Եվրոպական ուսանողների ֆորում

(Վերահղված է AEGEEից)

AEGEE (Association des États Généraux des Étudiants de l'Europe - Եվրոպական ուսանողների ֆորում), Եվրոպայի ամենամեծ ուսանողական կազմակերպություններից մեկը։

Եվրոպական ուսանողների ֆորում

Association des États Généraux des Étudiants de l'Europe


Ցանցի քարտեզ
Նշանաբան՝ Բանալի դեպի Եվրոպա
Հիմնադրվել է Ֆրանսիա, Փարիզ 1985 թվական
Կազմակերպության տեսակ Եվրոպական ուսանողների ցանց
Գլխավոր գրասենյակ  Եվրոպական Միություն, Բելգիա, Բրյուսել
Անդամների թիվ 15.000
Պաշտոնական լեզուներ Անգլերեն, Ֆրանսերեն
Նախագահ Լուիս Ալվարադո Մարտինես
Գլխավոր քարտուղար Լուսիլ Ռեուքս
Գանձապահ Աննա Գոց
Անձնակազմ 7 հոգի (Ղեկավար խորհուրդ)
Պաշտոնական կայք http://www.aegee.org
Պաշտոնական բլոգ https://web.archive.org/web/20110708022032/http://aegee-europe.blogspot.com/
Սոցիալական կայքեր http://www.facebook.org/aegee

Հիմնադրվելով 1985 թվականին՝ AEGEE-ն ներկայումս ունի մոտ 15,000 անդամ, ավելի քան 200 տեղական խմբեր (Antennae-Անտենա) ուսանողական քաղաքներում, որոնք սփռված են Եվրոպայով մեկ՝ ներառելով Ռուսաստանը, Թուրքիան և Կովկասը։ AEGEE-ի նախագահությունը գտնվում է Բրյուսելում։ Այն նպաստում է հավասար, ժողովրդավար և միասնական Եվրոպայի գաղափարի տարածմանը, որը ազգային սահմաններ չի ճանաչում և բաց է բոլորի համար։ Յուրաքանչյուր տարի հարյուրավոր կոնֆերանսներ, թրեյնինգներ և մշակութային միջոցառումներ են կազմակերպվում համագործակցության շրջանակներում։

"AEGEE" կարճ անունը ծագել է Էգեյան ծովի անունից (Aegean sea), որը դեմոկրատիայի ծննդավայրերից մեկն է, ինչպես նաև Ֆրանսիական հեղափոխության շրջանում հիմնված առաջին խորհրդարանի ամբողջական անունն է (the États Généraux)[1]:

Կառուցվածք խմբագրել

AEGGE-ն ունի եվրոպական նախագահություն՝ Ղեկավար խորհուրդ (the Comité Directeur)[2], որի անդամները ընտրովի են։ AEGEE-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում։ AEGEE-ն ունի եվրոպական մակարդակում գործունեություն ծավալող բազում աշխատանքային խմբեր[3], ինչպես նաև ինքնավար տեղական անտենաներ։ Ակտիվ անդամները հանդիպում են տարին 2 անգամ՝ ապրիլին և հոկտեմբերին, վերջին ընդհանուր ժողովի ժամանակ, որը կոչվում է Ագորա։ Ամեն անգամ այն անցկացվում է տարբեր անտենաների կողմից։ Եվրոպական մակարդակի պաշտոններում թեկնածուները ընտրվում են հիմնականում Ագորայի ժամանակ, որի ընթացքում նաև տեղի է ունենում անտենաների, աշխատանքային խմբերի և ծրագրերի ստեղծման կամ կասեցման վավերացումը։ Կա նաև ավելի փոքր՝ Եվրոպական նախագահության ամենամյա հավաք, որը միտված է ծրագրերի և ծրագրային արշավների զարգացմանը։ Այն սովորաբար անցկացվում է խորը ձմռան վերջին։

Ասոցիացիան չունի ազգային մակարդակ, hամենայն դեպս տեսականորեն։ Այն չի ճանաչում ներկայիս ազգային սահմանները Եվրոպայում։ Գործնականում, այնուամենայնիվ, շատ անտենաներ սերտ կապի մեջ են իրեց երկրի կառավարության հետ և կառավարությունից ստանում են ֆինանսական ու քաղաքական աջակցություն իրենց նախաձեռնությունները իրականացնելու համար։

Անտենաները աջակցություն են ստանում ցանցային հանձնաժողովից (Network Commission), որը Ագորայի կողմից առաջադրված փորձառու անդամների խումբ է։ Խմբի նպատակն է նպաստել AEGEE ցանցի աճին ու զարգացմանը։ Նրանք աջակցում են խորհրդատվությամբ, վերապատրաստմամբ և գործնական օգնության ձեռք են մեկնում, հատկապես աջակցում են մարդկային ռեսուրսներով զբաղվող տեղական աշխատանքային խմբի գործունեությանը և միջոցառումների կազմակերպմանը։

Աշխատանքային հանձնաժողովներից յուրաքանչյուրը պատասխանատու է մի շարք տեղական անտենաների համար, որը կարող է Ագորայի ժամանակ փոփոխության ենթարկվել, ցանկացած ամրագրված ազգային կամ տեղային ստորաբաժանում կազմալուծել։

Յուրաքանչյուր քաղաքի անտենան առանձին իրավաբանական անձ է, որը ենթարկվում է ոչ թե Ղեկավար խորհուրդի ուղղակի ղեկավարությանը, այլ իր սեփական տեղական օրենքին։ Սակայն AEGEE ցանցի անդամ դառնալու համար ապագա անտենան պետք է համատեղի AEGEE-ի կանոնադրության գլխավոր սկզբունքները իրենց սեփական սկզբունքների հետ, իսկ այդ սկզբունքները պետք է հաստատվեն Գլխավոր Հանձնաժողովի և Դատական հանձնաժողովի կողմից։ Սա հնարավորություն է ստեղծում AEGEE-ի համար անտենաների անգործության կամ աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում դրանք հսկողության տակ պահել և համապատասխան քայլեր կիրառել։

Անտենային անդամագրվել կարող է տեղաբնակ ցանկացած մարդ մինչև 35 տարեկան՝ վճարելով անդամավճարը, որը սահմանվում է տեղական անտենայի կողմից։ Շատ անտենաներ իրենց գործունեությունը ծավալում են ուսանողների շրջանում, իրենց համալսարաններում և այդքան էլ տեսանելի չեն դրսի մարդկանց համար։

AEGEE-ի միջոցառումների մեծ մասին կարող են մասնակցել նաև ոչ անդամներր, թեև դրանց հիմնականում մասնակցում են տեղի ուսանողները։ Սովորաբար բոլոր մասնակիցները լինում են հյուրընկալող քաղաքից կամ AEGEE–ի այլ անտենաներից։ Որոշ միջոցառումներ, հիմնականում կանոնադրությամբ սահմանված Agora-ները և EBM–ները, ինչպես նաև Ամառային համալսարանի նախագիծը, հասանելի են միայն այն անդամներին, որոնք համաձայնություն են ստանում իրենց տեղական անտենայի կողմից։

AEGEE-ն հիմնադրվել է Ֆրանսիայում և մինչ օրս կազմակերպությունն օգտագործում է մի շարք ֆրանսերեն տերմիններ, սակայն եվրոպական մակարդակով ամենագործածական լեզուն այժմ անգլերենն է։ Շատ անտենաներ օգտագործում են իրենց մայրենի լեզուն, թեև տեղական անտենայի անդամները հիմնականում պետք է ունենան անգլերենի բավարար իմացություն աշխատելու համար։

Ղեկավար խորհուրդ խմբագրել

Ղեկավար խորհուրդը AEGEE-ն ղեկավարող գլխավոր մարմինն է։ Բացի նախագահից, գլխավոր քարտուղարից և գանձապահից, Ղեկավար խորհրդի կազմի մեջ մտնում են ևս 4 անդամներ, ովքեր պատասխանատու են

  • հասարակայնության հետ կապերի
  • ցանցի զարգացման
  • եվրոպական հաստատությունների հետ հարաբերությունների
  • ծրագրերի
  • մարդկային ռեսուրսների
  • արտաքին կապերի համար։

Ագորա խմբագրել

Ագորան իրենցի ներկայացնում է ամբողջ ասոցիացիայի գլխավոր ժողով։ Այն անցկացվում է տարին 2 անգամ՝ ապրիլին (“Գարնանային Ագորա”) և հոկտեմբերին (“Աշնանային Ագորա”) և մասնակցում է մինչև 1000 անդամ։ Ագորայի ժամանակ քննարկվում են ասոցիացիայի ընթացիկ գործերը, բյուջեն, ծրագրերը, Ղեկավար խորհրդի նոր անդամների և AEGEE-ի նախագահի ընտրությունը, ինչպես նաև նոր անտենաների բացումը։ Ժողովի մասնակիցները գալիս են տարբեր անտենաներից, բացի այդ, նրանք տարբերվում են իրենց կարգավիճակով՝ “պատվիրակներ”, “դիտորդներ”, “հյուրեր”: Միայն “պատվիրակները” ունենք ձայնի իրավունք։

Գործունեություն խմբագրել

AEGEE-ն Եվրոպական երիտասարդական ֆորումի լիարժեք անդամ է և համագործակցում այլ ՀԿ-ների հետ այնպիսի հարցերում, ինչպիսիք են վիզայի արգելքները և գործունեության համար ֆինանսավորումը։ Այն նաև անմիջական կապ ունի Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության հետ և սերտորեն աշխատում է այս երկու կառույցների հետ երիտասարդության համար կարևոր հարցերի շուրջ։

Գործունեության ոլորտներ խմբագրել

AEGEE-ն կազմակերպում է մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում կապված են գործունեության 4 հիմնական ոլորտներից մեկի հետ։ Դրանք են՝ ակտիվ քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, խաղաղություն և կայունություն, մշակութային փոխանակություն։

Ակտիվ քաղաքացիություն խմբագրել

AEGEE-ն անկախ, ոչ քաղաքական կազմակերպություն է, որը սերտորեն համագործակցում է կառավարությունների, հաստատությունների և այլ ՀԿ-ների հետ իր նպատակները իրագործելու համար։ AEGEE-ի նպատակը ցանկացած մակարդակում իր անդամների համար քաղաքական ձայն ապահովելն է մի շարք թեմաներով կոնֆերանսներ կազմակերպելու և եվրոպական հաստատությունների լոբբիի արդյունքները օգտագործելու միջոցով։

Բարձրագույն կրթություն խմբագրել

AEGEE-ն ներկայացնում է ուսանողներին, թե ով է հոգ տանում եվրոպական հարթությունում բարձրագույն կրթության մասին։ Ինչպես նաև խրախուսելով ուսանողների շարժունակությունը՝ AEGEE-ն աջակցում է լեզվի ուսուցմանը, խթանում է միջազգային համագործակցությունը գիտական աշխարհում և եվրոպական կրթական ծրագերի հետագա զարգացմանն ուղղված արշավները։

Խաղաղություն և կայունություն խմբագրել

Հակամարտող հասարակությունների երիտասարդների միջև ժողովրդական գաղափարներ, հանդուրժողականություն և փոխըմբռնում տարածելու միջոցով AEGEE-ն իր աջակցությունն է ունենում Բալկաններում, Կովկասում, Կիպրոսում, Հունաստանում և Թուրքիայում կոնֆլիկտների լուծմանը։ AEGEE-ն նաև կազմակերպում է կոնվերանսներ և սեմինարներ միջազգային քաղաքական հարցերի շուրջ։

