HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սելմա (այլ կիրառումներ)

«Սելմա» (անգլ.՝ Selma), ռեժիսոր Ավա Դյուվերնեյի ամերիկյան պատմական ֆիլմ։ Ֆիլմը հիմնված է 1965 թվականի Սելմայում և Մոնթգոմերիում ԱՄՆ-ում Սևամորթների քաղաքացիական իրավունքի, մասնավորապես՝ ընտրության իրավունք ստանալու համար շարժման շրջանակներում կատարված իրադարձությունների վրա։ Ֆիլմում գործում է դերասանական անսամբլ Դևիդ Օեոուոյի գլխավորությամբ (Մարտին Լյութեր Քինգ), ինչպես նաև Կարմեն Էջոգոյի (Կորետա Սքոթ Քինգ) և Թոմ Ուիլքինսոնի (Լինդոն Ջոնսոն) մասնակցությամբ։ Ֆիլմի պրոդյուսերներն են Բրեդ Փիթը, Դեդե Գարդները, Ջերեմի Քլեյները, Քրիստիան Քոլսոնը և Օպրա Ուինֆրին։ Վերջինս ֆիլմում կատարել է Էնի Լի Քուփերի դերը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 11-ին։ «Սելման» ստացել է քննադատների համակրանքը[12]։ Ֆիլմը նշանավորվել է «Ոսկե գլոբուսի» 4 անվանակարգերով. լավագույն դրամատիկ ֆիլմ, լավագույն ռեժիսուրա, տղամարդու լավագույն դեր դրամայում և լավագույն երաժշտություն (Ջոն Լեջենդ և Common)[13]։

Picto infobox cinema.png
Սելմա
անգլ.՝ Selma
Սելմա (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1][2][3]
Flag of the United Kingdom (3-5).svg Միացյալ Թագավորություն[1][3]
Ժանրդրամա[4][5][6][…], պատմական ֆիլմ և կենսագրական ֆիլմ
Թվականդեկտեմբերի 25, 2014[7], հունվարի 9, 2015[6] և փետրվարի 19, 2015[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱվա Դյուվերնեյ[6][9][10]
ՊրոդյուսերՔրիստիան Կոլսոն, Դեդե Գարդներ, Ջերեմի Քլեյներ և Օպրա Ուինֆրի
Սցենարի հեղինակPaul Webb?
ԴերակատարներԴեվիդ Օյելոու[11][9][7][…], Թոմ Ուիլկինսոն[11][9][7][…] և Թիմ Ռոթ[11][9][7][…]
ՕպերատորBradford Young?
ԵրաժշտությունJason Moran?
ՄոնտաժSpencer Averick?
Պատմվածքի վայրԱլաբամա
Նկարահանման վայրԱտլանտա, Ալաբամա և Ջորջիա
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն127 րոպե

ԱրտադրությունԽմբագրել

Ֆիլմի մշակումը սկսել է դեռ 2008 թվականին[14], իսկ 2009 թվականի վերջին Լի Դենիելսը սկսեց բանակցություններ վարել ռեժիսորի տեղը գրավելու համար[15]։ 2010 թվականին The Weinstein Company-ն միացավ նախագծին՝ ֆինանսավորելով 22 մլիոն դոլարի չափով[16], սակայն ամռանը Դենիելսը լքեց նախագիծըо[17]։

Մինչև 2013 թվականի հուլիս նախագիծը սառեցված կարգավիճակում էր։ Այդ իրավիճակը տևեց այնքան ժամանակ, մինչև պայմանագիր կնքվեց ռեժիսոր Ավա Դյուվերնեյի հետ[18]։ 2014 թվականի սկզբին Օպրա Ուինֆրին Բրեդ Փիթի հետ միասին դարձավ ֆիլմի պրոդյուսերը[19], իսկ փետրվարի 25-ին Paramount Pictures-ը դարձավ ֆիլմի նոր տարածողը ԱՄՆ-ում և Կանադայում[20]։

