Լաս Պալմաս դե Գրան Կանարիա
Լաս Պալմաս դե Գրան Կանարիա (իսպ.՝ Las Palmas de Gran Canaria), Գրան Կանարիայի քաղաք և մայրաքաղաքˋ Կանարյան կղզիներում։
Մունիցիպալիտետ | |||||
---|---|---|---|---|---|
Լաս Պալմաս դե Գրան Կանարիա | |||||
Las Palmas de Gran Canaria | |||||
| |||||
Տեսարան Լաս Պալմասում,Կանարյան կղզիներ | |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Կանարյան կղզիներ | ||||
Պրովինցիայի և ինքնավար համայնքի մայրաքաղաք | Լաս Պալմաս (նահանգ) | ||||
Շրջան | Լաս Պալմաս | ||||
Քաղաքապետ | Խոսեֆա Լուսարդո | ||||
Հիմնադրված է | 24 հունիսի, 1478 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1478 թվականից | ||||
Մակերես | 100,55 կմ² | ||||
ԲԾՄ | 0-23 մ | ||||
Կլիմայի տեսակ | Չոր և տաք անապատային կլիմա[1] | ||||
Բնակչություն | 383308 մարդ (2010) | ||||
Խտություն | 3749,94 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | palmense | ||||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | (+34) 928 | ||||
Փոստային դասիչ | 35001-35020 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GC | ||||
Պաշտոնական կայք | laspalmasgc.es | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրել է Խուան Ռեխոն 1478 թվականի հունիսի 24-ինˋ Real de Las Palmas անվանումով։ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսն իր արշավախմբով հանգրվանում է այստեղ։ 1595 թվականին Ֆրենսիս Դրեքին չի հաջողվում ներխուժել և թալանել կղզին։ 1599 թվականին քաղաքի մասնակի ավերումն ու թալանումը հոլանդացի փոխգնդապետ Փիթեր Վան դեր Դասի կողմից, դառնում է քաղաքի պատմության խոշորագույն իրադարձություններից մեկը։ 1927 թվականին 1833 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով հռչակվում է Կանարյան կղզիների առաջին մայրաքաղաք[2]։
Աշխարհագրական դիրք
խմբագրելԼաս Պալմասը Եվրոպական միության ամենաընդարձակ քաղաքն է։ Այն տեղակայված է Գրան Կանարիա իսպանական կղզու հյուսիսային հատվածում, մոտավորապես 150 կմ հեռավորության վրաˋ Աֆրիկայից հյուսիս-արևմուտք[3] Ատլանտյան օվկիանոսում։
Վարչական բաժանում
խմբագրելԼաս Պալմասը բաժանվում է 5 վարչական կենտրոնների, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են շրջանների։
N | Շրջան | Բնակչություն[4] |
---|---|---|
1 | Վեգուետա, Կոնո Սուր ի Տաֆիրա | 73,243 |
2 | Կենտրոն | 88,546 |
3 | Լա Իսլետա Պուերտո Կանտարես | 71,412 |
4 | Սուիդադ Ալտա | 101,684 |
5 | Տամարասեյտա Սան Լորենցո | 39,191 |
Բնակչություն
խմբագրելԿանարյան կղզիների ինքնավար համայնքի ամենաբնակեցված քաղաքն է։ Իսպանիայի 9-րդ ամենամեծ քաղաքներից է։ 2010 թվականին բնակչությունը կազմել է 383,308։ Դա կազմում է կղզու ամբողջ բնակչության գրեթե կեսըˋ 45.9% ։ Կանարյան կղզիների բնակիչների 18.35% բնակվում է այս քաղաքում։ Այն նաև Իսպանիայի 5-րդ ամենախիտ բնակեցված տարածքներից էˋ 700,000 մարդ բնակչությամբ[5] և Área metropolitana (España) շարքում զբաղեցնում է 9-րդ կամ 10-րդ (կախված աղբյուրից) տեղըˋ 625,000-ից մինչև 750,000 բնակչությամբ[6][7][8][9]։
Տարեթիվ | Բնակչություն | Խտություն |
---|---|---|
1991 | 354,887 | 3,529.46/կմ² |
1996 | 355,563 | 3,536.18/կմ² |
2002 | 370,649 | 3,686.22/կմ² |
2004 | 376,953 | 3,748.92/կմ² |
2007 | 377,203 | 3,751.40/կմ² |
2008 | 381,123 | 3,790.38/կմ² |
2010 | 383,308 | 3,812.11/կմ² |
Կլիմա
խմբագրելԼաս Պալմասում առկա է մերձարևադարձային կլիմա, ողջ տարվա ընթացքում պահպանվում է մեղմ և տաք եղանակը։ ԱՄՆ-ի Սիրակուզի համալսարանի կլիմայագիտության պրոֆեսոր Թոմաս Վայթմորի կարծիքով Լաս Պալմասը «աշխարհի ամենալավ կլիման ունեցող տարածքն է»[10]։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լաս Պալմասում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 29,5 | 30,9 | 34 | 34,3 | 36 | 36,9 | 44,2 | 39,2 | 39 | 36 | 36,2 | 29,4 | 44,2 |
միջին առավելագույնը (°C) | 20,8 | 21,2 | 22,3 | 22,6 | 22,6 | 25,3 | 26,9 | 27,5 | 27,2 | 26,2 | 24,2 | 22,2 | 24,2 |
միջին ջերմաստիճանը (°C) | 17,9 | 18,2 | 19,0 | 19,4 | 20,4 | 22,2 | 23,8 | 24,6 | 24,3 | 23,1 | 21,2 | 19,2 | 21,1 |
միջին նվազագույնը (°C) | 15,0 | 15,0 | 15,7 | 16,2 | 17,3 | 19,2 | 20,8 | 21,6 | 21,4 | 20,1 | 18,1 | 16,2 | 18,0 |
բացարձակ նվազագույնը (°C) | 8 | 7,5 | 6,5 | 9 | 11,3 | 12 | 14,8 | 16 | 14,6 | 14 | 7 | 9,7 | 6,5 |
տեղումների քանակը (մմ) | 25 | 24 | 13 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 16 | 22 | 31 | 151 |
Աղբյուր՝ World Meteorological Organization (United Nations)[11], Agencia Estatal de Meteorología[12] |
Քույր քաղաքներ
խմբագրել
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լաս Պալմաս դե Գրան Կանարիայի մասին տվյալներ hy.db-city.com կայքում(չաշխատող հղում)
- ↑ Real Decreto de 30 de noviembre de 1833 Wikisource
- ↑ Լաս Պալմասի աշխարհագրական դիրքն ու կլիման
- ↑ «Datos Poblacionales del término municipal de Las Palmas de Gran Canaria. Avance del Padrón Municipal. Datos provisionales» (PDF). Instituto Nacional de Estadística (Spain). 2007 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Ժողովրդագրություն։ Աշխարհի ուրբանիզացված տարածքներ, 11 մարտի, 2011
- ↑ «Urban Audit - Eurostat». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Study on Urban Functions: Final Report Արխիվացված 2015-09-24 Wayback Machine - European Spatial Planning Observation Network, ISBN 2-9600467-2-2
- ↑ «Conurbaciones 11 March 2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Europe: metropolitan areas World Gazetteer, 2012». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Gran Canaria Weather – The best climate in the world». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Weather Information for Las Palmas
- ↑ Guía resumida del clima en España (1981-2010)
- ↑ «Las Palmas Gran Canaria y Rabat, hermanadas para promover desarrollo social, Canariasahora.es». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «El Ayuntamiento de Las Palmas de Gran Canaria se hermana con Praia |publisher=Canariasahora.es». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաս Պալմաս դե Գրան Կանարիա» հոդվածին։ |