Մշակութային փոխանակություն խմբագրել

Տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջև հարգանքի և արժևորման կառուցումը AEGEE-ի առանցքային աշխատանքներից է։ Այս բնագավառում գործելը AEGEE-ն համարում է եվրոպական ինտեգրման առանցքային հարցերից մեկը՝ հավատալով, որ ինտեգրումը ոչ միայն երբեք չի կարող լինել նվազող գործընթաց, այլ նաև պետք է հիմնված լինի եվրոպացիների ընկերության վրա։ AEGEE-ի խմբերը ամեն տարի կազմակերպում են մշակութային փոխանակության մի շարք կարևոր միջոցառումներ։

Պատմություն խմբագրել

Ապրիլ 1985 ։ Ասոցիացիան, որը սկզբում կոչվում էր EGEE, կազմակերպեց իր առաջին միջոցառումը. Փարիզում կազմակերպվեց ասամբլեա Փարիզի, Լեյդենի, Լոնդոնի, Մադրիդի, Միլանի և Մյունխենի ուսանողների համար հիմնադիր նախագահ Ֆրանկ Բիանքերիի կողմից։
Հոկտեմբեր 1986 ։ Ձևավորվեցին EGEE-ի 3 աշխատանքային խմբերը՝ Հովանավորություն, Թրեյնինգներ և Լեզուների ուսումնասիրություն։
Կազմակերպվեց կոնֆերանս Նայմեխենում ուղղված միջազգային հարաբերությունների զարգացմանը։
Ուսումնական տարվա սկզբին EGEE-ն ուներ 26 մասնաճյուղ և 6.000 անդամ։
Նոյեմբեր 1986 ։ Կազմակերպվեց Հեռավոր Արևելքի և Եվրոպայի միջև հարաբերություններին ուղղված կոնֆերանս Հայդելբերգում։
Թուլուզում անցկացվեց առաջին Եվրոպական Տիեզերական շաբաթը։
Դեկտեմբեր 1986 ։ Փարիզում անցկացվեց դեղագործական ոլորտի կոնֆերանս։
Մյունխենում անցկացվեց Եվրոպայի դրամական համակարգի մասին կոնֆերանս։
1987
EGEE-ն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանին հորդորեց աջակցել Էրազմուս ծրագրին, որը ուսանողական փոխանակման ծրագիր է և ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից[4]։
1988
Ասոցիացիան փոխեց իր անվանումը EGEE-ից AEGEE[5]:
1989
Բեռլինի պատի անկումից հետո Սալեռնոյի Ագորան բացեց AEGEE-ի անտենա եվրոպական համայնքից դուրս։ AEGEE-ն այն եվրոպական կազմակերպություններից մեկն է, որ առաջինը հատեց Երկաթե վարագույրի սահմանը։
Մայիս 1990
Փարիզում հիմնադրվեց AEGEE-Europe-ի վետերանների խումբը (Les Anciens d'AEGEE-Europe) EGEE-ի 6-րդ հանդիպման ժամանակ[6]։
Ստեղվեց AEGEE-ի նոր լոգոն, որն արտահայտում է “Բանալի դեպի Եվրոպա”:
1995
Կազմակերպության գլխավոր գրասենյակը տեղփոխվեց Բրյուսել։
1996