Դևիդ Օելոուոն դարձավ միակ դերասանը, ով 2010-ից մինչև 2014 թվականը մնաց ֆիլմի կազմում։ 2010 թվականին ահստատված Ռոբերտ դե Նիրոն, Հյու Ջեքմանը, Լենի Կրավիցը և Լիամ Նիսոնը լքեցին նախագիծը։ 2014 թվականի մարտի 26-ին հայտարարեցին, որ Թոմ Ուիլքինսոնը խաղալու է նախագահ Լինդոն Ջոնսոնի դերը[21]։ Ապրիլի 7-ին Կարմեն Էջոգոն ստացավ Կորետա Սքոթ Քինգի հիմնական դերը[22]։ Ապրիլի 15-ին Քիթ Ստենֆիլդը ստացավ Ջիմի Լի Ջեքսոնի դերը, որը սպանվեց գիշերային մարշի ժամանակ և որի մահն էլ բերեց ֆիլմի հիմնական գործողությունների կատարմանը[23]։ Ապրիլի 22-ին հայտարարվեց, որ Լորեյն Թուսենը կխաղա Ամելիա Բոյթոն Ռոբինսոնի դերը՝ Ալաբամայի առաջին աֆրոամերիկացի կնոջ, որն անդամակցել է Կոնգրեսին[24]։ Ապա երգչուհի Լեդիսին նույնպես միացավ դերասանական կազմին Մարտին Լյութեր Քինգի ընկերոջ՝ Մահալիա Ջեքսոնի դերով[25]։ Մայիսի 9-ին Common-ը հաստատվեց Հարավային քրիստոնեական ղեկավարության համաժողովի ղեկավարի՝ Ջեյմս Բևելի դերում[26]։ Մայիսի 28-ին Ուենդել Փիրսը հաստատվեց շարժման ղեկավարներից մեկի՝ Օսիա Ուիլյամսի դերում[27], իսկ երկու օր անց Քյուբա Հուդինգ Կրտսերը պայմանագիր կնքեց, ըստ որի՝ պիտի խաղար փաստաբան Ֆրեդ Գրեյի դերը[28]։ Հունիսի 3-ին Թիմ Ռոթը միացավ նախագծին նահանգապետ Ջորջ Ուոլեսի դերով[29], իսկ հաջորդ օրը Նիսի Նեշը՝ Ռիչի Ջին Ջեքսոնի դերով[30]։ Հունիսի 10-ին հայտարարվեց, որ Օպրա Ուինֆրին ինքն է կատարելու Էնի Լի Քուփերի դերը՝ 54-ամյա կնոջ, որը փորձում էր գրանցվել, որպեսզի քվեարկեր, և որը անարդար կերպով վտարվեց շերիֆ Քլարկի կողմից, որին ծնոտին էլ Էնին հարվածեց[31]։ Հունիսի 20-ին հայտարարվեց, որ Քոլման Դոմինգոն ևս միացել է նախագծին ակտիվիստ Ռալֆ Աբերնատիի դերով[32]։

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2014 թվականի մայիսի 20-ին Ջորջիա նահանգում, այն ժամանակ, երբ Սելմայի նկարահանումները նախատեսված էին հունիսի 23-ից 26-ը[33]։ Հունիսի 20-ին հայտարարվեց, որ ֆիլմը սահմանափակ քանակով կցուցադրվի 2014 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ լայն տարածում կգտնի արդեն 2015 թվականի հունվարի 9-ից[34]։

