Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 2018-ը Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի եզրափակիչ հանդիպումն էր։ Այն Ֆուտբոլի աշխարհի առաջնության 21-րդ եզրափակիչն էր, որը չորս տարին մեկ անգամ անցկացվող ֆուտբոլային մրցություն է տղամարդկանց ազգային հավաքականների միջև, որոնք հանդիսանում են ՖԻՖԱ-ի անդամ։ Հանդիպմանը մասնակցեցին Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները, որը տեղի ունեցավ Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում 2018 թվականի հուլիսի 15-ին։
Իրադարձություն | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 15 հուլիս 2018 | ||||||
Մարզադաշտ | Լուժնիկի մարզադաշտ, Մոսկվա | ||||||
Հանդիպման խաղացող | Անտուան Գրիզման (Ֆրանսիա) | ||||||
Գոլեր | Մարիո Մանջուկիչ, Իվան Պերիշիչ, Անտուան Գրիզման, Պոլ Պոգբա, Կիլիան Սանմի Մբապպե Լոտտին և Մարիո Մանջուկիչ | ||||||
Մրցավար | Նեստոր Պիտանա (Արգենտինա) | ||||||
Հանդիսական | 78.011 | ||||||
Եղանակ | Մասնակի ամպամած[1] | ||||||
Մինչև 2018 թվականը Ֆրանսիան հաղթել էր 1998 թվականի Աշխարհի առաջնությունում և մասնակցել էին 2006 թվականի եզրափակչին. մինչդեռ սա Խորվաթիայի համար Աշխարհի առաջնության առաջին եզրափակիչն էր։ Երկու հավաքականներն էլ հաղթել էին նախկին չեմպիոններին իրենց ճանապարհին։ Ֆրանսիան հաղթել էր 1930 և 1950 թվականների չեմպիոն Ուրուգվային, Խորվաթիան հաղթել էր 1966 թվականի չեմպիոն Անգլիային և 1978 ու 1986 թվականների չեմպիոն Արգենտինային։ Խորվաթիան դարձավ երրորդ արևելաեվրոպական հավաքականը, որը հասավ եզրափակիչ և առաջինը Չեխոսլովակիայից հետո, որը պարտվեց 1962 թվականի եզրափակչում։
Ֆրանսիան հաղթեց 4-2 հաշվով, առաջին խաղակեսում ունենալով 2-1 առավելություն շնորհիվ ինքնագոլի և տասնմեկ մետրանոց հարվածով խփված գոլի, որը որոշվեց վիդեո օգնականի միջոցով։ Առաջին անգամ Աշխարհի գավաթի եզրափակչում գրանցվեց ինքնագոլ։ Ֆրանսիան նաև դարձավ երկրորդ հավաքականը 32 հավաքական ձևաչափով Աշխարհի առաջնություններում, որը նվաճեց աշխարհի գավաթը առանց խաղալու լրացուցիչ ժամանակում։ Որպես հաղթղ Ֆրանսիան իրավունք ձեռք բերեց խաղալու ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2021-ում։
Մարզադաշտ
խմբագրելԵզրափակիչը կայացավ Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում, որը տեղակայված է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի Խամովնիկի շրջանում։ Մարզադաշտը ներկայացվել է Ռուսաստանի հայտում որպես եզրափակչի մարզադաշտ 2010 թվականի դեկտեմբերի 2-ին[2]։ Լուժնիկի մարզադաշտը ընդունվել է որպես եզրափակչի անցկացման վայր 2012 թվականին ՖԻՖԱ-ի հատուկ հանձնաժողովի կողմից Ճապոնիայի Տոկիո քաղաքում[3]։ Մարզադաշտում կայացել են նաև աշխարհի առաջնության վեց այլ խաղեր, այդ թվում բացման հանդիպումը հունիսի 14-ին, խմբային փուլի հանդիպումներ, 1/8 եզրափակչի հանդիպում և կիսաեզրափակչի հանդիպում[4][5]։
