Հովսեփ Օրբելի

հայ մարդաբան, հնագետ, հասարակական գործիչ, պատմաբան
(Վերահղված է Օրբելի Հովսեփից)

Հովսեփ Աբգարի Օրբելի (մարտի 8 (20), 1887[1], Քութայիս, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 2, 1961(1961-02-02)[2][1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և առաջին նախագահը (1943-1947)։ Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ(1944), Իրանի ԳԱ թղթակից անդամ(1945)։

Հովսեփ Օրբելի
Iosif Orbeli ArmenianStamps 2012.jpg
Ծնվել էմարտի 8 (20), 1887[1]
Քութայիս, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 2, 1961(1961-02-02)[2][1] (73 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, պատմաբան, հասարակական գործիչ, արևելագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան, Էրմիտաժ
Գործունեության ոլորտարևելագիտություն[3], կովկասագիտություն, բանասիրություն, պատմություն[3] և հնագիտություն[3]
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսական կայսերական հնագիտական միություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1][3] և հայերեն[1]
Գիտական ղեկավարՆիկողայոս Մառ
Եղել է գիտական ղեկավարQanate Kurdo?, Սեդրակ Բարխուդարյան, Vladimir Lukonin?, Կարեն Յուզբաշյան և Արամ Տեր-Ղևոնդյան
Հայտնի աշակերտներԲորիս Պիոտրովսկի
Պարգևներ

Order of Lenin obverse Turova TB.png Order of Lenin obverse Turova TB.png Order of the Red Banner of Labour OBVERSE.jpg Order of the Red Banner of Labour OBVERSE.jpg Medal Leningrad USSR.jpg Medal defense of Caucasus.jpg

Medal trud USSR.jpg
ՀայրԱբգար Օրբելի
ՄայրՎարվառա Արղության-Երկայնաբազուկ
Commons-logo.svg Joseph Orbeli Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հովսեփ Օրբելին ծնվել է 1887 թվականի մարտի 20-ին Քութայիսի քաղաքում, Աբգար Օրբելու և Վառվառա Արղության-Երկայնաբազուկի ընտանիքում։ Եղել է ընտանիքի կրտսեր որդին[4]։ 1904 թվականին ավարտել է Թիֆլիսի արական 3-րդ գիմնազիան, որտեղ նրան դասավանդել են Ս. Ժեբելյևը, Մ. Ռոստովցևը, Ֆ. Զելինսկին, արևելագետ Յա. Սմիռնովը, բյուզանդագետ Վ. Բենեշևիչը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին։

 
Աբգար Օրբելին կնոջ՝ Վառվառա Արղության Երկայնաբազուկի հետ, 03.09.1879թ․

Ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ. Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և իսլամական արվեստին վերաբերող հոդվածներ, Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի։

1909 թ. ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրությունները։ 1911 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հայ-վրացական բանասիրության ամբիոնում։ 1911-1912 թթ., ԳԱ գործուղմամբ, ուսումնասիրել է Սոկսի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, Էրզրումի, Բայազետի, Վանի, Աղթամարի, Բագավանի ճարտարապետական հուշարձանները, հնագիտական պեղումներ կատարել Թոփրակկալեում և Հայկաբերդում։ 1912 թ. ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հնագիտական ընկերության անդամ։ 1914 թվականից Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն։ 1916 թ. Նիկողայոս Մառի հետ Վանում պեղումների ժամանակ հայտնաբերել է Սարդուրի Բ-ի մեծածավալ սեպագիր արձանագրությունը։

1917-1918 թթ. շարունակել Է աշխատանքը Պետրոգրադի համալսարանում, դասավանդել նաև Հնագիտության ինստիտուտում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ընտրվել է Պետական հնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտության ընկերության իսկական անդամ։ 1919 թ.՝ Խորհրդային Ռուսաստանի լուսժողկոմատի՝ թանգարանների գործերով կոլեգիայի գիտության քարտուղար, մեծ աշխատանք է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ։ Մասնակցել է Նյութական մշակույթի պատմության ռուսաստանյան (հետագայում՝ պետ.) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թվականի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը։ 1920 թ.՝ Պետրոգրադի Էրմիտաժի ավանդապահ, 1926 թ. հիմնադրել և գլխավորել է Արևելքի բաժինը, 1934-1951 թթ.՝ Էրմիտաժի տնօրեն։

Հայրենական պատերազմի (1941- 1945) սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստի արժեքների տարհանումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ), այնուհետև մնալով պաշարված Լենինգրադում՝ ապահովել է էրմիտաժի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը[5][6]։

1946 թ. Նյուրնբերգի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրող կողմի վկա[7]։

Զբաղեցրած պաշտոններԽմբագրել

  • Ս. Պետերբուրգի (ապա՝ Լենինգրադի) համալսարանի պրիվատ-դոց., դոց. (1914-1918), պրոֆ. (1919-1933, 1955-1961)
  • Էրմիտաժի ավանդապահ (1920-1926), բաժնի վարիչ (1926-1933), տնօրեն (1934-1951)
  • Հայ-վրացական բանասիրության (1925-1929), նյութական մշակույթի (1929-1931)
  • 1928֊ 1929 թթ. և 1936 թ., որպես գիտական արշավախմբի ղեկավար, աշխատել է Դաղստանում, Հայաստանում (ուսումնասիրել է Գառնիի, Պտղնիի, Փարպիի, Աշտարակի, Ամբերդի հուշարձանները)
  • ԽՍՀՄ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն (1937-1939)
  • 1937-1938 թթ. (համատեղության կարգով)՝ ԽՍՀՄ ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն, 1938 թվականին՝ Արմֆանի (ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղ) նախագահության նախագահ
  • ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության նախագահ (1938-1943)
  • ՀՀ ԳԱԱ առաջին նախագահ (1943-1947)
  • ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն (1943-1947)
  • 1951-1953 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ հնագիտական արշավախմբերի խորհրդատու ղեկավար
  • 1955-1956 թթ.՝ Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, 1956 թ., միաժամանակ՝ Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ
  • Լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող (1953-1956)
  • Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի վարիչ (1956-1961)
  • 1956 թվականին հիմնադրել է և ցկյանս ղեկավարել ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը

ԱնդամակցությունԽմբագրել

  • Թեհրանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 1935
  • Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ, 1944
  • Իրանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 1945
  • Մոսկովյան հնագիտության ընկերության իսկական անդամ

ԱշխատություններԽմբագրել

Աշխատությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր. 1, 1974), հնագիտությանը (կազմել է Անիի հնադարանում պահվող և այժմ մեծ մասամբ կորած հնագիտական գտածոների գիտական նկարագրությունը և այլն)։

Հովսեփ Օրբելին ժամանակակից հայ վիմագրագիտության հիմնադիրն է. դեռևս 1914- 1917 թթ., հիմնականում «Քրիստոնյա Արևելք» (ռուսերեն) հանդեսում, տպագրել է Անիի արձանագրությունների իր ուսումնասիրությունները («Դիվան հայ վիմագրության», պր. 1, 1966)։

Զբաղվել է նաև բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել հայ և քրդական բարբառների բառարաններ։

Խմբագրել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք բնագիրը և ռուսական թարգմանությունը, հրատարակել դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», ռուսերեն և հայերեն, 1956)։

Հովսեփ Օրբելին ուսումնասիրել և ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակները», ռուս., 1956), Եղիշեի, Ղազար Փարպեցու, Թովմա Արծրունու երկերը (մեծ մասն անտիպ է)։

Ճարտարապետության բնագավառում արժեքավոր է Աղթամարի տաճարի նրա ուսումնասիրությունը։

Կազմել է Անիի և շրջակայքի ճարտարապետական և հնագիտական հուշարձանների հավաստի ուղեցույց։

Զբաղվել է հին և միջնադարյան իրանական արվեստի պատմությամբ, Կ. Վ. Տրևերի հետ ուսումնասիրել էրմիտաժում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը։ Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից և բրոնզից», ռուս., 1935)[8]։

ՀիշատակԽմբագրել

  • Ծաղկաձորում գործում է Օրբելի եղբայրների թանգարանը (1982)։
  • Երևանի Արաբկիր վարչական շրջանում Օրբելի եղբայրների անունով կոչվել է փողոց[9]։
  • Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի բակում տեղադրվել է Հովսեփ Օրբելու կիսանդրին։

ՊարգևներԽմբագրել

  • Լենինի (2) շքանշաններ
  • Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններ
  • Իրանի «Գիտական ծառայությունների համար» I աստիճանի շքանշան

Տես նաևԽմբագրել

Երկեր[10]Խմբագրել

  • Избр. труды, Е„ 1963; Избр. труды, т. 1—2, М.-Л., 1968;
  • Фольклор и быт Мокса, М., 1982.

ԳրականությունԽմբագրել

  • Յուզբաշյան Կ., Ակադեմիկոս Հովսեփ Օրբելի, Ե., 1987։
  • М. Грелидзе И. В Иосиф Орбели, Тб, 1983;
  • Иосиф Абгарович Орбели, Е., 1957 (Материалы к библиогоафии ученых СССР)
  • Զարյան Ռ., Հուշապատում, հ.1, 1975, Երևան, «Հայաստան» հրատ.:
  • Իսաբեկյան Հ., Հայկական Ռենեսանսի ճարտարապետությունը, Երևան, 1989, «Հայաստան» հրատ.:
  • Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992, «Լույս» հրատ.:
  • Շախկյան Գ., Հայ ճարտարապետության յոթ հրաշալիքներ, Երևան, 2001, «Անահիտ» հրատ.:
  • Օրբելյան Ստեփանոս, Պատմություն նահանգի Սիսական, Թիֆլիս, 1910։
  • Օրբելի Հովսեփ. Անի, Երևան, 2011, «1PRINT» (կազմողներ` Մարինե Բունիաթյան, Գերասիմ Մկրտչյան)։
  • Օրբելների տոհմը. հեռուստապատում, 10.10.2011, Հ 1, «Հայից հայ»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Орбели Иосиф Абгарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Czech National Authority Database
  4. «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ»։ Hayern Aysor (ամհարերեն)։ 2013-03-15։ Վերցված է 2019 թ․ մարտի 8 
  5. «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ Վերցված է 2019 թ․ մարտի 8 
  6. «Հովսեփ Օրբելի. Գիտնականն ու մարդը։ Գառնիկ Ասատրյան, բ.գ.դ., պրոֆեսոր» 
  7. «Հովսեփ Աբգարի Օրբելի (1887-1961)» 
  8. «Օրբելի Հովսեփ Աբգարի (1887-1961)։ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ։ Հ. Ա. Օրբելու աշխատությունների մատենագիտություն»։ greenstone.flib.sci.am։ Վերցված է 2019 թ․ մարտի 8 
  9. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  10. «Օրբելի Հովսեփ Աբգարի (1887-1961)։ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ։ Հ. Ա. Օրբելու աշխատությունների մատենագիտություն»։ greenstone.flib.sci.am։ Վերցված է 2019 թ․ մարտի 8 

Արտաքին հղումներԽմբագրել