Բացել գլխավոր ցանկը

Մարսելո Բրոզովիչ (խորվ.՝ Marcelo Brozović, նոյեմբերի 16, 1992, Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է գալիս իտալական «Ինտերում»[2]:

Football pictogram.svg
Մարսելո Բրոզովիչ
Marcelo Brozović
Marcelo Brozović 2015.jpg
Բրոզովիչը Խորվաթիայի հավաքականի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 16, 1992(1992-11-16)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիա
Հասակ 181 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
Համար 77
Պատանեկան կարիերա
2002-2010 Խորվաթիա Հրվատսկի Դրագովոլյաց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Խորվաթիա Հրվատսկի Դրագովոլյաց 22 (1)
2011-2012 Խորվաթիա Լոկոմոտիվա 33 (5)
2012-2015 Խորվաթիա Դինամո Զագրեբ 64 (9)
2015-ներկա Իտալիա Ինտեր Միլան 101 (13)
Ազգային հավաքական
2009-2010 Խորվաթիա Խորվաթիա Մ18 4 (0)
2011 Խորվաթիա Խորվաթիա Մ19 1 (0)
2011-2013 Խորվաթիա Խորվաթիա Մ20 5 (3)
2011-2014 Խորվաթիա Խորվաթիա Մ21 13 (7)
2014-ներկա Խորվաթիա Խորվաթիա 37 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 25-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Բրոզովիչը սկսել է իր ֆուտբոլային կարիերան խորվաթական «Հրվատսկի Դրագովոլյացում»: 2009 թվականին թիմի կազմում նա մասնակցել է 8 հանդիպման Խորվաթիայի Երկրորդ լիգայում։ 2009/10 մրցաշրջանի արդյունքում «Խրվաթսկի Դրագովոլյացը» ստացավ Առաջին լիգայում հանդես գալու իրավունք։ Առաջին լիգայում Բրոզովիչը իր դեբյուտը նշել է 2010 թվականի հուլիսի 24-ին՝ «Դինամոյի» դեմ խաղում[3]:

«Լոկոմոտիվա»Խմբագրել

2011 թվականի ամռանը Բրոզովիչը 260000 ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվել է «Լոկոմոտիվա»[4]: Թիմի կազմում նա անցկացրել է մեկ մրցաշրջան, մասնակցելով 33 խաղի և դառնալով 5 գոլի հեղինակ։

«Դինամո Զագրեբ»Խմբագրել

2012 թվականի օգոստոսին Բրոզովիչը տեղափոխվեց «Դինամո»[5]: Տրանսֆերի արժեքը կազմել է 2.112.000 ֆունտ ստերլինգ: Ֆուտբոլիստը թիմի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր[6]:

Նոր թիմի կազմում Բրոզովիչը իր դեբյուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 14-ին՝ «Օսիեկի» դեմ խաղում[7]: Սեպտեմբերի 18-ին Բրոզովիչը անցկացրեց իր առաջին եվրոգավաթային հանդիպումը՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Պորտուի» դեմ[8]:

2013 թվականի ամռանը ռուսական «Ռուբինը» փորձեց գնել Բրոզովիչին, բայց խորվաթական ակումբը մերժեց այդ առաջարկը[9]:

«Ինտեր»Խմբագրել

2015 թվականի հունվարի 24-ին Բրոզովիչը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ինտեր»[10]: Իտալական ակումբի կազմում Բրոզովիչը վերցրել է իր սիրելի 77 համարը, որը ազատ էր մնացել կիսապաշտպան Սալլի Մունտարիի հեռանալուց հետո։ Հետագայում «Ինտերը» գնեց Բրոզովիչի ամբողջ տրանսֆերը։

Միջազգային կարիերաԽմբագրել

Բրոզովիչը հանդես է եկել Խորվաթիայի հավաքականի բոլոր տարիքային խմբերում։ Խորվաթիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2015 թվականի երիտասարդական առաջնության որակավորման փուլին։ Մրցաշարում անցկացրել է 7 հանդիպում[11]: 2014 թվականի մայիսի 30-ին հայտնվել է այն 30 ֆուտբոլիստների մեջ, ովքեր պետք է մասնակցեին Աշխարհի 2014 թվականի առաջնությանը[12]:

2018 թվականի մայիսին Բրոզովիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[13][14]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի հունիսի 25-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հրվատսկի Դրագովոլյաց 2010–11 Պրվա Լիգա 22 1 1 0 23 1
Լոկոմոտիվա 2011–12 27 4 27 4
2012–13 6 1 1 1 7 2
Ընդհանուր 33 5 1 1 0 0 0 0 34 6
Դինամո Զագրեբ 2012–13 Պրվա Լիգա 23 2 1 0 6 0 30 2
2013–14 27 6 6 1 8 1 1 0 42 8
2014–15 14 1 0 0 12 2 1 0 27 3
Ընդհանուր 64 9 7 1 26 3 2 0 99 13
Ինտեր Միլան 2014–15 Սերիա A 15 1 1 0 16 1
2015–16 32 4 3 3 35 7
2016–17 23 4 2 0 3 1 28 5
2017–18 31 2 2 0 33 4
Ընդհանուր 101 13 8 3 3 1 0 0 112 17
Կարիերայի ընդհանուր 220 28 17 5 29 3 2 0 268 37

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի հունիսի 25-ի դրությամբ

Խորվաթիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 7 1
2015 7 2
2016 11 3
2017 7 0
2018 5 0
Ընդհանուր 37 6

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Հոկտեմբերի 13, 2014 Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա   Ադրբեջան 4–0 6–0 Եվրո 2016 Որակավորում
2 Մարտի 28, 2015 Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա   Նորվեգիա 1–0 5–1
3 Նոյեմբերի 17, 2015 Օլիմպ-2, Դոնի Ռոստով, Ռուսաստան   Ռուսաստան 2–1 3–1 Ընկերական խաղ
4 Մարտի 23, 2016 Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա   Իսրայել 2–0 2–0
5 Նոյեմբերի 12, 2016 Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա   Իսլանդիա 1–0 2–0 ԱԱ 2018 Որակավորում
6 2–0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Դինամո Զագրեբ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել