լապշինը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալվում է։ Ադրբեջանը նրան մեղադրում է Արցախ այցելելու համար, ինչը այդ երկրում համարվում է հանցագործություն[1][3][8][9][10][11]։

Արտահանձնում

խմբագրել

2017 թվականի հունվարի 17-ին Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ[12]։ Հունվարի 26–ին Մինսկի դատարանն էլ մերժել էր Ա.Լապշինի փաստաբանների բողոքը[3][13][14]։

2017 թվականի փետրվարի սկզբին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ակնարկել էր, որ Ա. Լապշինը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Այդ հարցազրույցից կարճ ժամանակ անց` փետրվարի 6-ի գիշերը, բլոգերը հատուկ չվերթով տեղափոխվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ տեսախցիկների առջև հատուկ նշանակության ստորաբաժանման ուղեկցությամբ տեղափոխվում է պահման վայր[3][11][13][15][16]։

2017 թվականի հուլիսի 20-ին Լապշինը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման[17]։

Միջազգային արձագանք

խմբագրել

Նախքան արտահանձնումը

Հունվարի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն դեմ է լրագրողների կամ այլ անձանց կողմից այս կամ այն տարածքների այցելությունը քրեականացնելուն։ Լապշինի գործին միջամտել է նաև Իսրայելը։ Վերջինս դիվանագիտական ճանապարհներով պահանջում է Բաքվից կասեցնել բլոգերի քրեական հետապնդումը[12]։

Արտահանձնումից հետո

Միջազգային «Ամնեսթի Ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը 2017 թվականի փետրվարի 10-ին հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

  Փետրվարի 7-ին Բաքու բերվելուն պես՝ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է։ Ադրբեջանում նա տանջանքների, բռնությունների և անարդար դատավարության վտանգի տակ է։ Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործընթացը պետք է դադարեցվի և նա պետք է անմիջապես ազատ արձակվի։  

Համաներում

խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին։ Լապշինը մոր՝ Բելա Լապշինայի հետ Բաքու-Թել Ավիվ չվերթով մեկնել է Իսրայել[20]։

Ազատվելուց հետո Լապշինը իր բլոգում գրառում է կատարել «Հայեր, դիմացեք, ադրբեջանցիները ցանկանում են ձեզ մահացած տեսնել» թեմայով։

  «Ամոթ է խոստովանել, բայց մինչև ազերյան բանտում հայտնվելը ես անկեղծորեն կարծում էի, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է և պետք է լուծվի Ադրբեջանի ազգային սահմանների հարգանքով։ Ինչ հիմար եմ եղել։ Դեռ 1988 թվականին Ադրբեջանը սկսել է ահաբեկչությունը Սումգայիթի, Բաքվի և Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Նացիստական juden frei սխեմայով՝ միայն հայերի, այլ ոչ թե հրեաների դեմ։

Չնայած, Ադրբեջանի հրեաների 95 տոկոսը երկրից փախել է մոտավորապես այն նույն ժամանակաշրջանում, երբ հակամարտություն է սկսվել Ղարաբաղում։ Մեղքից հեռու՝ հայերի վերջը կտան, կանցնեն հրեաներին. դա ժառանգական հիշողություն է։ Այսօր հրեաներին Ադրբեջանում սիրում են, չէ որ հրեաներ այնտեղ գրեթե չկան, երկու հազարից էլ քիչ են։ Խորհրդային Միության փլուզումից առաջ նրանց թիվը գրեթե 100 հազար էր կազմում։

Մինչդեռ, իմ դեմ մեղադրական ակտում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի ստորագրությամբ բառացիորեն հետևյալն է գրված (մեջբերում)․ «․․․մեղադրյալ Լապշինը զավթված Ղարաբաղյան շրջանը կոչել է «Արցախ», ինչն ապացուցում է նրա անջատողական գործողությունները»։

Ուշագրավ է , որ առավոտից գիշեր հանդուրժողականության մասին պնդող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անվանումն՝ Արցախը, ապօրինի է համարում։ Այսինքն, հայերենը օրենքից դուրս է, հայերը չպետք է խոսեն մայրենի լեզվով, ունենան իրենց հավատքը և առհասարակ (մեջբերում քննիչ Թալիբովի խոսքից) «․․․ Հայոց ցեղասպանությունը հորինված բան է, եթե թուրքերը նրանց կոտորեին՝ մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք․․․»։

Գեբելսը նյարդայնացած ծխում է։

Հայեր, դիմացեք։ Այս մարդիկ ցանկանում են ձեզ տեսնել մահացած և վերջ։ Եվ, եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքորոշման թուլացման հետևանքով կորցնեք Ղարաբաղը՝ իմացեք, որ նրանք կգան ձեզ կոտորելու։ Ինչպես թուրքերը 100 տարի առաջ։ Գազանացումն արդեն անցել է բոլոր թույլատրելի սահմանները»։

 

[21][22]

Նշումներ

խմբագրել
  1. Ըստ որոշ տեղեկությունների՝ Ալեքսանդր Լապշինը Ուկրաինայի իշխանությունների կողմից զրկվել է ուկրաինական քաղաքացիությունից։
  2. Յուրաքանչյուր անձ, անկախ թե որ երկրի քաղաքացի է, Արցախ այցելելու դեպքում Ադրբեջանի իշխանությունների կողմից ընդգրկվում է այսպես կոչված սև ցուցակում։ Այդ ցանկում են հայտնվել հասարակական-քաղաքական, մշակութային հայտնի գործիչների, ինչպես նաև անհատ ճանապարհորդների անուններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Краткое оглавление моего журнала.(ռուս.)
  2. В Минске задержан блогер Александр Лапшин.(ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Блогер Лапшин не стал комментировать свою экстрадицию.(ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Интервью с Александром Лапшиным: «Я люблю живых противников, которые хотя бы слабенько, но мыслят»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  5. Суд.
  6. Լապշինը պատմում է Հայաստան իր այցելությունների մասին:
  7. Լապշինը պատմում է Ադրբեջանի Հանրապետություն իր այցելությունների մասին:
  8. 8,0 8,1 8,2 Մինսկում ձերբակալված բլոգեր Լապշինը ներողություն է խնդրել Ալիևից:
  9. 9,0 9,1 9,2 Մինսկում Բաքվի հարցումով ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը. ԼՂ այցելելու համար:
  10. 10,0 10,1 10,2 Ադրբեջանի պահանջով Մինսկում ձերբակալվել է Արցախ այցելած ռուս բլոգեր:
  11. 11,0 11,1 Блогер Лапшин помещен в следственный изолятор в Баку.(ռուս.)
  12. 12,0 12,1 Բելառուսի դատարանը որոշել է արտահանձնել Լապշինին Ադրբեջանին:
  13. 13,0 13,1 Լուկաշենկոն «լվանում է ձեռքերը»:
  14. Верховный суд Белоруссии отклонил жалобу Лапшина на решение о его выдаче Азербайджану.(ռուս.)
  15. Лапшин экстрадирован в Азербайджан: самолёт с блогером прибыл в Баку.(ռուս.)
  16. Блогер Лапшин передан в Баку сотрудникам спецслужбы Азербайджана.(ռուս.)
  17. «Блогер Лапшин получил три года в Азербайджане за визит в Карабах». BBC Русская служба (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  18. AZERBAIJAN: EXTRADITED BLOGGER SHOULD BE RELEASED IMMEDIATELY BY AZERBAIJANI AUTHORITIES.(անգլ.)
  19. «Ամնեսթի Ինթերնեշնլը» կոչ է անում Լապշինին անհապաղ ազատ արձակել:
  20. Լապշինը լքել է Ադրբեջանն ու մեկնել Իսրայել
  21. «Հայեր, դիմացեք, ադրբեջանցիները ցանկանում են ձեզ մահացած տեսնել»
  22. Блогер Лапшин: Азербайджан еще в 1988г. начал террор против армян в Сумгаите, Баку и Карабахе по нацистской схеме
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Լապշին» հոդվածին։