Լուժնիկի մարզադաշտը մինչև 1992 թվականը կոչվել է Լենինի անվան կենտրոնական մարզաֆաշտի հիմնական արենա, որը բացվել է 1956 թվականին ԽՍՀՄ ամառային սպարտակիադան ընդունելու համար[6][7]։ Մարզադաշտը ծառայում է որպես Ռուսաստանի ազգային մարզաֆաշտ և այստեղ կայանում են Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումները, նախկինում ԽՍՀՄ հավաքականի հանդիպումները[4][8]։ Նախկինում մարզադաշտը օգտագործել են որպես տնային դաշտ ԲԿՄԱ Մոսկվան, Տորպեդո Մոսկվան և Սպարտակ Մոսկվան։ Այնուամենայնիվ ներկայումս այն չի հանդիսանում որևէ ակումբի տնային դաշտ[8][9]։
Մարզադաշտում անցկացվել են մեծ թվով միջազգային սպորտային մրցություններ։ Մարզադաշտը Ամառային օլիմպիական խաղեր 1980-ի հիմնական մարզադաշտն էր, որտեղ տեղի ունեցան բացման և փակման արարողությունները, աթլետիկայի և ֆուտբոլի մրցություններ (ներառյալ եզրափակիչը)[7][10],: Այստեղ են կայացել ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչ 1999-ը և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008-ը[11]
ՈՒԵՖԱ-ի կողմից դասակարկված լինելով 4-րդ դասի մեջ, Լուժնիկի մարզադաշտը Ռուսաստանի և 2018 թվականի Աշխարհի առաջնության խոշորագույն մարզադաշտն է, որի սովորական առավելագույն նստատեղերի քանակը 81.006 է, սակայն աշխարհի գավաթի ժամանակ պակասեցվեց մինչև 78.011-ի[8][12]։ Այն նաև Արևելյան Եվրոպայի խոշորագույն մարզադաշտն է[13] և Եվրոպայի ութերորդ ամենախոշորը[14]։
Նախապատմություն
խմբագրելԵրբ Ուրուգվայը և Բրազիլիան դուրս մնացին քառորդ եզրափակիչ, հայտնի դարձավ, որ եվրոպական հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն չորրորդ անգամ անընդմեջ[15]։ Հանդիպումը նաև իններրորդ եվրոպական եզրափակիչն էր, վերջին անգամ եղել էր 2006 և 2010 թվականներին[16][17]։
Սա Ֆրանսիայի համար երրորդ եզրափակիչն էր, առաջին անգամ մասնակցել էին 1998 թվականի եզրափակչին որպես դաշտի տեր և հաղթել էին Բրազիլիային 3-0 հաշվով։ Ֆրանսիան նաև մասնակցել է 2006 թվականի եզրափակչին, որտեղ հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով պարտվել է Իտալիային[18][19] Ֆրանսիայի շատ եվրոպական հավաքականներից միայն Գերմանիան (ութ) և Իտալիան (վեց) են ավելի շատ մասնակցել եզրափակիչներին[20]։ Դիդիե Դեշամը դարձավ չորրորդ անձնավորությունը, ով հասավ երզափակիչ որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ, Ֆրանց Բեկենբաուերից, Ռուդի Ֆյոլերից և Մարիո Զագալլոյից հետո[21]։
Խորվաթիան մասնակցում էր Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին հինգերորդ անգամ և սա նրանց առաջին եզրափակիչն էր։ Արդյունքում եզրափակչին մասնակցել են 13 հավաքական, որոնցից 10-ը Եվրոպայից[22][23]։ 4,17 միլիոն բնակչությամբ Խորվաթիան երկրորդ ամենափոքր երկիրն էր, որը խաղաց եզրափակչում Ուրուգվայից հետո[24]։ Խորվաթիայի նախորդ լավագույն արդյունքը 1998 թվականն էր, երբ նրանք զբաղեցրին երրորդ հորիզոնականը[25]` կիսաեզրափակչում պարտվեով Ֆրանսիային 2-1 հաշվով[26][27]։
Եզրափակիչը Ֆրանսիայի և Խորվաթիայի վեցերորդ հանդիպումն էր։ Ֆրանսիան այս հանդիպումներում անպարտելի էր` հաղթելով երեք խաղում և ոչ ոքի խաղալով երկու հանդիպումներում[28]։ Երկու հավաքականներն առաջին անգամ հանդիպել են 1998 թվականի Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում, որտեղ Ֆրանսիան հաղթել էր 2-1 հաշվով[29]։ Մյուս ոչ ընկերական հանդիպումը տեղի ունեցավ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2004-ի շրջանակներում, որն ավարտվեց 2-2 հաշվով[30]։
