Արաբկիր (վարչական շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաբկիր (այլ կիրառումներ)
Արաբկիր, Երևանի վարչական շրջաններից մեկը, որը քաղաքի հյուսիսային մասում գտնվող խոշոր ու բարգավաճող թաղամասերից մեկն է։ Այն հիմնադրվել է 1925 թվականի նոյեմբերի 29-ին ու սկիզբ է դրել Երևանի մոտակայքում նոր ավանների կառուցմանը։
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Երևանի վարչական բաժանում |
Մտնում է | Երևան |
ԲԾՄ | 1150 ± 1 մետր |
Վարչական շրջանի ղեկավար | Արամ Ազատյան |
Բնակչություն | 117 704 (2017) |
Տարածք | 12 կմ² |
Հիմնադրված է | 1925 թ. |
Ժամային գոտի | UTC+4 |
yerevan.am/index.php?page=arabkir | |
Հիմնադրման որոշումը
խմբագրելՆոր Արաբկիր թաղամասը կառուցվում է կենտրոնական նախկինում որպես Շահար հայտնի շրջանից հյուսիս,
Նոր Արաբկիր թաղամասը կառուցվում է Երևանի Քաղգավգործկոմի ու «Ամերիկահայ Արաբկիրցիների Միության» միջև ստորագրած պայմանագրի արդյունքում։ Ըստ այդ պայմանագրի՝ նոր թաղամասը որոշվում է կառուցել Երևանի, Քանաքեռի, Գետառ ու Հրազդան գետերի միջև ընկած տարածքում՝ շուրջ 610 դեսյատին, որոնցից 210 դեսյատինը պետք է օգտագործվեր բնակելի շենքերի կառուցման, իսկ 400 դեսյատինը օժանդակ զբաղմունքի, շերամապահության, այգեգործության համար, և այլն։ Տեղը ընտրվել է մի շարք պատճառներով. Այստեղով էր անցնում Երևանը սնող Քառասնակ աղբյուրից եկող խողովակաշարը։ Այստեղում դեպի կենտրոն էր իջնում Աբուհայաթի ջրանցքը։ Տարածքի մի մասը ժամանակին հայտնի էր հենց որպես Աբուհայաթ։ Աբուհայաթի հյուսիսարևմտյան սահմանը անցնում էր Հրազդանի կիրճով, որից այն կողմ տարածքը կոչվում էր Կարմիր բերդ, որտեղ այսօր գտնվում է Դավթաշեն վարչական շրջանը ու Զովունի գյուղը։ Դեպի արևմուտք ծավալվում էր Կոզեռնի գերեզմանատունը, իսկ դրանից վեր գտնվում էին հիմնականում երևանցիների ամառանոցներ։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1200 մետր ու օդը ավելի մաքուր է։ Արևելքից ու արևմուտքից Արաբկիրում անցնում էին Գետառ ու Հրազդան գետերը։
Թաղամասը հիմնադրվում է 1925 թվականի նոյեմբերի 29-ին։ Թաղամասի գլխավոր նախագիծը ստեղծում է Ալեքսանդր Թամանյանը։ Հիմնադրման արարողությանը ներկա էին Անդրկովկասի Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Սարգիս Լուկաշինը, Վրաստանի Կենտգործկոմի քարտուղար Թոդրիան, Երևանի Գավգործկոմի քարտուղար Ա. Կոստանյանը, Հայկենտգործկոմի նախագահ Ա. Կարինյանը, ՀՕԿ-ի արտասահմանյան ներկայացուցիչ Ե. Կարիկյանը, Ժողկոմխորհի նախագահ Ս. Համբարձումյանը, և այլք։
Ծագումնաբանությունը
