Օփրա Գեյլ Ուինֆրի (անգլ.՝ Oprah Gail Winfrey, հունվարի 29, 1954(1954-01-29)[1][2][3][…], Կոսցյուշկո, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկյան լրատվամիջոցների սեփականատեր, թոք շոուի հաղորդավար, դերասանուհի, պրոդյուսեր և բարեգործ։ Առավել հայտնի է իր The Oprah Winfrey Show թոք շոուով, որն իր տեսակի մեջ ամենաբարձր վարկանիշն ուներ և 1986 թվականից մինչև 2011 թվականները ցուցադրվում էր ամբողջ երկրում[16]։ Անվանվելով «բոլոր լրատվամիջոցների թագուհի»[17]՝ նա եղել է 20-րդ դարի ամենահարուստ աֆրոամերիկացին[18][19] և Հյուսիսային Ամերիկայի առաջին միլիարդատեր սևամորթը[20]։ Նա նաև անվանվել է աշխարհի ամենաազդեցիկ կին[21][22]։

Օփրա Ուինֆրի
Orpah Gail Winfrey
Դիմանկար
Ծնվել էհունվարի 29, 1954(1954-01-29)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրԿոսցյուշկո, Միսսիսիպի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունTennessee State University?, Lincoln High School?, Nicolet High School?, East Nashville Magnet High School? և Թենեսիի համալսարան
ԵրկերThe Oprah Winfrey Show?, The Women of Brewster Place?, The Color Purple?, Beloved?, Their Eyes Were Watching God?, Շառլոտայի սարդոստայնը, Բի մուվի։ Մեղրային դավադրություն, Արքայադուստրը և գորտը և The Butler?
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, մեկենաս, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, գործարար, դերասանուհի, ձայնային դերասանուհի, գրող, թոք շոու վարող, ինքնակենսագիր, լրագրող և պոդքաստեր
ԱշխատավայրWVOL?, WTVF?, WJZ-TV?, WLS-TV? և Harpo Productions?
Ծնողներմայր՝ Vernita Lee Winfrey?[4]
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ազատության նախագահական շքանշան

Փիբոդի պարգև

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[5]

Թայմ 100.XX դարվա հերոսներ և կուռքեր

Թայմ 100

Սպիմգարնի մեդալ

[6]

Բոբ Հոուպի հումանիտարական պարգև

Ջեֆերսոնի մրցանակ հանրային ծառայության համար

NAACP Image Award for Outstanding News, Talk or Information – Series or Special?

NAACP Image Award for Entertainer of the Year?

NAACP Image Award փառքի սրահ

Ժողովրդի ընրտություն պարգև

Փրայմթայմ Էմմի մրցանակ

ԱՄՆ պրոդյուսերների Գիլդիայի մրցանակ

Մարիան Անդերսոնի պարգև

Կանանց փառքի ազգային սրահ

[7]

Հորացիո Ալջերի մրցանակ

[8]
Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

Դիսնեյի լեգենդներ

[9]

Անիսֆիլդ Վուլֆ գրքային մրցանակ

American Black Film Festival?

Գենեզիսի մրցանակ

Ժպիտի շքանշան

Թայմ 100

[10]

Թայմ 100

[11]
Ոսկե գլոբուս

honorary degree from Spelman College?

[12]

Ազգային գրքի պարգև

[13]

American Library Association Honorary Membership?

[14]
և

Ջին Հերշոլտի անվան մրցանակ

[15]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներCanaan Winfrey?
Կայքoprah.com
 Oprah Winfrey Վիքիպահեստում

Ուինֆրին ծնվել է աղքատ ընտանքիում՝ Միսսիսիպի նահանգի գյուղական հատվածում։ Նրան մեծացրել է դեռահաս միայնակ մայրը։ Ուինֆրին նշել է, որ իր մանկության և պատանեկության տարիներին սեռական բռնության է ենթարկվել և 14 տարեկանում հղիացել, իսկ երեխան մանկահասակ տարիքում մահացել է[23]։ Ավագ դպրոցի տարիներին, երբ ապրում էր իր հոր՝ Վերնոն Ուինֆրիի հետ, սկսեց աշխատել ռադիոյում։ 19 տարեկանում նա արդեն վարում էր տեղական երեկոյան լուրերը։ Նրա զգացմունքային ելույթի շնորհիվ նա տեղ գտավ ցերեկային թոք շոուի ոլորտում։ Երրորդ տեղը զբաղեցրած տեղական Չիկագո թոք շոուն առաջին տեղ բարձրացնելուց հետո նա հիմնադրեց իր արտադրական ընկերությունը և ծավալեց միջազգային գործունեություն[24]։ Ուինֆրին համարվում է ավելի անկեղծ սոցիալական հասարակության հիմնադիրը[25]։ Համաձայն Եյլի համալսարանի կատարած գիտական ուսումնասիրման՝ Ֆիլ Դոնահյուի գլխավորած սենսացիոն թոք շոուի միջոցով նա կոտրել է 20-րդ դարի բոլոր արգելքները և ԼԳԲՏ համայնքին նույնպես դարձրել է հեռարձակման մի մաս[26][27]։ 1990-ական թվականներին նրա շոուի հիմնական թեմաներն էին գրականությունը, ինքնազարգացումը և հոգևոր արժեքները։ Նա բազմիցս քննադատվել է իր չափազանց զգացմունքային մոտեցման պատճառով[28][29], սակայն նա հաճախ մեծարվել է ուրիշների դժվարությունների հաղթահարման բարերարը դառնալու համար[30]։ 2006 թվականից 2008 թվականները նրա փոխանցագիրը Բարաք Օբամայի մասին ընտրություններում մեծ դեր ունեցավ, ինչի շնորհիվ Օբաման մոտ 1 միլիոն ձայն ստացավ[31]։ 2013 թվականին նա պարգևատրվեց Օբամայի կողմից ազատության նախագահական մեդալով[32]։