Ճանապարհ դեպի եզրափակիչ
խմբագրելՖրանսիա | Round | Խորվաթիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակիցներ | Արդյունք | Խմբային փուլ | Մրցակիցներ | Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ավստրալիա | 2–1 | Հանդիպում 1 | Նիգերիա | 2–0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պերու | 1–0 | Հանդիպում 2 | Արգենտինա | 3–0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դանիա | 0–0 | Հանդիպում 3 | Իսլանդիա | 2–1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խումբ C winners
Աղբյուր՝ ՖԻՖԱ |
Վերջնական դիրք | Խումբ D winners
Աղբյուր՝ ՖԻՖԱ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցակիցներ | Արդյունք | Փլեյ-օֆֆ փուլ | Մրցակիցներ | Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Արգենտինա | 4–3 | 1/8 եզրափակիչներ | Դանիա | 1–1 Ա.Ժ. (3-211մ.) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ուրուգվայ | 2–0 | Քառորդ եզրափակիչներ | Ռուսաստան | 2–2 Ա.Ժ. (4-311մ.) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բելգիա | 1–0 | Կիսաեզրափակիչներ | Անգլիա | 2–1 Ա.Ժ. |
Ֆրանսիա
խմբագրելՖրանսիան համարվում էր 2018 թվականի Աշխարհի գավաթի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը, հատկապես որ նրա կազմում կային մի քանի երիտասարդ տաղանդներ[31]։ Հավաքականը խաղացել էր ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի եզրափակչում և պարտվել էր Պորտուգալիային 0-1 հաշվով[31]։ Հավաքականը որակավորվեց Աշխարհի առաջնությանը` իր խմբում առաջ անցնելով Շվեդիայից և Նիդերլանդներից[31]։
Աշխարհի առաջնության վիճակահանության արդյունքներով Ֆրանսիան ընդգրկվեց C խմբում Ավստրալիայի, Դանիայի և Պերուի հետ միասին։ Հավաքականը հաղթեց Ավստրալիային բացման խաղում, որտեղ աչքի ընկավ Անտուան Գրիզմանը 11 մետրանոց հարվածով և գրանցվեց ևս մեկ ինքնագոլ[32]։ Երկրորդ խաղում Ֆրանսիան հաղթեց 1-0 հաշվով Պերուին և միակ գոլի հեղինակ դարձավ 19 ամյա Կիլիան Մբապպեն, ով դարձավ Ֆրանսիայի ամենաերիտասարդ գոլի հեղինակը հիմնական առաջնություններում[33][34]։ Հերուի հանդեպ հաղթանակից հետո Ֆրանսիան անցավ փլեյ օֆֆ փուլ` թույլ տալով Դիդիե Դեշամին խաղադաշտ չհանել մի քանի առանցքային ֆուտբոլիսների Դանիայի դեմ խաղում։ Դանիայի դեմ Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի[35]։
Դառնալով C խմբի հաղթող` Ֆրանսիային 1/8 եզրափակչում բաժին ընկավ D խմբում երկրորդ տեղ զբաղեցրած Արգենտինան։ Ֆրանսիան հաղթեց 4-3 հաշվով և երկու գոլի հեղինակ դարձավ Մբապպեն, ով նաև վաստակեց 11 մետրանոց խաղի սկզբնամասում[36]։ Մբապպեին սկսեցին համեմատել բրազիլացի աստղեր Ռոնալդոյի և Պելեի հետ, որոնք նույնպես երիտասարդ տարիքում փայլուն էին հանդես եկել Աշխարհի առաջնություններում[37][38]։ Քառորդ եզրափակչում Ֆիանսիան հաղթեց Ուրուգվային 2-0 հաշվով Գրիզմանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ[39]։ Կիսաեզրափակչում Ֆրանսիան հանդիպեց Բելգիայի հետ Սանկտ Պետերբուրգում և հաղթեց 1-0 հաշվով շնորհիվ Սամուել Ումտիտիի գոլի[40]։ Ֆրանսիայի հավաքականը և հատկապես Մբապպեն քննադատվում էին ժամանակի ձգման և կոպիտ խաղի համար կիսաեզրափակչի երկրորդ խաղակեում[41]։
