Մարիո Մանջուկիչ (խորվ.՝ Mario Mandžukić, մայիսի 21, 1986(1986-05-21)[1][2][3], Սլավոնական բրոդ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ ֆուտբոլիստ, Ատլետիկո Մադրիդի և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող։

Մարիո Մանջուկիչ
խորվ.՝ Mario Mandžukić
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 21, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Սլովանսկի-Բրոդ, Չեխոսլովակիա
Հասակ 187 սմ
Քաշ 84 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 17
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 Խորվաթիա Ժելեզնիչար ? (?)
2004-2005 Խորվաթիա Մարսոնիա 23 (14)
2005-2007 Խորվաթիա Զագրեբ 51 (14)
2007-2010 Խորվաթիա Դինամո Զագրեբ 81 (42)
2010-2012 Գերմանիա Վոլֆսբուրգ 56 (20)
2012-2014 Գերմանիա Բավարիա 54(33)
2014-2015 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 28 (12)
2015-մ.հ. Իտալիա Յուվենտուս 37 (11)
Ազգային հավաքական
2005-2007 Խորվաթիա Խորվաթիա մ.21 7 (1)
2007-մ.հ. Խորվաթիա Խորվաթիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

«Դիտցինգեն», «Մարսոնիա» և «Զագրեբ» խմբագրել

Սկսել է խաղալ գերմանական «Դիտցինգեն» ակումբի կազմում, իսկ հետո տեղափոխվել է հայրենիք և խաղացել է «Մարսոնիայի» կազմում։ 2005 թվականին տեղափոխվել է «Դինամո», որտեղ հանդես է եկել 2 տարի։

«Դինամո» Զագրեբ խմբագրել

 
Մանջուկիչը «Դինամո» (Զագրեբի) կազմում

2007 թվականին հրավեր է ստացել հանդես գալու «Դինամոյի» կազմում։ Տրանսֆերը արժեցավ 1.3 միլիոն եվրո։ Մանջուկիչը հենց սկզբից «Դինամոյի» կազմում խաղաց ՈՒԵՖԱ Գավաթի շրջանակներում կայացած «Այաքսի» դեմ խաղում, և երկու կարևոր գոլ խփեց։ Նրանով սկսեց հետաքրքրվել «Շախտյորը»[4], «Մանչեսթեր Սիթին»[5] և այլ եվրոպական ակումբներ։

2008-09 մրցաշրջանում 23 խաղում 13 գոլ խփելով դարձավ Խորվաթիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Չեմպիոնների Լիգայի 2012-13 մրցաշրջանում 60-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Մանջուկիչը համարվում է Խորվաթիայի առաջնության 2012 և 2013 թվականների լավագույն ֆուտբոլիստ[6]։

«Վոլֆսբուրգ» խմբագրել

2010 թվականի հուլիսի 14-ին 7 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»։ 2011 թվականի մարտի 12-ին «Նյուրնբերգի» դեմ խաղում «Վոլֆսբուրգի» կազմում իր առաջին գոլը խփեց։

«Բավարիա» խմբագրել

2012 թվականի հունիսի 27-ին Մանջուկիչը 13-15 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։ Պայմանագիրը կնքվել է 2016 թվականի հունիսի 30-ին։ Մանջուկիչը ակումբում հանդես եկավ 9 համարով։

Մանջուկիչը լավ հիշողություններ չի ունենա Բունդեսլիգայի 12-րդ տուրի «Նյուրնբերգի» դեմ խաղից հետո։ Գրավելով հակառակորդի դարպասը մոտիկացավ տրիբունային, որպեսզի գոլը նշի, սակայն հանդիսատեսները նրա վրա գցեցին հռոմեական սալյուտ, ինչի իրենց ուշադրությունից բաց չթողեց եվրոպական հասարակությունը[7]։

Մանջուկիչի առաջին գավաթը եղավ 2012 թվականի Գերմանիայի Սուպերգավաթը, որտեղ «Բավարիան» Մանջուկիչի 2 գոլի շնորհիվ հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ խաղում Մանաջուկիչը իր առաջին գոլը խփեց Բունդեսլիգայում։ «Բավարիան» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում հանդիպեց «Բորուսիային»։ Հաշիվը բացեց Մանջուկիչը, ով իր 3-րդ գոլն էր խփում առաջնությունում։ Գյունդոգանը, ով խաղում էր «Բորուսիայի» կազմում հաշիվը 11 մետրանոցից հավասարեցրեց, սակայն վերջին րոպեին Արիեն Ռոբենը կարողացավ գրավել հակառակորդի դարպասը, և հաղթանակ պարգևեց «Բավարիային»։ 2013 թվականի օգոստոսի 30-ին «Բավարիան» ՈՒԵՖԱ Սուպերգավաթում հաղթեց «Չելսիին»։

«Ատլետիկո Մադրիդ» խմբագրել

2014 թվականի հուլիսի 9-ին Մանջուկիչը տեղափոխվեց «Ատլետիկո Մադրիդ», և ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Առաջին գոլը «Ատլետիկոյի» կազմում խփել է 2014 թվականի օգոստոսի 30-ին «Էյբարի» դեմ խաղում։

«Յուվենտուս» խմբագրել

2015 թվականի հունիսին Մանջուկիչը իտալական «Յուվենտուսի» գլխավոր նպատակն էր, քանի որ Կառլոս Տևեսին փոխարինող էր պետք[8]։ Մարիոն հունիսի 21-ին Թուրինում անցավ բժշկական ստուգում[9], իսկ արդեն հաջորդ օրը «Յուվենտուսի» հետ 4-ամյա պայմանագիր կնքվեց[10]։ Պայմանագիրը կնքվեց 19 միլիոն եվրոյի դիմաց, որը պետք է վճարվեր 3 փուլով[10]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Մարիո Մանջուկիչը խաղացել է Խորվաթիայի երիտասարդական հավաքականում։ Խորվաթիայի հավաքականի հիմնական կազմում նորամուտը նշել է 2007 թվականի նոյեմբերի 17-ին Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ Խորվաթիան 2:0 հաշվով պարտվեց[11]։ Առաջի գոլը խփել է 2008 թվականի սեպտեմբերի 10-ին Անգլիայի հավաքականի դեմ խաղում (1:4)[12]։ Խաղում է 17 համարով։ Եվրո 2012-ի խմբային փուլում Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում դուբլ ձևակերպեց, հավաքականին բերելով հաղթանակ (3:1), իսկ հետո գոլ խփեց Իտալիային, որը ավարտվեց (1:1) հաշվով։ Այս առաջնությունում դարձավ լավագույն ռմբարկու (3 գոլ)։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Դինամո Զագրեբ խմբագրել
  • Խորվաթիայի առաջնության հաղթող (3)։ 2007/08, 2008/09, 2009/10
  • Խորվաթիայի գավաթի մրցանակակիր (2)։ 2007/08, 2008/09
  Բավարիա խմբագրել
  • Գերմանիայի առաջնության հաղթող (2)։ 2012/13, 2013/14
  • Գերմանիայի գավաթի մրցանակակիր (2)։ 2012/13, 2013/14
  • Գերմանիայի սուպերգավաթի մրցանակակիր (1)։ 2012
  • Չեմպիոնների լիգայի չեմպիոն (1)։ 2012/13
  • ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցանակակիր (1)։ 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Шахтёр» интересуется форвардом «Динамо»(չաշխատող հղում)
  5. ««Манчестер Сити» хочет Манджукича». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. Манджукич второй раз подряд стал футболистом года в Хорватии
  7. Манджукич «отсалютовал» гаагскому трибуналу
  8. «Маротта: если Тевес уйдёт из «Ювентуса», его заменит Манджукич». championat.com. Վերցված է 22.6.2015-ին.
  9. «Манджукич прибыл в Турин для подписания контракта с «Ювентусом»». championat.com. Վերցված է 22.6.2015-ին.
  10. 10,0 10,1 «Mandzukic è bianconero» (իտալերեն). juventus.com. Վերցված է 22.6.2015-ին.
  11. «Чемпионат Европы 2008 — Македония — Хорватия — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  12. «Чемпионат Мира 2010 — Хорватия — Англия — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Մանջուկիչ» հոդվածին։