Վաղ կյանքը

խմբագրել

Ուինֆրիի անունը ծննդյան վկայականում գրվել է որպես «Օրփա», բայց մարդիկ միշտ սխալմամբ նրան անվանել են «Օփրա»։ Ծնվել է Քոսսիուսկոյում՝ միայնակ մոր ընտանիքում։ Մայրը՝ Վերնիտա Լին, սպասուհի էր։ Հայրը՝ Վերնոն Ուինֆրին, եղել է վարսահարդար և զինվորական։ Բայց Նոա Ռոբինսոն անունով վետերանը պնդում էր, որ ինքն է Ուինֆրիի կենսաբանական հայրը[33]։ Գենետիկական թեստի հիման վրա նա 89 տոկոսով սահարաաֆրիկացի է, 8 տոկոսով՝ ամերիկացի, 3 տոկոսով ասիացի[34]։ Ուինֆրիին կյանքի առաջին 6 տարիներն անցկացրել է իր մոր և տատիկի՝ Հեթի Մեյ (Պրեսլի) Լիի հետ ծայրահեղ աղքատության մեջ։ Նրանք այնքան աղքատ էին, որ Ուինֆրիի հագուստը հաճախ կարում էին կարտոֆիլի մնացորդներից[35][36]։ 3 տարեկանից տատիկի շնորհիվ կարողացել է կարդալ։ Նրանք միասին հաճախում էին տեղի եկեղեցինՙ որտեղ Ուինֆրիին անվանում էին «քարոզիչ», որովհետև նա կարողանում էր արտասանել հատվածներ Աստվածաշնչից։ Երբ նա երեխա էր, Հեթի Մեյ Լին նրան փայտով հարվածում էր՝ տնային գործերը չկատարելու համար[37]։ 6 տարեկանը լրանալուն պես նա և մայրը տեղափոխվում են։ Այս ժամանակահատվածում մայրը լույս աշխարհ է բերում Ունֆրիի քրոջը՝ Պատրիսիային[38], ով 2003 թվականին թմրանյութերի պատճառով մահացել է[39]։ 1962 թվականին մայրը դժվարությամբ էր երկու երեխաներին մեծացնում, ուստի Ուինֆրին գնաց Նեշվիլ՝ իր հոր հետ ապրելու[40]։ Երբ Ուինֆրին Նեշվիլում էր, Լին երրորդ երեխային ունեցավ[41], որին հանձնեցին մանկատուն։ Լին ունեցավ մի որդի, ով 1989 թվականին մահացավ։ 1986 թվականին իր շոուի ժամանակ նա հայտարարեց, որ ինը տարեկանից սեռական բռնության է ենթարկվել իր զարմիկի, քեռու և ընտանիքի ընկերների կողմից[42][43]։

Ուինֆրին մի անգամ նշել է, որ որոշել է չմայրանալ, որովհետև լավ մայր չի ունեցել[44]։ 13 տարեկանում, հերթական բռնությունից խուսափելու համար, տանից փախել է։ 14 տարեկանում ունեցել է որդի, որին լույս աշխարհ բերելուց հետո կարճ ժամանակ անց մահացել է[45]։

Նա հաճախել է Լինկոլնի ավագ դպրոց։ Իր առաջադիմության շնորհիվ՝ տեղափոխվել է Նիկոլե ավագ դպրոց, որտեղ իր աղքատության պատճառով ծաղրի առարկա է դարձել։ Ծանր դրության մեջ գտնվող մայրը կրկին Ուինֆրիին ուղարկում է հոր մոտ, բայց այս անգամ Ուիֆրին չի վերադառնում։ Հայրը խիստ էր կրթություն ստանալու հարցում։ Ուինֆրին դպրոցի պատվավոր աշակերտներից էր։ Նա հաղթող էր ճանաչվել մրցույթում, որն ապահովել էր իր լիարժեք կրթաթոշակը Թենեսի պետական համալսարանում հաղորդակցություն սովորելու համար։ Նրա առաջին աշխատանքը տեզի մթերային խանութում էր[46]։ 17 տարեկանում հաղթող ճանաչվեց գեղեցկության մրցույթում[47]։ Ուինֆրիի ընտրած ուղղությունը չզարմացրեց ընտանիքին։ Դեռ մանկուց նա հարցազրույց էր վերցնում իր տիկնիկներից։ Ուինֆրին հետագայում բարձրաձայնել է իր տատիկի ունեցած ազդեցության մասին, ասելով, որ հենց նա է քաջալերել իրեն խոսել հասարակության մեջ[48]։

Հեռուստաընկերություն

խմբագրել

Տեղական ԶԼՄ-ներում աշխատելիս նա Նեշվիլի WLAC հեռուստաընկերության պարմության մեջ ամենաերիտասարդ լրագրողն էր և առաջին սևամորթը։ 1976 թվականին նա տեղափոխվեց Բալթիմորի WJZ հեռուստաընկերություն։ 1977 թվականին նա հեռացվել է, ինչից հետո աշխատել է ավելի ցածր պաշտոններում։ Այնուհետև նա աշխատանքի է անցել Ռիչարդ Շերի հետ որպես WJZ-ի տեղական «Մարդիկ խոսում են» հաղորդաշարի համանախագահ, որն առաջին անգամ հեռարձակվել է 1978 թվականի օգոստոսի 14-ին։ Նա նաև վարել է Dialing for Dollar-ի տեղական տարբերակը[49]։ 1983 թվականի Ուինֆրին տեղափոխվեց Չիկագո, WLS հեռուստաընկերության ցածր գնահատական ունեցող կես ժամ տևողությամբ առավոտյան թոք շոուն վարելու։ Առաջին դրվագը հեռարձակվեց 1984 թվականի հունվարի 2-ին։ Ուինֆրիի շնորհիվ մի քանի ամիսների ընթացքում շոուն ունեցավ բարձրագույն վարկանիշային ցուցանիշն ամբողջ Չիկագոյում։ Կինոքննադատ Ռոջեր Էբերտը համոզեց նրան կնքել սինդիկացիայի պայմանագիր King World-ի հետ։ Էբերտը կանխատեսում էր, որ նա կբերի 40 անգամ ավելի մեծ եկամուտ, քան իր հեռուստատեսային շոուն՝ «Ֆիլմերում»-ը։ Հետագայում այն վերանվանվել է «Օփրա Ուինֆրիի շոու»։ Պրեմիերան տեղի ունեցավ 1986 թվականի սեպտեմբերի 8-ին։ 1990-ական թվականներին իր շոուի շրջանակներում Ուինֆրին սկսեց խոսել ավելի ընդհանուր խնդիրների մասին, ինչպիսին են սրտի հիվանությունները, աշխարհաքաղաքականությունը, հոգևորականությունը։ Նա հարցազրույցներ վերցրեց հայտնի մարդկանցից սոցիալական խնդիրների մասին։ Շոուի ընթացքում նա իր հանդիսատեսին նվիրում էր մեքենա կամ ուղևորություն դեպի Ավստրալիա։ Ուինֆրին «Օքսիջեն» հեռուստաընկերության համահիմնադիրն է և Harpo Productions-ի նախագահը։ 2008 թվականի հունվարի 15-ին Ուինֆրին և Discovery Communications-ը հայտարարեցին, որ «Դիսքավրի» առողջական հեռուստատեսությունը կվերափոխվի և կվերանվանվի OWN (Oprah Winfrey Network): Նախատեսվում էր այն գործարկել 2009 թվականին, սակայն պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականի հունվարի 1-ին[50]։ The Oprah Winfrey Show-ի շարքի եզրափակիչ դրվագը հեռարձակվել է 2011 թվականի մայիսի 25-ին[51]։ 2017 թվականի հունվարին CBS-ը հայտարարեց, որ Ուինֆրին կմիանա «60 րոպե» հաղորդմանը որպես կիրակնօրյա երեկոյի լրատվական ամսագրում հատուկ օգնական՝ սկսած 2017 թվականի սեպտեմբերից[52]։ 2018 թվականին Աֆրիկայի և Ամերիկայի պատմության ու մշակույթի ազգային թանգարանը հատուկ ցուցահանդես բացեց Ուինֆրիի հեռուստատեսության վրա մշակութային ազդեցության վերաբերյալ։

Հայտնի մարդկանց հարցազրույցներ

խմբագրել

1993 թվականին Ուինֆրին հյուրընկալեց Մայքլ Ջեքսոնին և վերցրեց պրեմիերային հարցազրույց, որը դարձավ ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ չորրորդ ամենադիտված իրադարձությունը, ինչպես նաև ամենաշատ դիտումներ հավաքած հարցազրույցը՝ 36.5 միլիոն հանդիսատեսով[53]։ 2005 թվականի դեկտեմբերի 1-ին Ուինֆրին հայտնվեց Երեկոյան շոու Դեյվիդ Լեթրմենի հետ շոուում, որ աջակցի իր և Դեյվիդի նոր մյուզիքլը՝ «Մանուշակագույնը»[54]։ 2007 թվականի սեպտեմբերի 10-ին Լեթրմենն առաջին անգամ հյուրընկալվեց The Oprah Winfrey Show-ում, քանի որ սեզոնի պրեմիերան նկարահանվում էր Նյու Յորքում[55]։ 2006 թվականին ռեպերներ Լուդաքրիսը, Ֆիֆթի Սենթը և Այս Քյուբը քննադատեցին Ուինֆրիին՝ հիփ-հոփի նկատմամբ կողմնակալ լինելու պատրվակով։ GQ ամսագրի հետ հարցազրույցում Լուդաքրիսը նշել է, որ Ուինֆրին նրան բարդ դրության մեջ է դրել՝ իր մեկնաբանությունները փոխելով։ Որպես պատասխան Ուինֆրին ասել է, որ ինքը դեմ է այն բոլոր բառերին, որոնք նսեմացնում են կանանց, բայց սիրում է որոշ հիփ-հոփ արտիստների, օրինակ՝ Քանյե Ուեսթին։ 2008 թվականի սեպտեմբերին Սարա Պալինին իր շոու չհրավիրելու համար՝ Ուինֆրին քննադատման ենթարկվեց։ Մարդիկ կարծում էին՝ Օբամային սատարելու համար է Ուինֆրին մերժել հրավերը[56]։ Նա հերքեց բամբասանքները և իր շոուի ընթացքում ասաց, որ մեծ ուրախությամբ Պալինին կհրավիրի իր շոու ընտրություններից հետո։

Այլ մեդիա

խմբագրել

1985 թվականին Ուինֆրին խելագար տնային տնտեսուհի Սոֆիայի կերպարով հանդես եկավ Սթիվեն Սփիլբերգի «Մանուշակագույնը» կինոնկարում։ Իր ելույթի համար նա առաջադրվեց Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։ Էլիս Ուոկերի նովելի հիման վրա 2005 թվականին բեմադրվեց «Մանուշակագույնը» մյուզիքլը, որի պրոդյուսերը Ուինֆրին էր։ 1998 թվականի հոկտեմբերին Ունֆրին խաղաց «Սիրվածը» ֆիլմում, որը նկարահանված էր Թոնի Մորիսոնի համանուն նովելի հիման վրա։ Գլխավոր հերոս և նախկին ստրուկ Սեթի դրում խաղալու համար Ուինֆրին 24 ժամ անցկացրեց ստրուկի կարգավիճակում, ինչը ներառում էր մնալ անտառում միայնակ և կապկպված։ Չնայած խոշոր գովազդին՝ ֆիլմը չարդարացրեց սպասելիքները և գրանցեց մոտավորապես 30 միլիոն դոլլարի կորուստ։ Դերակատար Թենդի Նյուտոնը նկարագրել է Ուինֆրիին որպես «շատ ուժեղ տեխնիկական դերասանուհի, որովհետև նա շատ խելացի է և հեռատես, նրա միտքը սղոցի պես սուր է»[57]։ 2005 թվականին Harpo Productions-ը թողարկեց ֆիլմ Զորա Հարթսոնի «Նրանց աչքերը նայում են Աստծուն» վեպի հիման վրա։ 2008 թվականի Ուինֆրիի ընկերությունը՝ Harpo Films-ը, կնքեց էքսկլյուզիվ պայմանագիր HBO-ի հետ[58]։ 2018 թվականին Ուինֆրին նկարահանվեց որպես տիկին Ուիչ «Ժամանակի արգելքը» կինոնկարում։

Գրական ժառանգություն

խմբագրել

Ուինֆրին 5 գրքի համահեղինակ է։ 2005 թվականին հրատարակված գիրքը, որն օգնում էր ձերբազատվել ավելորդ քաշից, ռեկորդա գրանցեց իր կանխավճարով՝ կոտրելով Բիլլ Քլինթոնի ինքնակենսագրականի կանխավճարի ռեկորդը[59]։ Նրա հիշատակարանը՝ «Քո ուզած կյանքը» հրատարակվելու էր 2017 թվականին[60], սակայն այդ տարի այն դուրս չեկավ։ 2004 թվականից 2008 թվականները Ոինֆրին հրատարակել է O, The Oprah Magazine ամսագիրը։ Նա նաև հրատարակել է Օ-ն տանը ամսագիրը[61]։ 2002 թվականին «Ապագա» թերթը «Օ, Օփրա ամսագիրը» հռչակել է ամենահաջողված ստարտափը տնտեսության մեջ։

Առցանց

խմբագրել

Ուինֆրիի ընկերությունը ստեղծել է Oprah.com կայքը` ցուցադրությունների, ամսագրերի, գրքերի հրատարակման և հասարակական բարեգործությունների հետ կապված ռեսուրսների և ինտերակտիվ տեղեկատվության տրամադրման համար։ Կայքը ունի մոտավորապես 70 միլիոն էջ, 6 միլիոնից ավել օգտատեր ամեն ամիս հետևում է կայքին և ստանում է մոտ 20 հազար հաղորդագրություն ամեն շաբաթ[62]։