Խորվաթիա
խմբագրելԽորվաթիան համարվում էր 2018 թվականի Աշխարհի առաջնության հաղթողի թեկնածուներից իրենց ոսկե սերնդով, որի մեջ էին մտնում հարձակվող Մարիո Մանջուկիչը և կիսապաշտպաններ Մարսելո Բրոզովիչը, Մատեո Կովաչիչը, Լուկա Մոդրիչը, Իվան Պերիշիչը և Իվան Ռակիտիչը[42][43]։ Հավաքականը դուրս էր մնացել Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի խմբային փուլից[44], իսկ Եվրո 2016-ում` 1/8-րդ եզրափակչից[45]։ Իրենց որակավորման խմբում Խորվաթիան խփել էր 15 գոլ և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը Իսլանդիայից հետո[46][47]։ Այնուամենայնիվ որակավորման փլեյ-օֆֆ խաղերում Խորվաթիան առավելության հասավ Հունաստանի նկատմամբ ընդհանուր 4-1 հաշվով[48]։
Խորվաթիան վիճակահանության արդյունքներով ընդգրկվեց D խմբում Արգենտինայի, Իսլանդիայի և Նիգերիայի հետ միասին[46][49]։ Իրենց բացման խաղում Խորվաթիան 2-0 հաշվով առավելության հասավ Նիգերիայի նկատմամբ, գրանցվեց մեկ ինքնագոլ, ևս մեկ գոլի հեղինակ դարձավ Մոդրիչը 11 մետրանոց հարվածով[50] Հարձակվող Նիկոլա Կալինիչը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը որպես պահեստային և Դալիչի կողմից հեռացվեց հավաքականից` թողնելով Խորվաթիային 22 ֆուտբոլիստով[51]։ Հաջորդ խաղում Խորվաթիան խոշոր հաշվով հաղթեց Արգենտինային 3-0 հաշվով[52]։ Խորվաթիան հաղթեց խմբում` վերջին խաղում հաղթելով Իսլանդիային 2-1 հաշվով[53][54][55]։
1/8-րդ եզրափակչում Խորվաթիան հադիպեց Դանիայի ընտրանու հետ և գրանցվեց 1-1 հաշիվը, երկու գոլրը խփվեցին առաջին հինգ րոպեներին, իսկ Մոդրիչը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը լրացուցիչ ժամանակում։ Խորվաթիան հաղթեց հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով շնորհիվ Դանիել Սուբաշիչի երեք սեյվերի[56][57]։ Քառորդ եզրափակչում Խորվաթիան հանդիպեց դաշտի տերերի` Ռուսաստանի հետ, որը 1/8-րդ եզրափակչում դուրս էր թողել Իսպանիային։ Հաշիվը բացեցին Ռուսները 31-րդ րոպեին, սակայն ութ րոպե անց խորվաթները հավասարեցրին հաշիվը շնորհիվ Անդրեյ Կրամարիչի գոլի և հաշիվը պահպանվեց մինչև խաղի հիմնական ժամանակի ավարտը։ Ավելացված ժամանակում Խորվաթիան առաջ անցավ հաշվով Դոմագոյ Վիդայի գլխով խփած գոլի շնորհիվ, սակայն ռուս պաշտպան Մարիո Ֆեռնանդեսը հավասարեցրեց հաշիվը և խաղի ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով։ Այստեղ ավելի հաջող էին խորվաթները և հաղթեցին 4-3 հաշվով[58][59]։ Խորվաթիան դարձավ առաջնության պատմության երկորդ հավաքականը, որը հաղթում է երկու հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով Արգենտինայից հետո, որը նման արդյունք գրանցել էր 1990 թվականին[60]։ Խաղից հետո տարածվեց տեսագրություն, որտեղ Վիդան արտասանում է «Փառք Ուկրաինային», ինչը քննադատությունների առիթ դարձավ Ռուսաստանում և ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն նախազգուշացրեց Վիդային[61]։ Խորվաթիան կիսաեզրափակչում հանդիպեց Անգլիայի ընտրանու դեմ Լուժնիկի մարզադաշտում։ Հինգերորդ րոպեին տուգանային հարվածով հաշիվը բացեց անգլիացի պաշտպան Կիրան Թրիպեր։ Խորվաթիան կարողացավ հաշիվը հավասարեցնել միայն 68-րդ րոպեին Իվան Պերիշիչի հեղինակած գնդակի շնորհիվ։ Խորվաթիան հաղթեց լրացուցիչ ժամանակում, շնորհիվ 109-րդ րոպեին Մանջուկիչի հեղիանակած գոլի[62][63]։
