Սեդրակ Բարխուդարյան

հայ պատմաբան

Սեդրակ Գևորգի Բարխուդարյան (մարտի 21, 1898(1898-03-21)[1][2], Հաֆթվան[1][2] - մայիսի 8, 1970(1970-05-08)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ հնագետ, պատմաբան, վիմագրագետ։

Սեդրակ Բարխուդարյան
Ծնվել էմարտի 21, 1898(1898-03-21)[1][2]
Հաֆթվան[1][2]
Մահացել էմայիսի 8, 1970(1970-05-08)[1][2] (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ՔաղաքացիությունCivil flag of Iran (1964–1980).svg Իրան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունհնագետ, պատմաբան և վիմագրագետ
Հաստատություն(ներ)Հայաստանի Պատմության Թանգարան[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1928)[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու[2] (1957)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Գիտական ղեկավարՀովսեփ Օրբելի

ԿենսագրությունԽմբագրել

1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1932-1937 թվականներին, որպես Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող, ղեկավարել է հնագիտական գիտարշավներ։ 1935 թվականին լույս է տեսել Սեդրակ Բարխուդարյանի «Վելիքուխի երկիրը» արժեքավոր աշխատությունը։ 1954 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1963 թվականին լույս է ընծայել «Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ» մենագրությունը։ 1960 թվականին հիմնադրել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության ինստիտուտի վիմագրության բաժինը։ Չորս պրակով կազմել է «Դիվան հայ վիմագրության» (1960-1973 ) հայատառ վիմական արձանագրությունների ժողովածուն, որի առաջին երկու պրակները լույս են տեսել նրա կենդանության օրոք, իսկ վերջինները՝ հետմահու։ Սեդրակ Բարխուդարյանը մեծ վաստակ ունի հայ վիմագրագիտության զարգացման գործում։

Սեդրակ Բարխուդարյանն առաջարկում էր վիմագրական ժողովածուներ կազմելիս օգտվել վանքերում և Մատենադարանում պահվող մատյաններից, որոնցում կան նախկինում ընդօրինակված բազմաթիվ արձանագրություններ, որոնք այժմ գոյություն չունեն կամ մեզ են հասել քայքայված կամ եղծված վիճակում։ Ընթերցելիս պետք է առաջնորդվել բնագրի և վերծանության նույնականության սկզբունքով։

ԱշխատություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 320.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 320