2006 թվականի փետրվարի 9-ին Ուինֆրին կնքել է 55 միլիոն դոլլար արժողությամբ պայմանագիր XM Satellite Radio-ի հետ՝ նոր ռադիոալիք հիմնելու համար։ Այն հեռարձակվում է 24 ժամ, շաբաթական 7 օր։ Ըստ պայմանագրի Ուինֆրին պարտավոր է շաբաթվա մեջ 30 րոպե լինել ուղիղ եթերում։

Անձնական կյանքը

խմբագրել

Առանձնատներ

խմբագրել
 
Մոնտեկիտում գտնվող կալվածքը երկնքից

Ուինֆրին այժմ ապրում է իր 17 հեկտար տարածք ընդգրկող կալվածքում, որը գտնվում է Մոնտեկիտում։ Ուինֆրիին ունի առանձնատուն Լավալեթում, բնակարան Չիկագոյում, կալվածք Ֆլորիդայում, դահուկելու տուն Կոլորադոյում։ Վաշինգտոնում՝ Հավայի, Անտիգուա և Օրկաս կղզիներում, նա ունի անշարժ գույք։

Սիրային պատմություն

խմբագրել

Դպրոցի տարիներին Ուինֆրին սիրահարված է եղել իր համադասարանցուն՝ Էնթոնի Օթիին։ Օթին միշտ կարծել է՝ Ուինֆրիին մեծ ապագա է սպասվում, որում ինքը տեղ չի ունենա[63]։ Նրանք բաժանվել են ավարտական դասարանում[63][64]։ 1971 թվականին Ուինֆրիի և Վիլիամ Թեյլորիի միջև խորը սիրավեպ է սկսվում։ Ուինֆրին նրան օգնում է գտնել աշխատանք։ Երբ Ուինֆրին պետք է հեռանար Նաշվիլից, Թեյլորը, նրա աղաչանքները չընդունելով[65], բաժանվում է։ 1970-ական թվականներին Ուինֆրին ռոմանտիկ հարաբերություններ ունեցավ Ջոն Թեշի հետ։ Կենսագիր Քիթի Քելլին պնդում է, որ Թեշը բաժանվել է Ուինֆրիից միջամտությունների հետ կապված ճնշման պատճառով[66]։ Ըստ «Մեյր» ամսագրի՝ Ուինֆրին ունեցել է սիրային կապ ամուսնացած տղամարդու հետ, ով չէր պատրաստվում թողնել իր ընտանիքը[67]։ Ուինֆրին նշել է, որ այդ մարդու հետ կապված է եղել մոտ 4 տարի, բայց նա ամեն անգամ վերջինս մերժել է Ուինֆրիին։ Այս ամենից Ուինֆրիին դեպրեսիայի մեջ է ընկել և անգամ ինքնասպանության նամակ է ուղարկել իր ընկերոջը։ Վախենալով մահից, որ կյանքում ինչ-որ լավ բան բաց կթողնի, նա ինքնասպանության չի դիմել[68]։ Ուինֆրին խոստովանել է, որ իր սիրած տղամարդու հետ թմրանյութեր է օգտագործել։ Իր շոուում ասել է. «Ես միշտ զգում էի, որ ոչ թե թմրանյութն էր իմ կախվածությունը, այլ նա։ Ես չեմ կարող մտաբերել ինչ-որ բան, որ չէի անի նրա համար»[69]։ 1980-ական թվականներին Ուինֆրին ռոմանտիկ հարաբերություններ ունեցավ կինոքննադատ Ռոջեր Էբերտի հետ։ 1985 թվականին ռեժիսոր Ռեգինալդ Չվալյեն հայտարարել է, որ հարաբերություններ է ունեցել Ուինֆրիի հետ։ Երբ Ուինֆրին հանդիպել է Ստեդման Գրահամին, զույգը բաժանվել է։ 1986 թվականից ի վեր Ուինֆրին և Ստեդման Գրահամը սիրային հարաբերությունների մեջ են։ Նրանք ծրագրել էին ամուսնանալ 1992 թվականի նոյեմբերին, բայց հարսանիքն այդպես էլ տեղի չունեցավ[70]։

Մոտ ընկերներ

խմբագրել
 
Ուինֆրիի 50-րդ տարեդարձը

Ուինֆրիի լավագույն ընկերը Գեյլ Քինգն է, ով այժմ O, the Oprah Magazine ամսագրի խմբագիրն է։ 1997 թվականից սկսած, երբ Ուինֆրին և Քինգը նկարահանվում էին «Էլեն» սիթքոմում, տարածվեցին բամբասանքներ, որ իբր նրանք սիրային հարաբերությունների մեջ են։ 2006 թվականի օգոստոս ամսին Ուինֆրին հերքել է իր համասեռամոլ լինելու մասին բոլոր բամբասանքները[71]։ Ուինֆրին մտերմիկ հարաբերություններ է ունեցել Մարիա Շրիվերի հետ, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են Բալտիմորում[72][73]։ Ուինֆրիի համար մայր, քույր և ընկեր է եղել Մայա Էնջելուն[74]։ Նրա 70-րդ տարեդարձին Ուինֆրին մեկշաբաթյա շրջագայություն է կազմակերպել, իսկ 80-րդ տարեդարձին՝ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո ակումբում շքեղ խնջույք[75]։

Անձնական կարողությունը

խմբագրել

Ուինֆրին 32 տարեկանում դարձել է միլիոնատեր, երբ նրա շոուն սինդիկացվել է ամբողջ երկրում։ 41 տարեկանում, ունենալով իր ընկերությունը, նա կարողությունը հասավ 340 միլիոն դոլլարի՝ տեղ գտնելով Forbes 400 ամսագրում[76]։ 20-րդ դարում Ուինֆրին ամենահարուստ աֆրոամերիկացին էր՝ 800 միլիոն դոլլար կարողությամբ։ 2006 թվականին Ուինֆրին ամենաբարձր վարձատրվող հեռուստաաստղն էր ԱՄՆ-ում՝ տարեկան ստանալով ավելի քան 260 միլիոն դոլլար[77]։ Forbes-ի համաշխարհային միլիարդատերերի ցանկում Ուինֆրին տեղ է գտել որպես աշխարհի միակ սևամորթ միլիարդատեր 2004 թվականից 2006 թվականներին և որպես առաջին սևամորթ կին միլիարդատեր 2003 թվականին։ 2014 թվականի տվյալներով Ուինֆրիի կարողությունը հասել է 2.9 միլիարդ դոլլարի։