Հանդիպումից առաջ
խմբագրելՀանդիպման գնդակ
խմբագրելՀանդիպման պաշտոնական գնդակը կոչվում էր Տելստար Մեչտա (ռուս.՝ Мечта երազանք), որը Adidas Telstar 18-ի կարմիր ներկված տարբերակն էր, արտադրված փլեյ օֆֆ փուլի համար[64][65]։ Տելստար ընտանիքի նախատիպը 1970 Տելստարն էր, որը նման էր 2014 թվականի Բրազուկային, ավելի երկար և հավելյալ մասերով[66]։
Պաշտոնյաներ
խմբագրելԱրգենտինացի մրցավար Նեստոր Պիտանան նշանակվեց հանդիպման գլխավոր մրցավար, ինչի մասին հայտարարեց ՖԻՖԱ մրցավարների կոմիտեն 2018 թվականի հուլիսի 12-ին։ Եզրափակիչը Պիտանայի հինգերորդ հանդիպումն էր մրցույթում, դառնալով երկրորդ մրցավարը, ով վարել է բացման և փակման հանդիպումները[67]։ Մինչ այս Պիտանան վարել էր երկու խմբային փուլի հանդիպում և երկու 1/8 եզրափակիչ։ Պըանան ՖԻՖԱ մրցավար է 2010 թվականին և վարել է 4 հանդիպում Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի ժամանակ։ Նրա համաերկրացիներ Էռնան Մայդանան և Խուան Պաբլո Բելատտին նշանակվել էին նրա օգնականներ։ Չորրորդ պաշտոնյա էր նշանակվել Բյորն Կյուպերսը Նիդերլանդներից, իսկ Էրվին Զեյնստրան` պահեստային մրցավար[68]։ Իտալացի Մասիմիլիանո Իրատտին նշանակվել էր վիդեո օգնականի մրցավար։
Փակման արարողություն
խմբագրելԱռաջնության փակման արարողությունը կայացավ խաղի սկզբից առաջ, որի ժամանակ կատարվեց առաջնության պաշտոնական երգը «Live It Up»-ը, Ուիլ Սմիթի, Նիքի Ջեմի և Էռա Իստրեֆիի կատարմամբ։ Օպերային երգչուհի Աիդա Գարիֆուլլինան երգեց ռուսական ժողովրդական «Կալինկա», երեխաներից կազմված երգչախմբի ուղեկցությամբ[69]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Start list – Final – France v Croatia» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Clegg, Jonathan; White, Gregory L. (2010 թ․ դեկտեմբերի 2). «Russia to Host 2018 World Cup; Qatar Gets 2022». The Wall Street Journal. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
{{cite news}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ «Russia 2018 to start and finish at Luzhniki Stadium». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 4,0 4,1 «Luzhniki Stadium: All you need to know». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2016 թ․ հունվարի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «FIFA World Cup Russia 2018 – Match Schedule» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Putin's goal is to showcase Russia at 2018 World Cup». Reuters. 2014 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018-07-11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 7,0 7,1 Moscow Fiscultura i Sport (1981). Games of the XXII Olympiad: Offical Report of the Organising Committee, Volume 2 (Report). International Olympic Committee. էջեր 46–51. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին – via Olympics World Library.
- ↑ 8,0 8,1 8,2 «Luzhniki Stadium». FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Moscow». FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Meat to Mötley Crüe: the theatre of English dreams». The Guardian. 2008 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Halpin, Tony (2008 թ․ մայիսի 22). «Moscow proud of trouble free Champions League final». The Times. London. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
{{cite news}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ «Russia 2018 World Cup stadium venues: 12 grounds across 11 cities». ESPN.com. ESPN Internet Ventures. Press Association. 2017 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Tighe, Sam (2014 թ․ դեկտեմբերի 18). «Top 100 Stadiums in World Football». Bleacher Report. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Luzhniki Stadium – Russia World Cup Venue 2018». ArchExplore. 2018 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Dunbar, Graham (2018 թ․ հուլիսի 6). «Europe assured of extending World Cup winning streak to 4». The Washington Post. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Magic moments in all-European Finals». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հուլիսի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Stokkermans, Karel (2018 թ․ հուլիսի 5). «World Cup 1930–2018». rsssf.com. Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Douglas, Steve (2018 թ․ հուլիսի 10). «Vive la France: Les Bleus advance to World Cup final». The Washington Post. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Reineking, Jim (2018 թ․ մայիսի 25). «Every FIFA World Cup champion: Brazil, Germany, Italy historically dominate tournament». USA Today. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Hafez, Shamoon (2018 թ․ հուլիսի 10). «France 1 Belgium 0». BBC Sport. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Sen, Debayan (2018 թ․ հուլիսի 10). «By the numbers – Can Deschamps join Zagallo and Beckenbauer?». ESPN.com. ESPN Internet Ventures. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Stats of the day – 12 July 2018» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հուլիսի 12. էջ 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Phillips, Mitch (2018 թ․ հուլիսի 11). «Mandzukic sends irrepressible Croatia into first World Cup final». Reuters. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «World Cup final 2018: France v Croatia – your guide to Sunday's match». BBC. 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Preview: France v Croatia». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ McAleavy, Emma L. (2018 թ․ հուլիսի 11). «Croatia's 2018 World Cup Pursuit Inspired by the Past». The New York Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Croatia at the 1998 World Cup – a look back at their last semi-final run». The Irish Independent. Press Association. 2018 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ West, Jenna (2018 թ․ հուլիսի 11). «France vs. Croatia History: All-Time Head-to-Head Results». Sports Illustrated. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «The last time France and Croatia met on the world stage». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Statistical Kit for the FIFA World Cup» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հուլիսի 12. էջ 13. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 31,0 31,1 31,2 «Loaded, Deep France Enters World Cup as One of Favorites to Win it All». Sports Illustrated. 2018 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Sutcliffe, Steve (2018 թ․ հունիսի 18). «France 2–1 Australia». BBC Sport. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Clarey, Cristopher (2018 թ․ հունիսի 21). «36 Years and No World Cup Goals: Peru Eliminated by France». The New York Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Lawrence, Amy (2018 թ․ հունիսի 21). «France seal last-16 spot as Kylian Mbappé earns victory over Peru». The Guardian. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Dunbar, Graham (2018 թ․ հունիսի 26). «Denmark advances at World Cup in drab 0–0 draw with France». Chicago Tribune. Associated Press. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Wilson, Jonathan (2018 թ․ հունիսի 30). «Kylian Mbappé doubles up in France's rollercoaster victory over Argentina». The Guardian. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «King Kylian! Is France superstar Mbappe the heir to the Brazilian Ronaldo's throne?». Goal.com. 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Mbappe on Pele comparison: 'flattering, but he's in another category'». Chicago Tribune. Agence France-Presse. 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Bevan, Chris (2018 թ․ հուլիսի 6). «Uruguay 0–2 France». BBC Sport. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Taylor, Daniel (2018 թ․ հուլիսի 10). «Samuel Umtiti header puts France in World Cup final with win over Belgium». The Guardian. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Das, Andrew (2018 թ․ հուլիսի 10). «France Rides to World Cup Final on Defense's Back». The New York Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Yokhin, Michael (2018 թ․ մայիսի 26). «Croatia quartet of star midfielders provides hope of escaping group». ESPN.com. ESPN Internet Ventures. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Janieck, Karel (2018 թ․ մայիսի 27). «World Cup Countdown: Talented Croatia arrives with unfulfilled potential». Chicago Tribune. Associated Press. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Croatia 1–3 Mexico». BBC Sport. 2014 թ․ հունիսի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Holiga, Aleksandar (2018 թ․ հուլիսի 6). «Croatia's World Cup run divides nation where football is never just sport». The Guardian. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 46,0 46,1 «Modric, Rakitic Key Croatia's Star-Laden Squad in Difficult World Cup Group». Sports Illustrated. 2018 թ․ հունիսի 2. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Clegg, Jonathan (2018 թ․ հուլիսի 6). «Croatia: The World Cup's Russian Nesting Dolls». The Wall Street Journal. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
{{cite news}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ «Croatia secure World Cup 2018 place with victory over Greece». BBC Sport. 2017 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Croatia out to match success of 1998 World Cup generation». Reuters. 2018 թ․ մայիսի 22. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Bogage, Jacob (2018 թ․ հունիսի 16). «Croatia vs. Nigeria 2018 World Cup: Modric's penalty kick seals 2–0 Croatia victory». The Washington Post. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ MacInnes, Paul (2018 թ․ հունիսի 18). «Croatia send reluctant substitute Nikola Kalinic home from World Cup». The Guardian. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ “How did Croatia beat Argentina 3:0?”. Spielverlagerung. Retrieved 20 July 2018
- ↑ Jennings, Patrick (2018 թ․ հունիսի 21). «Argentina 0–3 Croatia». BBC Sport. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Mather, Victor (2018 թ․ հունիսի 26). «Croatia Crushes Iceland's World Cup Dream». The New York Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Croatia take Group D with 2–1 win against Iceland». EFE. 2018 թ․ հունիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Wilson, Jeremy; Eccleshare, Charlie (2018 թ․ հուլիսի 2). «Croatia through to World Cup quarter-finals after dramatic penalty shoot-out victory over Denmark». The Daily Telegraph. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Subasic the hero as Croatia claim shootout win». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Rogers, Martin (2018 թ․ հուլիսի 7). «Russia's underdog World Cup run comes to an end with PK loss to Croatia». USA Today. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Hytner, David (2018 թ․ հուլիսի 7). «Croatia book World Cup semi-final with England after penalty shootout win». The Guardian. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Debayan (2018 թ․ հուլիսի 7). «By the numbers: Back-to-back shootout wins for Croatia, record penalty saves for Subasic». ESPN.com. ESPN Internet Ventures. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Petrosyan, Artur (2018 թ․ հուլիսի 8). «Croatia defender Domagoj Vida warned by FIFA over pro-Ukraine comments». ESPN.com. ESPN Internet Ventures. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Das, Andrew; Mather, Victor (2018 թ․ հուլիսի 11). «Croatia Turns England's World Cup Destiny Into Despair». The New York Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Rogers, Martin (2018 թ․ հուլիսի 11). «Croatia tops England in extra time to reach World Cup final». USA Today. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Wright, Chris (2018 թ․ հունիսի 26). «World Cup 2018 match ball released – yep, that's right, another one». ESPN. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «adidas Football Reveals Official Match Ball for the Knockout Stage of the 2018 FIFA World Cup Russia». FIFA.com (Press release). Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Sabin, Dyani (2018 թ․ հունիսի 18). «How the new World Cup ball was designed to not influence the games». Popular Science. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Pitana: It's an indescribable feeling». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Nestor Pitana to referee World Cup Final». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հուլիսի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Hollywood star Will Smith brings down curtain on Russia World Cup». Reuters. 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.