Կարեն Յուզբաշյան

հայ թարգմանիչ, պատմաբան

Կարեն Մկրտչի Յուզբաշյան (հունվարի 6, 1927(1927-01-06), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 2009(2009-03-05), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ պատմաբան, հայագետ-բյուզանդագետ, միջնադարյան հայոց պատմագրության երկերի թարգմանիչ, պատմական գիտությունների դոկտոր (1974)։ ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր[1]։

Կարեն Յուզբաշյան
Ծնվել էհունվարի 6, 1927(1927-01-06)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 5, 2009(2009-03-05) (82 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան, թարգմանիչ, քաղաքական գործիչ, հայագետ, բյուզանդագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մատենադարան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Գործունեության ոլորտպատմություն և Միջնադարյան Հայաստան
Պաշտոն(ներ)Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԱնդամակցությունԿայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1948) և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ (1951)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Գիտական ղեկավարՀովսեփ Օրբելի
Ազդվել էՀովսեփ Օրբելի
ՀայրՄկրտիչ Յուզբաշյան

Մկրտիչ Յուզբաշյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Կարեն Յուզբաշյանը ծնվել է 1927 թվականի հունվարի 6-ին, Թիֆլիսում։ 1951 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանը։ 1955-1958 թթ. Կարեն Յուզբաշյանն աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում, 1958 թ-ից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում։ Ղեկավարել է ինստիտուտի՝ Հովսեփ Օրբելու հիմնադրած «Կովկասի կաբինետը»։

Զբաղվել է Հայոց պատմության և մատենագրության, հայկական ձեռագրերի, հայ-բյուզանդական հարաբերությունների, հայագիտության պատմության, ինչպես նաև Բագրատունյաց Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ։ Դասավանդել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում։

Աշխատությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, Բյուզանդիայի ու Հայաստանի պատմամշակութային առնչություններին և այլ հարցերի։ Հրատարակել է Արիստակես Լաստիվերցու «Պատմության» քննական բնագիրը (1963) և ռուսական թարգմանությունը (1968)։ Հեղինակ է «Հայագիտութեան ներածութիւն» (2006) ուսումնական ձեռնարկի։

Կարեն Յուզբաշյանը հրատարակել է մի քանի տասնյակ մենագրություններ, հոդվածներ, գրախոսականներ։

Անդամակցություն խմբագրել

  • Ռուսաստանի Պաղեստինյան ընկերության Ս. Պետերբուրգի բաժանմունքի նախագահ 1980 թվականից։
  • Լենինգրադի Հայ մշակույթի բարեկամների ընկերության նախագահ (1988-1990):

Երկեր խմբագրել

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 130