Աղախնի պատմվածքը (հեռուստասերիալ)
Աղախինի պատմվածքը (անգլ.՝ The Hanmaid's tale), ամերիկյան հեռուստասերիալ` նկարահանված ըստ կանադացի գրող Մարգարեթ Էթվուդի նույնանուն վեպի: Սերիալի պրեմիերան կայացել է 2017 թվականի ապրիլի 26-ին[3]:
![]() | |
Ժանր | հեռուստադրամա, հակաուտոպիստական գրականություն, ԼԳԲՏ հեռուստասերիալներ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Ստեղծող | Bruce Miller? |
Երկիր | ![]() |
Հիմք | Աղախնի պատմությունը |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Էլիզաբեթ Մոս, Ջոզեֆ Ֆայնս, Իվոն Ստրախովսկի, Ալեքսիս Բլեդել, Մադլեն Բրուեր, Էնն Դաուդ, O. T. Fagbenle?, Մաքս Մինգելա, Սամիրա Ուիլի, Բրեդլի Ուիթֆորդ և Bahia Watson? |
Պրոդյուսեր | Մարգարետ Էդվուդ, Էլիզաբեթ Մոս և Nina Fiore?[1] |
Նկարահանման վայր | Տորոնտո, Համիլտոն, Քեմբրիջ և Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 36[2] |
Էկրաններին է | ապրիլի 26, 2017-ից |
Հեռուստաալիք | Hulu |
Ընկերություն | MGM Television |
Դիստրիբյուտոր | Hulu |
Պարգևներ | Էմմի մրցանակ լավագույն դրամատիկական սերիալի համար |
Պաշտոնական կայքէջ |
2017 թվականի մայիսի 3-ին որոշվել է սկսել 2֊րդ եթերաշրջանը, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի ապրիլի 25-ին[4]: 2018 թվականի մայիսի 2-ին Hulu-ն հայտարարել է, որ սերիալը կունենա 3-րդ եթերաշրջան[5]:
ՍյուժեԽմբագրել
Գործողությունները տեղի են ունենում ապագայում, հորինված տոտալիտար աստվածապետությունում՝ Գիղեադ Հանրապետությունում:Գիղեադը, որը գտնվում է ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում, մշտապես պատերազմի մեջ է հարևան երկրների դեմ: Ապագայում, սեռավարակների և մթնոլորտի աղտոտման պատճառով հարյուրավոր կանանցից միայն մեկը կարող է երեխա ունենալ, այդ պատճառով հանրապետությունում հասարակ խավի կանայք ուղարկվում են հատուկ ճամբարներ, որտեղ նրանց պատրաստում են իրենց միակ գործառույթին՝ երեխա ունենալու այն սպաների համար, որոնց կանայք չեն կարող անել դա:
ԴերերումԽմբագրել
Գլխավոր դերակատարներԽմբագրել
- Էլիզաբեթ Մոս ֊ Ջյուն Օսբորն/Ֆրեդի, աղախին
- Ջոզեֆ Ֆայնս ֊ հրամանատար Ֆրեդ Վոթերֆորդ
- Իվոն Ստրահովսկի ֊ Սերենա Ջոյ Վոթերֆորդ, հրամանատարի կինը
- Ալեքսիս Բլեդել ֊ Էմիլի/Սթիվենի/Գլենի Ջյունի ընկերուհին
- Մադլեն Բրյուեր ֊ Ջանին/Վորենի/Դենիելի, աղախին
- Էն Դաուդ ֊ մորաքույր Լիդիա, աղախինների վերակացուն
- Օ․ Թ․ Ֆագբենլի ֊ Լյուք Բենքոլ, Ջյունի ամուսինը նախքան «Գիղեադ»-ը
- Մաքս Մինգելա ֊ Նիք Բլեյն, հրամանատարի վարորդը
- Սամիրա Ուիլի - Մոյրա, Ջյունի հին ընկերուհին
- Ամանդա Բրյուգել ֊ Ռիտա, Վոթերֆորդի տան տնտեսուհին
Երկրորդական կազմԽմբագրել
- Նինա Քիրի ֊ Ալմա, աղախին
- Տատյանա Ջոնս ֊ Լիլի Ֆուլեր/Գլենի 2֊րդ, աղախին
- Ջենեսա Գրանտ ֊ Դոլորես/ Սեմյուելի, աղախին
- Բահիա Ուոթսոն ֊ Բրիենա/Էրիկի, աղախին
- Սթիվեն Քունկեն ֊ հրամանատար Վոռեն Փութնեմ
- Էվեր Քերդայն ֊ Նաոմի Փութնեմ, Վոռեն Փութնեմի կինը
- Սիդնի Սուինի ֊ Իդեն Բլեյն (Սպենսեր), Նիքի կինը
- Ջորդաննա Բլեիք ֊ Հանա Բանքոլ, Ֆրեդու աղջիկը, հետագայում նա անվանվում է Ագնես
- Գրեգ Բրայք ֊ հրամանատար Ռեյ Քաշինգ
- Բրեդլի Ուիթֆորդ ֊ հրամանատար Լոուրենս
ԷպիզոդներԽմբագրել
Եթերաշրջան 1 (2017)Խմբագրել
№ | № եթերաշրջանի մեջ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Օրիգինալ պրեմիերայի ամսաթիվ |
---|---|---|---|---|---|
1 | 1 | "«Ֆրեդի»" "«Ofred»" | Ռիդ Մորանո | Բրյուս Միլեր | 2017 թվական ապրիլի 26 |
Կինը փախչում է զինված մի խումբ մարդկանցից: Նրանից խլում են իր դստերը, ու իրեն տեղափոխում աղախինների ուսուցման կենտրոն։ Հորաքույր Լիդիան այդտեղ տեղափոխված կանանց պատմում է ծնելիության մակարդակի նվազեցման մասին, եւ որ իրենք «առանձնահատուկ» են, քանի որ կարող են ծառայել աստվածաշնչյան նպատակին եւ շարունակել վերարտադրել ցեղը: Այսպիսով Ֆրեդինն ընկնում է հրամանատար Ֆրեդ Վոթերսի ընտանիքին: | |||||
2 | 2 | "«Ծննդյան օր»" "«Birthday Day»" | Ռիդ Մորանո | Բրյուս Միլեր | 2017 թվական ապրիլի 26 |
Ֆրեդինը և Գլենինը խանութում շրջելիս ավելի լավ են ճանաչում միմյանց: Գլենինը հակադրվում է կառավարությանը և խնդրում է Ֆրեդինին միանալ իրեն: Նիքը, հրամանատար Վոթերֆորդի վարորդը, տեղեկացնում է Ֆրեդինին հրամանատարի՝ գիշերը հանդիպելու ցանկության մասին, չնայած նրան, որ հրամանատարներին արգելված է միայնակ հանդիպել աղախինների հետ։ Նիքը նաև Ֆրեդինին հորդորում է չվստահել Գլենինին: |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.imdb.com/name/nm1936920/?nmdp=1&ref_=nm_flmg_shw_1#filmography
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Petski Denise (December 16, 2016)։ «The Handmaid's Tale Gets Spring Premiere Date on Hulu»։ Deadline.com։ Վերցված է December 16, 2016
- ↑ Vilkomerson Sara (January 14, 2018)։ «The Handmaid's Tale: Here's the first trailer for season 2 (and a premiere date!)»։ Entertainment Weekly։ Վերցված է 2018-04-28
- ↑ Holloway Daniel (May 2, 2018)։ «‘The Handmaid’s Tale’ Renewed for Season 3 at Hulu»։ Variety։ Վերցված է May 2, 2018