Ավելի քան 1.000 ուսանող ակտիվորեն ներառվեց “Գտիր քո ճանապարհը…” (“Find Your Way…”) կոնֆերանսների շարքի մեջ, որը բացատրում է, թե ուսանողները ինչ կարող են անել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար։
1997
AEGEE-ն կատարեց իր առաջին այցը Կիպրոս։
Ապրիլ 1999 ։ Բարսելոնայում տեղի ունեցած Ագորայում հիմնարդվեց AEGEE Ակադեմիան թրեյնինգների և մարդկային ռեսուրսների համար։ Այս քայլի խթան հանդիսացավ Գիսենում Եվրոպական դպրոցին նախապատրաստումը։
2000
Ստեղծվեց նոր կրթաթոշակային ծրագիր՝ “Կրթություն ժողովրդավարության համար” (“Education for Democracy”), որըը պատերազմից տուժած Կոսովոյի ուսանողներին օգնելու էր արտասահմանյան բուհերում սովորել։
2001-2002
AEGEE-ն կազմակերպեց մի քանի կարևոր ծրագրեր, որոնք ուղղված էին հարավարևելյան Եվրոպայում և միջերկրական շրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։
2002
AEGEE Հեռուստատեսության մեկնարկը AEGEE Այնդհովենի կողմից[7]։
2003
AEGEE-ի առաջին ուսումնասիրական այցը Կովկաս[8][9]։
2004
AEGEE-ի ներկայացուցիչները ակտիվ գործունեություն են ծավալում քաղաքացիական ազատությունների պաշտպանության և Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակ ժողովրդավարության զարգացման գործում։
2005
Պրահայում նշվեց կազմակերպության հիմնադրման 20 ամյակը, հանդիպումներ եղան եվրոպացի հայտնի քաղաքական ու հասարակական գործիչների, Եվրախորհդրի, Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ։
2006
AEGEE-Եվրոպայի նախկին նախագահ Բուրկու Բեսերմենը (Burcu Becermen) ճանաչվեց “Եվրոպայի երիտասարդ քաղաքացի 2006” թուրք-հունական քաղաքացիական երկխոսության ծրագրի համար։
2007
AEGEE-ն մոդելավորեց “ԵՄ մոդելը” Եվրախորհրդարանի Ստրասբուրգի վարչական շենքում։
Ուսանողական կյանքի վրա Բոլոնիայի գործընթացի ազդեցության շնորհիվ Ղեկավար խորհրդի մանդատի շրջանը գարուն-աշունից փոխվեց աշուն-գարուն` լրիվ ուսումնական տարվա` սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ը։ Որոշումը ուժի մեջ մտավ 2008 թվականի օգոստոսից։
2008
AEGEE-ն սկսեց Y Vote 2009 - Եվրոպական երիտասարդական ընտրությունը, որով խրախուսում էր երիտասարդների ընտրությունը։
2009
2010
Ստամբուլում կայացած "Աշնանային Ագորայի" ժամանակ հիմնադրվեց AEGEE-Երևանը։
2011

