Եդեմից դեպի արևելք
«Եդեմից դեպի արևելք» (անգլ.՝ East of Eden)՝ Ջոն Ստայնբեքի 1952 թվականի սեպտեմբերին հրատարակված վեպը։ «Եդեմից դեպի արևելք»-ը հաճախ համարում են Ստայնբեքի ամենահավակնոտ ստեղծագործությունը, այստեղ հեղինակը պատմում է երկու ընտանիքների՝ Թրասքների և Համիլտոնների, խառը մանրամասների մասին։
Եդեմից դեպի արևելք East of Eden | |
---|---|
![]() Առաջին հրատարակության կազմը | |
Հեղինակ | Ջոն Ստայնբեք |
Անվանվել է | Ծննդոց |
Տեսակ | վեպ |
Ժանր | ընտանեկան սագա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Թրասքներ և Համիլտոններ |
Նկարագրում է | Սալինաս |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Viking Press |
Հրատարակման տարեթիվ | 1952 |
![]() |
Վեպը նախապես հղված էր հեղինակի որդիներին՝ Թոմին ու Ջոնին։ Ստայնբեքը ուզում էր մանրամասն նկարագրել Սալինաս Վալին, նրա վայրերը, ձայներն ու հոտերը։ Կարծիք կա, թե վեպում նկարագրված Համիլտոնների ընտանիքի համար հիմք է ծառայել իրական Սեմուել Համիլտոնի ընտանիքը, ով մորական կողմից Ստայնբեքի պապն էր[1] (անգլ.)։ Բացի այդ վեպում որպես երկրորդական կերպար հանդես է գալիս Ջոն Ստայնբեքը[2]։
Ըստ Ստայնբեքի երրորդ կինը՝ Էլայնը, Ջոն Ստայնբեքը այս վեպը համարել է իր լավագույն ստեղծագործությունը (լատ.՝ magnum opus)[3]։ Ինքը՝ Ջոն Ստայնբեքը '«Եդեմից դեպի արևելք»-ի մասին ասել է՝
![]() |
Այստեղ կա այն ամենը, ինչ որ ես իմացել եմ իմ արհեստի ու մասնագիտության շնորհիվ։ Կարծում եմ, որ այն ինչ գրել եմ մինչ այժմ, փորձ էր այս վեպը գրելու համար։ | ![]() |
It has everything in it I have been able to learn about my craft or profession in all these years.
«Եդեմից դեպի արևելք» վեպի երկրորդ մասը էկրանավորել է Էլիա Կազանը 1955 թվականին։
Ստեղծման պատմություն Խմբագրել
Վեպը գրելու ընթացքում Ստայնբեքը դիտարկել է տարբեր վերնագրեր՝ որոնցից էին «Սալինաս Վալի»-ն, նախապես ընտրված աշխատանքային վերնագիրը, «Իմ հովիտը», որը հայտնվեց, երբ մի բիզնեսմեն առաջարկեց վեպի անունը ավելի համապիտանի սարքել, «Հովտի ճանապարհին», «Կայենի նշանը» տարբերակ, որը հայտնվել է, երբ հեղինակը մտցրել է որոշ ավետարանից թեմաների ակնարկներ։ Եվ միայն այս բոլորից հետո վերջնական անունը ընտրվել է «Եդեմից դեպի արևելք» տարբերակը։
Վեպում արծածվում են բարոյազրկության, գթասրտության, սիրո, պայքարի, ճանաչման պայքարի, վեհության, ինքնակործանման թեմաները։ Հատուկ ուշադրությսւն է տրամադրվել մեղքի և ազատության թեմաներին։ Վեպի գրելուց Ատայնբեքը նեշնչվել է Ծննդոց գրքի չորրորդ գլխից, որտեղ ներկայացված է Կայենի և Աբելի պատմությունը։ Բացի այդ Ստայնբեքը վեպի հերոսների անունների հարցում էլի է հենվել Կայենի և Աբելի պատմությանը, նրանց անունների նմանությամբ հերոսների անուններն են Կարլ և Ադամ, Քեյլեբ և Արոն, Քեթի Էյմս (բոլորը սկսում են Ա (անգլ.՝ A) կամ Կ (անգլ.՝ C տառերով)։
Վեպը առաջին անգամ՝ 1952 թվականին հրատարակել է «Viking Press» հրատարակչությունը։ Առաջին հրատարակությունը երկու թողարկում է ունեցել՝ 1500 օրինակը Ստայնբեքի ստորագրությամբ, մնացածը առանց։ Ամեն տարի վաճառվում է գրքի 50000 օրինակ։ Այն բեսթսելերների ցանկում երկրորդ տեղում տեղում է գտնվում[4]։
Քննադատություն Խմբագրել
Սկզբում գրաքննադատները սառն են ընդունել վեպը։ Այն համարվել է դաժան և անհամոզիչ, հատկապես Աստվածաշնչի հետ զուգահեռներ ունեցող հատվածներում։ Չնայած սրան 1962 թվականին՝ լույս տեսնելուց մի քանի ամիս անց գիրքը բեսթսելեր է դարձել։ Այժմ նա համարվում է Ստեյնբեքի լավագույն գործերից մեկը։
Գրականություն Խմբագրել
- Govoni, Mark W. «Symbols for the Wordlessness': The Original Manuscript of East of Eden.» Steinbeck Quarterly14.01-02 (Winter/Spring 1981): 14-23 (անգլ.)
- McDaniel, Barbara. "Alienation in East of Eden: 'The Chart of the Soul'. Steinbeck Quarterly14.01-02 (Winter/Spring 1981): 32-39(անգլ.)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Carl Nolte (2002-02-24)։ «In Steinbeck Country»։ San Francisco Chronicle
- ↑ Chapter 46 of East of Eden
- ↑ John Ditsky (1977)։ Essays on East of Eden։ Muncie, Indiana: Steinbeck Society of America, Ball State University։ էջ 3։ Վերցված է 2011-10-12
- ↑ «East of Eden-Critical Reception»։ Վերցված է ապրիլի 20, 2015