Սերգեյ Միրոսլավի Մարկեդոնով (ռուս.՝ Сергей Мирославович Маркедонов, դեկտեմբերի 18, 1972(1972-12-18), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու։

Սերգեյ Մարկեդոնով
Ծնվել էդեկտեմբերի 18, 1972(1972-12-18) (51 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան և քաղաքագետ

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

Ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 18-ին Դոնի Ռոստով քաղաքում։ 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռոստովի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1995 թվականի հոկտեմբերին ընդունվել է ասպիրանտուրա, 1996-1998 թվականներին եղել է Ռոստովի պետական մանկավարժական համալսարանի Ռուսաստանի պատմության ամբիոնի ասիստենտ։ 1997/1998 ուսումնական տարում ասպիրանտների համար Ռուսաստանի կառավարության Հատուկ պետական կրթաթոշակի դափնեկիր։ 1998 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի պատմության ինստիտուտի Ատենախոսական խորհրդում պաշտպանել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը (մասնագիտություն՝ պատմագրություն, աղբյուրագիտություն, պատմական հետազոտության մեթոդներ)։

Աշխատանք խմբագրել

1998 թվականի հոկտեմբերին - 2001 թվականի մարտին եղել է Ռոստովի մարզի նահանգապետի մամլո ծառայության մոնիթորինգի խմբի գլխավոր մասնագետը։

2001 թվականից բնակվում է Մոսկվայում և վարում է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի վարիչ։

Դասախոսում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում։

2007 թվականին որպես դիտորդ մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին, որի համար Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգրկել է նրան անցանկալի անձանց ցանկի մեջ[1] Ադրբեջանական Հանրապետության «Պետական սահմանի մասին օրենքի» խախտման համար։

Հրապարակումներ խմբագրել

Կովկասի պատմագրության և կազակների սոցիալ-քաղաքական պատմության, միջէթնիկական հարաբերությունների խնդիրների ավելի քան 80 գիտական հրապարակումների հեղինակ է։ Հրապարակել է ավելի քան 200 հոդված պարբերական և համացանցային մամուլում։

1998 թվականից Ռուսաստանի լրագրողների միության անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ադրբեջանի ԱԳՆ (2013). «Arzuolunmaz Şəxslərin Siyahisi» (PDF) (ադրբեջաներեն). Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել