Les Anciens d'Association des Etats Généraux des Etudiants de l'Europe-ը (կրճատ՝ Ավագանի (Les Anciens)) AEGEE-ի շրջանավարտների ասոցիացիան է։ Ավագանին նախատեսված է AEGEE շրջանավարտների և AEGEE-ի ներկայիս անդամների ակտիվ սերնդի միջև կապը պահպանելու համար։ Այն կազմակերպում է տարվա մեջ մի քանի հանդիպումներ (ժողովներ), տեղեկացնում է AEGEE-ում ընթացիկ զարգացումների մասին և քննարկում է եվրոպական, մասնագիտական և մասնավոր հարցեր։ Ավագանին AEGEE-ի շարունակությունը չէ։ AEGEE-ն կենտորնացած է տեղական միջոցառումների, կոնֆերանսների, ամառային կուրսերի (դասընթացների), միջազգային ծրագրերի՝ կապված եվրոպական ինտեգրման հարցերի հետ, կազմակերպմամբ։ Մինչդեռ Ավագանին չունի թեմատիկ մոտեցում։

Քանի որ դժվար է յուրաքանչյուր անհատի համար պահպանել կապը մյուս շրջանավարտների հետ, այդ իսկ պատճառով Ավագանին կենտրոնական բազան պահպանում է անդամների ցանկի հետ միասին։ Շրջանավարտների ասոցիացիաի անդամ դառնալու կանոնները խիստ են, որը և հանգեցնում է համեմատաբար փոքր քանակությամբ անդամների թվի, մինչդեռ AEGEE-ի անդամների թիվը պաշտոնապես հաշվարկված է 15.000, իսկ ավագանու անդամների թիվն ընդամենը 530 էր 2010 թվականի հունիսին, որն ամեն տարի աճում է 10-15 տոկոսով։ Անդամ դառնալու համար անձը պետք է ակտիվորեն ներգրավված լինի ասոցիացիայի եվրոպական մակարդակի մեջ, օրինակ Եվրոպական խորհրդի անդամ լինի կամ միջազգային ծրագրերի կազմակերպիչ։ Անդամներից շատերն աշխատում են այնպես, ինչպես ձեռնարկատերերն իրենց հիմնադրած ընկերություններում՝ ներգրավված լինելով ազգային քաղաքականության մեջ, կամ աշխատում են այնպիսի կառույցներում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և Եվրահանձնաժողովը։

Ավագանին նաև հանդես է գալիս որպես փորձի աղբյուր AEGEE-ի յուրաքանչյուր ակտիվ անդամի ընթացիկ սերնդի համար։ Եթե խորհրդի կարիք է լինում, սովորաբար գտնվում է մեկը, ով առնչվել է նմանատիպ խնդրի հետ։ Առանձին շրջանավարտներ մշտապես աջակցում են ակտիվ կազմակերպություններին գործարար ոլորտներում կամ միջազգային կառույցներում իրենց կապերով։ Ավագանու անդամները AEGEE-Եվրոպային աջակցում են ոչ միայն խորհրդներով, այլ նաև ֆինանսապես։ “Շարունակելի հիմնադրամ”-ը (Continuity Fund) ստեղծվել է 1997 թվականին։ Այն աջակցում է AEGEE-Եվրոպայի՝ Բրյուսելում հիմնված գլխավոր գրասենյակում կամավոր սկզբունքով աշխատողներին։

Ավագանի.

  • Հիմնադրվել է 1990 թվականին Փարիզում Յոհանես Հեիսթերի կողմից, EGEE-ի VI հանդիպման ժամանակ։
  • Ավագանու խորհուրդը բաղկացած է համակարգողից, գլխավոր քարտուղարից, գանձապահից, գործունեության համակարգողից և ՏՏ խորհրդի անդամից։ Նրանք ընտրվում են երկու տարին մեկ։
  • Հնարավոր չէ դիմել անդամության համար։ AEGEE նախկին անդամները, ովքեր ակտիվ են եղել եվրոպական մակարդակում, հրավիրվում են դառնալու անդամ այն բանից հետո, երբ նրանք առաջարկվում են անդամության գլխավոր քարտուղարին Ավագանու երկու անդամների կողմից։
  • Մեկ գլխավոր ժողով և մոտ հինգ այլ միջոցառումներ են անցկացվում ամեն տարի։ Գլխավոր ժողովը սովորաբար ունենում է պաշտոնական (ներկայացում, անդամների կողմից Եվրոպայի կամ աշխատանաքային փորձի մասին դասախսություն) և ոչ պաշտոնական հատված (ինչպիսիք են տեսարժան վայրերը)։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել Հյուսիսային Կիպրոսում 2011 թվականի մայիսին։

Արտաքին հղումներ խմբագրել