Կրոնանան հայացքներ

խմբագրել

Օփրան մեծացել է որպես բապտիստ։ Մի անգամ նա ասել է. «Ես ունեմ եկեղեցի ինձ մոտ, երբ քայլում եմ փողոցում։ Ես հավատում եմ աստվածային ուժին, որ ապրում է բոլորիս մեջ»[78]։

Ազդեցություն

խմբագրել

Ռեյտինգներ

խմբագրել
 
Ուինֆրին Սպիտակ տանը

Ուինֆրին CNN-ի and Time.com-ի կողմից ճանաչվել է՝ աշխարհի ամենաահզոր կին, իսկ The American Spectator-ի կողմից՝ «աշխարհի ամենաազդեցիկ կին»։ 20-րդ դարի վերջին Life ամսագրիր կողմից Ուինֆրին ճանաչվեց իր սերնդի ամենաազդեցիկ կինը և ամենաազդեցիկ սևամորթը[79]։ USA Today-ը և Ladies Home Journal-ը Ուինֆրիին համարում են ամենաազդեցիկ կինը։ Օբաման նշել է, որ Ուինֆրին կարող է համարվել երկրի ամենաազդեցիկ կինը[80][81]։ Forbes-ը նրան անվանել է ամենահզոր հայտնին 2005[82], 2007[83], 2008, 2010[84] և 2013 թվականներին[85]։ 2014 թվականին աշխարհի 100 ամենահզոր կանանց մեջ գրավել է 14-րդ տեղը[86]։ 2005 թվականին հանրային հարցման արդյունքում Օփրան հռչակվեց ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաազդեցիկ կին։ 1989 թվականին նա ընդունվեց NAACP Image Award-ի Փառքի սրահ[87]։

«Օփրաֆիկացիա»

խմբագրել

The Wall Street Journal ամսագիրը կազմել է նոր տերմին՝«Օփրաֆիկացիա», որը նշանակում է օգտագործել հանրային խոստովանությունը որպես թերապիայի ձև[88]։

ԼԳԲՏ անձանց հիմնական ընդունում

խմբագրել

Ուինֆրիի ջերմ և անկեղծ մոտեցումը աղեղային թոք շոուն դարձրեց ավելի հանրամատչելի[25][89]։ Սոցիոլոգիայի պրոֆեսոր Ջոշուա Գամսոնը գովաբանում է աղեղային շոուն, որովհետև այն ապահովում է ԼԳԲՏ մարդկանց համար մեծ անհրաժեշտություն ունեցող մեդիահարթակը։ 1997 թվականի ապրիլին Ուինֆրին հանդես է եկել թերապիստի դերում «The Puppy Episode» սիտքոմում, որտեղ գլխավոր դերակատարը՝ Էլեն Դեջեներեսը հայտարարել է իր համասեռամոլ լինել ումասին։

«Օփրա էֆեկտ»

խմբագրել

Ուինֆրի կարծիքի ուժը հասարակական կարծիքի վրա կոչվում է «Օփրա էֆեկտ»[90]։ Նրա ազդեցությունը հիմնականում տարածվում է գրքերի վաճառքի, նախագահական ընտրությունների վրա։ 1996 թվականի վերջին[91] Ուինֆրին իր շոում ներկայացրեց «Օփրա գրքի ակումբ»-ի սեգմենտը։ Այն կենտրոնացած է նոր գրքերի և դասականների վրա և հաճախ ուշադրության կենտրոն է բերում ճանաչում չունեցող նովելները։ Գրքի ակումբը այնքան հզորացավ, որ երբ Ուինֆրին որևէ գիրք էր ներկայացնում, այն դառնում էր լավագույն վաճառվողը։ Օրինակ, երբ որ իր շոում Ուինֆրին ներկայացրեց Ջոն Ստայնբեքի՝ Եդեմից դեպի արևելք նովելը, այն առաջին տեղը գրավեց վաճառքների ցուցակում։ Ուինֆրիի կողմից ճանաչված լինելը ենթադրում է միլիոնավոր վաճառքների հնարավորություն[92]։ Ուինֆրիի հաջողությունը սկսելու այլ հաջող թոք-շոուներ, ինչպիսիք են դոկտոր Ֆիլը, դոկտոր Օզը և Ռեյչել Ռեյը, նույնպես ներկայացվել են որպես «Օփրա էֆեկտ»[93]։

Քաղաքականություն

խմբագրել
 
Ուինֆրին միանում է Օբամայի քարոզարշավին

2008 թվականին Ուինֆրին առաջին անգամ հանդես եկավ նախագահական ընտրությունների թեկանծու Բարակ Օբամայի օգտնին[94][95][96][97]։ 2007 թվականի դեկտեմբերին Ուինֆրին միացավ Բարակ Օբամայի քարոզարշավին Այովա, Նյու Հեմփշիր և Հարավային Կարոլինա նահանգներում։ Դեկտեմբերի 9-ին Հարավային Կարոլինա նահանգում քարոզարշավի մասնակիցների թիվը հասավ 30 հազարի[98]։ Ուինֆրիի շնորհիվ Բարակ Օբամայի ձայների թիվն ավելացավ 1 միլիոն 600 հազարով, ինչի շնորհիվ էլ ընտրություններում Օբաման հաղթեց Հիլարի Քլինթոնին[99]։ 2014 թվականին ավելի քան քսան րոպե Ուինֆրին ելույթ ունեցավ բարերար Լավերն Չտմանի թեկնածության առաջադրման համար։ 2018 թվականին Ուինֆրին 500 հազար դոլլար նվիրեց «Մեր կյանքը» ուսանողական ցույցին` ԱՄՆ-ում հրազենի վերահսկման համար[100]։ 2018 թվականի սկզբին Ուինֆրին հանդիպեց Սաուդյան Արաբիայի հեղափոխական թագաժառանգի և դե ֆակտո կառավարչի՝ Մոհամմադ Բեն Զալմանի հետ[101]։

Հոգևոր առաջնորդություն

խմբագրել

2002 թվականին «Քրիստոնեությունն այսօր» ամսագիրը հրատարակեց հոդված՝ «Օ-ի եկեղեցին» անունով, որտեղ խոսվում էր Ուինֆրիի հոգևոր առաջնորդ լինելու մասին։ 1990-ական թվականներին Ուինֆրիի շոուն սկսեց հեռարձակել բարձր տրամադրություն ապահովող և ոգեշնչող թեմաներ։ Որոշ հեռուստադիտողներ ասում են, որ շոուն նրանց ոգեշնչում է կատարել բարեգործություններ, ինչպիսիք են Կոնգոյի կանանց օգնելը և մանկատների կառուցելը[102]։ Քեմբրիջի համալսարանի, Պլիմմուտի համալսարանի և Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանական գիտական ուսումնասիրությունը օգտագործեց The Oprah Winfrey Show-ից տրամադրություն բարձրացնող մի հատված։ Արդյունքները ցույց տվեցին, որ նման հոլովակներ նայելը նույնքան օգտակար է, ինչքան բրիտանական կատակերգություն կամ բնության վավերագրական ֆիլմեր նայելը[103][104]։ 1998 թվականին Ուինֆրին սկսեց զրուցել ամերիկացի հոգևոր ուսուցիչ Գարի Զուքավի հետ, ով 35 անգամ հյուրնկալվեց իր շոում։ Ուինֆրին ասում է, որ պահում է նրա «Սևլի նստավայր»-ից մի օրինակ իր անկողնու մոտ[105]։ 2007 թվականին Ուինֆրին սկսեց աջակցել «Գաղտնիքը» հեռուստաշոուին, որի նպատակն էր օգնել մարդկանց հասկանալ, որ կյանքը կարելի է փոխել դրական մտքերի միջոցով։ 2008 թվականին Ուինֆրին աջակցություն ցույց տվեց հեղինակ և հոգևոր ուսուցիչ Էքքարտ Տոլլիին և նրա նոր գիրքին`«Նոր երկիր։ Զարթոնք ձեր կյանքի նպատակը»-ին, որը վաճառեց իր մի քանի միլիոն լրացուցիչ օրինակները Ուինֆրիի ելույթի շնորհիվ։ 2008 թվականին Ուինֆրին անվանվել է «տարվա մարդ» կենդանիների իրավունքների պաշտպանության խմբի կողմից՝ այդ ոլորտում իր ջանքերի համար[106]։

 
Ուինֆրին Դանիայում

2009 թվականին Դանիայում Ուինֆրին նկարահանեց սինտերվյուներ՝ ընդգծելով դանիացիների՝ ամենաերջանիկ մարդկանց լինելը։ Ն-բառի օգտագործման մասին Ուինֆրին ասել է. «Դու չես կարող լինել իմ ընկերը, եթե օգտագործում ես այդ բառը»[107]։

Երկրպագուների բազան

խմբագրել

1991 թվականից 1992 թվականները Ուինֆրիի շոուն ունեցել է ամենամեծ թվով դիտորդները՝ օրական մոտ 13.1 միլիոն ամերիկացի։ 2003 թվականի դրությամբ օրական դիտումները կազմում էին 7.4 միլիոն[108]։ 2008 թվականին շոուն հեռարձակվում էր 140 երկրներում՝ շաբաթական ունենալով 46 միլիոն դիտորդ[109][110]։ ԱՄՆ-ից դուրս Ուինֆրիի շոուուն տարածված է արաբական երկրներում։ 2007 թվականին The Wall Street Journal ամսագիրը հաղորդեց, որ արաբական MBC 4 հեռուստաալիքը կենտրոնացավ Ուինֆրիի շոուի հեռարձակման վրա, որովհետև Սաուդյան Արաբիայում ռեկորդային թվով կանայք էին նայում այդ հաղորդումը[111]։

Բարեգործություն

խմբագրել
 
Ուինֆրին այցելել է Նոր Օռլեան Կատրինա փոթորկից տուժածների ապաստարան

2004 թվականին Ուինֆրին դարձավ առաջին սևամորթը 50 ամենաառատաձեռն մարդկանց ցուցակի մեջ[112] և մնաց այդ շարքում մինչև 2010 թվականը[113]։ 2012 թվականի տվյալներով նա կրթական նպատակներով հատկացրեց 400 միլիոն դոլար[114]։ 2012 թվականից Ուինֆրին ավելի քան 400 կրթաթոշակ է տրամադրել Ատլանտայի Մոնֆա քոլեջում։ 2013 թվականին Ուինֆրին նվիրաբերեց 12 միլիոն դոլար Աֆրոամերիկական ազգային թանգարանին[115]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Որպես դերասանուհի

խմբագրել
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1985 Մանուշակագույնը Սոֆյա Դեբյուտ
Առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
Առաջադրվել է Ոսկե Գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
Առաջադրվել է Լոս Անջելեսի կինոքննադատների կողմից երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
1986 Մայրիկի որդին Տիկին Թոմաս
1989 Բրուվսերի կանայք Մեթի Մայքլ Հեռուստատեսային մինիսերիալ
1990 Բրուվսեր Մեթի Մայք Հեռուստասերիալ
1992 Լինկոլն Էլիզաբեթ Քեքլի Ձայնային դեր
Այստեղ երեխաներ չկան Լաջո Ռիվերս Ֆիլմ
1997 Էլեն Թերապիստ
Մինչ կայանք թևեր ունեին Զորա Վիլիամս Ֆիլմ
1998 Սիրվածը Սեթ
1999 Մեր ընկեր Մարտինը Կորետա Սքոթ Քինգ Ձայնային դեր
2006 Շորլոտի վեբը Գուսի սագը Ձայնային դեր
2007 Մեղու կինո Դատավոր բամբլթոն Ձայնային դեր
2009 Արքայադուստրը և գորտը Էուդրա Ձայնային դեր
2014 Սելմա Անի Լի Կուպեր
Առաջադրվել է Օսկար լավագույն ֆիլմի համար
2016–2017 Կանաչ տերևը Մևիս ՄքՔրեդի Հեռուստասերիալ
2017 Հենրիետա Լեքսի անմահությունը Հենրիետա Լեքս Հեռուստասերիալ
2017 Աստղը Դեբրոա ուղտ Ձայնային դեր
2018 Աղախնի պատմվածքը (հեռուստասերիալ) Ռադիո վարող Ձայնային դեր[116]

Որպես Օփրա Ուինֆրի

խմբագրել
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1986 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Հենց ինքը
1986–2011 The Oprah Winfrey Show Հենց ինքը Հեռուստաշոու
1990 Գաբրիելի կրակը Հենց ինքը
1992 Ֆրանսիացի արքայազնը Հենց ինքը Դրվագ։ «Օփրա երեկոն»
1995 Ամերիկացի աղջիկը Հենց ինքը Դրվագ։ «Օփրա երեկոն»
1999 Տնային բարելավում Հենց ինքը Դրվագ։ «Տանը մենակ»
Հյուլսը Հենց ինքը
2005 Հուսահատ տնտեսուհիները Կարեն Ստուֆեր / Հենց ինքը
2007 Օուշենի տասներեք ընկերները Հենց ինքը
2008 30 Ռոք Հենց ինքը / Փեմ Դրվագ։ «Հավատա աստղերին»
2010 Սեզամ փողոցը Օ Ձայնային դեր
2011–ներկա Oprah's Master Class Հենց ինքը Ռեալիթի շոու
2011–2014 Oprah's Lifeclass Հենց ինքը Ռեալիթի շոու
2011–ներկա Super Soul Sunday Հենց ինքը Ռեալիթի շոու
2012–2015 Oprah Prime Հենց ինքը Ռեալիթի շոու
2012–ներկա Oprah: Where Are They Now? Հենց ինքը Ռեալիթի շոու

