Adidas Telstar, 1974 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակ Մեքսիկայում, 1970 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական խաղային գնդակը։

Telstar Durlast, 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակը

Մշակվել է Adidas ընկերության կողմից 1968 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար, օգտագործվել է նաև 1972 և 1976 թվականների Եվրոպայի առաջնություններում։ 1974 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում Telstar Durlast մոդիֆիկացիան երկու պաշտոնական գնդակներից մեկն էր Chile Durlast գնդակի հետ միասին, որը Telstar Durlast-ից տարբերվում էր միայն գույնով․ այն ամբողջովին սպիտակ էր[1][2].

Պատմություն

խմբագրել
 
«Տելստար» կապի արբանյակ ,որի պատվին անվանվել է Adidas Telstar-ը։

Adidas Telstar գնդակը՝ նախագծված 1968 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության համար, անվանվել է առաջին մասնավոր արբանյակի՝ Telstar-ի պատվին։ 20 սպիտակ վեցանկյունների և 12 սև հնգանկյունների դիզայնը ստեղծվել է նաև արբանյակի արտաքին տեսքի հիման վրա[3]։ Միևնույն ժամանակ գնդակի ձևավորումն ու կտրվածքն այնքան հաջող ստացվեց, որ Telstar-ը դարձավ իր ժամանակի ամենակլոր գնդակը[4]։.

1970 թվականին Մեքսիկայում Telstar-ը դարձավ Adidas-ի մշակած առաջին գնդակը, որը դարձավ աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը։ Առաջնության համար առաջարկվել է 20 կաշվե գնդակ, իսկ հետո վաճառվել է 600 հազար օրինակ։ 1970 թվականի Աշխարհի գավաթը առաջինն էր, որը ուղիղ հեռարձակվեց հեռուստատեսությամբ, և գնդակի սև և սպիտակ տարրերի համադրությունը հաջողությամբ ցուցադրվեց սև և սպիտակ հեռուստացույցներով, ինչի համար Telstar-ն անվանվեց «Հեռուստատեսության աստղ»[1][5][6]։

Ռուսաստանում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնության Telstar 18 պաշտոնական գնդակը ստացել է լեգենդար Telstar գնդակի անունը։

 
Adidas Telstar 18 գնդակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Fevernova - vibrant, dynamic and highly accurate» (անգլերեն). FIFA. 2002 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Official World Cup Telstar Match Soccer Ball» (անգլերեն). Soccer Ball World. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  3. Марк Трейнер (2012 թ․ հուլիսի 16). «Спутник Telstar открыл эпоху глобальных коммуникаций». Бюро международных информационных программ. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Latest News» (անգլերեն). FIFA. 2010 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  5. С.АХВЕРДИЕВ (2013 թ․ դեկտեմբերի 7). «Эволюция футбольного мяча». Независимая общественно политическая газета «Эхо». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  6. «Official World Cup Telstar Match Soccer Ball» (անգլերեն). Soccer Ball World. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
Նախորդող՝
Slazenger Challenge
Աշխարհի Առաջնության պաշտոնական գնդակը
1970, 1974
Հաջորդող՝
Adidas Tango