Ժպիտի շքանշան
Ժպիտի շքանշան (լեհ.՝ Order Uśmiechu), միջազգային կարգի շքանշան, որն ի սկզբանե տրվում էր միայն Լեհաստանում։ Այս շքանշանով պարգևատրվում են հայտնի մարդիկ, որոնք երեխաներին ժպիտներ և ուրախություն են պարգևում։ Այդ մարդկանց շարքին կարող են դասվել բժիշկները, գրողները, մանկավարժական գործունեություն ծավալողները, երաժիշտները, հայտնի քաղաքական գործիչները և կրոնական գործիչները։
Ժպիտի շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Նշանաբան | Dobro wszystkich dzieci na świecie najwyższym celem ludzi szlachetnych և Blaginja vseh otrok na svetu je najvišji cilj plemenitih ljudi | ||||
Երկիր | Լեհաստան | ||||
Տեսակ | շքանշան և public award? | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | 1968 | ||||
Հերթականություն | |||||
Կայք | orderusmiechu.pl(լեհ.) | ||||
Order Uśmiechu Վիքիպահեստում |
Շքանշանի նկարագիր
խմբագրելՕրդենը պատրաստված է մեդալի տեսքով։ Այն պատված է երկնագույն էմալով, որի վրա պատկերված է ժպտացող արև։ Շքանշանի ժապավենը սպիտակ փայլուն մետաքսից է, որի վրա ասեղնագործված են ծաղիկներ։
Ժպիտի շքանշանի պատմություն
խմբագրել1968 թվականին լեհական «Kurier Polski» ամսագիրը հիմնադրեց այս շքանշանը[1]։ Նրանք որոշեցին այն մարդկանց տալ այս մեդալը, ովքեր երեխաներին խինդ ու ուրախություն կպարգևեն։ Ժպիտի շքանշանի առանձնահատկությունն այն էր, որ այս պարգևի համար թեկնածուներ ընտրում էին հենց երեխաները։ 1979 թվականին ՄԱԿ-ը հռչակել էր Երեխաների տարի։ Այդ տարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կուրտ Վալդհայմը այս պարգևին տվեց միջազգային ստատուս։ Հիմնադրման պահից այս պարգևին արժանացան 903 ասպետներ աշխարհի շուրջ 45 երկրներից։ 1996 թվականին լեհական Ռաբկա Զդրույ քաղաքում հիմնադրվեց թանգարան, որը նվիրված է Ժպիտի շքանշանի պատմությանը։
Պարգևատրման արարողություն
խմբագրելՇքանշանի ասպետներ ընտրում են Լեհաստանի դպրոցներում և լիցեյներում մեծ քննարկումների և քվեարկությունների արդյունքում։ Դա լինում է տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը։ Հանձնախմբի մեջ կան 60 անդամներ աշխարհի զանազան երկրներից։ Չնայած որ մեծամասնությունը հենց Լեհաստանից են։ Մնացած անդամները ներքոհիշյալ երկրներից են. Մեծ Բրիտանիա, Հայաստան, Արգենտինա, Ավստրալիա, Բելառուս, Բելգիա, Ֆրանսիա, Իսրայել, Կանադա, Գերմանիա, Ռուսաստանի Դաշնություն, Թունիս, Ուկրաինա, ԱՄՆ, Հունգարիա, Իտալիա, Ռումինիա, Լիտվա, Չեխիա, Վրաստան, Ճապոնիա, Սերբիա, Ադրբեջան։
Պարգևատրման արարողակարգի ժամանակ պարգևատրվող ասպետը պետք է ժպտա՝ զուգընթաց խմելով կիտրոնի հյութ։
Պարգևատրված հայտնի մարդիկ
խմբագրել- Մայր Թերեզա (կաթոլիկ եկեղեցու սուրբ)
- Աշոտ Տեր-Գրիգորյան ( Հայ խորհրդային մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1974 թ), ՀՍՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1982))
- Դորա Գաբե ( բուլղարացի-հրեա բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, թարգմանիչ, քննադատ, թատերագետ)
- Միրոսլավ Գերմաշևսկի (առաջին և միակ լեհ տիեզերագնացը)
- Դալայ լամա (տիբեթական բուդդայականության հոգևոր առանջնորդ)
- Աննա Դիմնա (լեհ.՝ Anna Dymna) (հայկական արմատներով կինոյի և թատրոնի լեհ դերասանուհի)
- Հովհաննես Պողոս 2-րդ ( 264-րդ Հռոմի Պապ)
- Սիլվիա թագուհի (Շվեդիայի թագուհի)
- Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդ (Սաուդյան Արաբիայի թագավոր (2005 - 2015 թթ.))
- Աստրիդ Լինդգրեն (շվեդ.՝ Astrid Lindgren) (շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ)
- Նելսոն Մանդելա ( Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1993))
- Ջոան Ռոուլինգ (անգլիացի գրող, առավելապես հայտնի է Ջոան Քեթլին Ռոուլինգ գրական անվան տակ (անգլ.՝J. K. Rowling, Joanne Katheline Rowling)։ Բրիտանական կայսրության ( OBE, Order of the British Empire) և Պատվո Լեգեոնի շքանշանակիր (2009))
- Սառա (Յորքի հերցոգուհի)
- Սթիվեն Սփիլբերգ (ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, համարվում է հոլիվուդյան կինոաշխարհի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը)
- Պիտեր Ուստինով (թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, թատերական դրամաների և օպերաների բեմադրիչ, լրագրող, հեռուստահաղարդավար)
- Քրիստինա Ֆելդման (լեհ.՝ Krystyna Feldman) (լեհ դերասանուհի)
- Արկադի Ֆիդլեր (լեհ.՝ Arkady Fiedler) ( լեհ գրող, լրագրող, ճանապարհորդ)
- Չինգիզ Այթմատով (ղրղզ արձակագիր)
- Սերգեյ Միխալկով (ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ մանկավարժական ԳԱ ակադեմիկոս (1971), ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), սոցիալիստական աշխատանքի հերոս (1973))
- Սերգեյ Օբրազցով, 1978 (ռուս խորհրդային թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971))
- Իրենա Սենդլեր (լեհական դիմադրության շարժման ակտիվիստ)
- Իվա Յանիկովսկի (հունգարացի գրող, մանկագիր)
- Օփրա Ուինֆրի (ամերիկյան դերասանուհի և «Օփրա Ուինֆրիի շոու» թոք-շոուի հաղորդավար)
- Կուրտ Վալդհայմ (ավստրիացի պետական գործիչ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (1972-1981 թվականներին))
Ամենաերիտասարդ ասպետը, ով պարգևատրվել է Ժպիտի շքանշանով, մարեկ Միխալյակն է, ով այս պարգևին արժանացել է 1994 թվականի, 23 տարեկան հասակում։ Իսկ ամենատարեց ասպետն է Իրենա Սենդլերը. վերջինս պարգևին արժանացել է 2007 թվականին՝ 97 տարեկան հասակում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Jacek i Agatka on Muzeum Dobranocek" Retrieved 2014-06-30.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (на польском)
- Ասպետների ցուցակը Արխիվացված 2010-09-14 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժպիտի շքանշան կատեգորիայում։ |