Որպես պրոդյուսեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.
  5. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  6. Encyclopædia Britannica
  7. https://www.womenofthehall.org/inductee/oprah-winfrey/
  8. Member Profile – Horatio Alger Association
  9. https://disneyparks.disney.go.com/blog/2017/04/oprah-winfrey-carrie-fisher-stan-lee-and-more-disney-legends-announced-for-d23-expo-2017/
  10. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177763/oprah-winfrey-titans/
  11. https://time.com/collection/most-influential-people-2018/5217575/oprah-winfrey/
  12. https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
  13. https://www.nationalbook.org/programs/dcal/#tab-2
  14. https://web.archive.org/web/20240217093730/https://www.ala.org/awardsgrants/awards/176/all_years
  15. Oprah Winfrey Academy Awards Acceptance Speech
  16. «Oprah Winfrey signs with King World Productions for new three-year contract to continue as host and producer of "The Oprah Winfrey Show" through 2010–2011» (Press release). King World Productions. 2004 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  17. Oswald, Brad (2010 թ․ հունվարի 26). «Yes, she's Queen of all Media, but to Discovery, she's Life itself». Winnipeg Free Press. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  18. [1]
  19. Miller, Matthew (2009 թ․ մայիսի 6). «The Wealthiest Black Americans». Forbes. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  20. Nsehe, Mfonobong. «The Black Billionaires 2015». Forbes.
  21. Meldrum Henley-on-Klip, Andrew (2007 թ․ հունվարի 3). «'Their story is my story' Oprah opens $40m school for South African girls». The Guardian. UK. Վերցված է 2007 թ․ մարտի 4-ին.
  22. «The most influential US liberals: 1–20». The Daily Telegraph. London. 2007 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
  23. Mowbray, Nicole (2003 թ․ մարտի 2). «Oprah's path to power». The Guardian. UK. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  24. «#562 Oprah Winfrey». Forbes Special Report: The World's Billionaires (2006). 2006 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  25. 25,0 25,1 Tannen, Deborah (1998 թ․ հունիսի 8). «The TIME 100: Oprah Winfrey». TIME. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  26. «An interview and excerpt from Freaks Talk Back». University of Chicago Press. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  27. «It's Another Beginning!». Deccan Herald. India. 2009. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  28. Tacopino, Joe (2010 թ․ հունվարի 25). «Oprah, Glenn Beck are America's favorite TV personalities: poll». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  29. Chapman, Roger (2010). Culture wars: an encyclopedia of issues, viewpoints, and voices. M.E. Sharpe. էջեր 619–620. ISBN 978-0-7656-1761-3. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
  30. Mandela, Nelson (2007 թ․ մայիսի 3). «Oprah Winfrey». The TIME 100. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 1-ին.
  31. Steven, By (2008 թ․ օգոստոսի 6). «So Much for One Person, One Vote – Freakonomics Blog». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  32. Slack, Megan (2013 թ․ նոյեմբերի 20). «President Obama Honors Presidential Medal of Freedom Recipients». Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  33. «Poor Mississippi Farmer Claims He's Oprah's Dad». Fox News. 2010 թ․ ապրիլի 17.
  34. [2] Finding Oprah's Roots: Finding Your Own, by Henry Louis Gates, page 154, at Google Books.
  35. "You go, girl" "The Observer Profile: Oprah Winfrey", The Observer (UK), November 20, 2005.
  36. «Ancestry of Oprah Winfrey». Genealogy.about.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  37. Krohn, Katherine E, Oprah Winfrey: Global Media Leader (USA Today) (Krohn, 2002); 978-1-58013-571-9, pg. 9.
  38. Mair (1999) p. 12.
  39. Garson, Helen S. Oprah Winfrey: A Biography (Greenwood, 2004), 978-0-313-32339-3, p. 20.
  40. Mair (1999), pp. 13–14.
  41. Collins, Leah (2011 թ․ հունվարի 24). «Oprah's Big Secret? She Has a Half-Sister». Montreal Gazette. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  42. Lee Winfrey, "Praise from All Corners for New Talk Show Host", Syracuse Herald Journal, September 9, 1986, p. 44.
  43. Thomas Morgan. "Troubled Girl's Evolution into an Oscar Nominee". The New York Times, March 4, 1986, p. C17.
  44. «Oprah Winfrey: It's good to talk». BBC News. 2009 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  45. «Oprah Winfrey». The Biography Channel. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 8-ին.
  46. «Before They Were Stars». Msn.careerbuilder.com. 2010 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  47. «Oprah Winfrey Biography». People. Վերցված է 2008 թ․ մարտի 13-ին.
  48. Mel Novit. "Oprah: Talk Show Dynamo Treats the Audience Like a Friend", Syracuse Post-Standard, September 14, 1986, p. A9.
  49. Alchin, L.K. «Oprah Winfrey Timeline». History Timelines. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 8-ին.
  50. «What is OWN». Oprah.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  51. «This Is It: Oprah's Final Show». etonline.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  52. "Oprah Winfrey to join 60 Minutes as Special Contributor" NBC News, January 31, 2017; retrieved February 9, 2018.
  53. Company, Johnson Publishing (1993 թ․ մարտի 8). «Alex Haley's 'Queen' Lifts CBS To No. 1». Jet: 37. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  54. https://content.time.com/time/arts/article/0,8599,1137132,00.ht(չաշխատող հղում)ml
  55. «Letterman to Appear on 'Oprah'». The Washington Post. Associated Press. 2007 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  56. Friedman, Emily (2008 թ․ սեպտեմբերի 5). «Is Oprah Biased? Host Won't Interview Palin». ABC News. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 5-ին.
  57. Vogue October 1998
  58. Frankel, Daniel (2008 թ․ դեկտեմբերի 16). «Oprah Winfrey pacts with HBO». Variety.
  59. Glaister, Dan (2006 թ․ մայիսի 22). «Oprah Winfrey book deal tops Clinton's m». The Guardian. UK. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  60. Alter, Alexandra (2015 թ․ դեկտեմբերի 3). «Oprah Winfrey to Release Memoir in 2017». The New York Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  61. Richard Pérez-Peña (2008 թ․ նոյեմբերի 7). «Hearst to Close O at Home, Oprah Magazine Spinoff». The New York Times. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
  62. «About Oprah». Harpo, Inc. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  63. 63,0 63,1 Mair (1999) p. 30
  64. Mair (1999), p. 31.
  65. Mair (1999) p. 33
  66. «Oprah and John Tesh Briefly Dated, Lived Together, New Book Claims». Fox News. 2010 թ․ ապրիլի 12.
