Elle (ամսագիր)
Elle, միջազգային ամսագիր, որը կենտրոնացած է նորաձևության, գեղեցկության, առողջության և ժամանցի վրա[1]։ Այն աշխարհի ամենավաճառվող նորաձևության ամսագիրն է։ Այն հայտնաբերել են Պիեր Լազարեֆը և իր կին Էլեն Գորդոնը 1945 թվականին Ֆրանսիայում։ Elle–ը ֆրանսերենով նշանակում է «նա» կամ «նրա»։
Elle | |
---|---|
Տեսակ | հանդես և կանանց ամսագիր |
Լեզու | բուլղարերեն, չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, Ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սերբերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թայերեն, թուրքերեն, վիետնամերեն |
Գլխավոր խմբագիր | Françoise-Marie Santucci? |
Հիմնադրվել է | 1945 |
Հիմնադիր | Էլեն Գորդոն-Լազարեֆ և Մարսել Օկլեր |
Հրատարակիչ | Քեվին Մոլեյ |
Սեփականատեր | Lagardère News? |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակության պատմություն | 1945 թվականից |
Հաճախականություն | ամեն շաբաթ (միայն Ֆրանսիայում) ամեն ամիս (մնացած երկրներում) |
ISSN | 0935-462X և 0013-6298 |
OCLC | 487411286 |
Կայք | elle.fr |
Elle (magazine) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելElle–ը ստեղծվել է 1945 թվականին Ֆրանսիայում։ 1960–ականներին այն ուներ շուրջ 800,000 ընթերցողներ։ Ամսագրի կարգախոսն է «Si elle lit, elle lit Elle (Եթե նա կարդում է, ապա կարդում է Elle)»[2]։ Հետագայում Elle ստեղծվեց ԱՄՆ–ում։ Իսկ 1988 թվականին ստեղծվեց ամսագրի ճապոնական տարբերակը[3]։
2007 թվականին ստեղծվեց Elle–ի առցանց կայքը[4]։
Ժան–Դոմինիկ Բոբին, ով հայտնի դարձավ կաթվածով տառապելուց հետո գիրք գրելու շնորհիվ, եղել է Elle–ի նախկին խմբագիրներից[5]։
Ամսագրի մասին
խմբագրելElle–ը աշխարհի ամենամեծ նորաձևության ամսագիրն է[6] ՝ 43 միջազգային խմբագրումներով ավելի քան 60 երկրներում։ Այն ունի 69 միլիոն ընթերցող։ Ամսագիրն ունի 33 կայք, որը ունի շուրջ 25 միլիոն այցելու և 370 միլիոն ընթերցում ամեն ամիս[7]։ Elle ընթերցողների ճնշող մեծամասնությունը (82 տոկոսը) 18–ից 49 տարեկան կանայք են։ «Մեր ընթերցողները բավարար երիտասարդ են, որպեսզի կյանքն ընդունեն որպես արկած և բավարար հասուն են այդ կյանքի ապրելու միջոցներն ունենալու համար»․ ասում է Ռոբի Մայերսը՝ ամսագրի գլխավոր խմբագիրը[8]։
Առաջին միջազգային խմբագրումը եղավ 1969 թվականին Ճապոնիայում[9][10], իսկ 1985 թվականին՝ ԱՄՆ–ում ու Միացյալ Թագավորությունում[10][11]։ Հաջորդ տարի Elle–ը թողարկվեց Իսպանիայում[10]։ Եվս մեկ տարի անց՝ 1987 թվականին, ամսագիրը սկսեց հրատարակվել Հոնգկոնգում և Իտալիայում[10]։ 1988 թվականին այն հրապարակվեց միանգամից վեց երկրներում՝ Գերմանիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Շվեդիայում, Հունաստանում և Պորտուգալիայում[10]։ Հաջորդ տարի առաջին անգամ հրատարակվեց Քվեբեկում և Նիդեռլանդներում[10]։ 1990 թվականին ստեղծվեցին Ավստրալիայի և Թայվանի համարները[10], իսկ 1996–ին՝ Ռուսաստանի[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Top 10 Fashion Mazgines in the World». Blog. Rich Top 10 Lists. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Magazines: Si Elle Lit, Elle Lit Elle». Time. 1964 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Yang Feng; Katherine Frith (Fall 2008). «The Growth of International Women's Magazines in China and the Role of Transnational Advertising» (PDF). AEJMC Magazine. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Fipp's top magazine innovations for 2011». Campaign. 2011 թ․ մարտի 22. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Denis Boyles on EuroPress». National Review Online. 2013 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Elle overview». Hachette Filipacchi. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Media News - TV Ratings - Television Programming Media Week.
- ↑ Branding - Corporate Branding - Internet Brand Marketing Brand Week.
- ↑ Mariko Morimoto; Susan Chang (2009). «Western and Asian Models in Japanese Fashion Magazine Ads». Journal of International Consumer Marketing. 21 (3). doi:10.1080/08961530802202701. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Helena Hafstrand (1995). «Consumer Magazines in Transition». The Journal of Media Economics. 8 (1). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Di Hand; Steve Middleditch (2014 թ․ հուլիսի 10). Design for Media: A Handbook for Students and Professionals in Journalism, PR, and Advertising. Routledge. էջ 8. ISBN 978-1-317-86402-8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Jukka Pietiläinen (2008). «Media Use in Putin's Russia». Journal of Communist Studies and Transition Politics. 24 (3). doi:10.1080/13523270802267906. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Elle (ամսագիր)» հոդվածին։ |