խմբագրելԱնունը գալիս է Արևմտյան Հայաստանի Մալաթյայի շրջանի Արաբկիր գավառակի անունից, որտեղ 20-րդ դարի սկզբին՝ մինչ եղեռնը բնակվում էր 18382 մարդ[1]։ Կենդանի մնացածներից մի մասը տարբեր կողմերից գաղթեց Հայաստան, իսկ մի մասն էլ՝ արտասահմանում բնակություն հաստատեց և ի հիշատակ իրենց հայրենի Արաբկիրի, հիմնեցին Հայրենակցական կամ Վերաշինական միություններ։ Արաբկիրցիների անձնվեր աշխատանքով ու օժանդակությամբ Արաբկիրը վերափոխվեց։ Այնտեղ կառուցվեցին բազմաթիվ տներ, ստեղծվեցին ծառազարդ փողոցներ, աղբյուրներ։ Արաբկիրում հիմնվեցին ոչ մեծ գործարաններ՝ փայտամշակման, հագուստի, կոշիկի և այլ ձեռնարկություններ։ Բայց հետագայում, երբ Երևանի սահմանները ընդարձակվեցին Արաբկիրը մտավ քաղաքի մեջ։ Այն մեծացավ, բարեկարգվեց, վերափոխվեց ու դարձավ Երևանի ամենաբազմամարդ թաղերից մեկը։
Ժողովրդագրություն
խմբագրելԱրաբկիրը Երևանի ամենախիտ բնակեցված վարչական շրջաններից է։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով, շրջանում բնակվում է 117 704 մարդ (Երևանի բնակչության 11.1%-ը)։ Ըստ 2017 թվականի պաշտոնական հաշվարկների` թաղամասի բնակչությունը կազմում է 117.704 մարդ (Երևանի վարչական շրջաններում 6-րդ տեղը)։ 2018 թվականին Արաբկիրում բացվեց Արաբկիրի Սբ․ Խաչ եկեղեցին։
Արաբկիրն ունի մոլոկանների փոքր համայնք։ Մոլոկան ընտանիքներից շատերը Հայաստանի հյուսիսային շրջաններից տեղափոխվոցին Երևան՝ հիմնականում Արաբկիր, որտեղ նրանց ջանքերով կառուցվեց Մոլոկանների այգի անվանումը ստացած այգին՝ Փափազյան փողոցի վերջնամասում։
Մշակույթ
խմբագրելԱրաբկիրում գործում են բազմաթիվ հանրային գրադարաններ, այդ թվում 1943 թվականին բացված ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը[2], №5 գրադարանը (բացված 1950թվականին), Նորարության և ձեռներեցության ազգային կենտրոնը (բացված 1963թ․), №6 գրադարանը (բացված 1976 թվականին)[3], Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադրանի մասնաճյուղը №29 (բացված 1951 թվականին), երեխաների №33 (բացված 1947թ․)+ և №36 (1958թ․) գրադրանները։
Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը և Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը գործում են 1952թ. և 1982թ.-ից։
Թանգարաններ
խմբագրել- Հովհաննես Կարապետյանի Երկրաբանական թանգարան (1937 թ․)
- Հայաստանի բժշկական պատմության թանգարան (1978 թ․)
- Գալենցի թանգարան (2010 թ․)
- Փոքրիկ Էյնշտեյնի ինտերակտիվ գիտական թանգարանը (2016 թ․)
Տրանսպորտ
խմբագրելԱրաբկիրը մնացած թաղամասերի հետ հիմնականում կապված է Կոմիտասի պողոտայով, Կիևյան փողոցով, Բարեկամության մետրոյով և այլն։ Արաբկիր թաղամասի հիմնական տրանսպորտային միջոցներն են տրոլոյբուսները, ավտոբուսները և մետրոն։ Արաբկիրում է գտնվում «Բարեկամություն» մետրոյի կայարանը։
2006 թ.-ի դրությամբ թաղամասը ունեցել է՝
- 40 հեկտար փողոցներ և ճանապարհներ,
- 553 հեկտար շենքեր, հրապարակներ և բակեր,
- 385 հեկտար այլ տարածքներ։
Տնտեսություն
խմբագրելԱրդյունաբերություն