  67. Mair (1999), p. 49: "the major problem with this intense love affair arose from her lover's being married, with no plans to leave his wife".
  68. Mair (1999), p. 50.
  69. «Oprah reveals on her show she smoked crack cocaine during her 20s». Jet. 1995 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին. Archived at FindArticles in 2004.
  70. «A Look Into the Personal Life of Oprah Winfrey». Oprah.about.com. 2008 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  71. Lehner, Marla (2006 թ․ հուլիսի 18). «Oprah: Gayle and I Are Not Gay». People. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  72. Hernandez, Greg (2004 թ․ մայիս). «Balancing Act». Orange Coast Magazine: 55.
  73. «ABC News: Shriver Struggles With Kennedy Legacy». Abcnews.go.com. 2007 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  74. Winfrey, Oprah. «Oprah's cut with Maya Angelou». Oprah.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  75. Article from USA Today. Maya Angelou official website. Accessed September 18, 2010.
  76. Fletcher, Dan (2010 թ․ մայիսի 25). «7. Oprah The Billionaire». TIME. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  77. July, Reuters (2007 թ․ հուլիսի 25). «Oprah tops list of highest paid TV stars». Canada.com (Reuters). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  78. Lowe, Janet (2001 թ․ հունվարի 22). Oprah Winfrey Speaks: Insights from the World's Most Influential Voice. John Wiley & Sons. էջ 122. ISBN 978-0-471-39994-0.
  79. «The 50 Most Influential Boomers». LIFE. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 6-ին.
  80. «USAtoday.com». USA Today. 2007 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  81. «Interview With Barack Obama». Larry King Live. CNN. 2006 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2007 թ․ մարտի 6-ին.
  82. «Oprah Tops Powerful Celebs List». CBS News. Associated Press. 2005 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  83. «Oprah 'most powerful celebrity'». BBC News. 2007 թ․ հունիսի 14. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
  84. «Oprah Back Atop the Forbes Celebrity 100 List». TV Guide.
  85. «Oprah Winfrey, célébrité la plus puissante de l'année 2013». Lefigaro.fr. 2013 թ․ հունիսի 26. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  86. «The world's 100 most powerful women». Forbes. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  87. McDougal, Dennis (1989 թ․ նոյեմբերի 8). «Winfrey accepted into Hall of Fame». Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  88. "The Church of O", Christianity Today April 1, 2002. Accessed August 26, 2010.
  89. «Coming After Oprah» (Press release). Dr. Leonard Mustazza. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  90. Quintanilla, Carlos. «The Oprah Effect». CNBC. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  91. «Oprah's Book Club Archive». Oprah.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  92. "Oprah's Book Club to Add Contemporary Writers" The New York Times article. September 23, 2005. Accessed September 18, 2010.
  93. «'The Oprah Effect' – How Oprah's Endorsement Helps Companies». Access Hollywood. 2009 թ․ մայիսի 27. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  94. «Can the Oprah Effect Make Obama President?». ABC News. 2007 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  95. «The Oprah Effect on Obama». ABC News. 2008 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  96. «The Oprah Effect: One Million Votes, Study Says». The Huffington Post. 2008 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  97. Zeleny, Jeff (2007 թ․ մայիսի 3). «Oprah Endorses Obama». The New York Times.
  98. Anburajan, Aswini (2007 թ․ դեկտեմբերի 9). «About 30,000 see Obama-Oprah In SC». NBC News. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  99. «The Role of Celebrity Endorsements in Politics: Oprah, Obama, and the 2008 Democratic Primary» (PDF). Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  100. Gonzalez, Sandra (2018 թ․ փետրվարի 21). «Oprah, Steven Spielberg also donating to March For Our Lives, following George Clooney's pledge». CNN. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  101. "Saudi Arabia's Crown Prince Mohammed bin Salman toured Hollywood, Harvard and Silicon Valley on US visit". The Independent. April 7, 2018.
  102. "From 'Oprah' to Building a Sisterhood in Congo", The New York Times. February 3, 2010. Accessed September 18, 2010.
  103. «A positive 'elevating' emotion». The Times of India. 2010 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  104. «Emaxhealth.com». Emaxhealth.com. 2010 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  105. «Forging a Spiritual Relationship». Harpo Productions. 2007 թ․ հունվարի 24.
  106. 05.20 pm IST, AGENCIES (2008 թ․ դեկտեմբերի 20). «IndiaTimes.com». Economictimes.indiatimes.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  107. "Oprah Winfrey, Forest Whitaker Talk Lee Daniels' The Butler, Racism, and the N-word", Parade, July 31, 2013.
  108. «Jane Pauley to Go Head-to-Head With Oprah». Fox News. 2011 թ․ դեկտեմբերի 1.
  109. «Oprah throws party for U.S. Olympic medalists». Reuters. 2008 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
  110. MacIntyre, James (2007 թ․ սեպտեմբերի 29). «Oprah earns £128m to lead TV earnings». The Independent. UK. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
  111. NewsMax, May 2007, p. 65.
  112. «Online Extra: A Talk with Oprah Winfrey». Businessweek. 2004 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  113. Top 50 2010, January 11, 2012.
  114. O'Connor, Clare. «The Education Of Oprah Winfrey: How She Saved Her South African School». Forbes.
  115. «Oprah Winfrey donates $12 million to Smithsonian». The Washington Post. 2013 թ․ հունիսի 12. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  116. Lauder, Ed (2018 թ․ հուլիսի 4). «The Handmaid's Tale Season Two: Oprah Winfrey's cameo sparks celebrity debate». Express. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  117. Andreeva, Nellie. «Oprah Winfrey To Co-Star In & Co-Create With 'Selma' Filmmaker Ava DuVernay 'Queen Sugar' OWN Drama Series». Deadline. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  118. «Lee Daniels' Richard Pryor biopic to star Mike Epps». BBC News. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  119. «Oprah On How Heartbreak Can Bring Joy At 'Love Is' Premiere». Vibe. 2018 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  120. «Oprah Winfrey on Wanting to Work With Mara Brock Akil on 'Love Is'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օփրա Ուինֆրի հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օփրա Ուինֆրի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օփրա Ուինֆրի» հոդվածին։