Փսիխոզ
Փսիխոզ (հուն․՝ .ψύχωσις- հոգեկան խանգարում: ψυχή- հոգի, գիտակցություն և -ωσις վիճակի խանգարում ), վառ արտահայտված հոգեկան գործունեության խանգարում, որի ժամանակ հոգեկանի հակազդեցությունը հակասում է իրականությանը (ըստ Ի. Պ. Պավլովի), որն արտացոլվում է իրական աշխարհի ընկալման և վարքի խանգարումներով[1].
Փսիխոզ | |
---|---|
![]() Վան Գոգ Աստղազարդ գիշեր 1889 թվական: | |
Հետևանք | Զառանցանք, Զգայապատրանք, reduced affect display? և thought disorder? |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
ՀՄԴ-9 | 290-299 |
ՀՄԴ-10 | F20; F21; F22; F23; F24; F25; F26; F27; F28; F29 |
Բուժում | Հոգեթերապիա |
Psychosis Վիքիպահեստում |
ԴասակարգումԽմբագրել
Փսիխոզները դասակարգվում են ըստ ծագման (պատճառի) և պատճառի (զարգացման ախտաբանական մեխանիզմների) էնդոգեն (այդ թվում էնդոգեն փսիխոզներին պատկանում են շիզոֆրենիան, շիզոաֆեկտիվ խանգարումը, աֆեկտիվ խանգարումների որոշ հոգեբանական ձևեր), օրգանական, սոմատոգեն, փսիխոգեն (ռեակտիվ, իրադրային), թունավորական, զրկանքի:
Բացի դրանից փսիխոզները դասակարգվում են ըստ առաջատար կլինիկական պատկերի, գերակշռող ախտանշանի (ախտանշանային դասակարգում) պարանոյիդ, հիպոխոնդրիկ, դեպրեսիվ, մոլագարի և այլն, այդ թվում (դեպրեսիվ-պարանոյիդ, դեպրեսիվ-հիպոխոնդրիկ և այլն) համակցություններ:
Հոգեվերլուծության մեջԽմբագրել
Ըստ Զիգմունդ Ֆրոյդի փսիխոզը հոգեկան կառույցի երեք հնարավոր խախտումներից մեկն է, նեվրոզի և այլասերվածության հետ միասին:
Ի սկզբանե Ֆրոյդը հակադրում էր նեվրոզն ու փսիխոզը, 1923 թվականի հոդվածում ասելով, որ «Նեվրոզը Ես-ի և Այն-ի միջև կոնֆլիկտի արդյունքն է, այն դեպքում, երբ փսիխոզը Ես-ի և արտաքին աշխարհի միջև նման խանգարման արդյունք է »: (Տես նրա աշխատանքը՝ «Իրականության կորուստը նեվրոզի և փսիխոզի դեպքում»):
Իր գործունեության վերջին տասնամյակում Ֆրոյդը հասկացավ, որ հոգեկանի կառուցվածքի ձևավորումը ոչ այնքան չնչին է, և չի համարվում պարզապես կոնֆլիկտի տեսակի ածանցյալ, իսկ Ֆրոյդի կլինիկական փորձը հանգեցրել է նրան հոգեկանի երեք կառույցների նկարագրության անհրաժեշտությանը, 1938 թվականին խոսելով երեք մեխանիզմների մասին՝ մերժում, ժխտում, հրաժարվել: Ժակ Լականը զարգացնում է Ֆրոյդի գաղափարները, նկարագրելով փսիխոզը որպես հատուկ (նեվրոզից և այլասերումից տարբերվող) սուբյեկտի լեզուն մտնելու հնարավորություն:
Վերլուծական հոգեբանության մեջԽմբագրել
Կարլ Գուստավ Յունգի տեսանկյունից, փսիխոզը անհատական գիտակցության խորտակումն է արքետիպ անգիտակցության բովանդակության մեջ: Ժամանակակից վերլուծական հոգեբանության մեջ ախտանշանները դիտվում են ոչ որպես հիվանդության ապացույց, կամ էլ նորմայից շեղում, այլ որպես խորհրդանշական լեզվով անգիտակցության ուղերձ, որը պահանջում է լուծել անհատի համար արդիական խնդիրները[2]:
Հաճախ հենց ախտանշանները մատնանշում են խնդրի էությունը, խնդրի լուծման կամ զարգացման հնարավոր ուղիները: Ախտաբանական դրսևորումները այդ դեպքում նպատակ ունեն լրացնել ինչ-որ սահմանափակ կամ խանգարված գիտակցական կողմնորոշումը մինչև ամբողջականություն[3]:
Որոշ փսիխոզների գենետիկական պայմանավորվածությունԽմբագրել
Բժշկության զարգացումը հանգեցրել է այն գիտակցությանը, որ բազմաթիվ հազվագյուտ գենետիկական ախտանշաններ և հիվանդություններ կարող են սխալմամբ ընդունվել որպես բացառապես հոգեկանի խանգարում: Ավելի ճշգրիտ դիֆերենցիալ ախտորոշում կատարելու համար կատարվում են կուտակված տեղեկատվությունը համակարգելու փորձեր: Այսպես 2008 թվականին մի հոդվածում ներկայացված է 62 գենետիկական հիվանդություններ, որոնց դեպքում կարող է փսիխոզ զարգանալ մանկության կամ վաղ հասունության տարիքում: Դրանցից 18-ը կարելի է ախտորոշել անմիջապես, հիվանդների վառ ֆենոտիպից, 17-ը զուգորդված են մտավոր հետամնացության հետ[4]:
45-ը բնութագրվում են վառ արտահայտված նյարդաբանական նշաններով: Այնուամենայնիվ նշվում է, որ այդ ցուցակից 34 հիվանդություն կարող են առաջանալ առանց վառ արտահայտվող հատկանիշների, որն էլ սխալ ախտորոշում կատարելու վտանգ է առաջացնում:
Գեներ, կապված փսիխոզի հետԽմբագրել
ZNF804A[5]:
Փսիխզներ, մարմնական և նյարդաբանական հիվանդությունների դեպքումԽմբագրել
Ախտաբանական վիճակների և հիվանդությունների ցուցակ, որոնց դեպքում կարող է երբեմն փսիխոզ նկատվել:
- Ուղեղի ուռուցք
- Ուղեղի վնասվածքներ,
- Էպիլեպսիա,
- Մտացրիվ սկլերոզ,
- Սարկոիդոզ,
- Լայմի հիվանդություն,
- Սիֆիլիս,
- Տուբերկուլոզ,
- Մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ,
- Ցիստիզերկոզ,
- Ալցհայմերի հիվանդություն,
- Պարկինսոնյան հիվանդություն,
- Գենտինգտոնի հիվանդություն,
- Ֆրիդրեյխի ատաքսիա,
- Կաթված,
- Հիպերտոնիկ հիվանդության ուղեղային ձևը,
- Աթերոսկլերոզ,
- Բարդ մասնակի նոպաներ,
- Վիլսոն_ Կոնովալովի հիվանդություն,
- Գլխուղեղի հոդացավ,
- Համակարգային կարմիր գայլախտ,
- Բրոնխային հեղձուկ,
- ՍՊԻԴ,
- Բոր (հիվանդություն),
- Մալարիա,
- Ադրենոլեյկոդիստրոֆիա,
- Լեյկոէնցեֆալոպաթիայի ուշ ձև, անհետացող սպիտակ նյութով,
- Կարծրամաշկություն,
- Հիպօքսիային էնցեֆալոպիա,
- Լյարդային էնցեֆալոպաթիայի նախնական փուլ,
- Տերմինալ երիկամային անբավարարություն,
- Արյան մեջ շաքարի մակարդակի նվազում,
- Պանկրեատիտ,
- Քաղցկեղ,
- Շաքարային դիաբետ,
- Հաշիմոտոյի թիրեոիդիտ,
- Հիպոթիրեոզ