խմբագրելՆերկայումս Արաբկիրը Երևանում առևտրային կենտրոն է։ Այնուամենայնիվ խորհրդային ժամանակաշրջանում թաղամասի հյուսիսում բացվեցին բազմաթիվ խոշոր արդյունաբերական գործարաններ` ստեղծելով բավականին մեծ արդյունաբերական տարածք։ 1936 թ. տարածքում բացվեց Սևան Հրազդան Կասկադի Քանաքեռի ՀԷԿ-ը[4]։ Ալյումինե մածուցիկ նյութի գործարանը (որը հայտնի է որպես Ռուսալ Արմենալ 2000 թվականից), բացվել է 1950 թվականին։ Հետագայում 1964 թ. բացվել է «Էրեբազ» ավտոմոբիլային գործարանը, որին հաջորդում է 1966թ.-ին Երևանի էլեկտրական լամպերի գործարանը (հայտնի է որպես «Մեծ օր» 2000 թվականից)։ 1967 թ-ին բացվեց Ուրարտուի հաց և հացամթերք արտադրող գործարան։
Անկախությունից հետո Արաբկիրում բացվել են բազմաթիվ նոր ձեռնարկություններ, ինչպիսիք են 2000 թ. «Էլնոր» կարագի գործարանը, 2002 թ. «ՌԱՍՍԻ» կոշիկի գործարանը, 2008 թ. «ՍԱՓԻՐՈՆԻ» լիմոնադի գործարանը, 2009 թ. «Գոլդշին» տանիքի արտադրության գործարանը։
Ծառայություններ
խմբագրելԱրաբկիրում գործում են խոշոր առևտրային կենտրոններ և մանրածախ առևտրի կենտրոններ։ Կոմիտաս պողոտան և նրա խաչմերուկները մեծ քանակությամբ մանրածախ խանութներ ունեն։ «Երևան Սիթի» հիպերմարկետը շրջանի խոշորագույն առևտրի կենտրոնն է։ Արաբկիրում գտնվում է «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնը, «Երևան Էքսպո» ցուցահանդեսի կենտրոնը գտնվում է Արաբկիրի Մերգելյան կենտրոնում։
Թաղամասում գտնվում է նաև բազմաթիվ բժշկական կենտրոններ, ինչպիսիք են՝ Արաբկիրի մանկական բժշկական կենտրոնը, Սերգեյ Միքայելյանի ինստիտուտը, Արաբկիրի համատեղ բժշկական կենտրոնը, Սլավմեդ բժշկական կենտրոնը, Ռուսաստանի ռազմական հիվանդանոցը և այլն։
Կրթություն
խմբագրել2016-17-ի դրությամբ թաղամասը ունի 21 հանրակրթական դպրոց, ինչպես նաև 6 մասնավոր դպրոց, որոնց թվում են «Այբ» ավագ դպրոցը։ Թաղամասում գործում են 2 մասնագիտական դպրոցներ։
Թաղամասում գործում են բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններ, այդ թվում`
- Հայաստանի Ամերիկյան Համալսարան,
- Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան,
- Երևանի կառավարման համալսարան,
- Երևանի համակարգչային գիտահետազոտական ինստիտուտ,
- Երևանի պետական հումանիտար քոլեջ՝ 1881 թվականին հիմնադրված կառույցի իրավահաջորդը[7]
Սպորտ
խմբագրելԱրաբկիրում է գտնվում հետևյալ մարզական դպրոցները՝
- Արաբկիրի մանկապատանեկան սպորտային դպրոցը, բացվել է 1954 թվականին, մասնագիտացել է բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի և շախմատի բնագավառներում,
- Արաբկիրի մանկական և երիտասարդական համալիր մարզադպրոցը, բացվել է 1970թ., մասնագիտացել է բասկետբոլի, ֆուտբոլի, վոլեյբոլի, բոքսի, սեղանի թենիսի, կարատեի, տեքվոնդոյի և գեղարվեստական մարմնամարզությունում,
- 1984 թ. բացված Երևանի մանկապատանեկան մանկապատանեկան սպորտային դպրոցը մասնագիտացած է օլիմպիական, սեղանի թենիս, շախմատ, տեքվոնդոն, ֆուտբոլային և սպորտային պարեր,
- Արաբկիրի մանկապատանեկան և երիտասարդական միասնական մարտավարական դպրոցը, որը բացվել է 1985 թվականին, մասնագիտացել է ձյուդոյի, սամբոյի և օլիմպիական ըմբշամարտում,
