Բրազուկա
Բրազուկա (անգլ.՝ Adidas Brazuca), Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը։ Նախագծել է Ադիդաս ընկերությունը, իսկ արտադրում է Forward Sports-ը (Սիալկոտ, Պակիստան)։ Գնդակը զարդարված է Բրազիլիայի ազգային գույներով[1]։
ԱնունԽմբագրել
«Բրազուկա» թարգմանաբար նշանակում է «Հայրենակից»։ Անվան այս տարբերակի օգտին քվեարկել է բրազիլացիների շրջանում անցկացված հարցման մասնակիցների շուրջ 70%-ը[2]։ Անունը հայտարարվել է 2012 թվականի սեպտեմբերի 2-ին[1]։ Ընտրվել է քվեարկությամբ, ներկայացված երեք տարբերակներից՝ Brazuca (77.8 % ձայն[3]), Carnavalesca (14.6 % ձայն[4]) և Bossa Nova (7.6 % ձայն[4]): Առաջին անգամ ֆուտբոլի երկրպագուները իրենք ընտրեցին գնդակի անունը[1]։
ԳինԽմբագրել
Առաջնության համար նախատեսված գնդակի գինը 160 ԱՄՆ դոլար է[5]:
ԿառուցվածքԽմբագրել
Գնդակի կառուցվածքը նման է Adidas Tango 12-ին[6]։ Օդափուչիկը լատեքսից է, օգտագործված է բազմաշերտ կտոր և սինթետիկ փրփուր։
Գնդակի ձևվածքը խիստ ծռված խորանարդ է, բաղկացած է 6 դետալից, ունի 12 կար և միացման 8 կետ։ Կարը գնում է բարդ կորով։ Այս բոլորը պետք ապահովեն վստահելի աէրոդինամիկա և անգերազանցելի կլորություն։ Գնդակի մշակվածք (ֆակտուրա) հիշեցնում է Finale 13-ի գնդակինը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «adidas Brazuca – Name of Official Match Ball decided by Brazilian fans» (անգլերեն)։ FIFA.com։ Արխիվացված օրիգինալից 2012-11-24-ին։ Վերցված է 2014-06-20 (անգլ.)
- ↑ «Բրազուկան» ներկայացավ աշխարհին
- ↑ >«"Nome da bola da Copa é escolhido pela primeira vez por torcedores: Brazuca» (պորտուգալերեն)։ Globo Esporte։ Արխիվացված օրիգինալից 2012-11-24-ին։ Վերցված է 2014-06-20
- ↑ 4,0 4,1 «"Nome da bola da Copa é escolhido pela primeira vez por torcedores: Brazuca» (պորտուգալերեն)։ Globo Esporte։ Արխիվացված օրիգինալից 2012-11-24-ին։ Վերցված է 2014-06-20
- ↑ Brazuca: Adidas Releases Its 2014 World Cup Ball | TIME.com
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-27-ին։ Վերցված է 2014-06-20