AEGEE նախագահները մինչ այսօր խմբագրել

Անուն Անտենա Պաշտոնավարման

ժամանակահատված

Ֆրանկ Բիանքերի Փարիզ Ապրիլ 1985 - Ապրիլ 1988
Վիերի Բրակկո Միլան Ապրիլ 1988 - Նոյեմբեր 1988
Ֆրեդերիկ Պյուլադ Թուլուզ Նոյեմբեր 1988 - Նոյեմբեր 1989
Ադոլֆո Դիմինգես Մադրիդ Նոյեմբեր 1989 - Մայիս 1990
Աքին Բորս Դելֆտ Մայիս 1990 - Նոյեմբեր 1990
Ջորջ վոն դեր Գաբլենց Բեռլին Նոյեմբեր 1990 - Ապրիլ 1992
Խերոն Գուգերվերֆ Ամստերդամ Ապրիլ 1992 - Ապրիլ 1993
Պավել Միլադինովից Պրահա Ապրիլ 1993 - Նոյեմբեր 1993
Ժուշյա Քիգյուշ Բուդապեշտ Նոյեմբեր 1993 - Ապրիլ 1994
Դորիան Սելս Ժնև Ապրիլ 1994 - Նոյեմբեր 1994
Քրիստինա Թորսըն Լունդ Նոյեմբեր 1994 - Ապրիլ 1995
Էխենս վան Ինտերսոն Սխոլտըն Էնսխեդե Ապրիլ 1995 - Նոյեմբեր 1995
Քրիստոֆ Սթրոհմ Քյոլն Նոյեմբեր 1995 - Ապրիլ 1996
Խորդի Կապդևիլա Բարսելոնա Ապրիլ 1996 - Նոյեմբեր 1996
Ջերհարդ Քրեսս Մայնց Նոյեմբեր 1996 - Ապրիլ 1997
Պիտեր Ջինսըր Կարլսռուե Ապրիլ 1997 - Նոյեմբեր 1997
Սերխիո Կարեդդա Գորիցիա Նոյեմբեր 1997 - Ապրիլ 1998
Հելեն Բերարդ Էզ-ան-Պրովանս Ապրիլ 1998 - Հոկտեմբեր 1998
Ստեֆան Սեիդլ Աուդսբուրգ Հոկտեմբեր 1998 - Ապրիլ 1999
Լասլո Ֆիշուշ Սեգեդ Ապրիլ 1999 - Նոյեմբեր 1999
Ֆանի Զարիֆապոուլո Աթենք Նոյեմբեր 1999 - Մայիս 2000
Օանա Մեյլիաթասքու Կլուժ-Նապոկա Մայիս 2000 - Նոյեմբեր 2000
Կարինա Հաուսլիմեիյա Պասսաու Նոյեմբեր 2000 - Նոյեմբեր 2001
Պեդրո Պանիսո Վալլադոիդ Նոյեմբեր 2001 – Մայիս 2002
Թոմեք Հելբին Վարշավա Մայիս 2002 – Նոյեմբեր 2002
Մարկ դե Բիիր Էսխեդի Նոյեմբեր 2002 – Մայիս 2003
Դիանա Ֆիլիպ Կլուժ-Նապոկա Մայիս 2003 – Հոկտեմբեր 2003
Ադրիան Պինտիլիե Բուխարեստ Հոկտեմբեր 2003 – Ապրիլ 2004
Նիկոլա Ռեգա Թուրին Ապրիլ 2004 – Նոյեմբեր 2004
Սիլվիա Բաիտա Կալիարի Նոյեմբեր 2004 - Մայիս 2005
Բուրկու Բեսերմեն Անկարա Մայիս 2005 - Նոյեմբեր 2005
Լեոն Բակրացեսկի Սկոպյե Նոյեմբեր 2005 - Մայիս 2006
Ալիստաիր դե Գայտանո Վալետա Մայիս 2006 - Նոյեմբեր 2006
Թեիսհ վան Վելիյ Ուտրեխտ Նոյեմբեր 2006 - Դեկտեմբեր 2007
Լաուր Օնիդի Քյոլն Դեկտեմբեր 2007 - Սեպտեմբեր 2008
Դրագան Ստոյանովսկի Նիշ Սեպտեմբեր 2008 - Օգոստոս 2009
Ագաթա Պատեցկա Պոզնան Սեպտեմբեր 2009 - Օգոստոս 2010
Մանոս Վալասիս Պերեաս Սեպտեմբեր 2010 – Օգոստոս 2011
Ալֆրեդո Սելլիտտի Սալեռնո Սեպտեմբեր 2011 – Մայիս 2012
Մարկո Գրդոշիչ Զագրեբ Մայիս 2012 – Օգոստոս 2012
Լուիս Ալվարադո Մարտինես Լաս Պալմաս Սեպտեմբեր 2012 – Օգոստոս 2013

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «History». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «AEGEE News: Cds». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «AEGEE-Europe Working Group Portal». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  4. 2693&Itemid= 0 Newropeans Magazine - Special Aegee-Europe anniversary: How did Aegee managed to get Erasmus adopted? (3)(չաշխատող հղում)
  5. «AEGEE About: History». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Les Anciens - Introduction». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «AEGEE Television - History AEGEE.tv». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  8. AEGEE Caucasus Case Study Trip 2003
  9. Cyprus News Agency: News in English, 03-09-08