- Երևանի Սպորտային մարզահամերգային համալիրը, որը հիմնադրվել է 2010 թվականին,
- Արաբկիրի մանկապատանեկան և երիտասարդական շախմատի դպրոցը՝ բացվել է 2015 թվականին,
- 2004 թ.-ից Արաբկիրում գործում է նաև «Գոլդ Ջիմ» միջազգային ֆիտնես կենտրոնի մասնաճյուղը[8]։
Փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ, կամուրջներ
խմբագրել- Կոմիտասի պողոտա
- Մարշալ Բաղրամյան պողոտա
- Ազատության պողոտա
- Կիևյան փողոց
- Թբիլիսյան խճուղի
- Հրաչյա Քոչար փողոց
- Դավթաշենի կամուրջ
- Կիևյան կամուրջ
- Նոր Արաբկիր զբոսայգի
Հետաքրքիր վայրեր
խմբագրելԱրաբկիրում է գտնվում տարածաշրջանի ամենաերկար և աշխարհում միակ Զիփլայնը, որն անցնում է կամրջի տակով։ Այն գտնվում է Նոր Արաբկիր զբոսայգում։ Զիփլայնը հնարավորություն է տալիս թռչել Հրազդանի կիրճի վրայով։ Առաջին գծի երկարությունը մոտ 870 մետր է։ Երկրորդ գծի երկարությունը 650 մետր է։ Այն կարող է զարգացնել մինչև 150կմ/ժ արագություն։ Զիփլայնը Արաբկիր համայնքը միացնում է Աջափնյակ համայնքին[9]։
Միջազգային հարաբերություններ
խմբագրելԱրաբկիրի ղեկավարությունը մի շարք պաշտոնական համաձայնագրեր է կնքել եվրոպական բազմաթիվ քաղաքապետերի հետ, ներառյալ`
Համայնապատկեր
խմբագրելՊատկերներ
խմբագրել-
Արաբկիրի ճարտարապետական նախագիծ։ Հեղինակ՝ Ալեքսանդր Թամանյան, 1925 թվական
-
Արաբկիրի ճարտարապետական նախագիծ։ Հեղինակ՝ Խուդաբաշյան
-
«Այբ» ավագ դպրոցը Արաբկիրում
-
Հուշահամալիր «Նոր Արաբկիր»
-
Արաբկիր բժշկական համալիր
-
Երևանի թիվ 11 պոլիկլինիկա
-
Հյուսիսային ճառագայթ բնակելի համալիր
-
Արաբկիրի եկեղեցին
-
Արաբկիր համայնքը՝ նկարահանված ուղղաթիռից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Բաբլումյան, Արփինե (2012). Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի հայ ազգաբնակչությունը XIX դարի վերջերին - XX դարի սկզբներին (պատմաժողովրդական ուսումնասիրություն). Երևան. էջ 15.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Fundamental Scientific Library in Yerevan
- ↑ Libraries of Yerevan
- ↑ «ՀԷԿ» (PDF).
- ↑ LLC, Helix Consulting. «Other Yerevan». otheryerevan.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Other Yerevan». otheryerevan.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Yerevan State Humanitarian College history». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Gold's Gym Armenia
- ↑ «Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում». www.yerevan.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Le Plessis-Robinson commune website
Արտաքին հղումներ
խմբագրել- Էմմա Հարությունյան, Հայ ճարտարապետության մնայուն ձեռագիրը, Երևան, ««Մուղնի» հրատարակչություն», 2009 — 200 էջ։
- Արաբկիր համայնքի պաշտոնական կայքը Արխիվացված 2010-02-10 Wayback Machine