Դերասաններ և կերպարներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Academy Awards Database
  2. AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  3. 3,0 3,1 BFI Film & TV Database
  4. http://www.nytimes.com/2014/12/25/arts/in-selma-king-is-just-one-of-the-heroes.html?_r=0
  5. http://www.nytimes.com/2014/12/25/arts/in-selma-king-is-just-one-of-the-heroes.html?partner=rss&emc=rss&_r=0
  6. 6,0 6,1 6,2 http://www.imdb.com/title/tt1020072/
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.metacritic.com/movie/selma
  8. Internet Movie Database — 1990.
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.bbfc.co.uk/releases/selma-film
  10. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=175581.html
  11. 11,0 11,1 11,2 Internet Movie Database — 1990.
  12. «SELMA (2014)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11–ին 
  13. «Golden Globes: ‘Birdman,’ ‘Fargo’ Top Nominations»։ Variety։ 11 դեկտեմբերի 2014։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11–ին 
  14. «Paul Webb»։ Variety։ 18 հունիսի 2008։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  15. Ali Jaafar (17 նոյեմբերի 2009)։ «Lee Daniels on march to ‘Selma’»։ Variety։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  16. «Lee Daniels’ Selma slated for fall shoot»։ ShadowAndAct։ 4 մայիսի 2010։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  17. «Prince of Broadway – An Interview With Lee Daniels»։ Blackfilm։ 30 օգոստոսի 2010։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-06-ին։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  18. Mike Fleming (11 հուլիսի 2013)։ «Ava DuVernay Now Aboard To Direct MLK Biopic ‘Selma’»։ Deadline.com։ Վերցված է 2014 թ․ հունիսի 6 
  19. Lucas Shaw (19 հունվարի 2014)։ «Oprah Winfrey Joins Brad Pitt as Producer of MLK Drama ‘Selma’»։ The Wrap։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  20. «Paramount To Make MLK Pic ‘Selma’; Oprah Winfrey Producing»։ Deadline.com։ 25 փետրվարի 2014։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  21. Borys Kit (28 մարտի 2014)։ «MLK Drama 'Selma' Casting Its President Johnson»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  22. Rebecca Ford (7 ապրիլի 2014)։ «MLK Biopic 'Selma' Casts Coretta Scott King (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  23. Jeff Sneider (15 ապրիլի 2014)։ «‘Short Term 12' Star Keith Stanfield Joins Ava DuVernay's MLK Movie ‘Selma’ (Exclusive)»։ The Wrap։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  24. «It's A 'Middle of Nowhere' Reunion! Lorraine Toussaint Will Play Amelia Boynton In Ava DuVernay's 'Selma'|Shadow and Act»։ Blogs.indiewire.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-05-ին։ Վերցված է 2014 թ․ հունիսի 1 
  25. Tambay A. Obenson (28 ապրիլի 2014)։ «Ledisi Will Play Mahalia Jackson In Ava DuVernay's MLK Drama 'Selma'»։ ShadowAndAct։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-15-ին։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  26. «Common Is James Bevel, Andre Holland Is Andrew Young In Ava DuVernay’s MLK Tale ‘Selma’»։ Deadline.com։ 9 մայիսի 2014։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  27. Rebecca Ford (28 մայիսի 2014)։ «'The Wire' Star Wendell Pierce Joins MLK Film 'Selma' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  28. «Cuba Gooding Jr Boards MLK Pic ‘Selma’»։ Deadline.com։ 30 մայիսի 2014։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  29. «Tim Roth To Play Alabama Governor George Wallace In MLK Pic ‘Selma’»։ Deadline.com։ 3 հունիսի 2014։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  30. Tambay A. Obenson (4 հունիսի 2014)։ «Niecy Nash Signs Up To Play Richie Jean Jackson In Ava DuVernay's 'Selma'»։ ShadowAndAct։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-11-ին։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  31. Jeff Sneider (10 հունիսի 2014)։ «Oprah Winfrey to Play Civil Rights Protester Annie Lee Cooper in MLK Movie ‘Selma’»։ The Wrap։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  32. Team Deadline (հունիսի 20, 2014)։ «Paramount Dates MLK Jr. Pic ‘Selma’ For Christmas 2014»։ deadline.com։ Վերցված է հունիսի 20, 2014 
  33. Bob Carlton (22 մայիսի 2014)։ «'Selma' movie begins filming in Atlanta, will shoot scenes in Selma and Montgomery in June»։ Alabama Media Group։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 
  34. «Paramount Dates MLK Jr. Pic ‘Selma’ For Christmas 2014»։ Deadline.com։ 20 июня 2014։ Վերցված է 2014 թ․ հունիսի 21 

Արտաքին հղումներԽմբագրել