- Իցենկո-Կուշինգի հիվանդություն,
- Ադդիսոնի հիվանդություն,
- Գրիպ,
- Էպիդեմիկ պարօտիտ,
- Կարմրուկ,
- Նիման-Պիկի հիվանդություն,
- Հիպոգլեկիմիա,
- Նիկոտինային թթվի սակավություն,
- Թիամինի սակավություն,
- Թունավորում ծանր մետաղներով,
- Վիտամինային անբավարարվածություն,
Հոգեակտիվ նյութեր և դեղորայքԽմբագրել
Որոշ հոգեակտիվ նյութերի չարաշահումը (ալկոհոլ, կոկաին, NMDA-անտագոնիստներ և այլն ) կարող է փսիխոզ առաջացնել: Մասնավորապես NMDA-անտագոնիստները երկարաժամկետ օգտագործման դեպքում առաջացնում է շիզոֆրենիյա հիշեցնող վիճակ:
Որպես կանոն փսիխոզները, որոնք առաջացել են այս կամ այն հոգեակտիվ նյութերի ընդունումից, կոդավորվում են հիվանդությունների միջազգային դասակարգման համապատասխան բաժնում F10—F19 («Հոգեակտիվ նյութերի օգտագործմամբ պայմանավորված հոգեկանի և վարքի խանգարումներ»)[6]: Այսպես օրինակ, խթանիչ փսիխոզը (պայմանավորված խթանիչների կիրառմամբ) կոդավորվում է F15.5 МКБ-10 բաժնում:
Փսիխոզ կարող են առաջացնել որոշ դեղամիջոցներ: Մասնավորապես անտիխոլիներգեն դեղամիջողցներ, ադրենոկորտիկոտրոպ հորմոնը(АКТГ), իզոնիազիդ, լեվոդոպա և այլ ագոնիստ դոֆամին, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, սիմպատոմիմետիկներ, հակադեպրեսանտներ, նեյրոլեպտիկներ[7]:
Փսիխոզի առաջացման հոգեսոցիալական գործոններԽմբագրել
Ըստ մի շարք հետազոտությունների փսիխոզի առաջացումը մեծապես պայմանավորված է այնպիսի գործոններով ինչպիսիք են աղքատությունը (ամենաանապահով խավի ներկայացուցիչների մետ ավելի հաճախ էախտորոշվում «շիզոֆրենիյա», քան ապահով խավի ներկայացուցիչների մոտ), ուրբանիզացիան, սոցիալական մեկուսացումը, ազգային խտրականությունը[8]:
Պարզվել է, որ փսիխոզի առաջացման վտանգը հասուն տարիքում էականորեն բարձրացել է այն անձանց մոտ, ովքեր մանուկ հասակում ենթարկվել են սեռական կամ ֆիզիկական բռնության, զգացմունքային բռնության, ոչ պատշաճ ֆիզիկական կամ զգացմունքային վերաբերմունքի, լքվածության: Բացի դրանից հոգեկան խանգարման արտահայտվածության աստիճանը, հոսպիտալացման տևողությունը և հաճախականությունը, անդամախեղության հավանականությունը նույնպես կախված են մանկության տարիներին ֆիզիկական կամ սեռական բռնության առկայությունից կամ բացակայությունից[9]: Մասնավորապես դրանից են կախված դիտարկվող ախտանշանների թիվը, արտահայտվածության աստիճանը, հալյուցինացիաների առկայությունը կամ բացակայությունը, դրանց արտահայտվածության աստիճանը, մեկնաբանող ձայների առկայությունը կամ բացակայությունը, իր ես-ին կամ ուրիշներին, վնաս պատճառելու հրաման տվող ձայնը, շոշափելի հալյուցինցիաները: Նշենք նաև, որ մասնավորապես 12 տարեկան երեխաների մոտ ովքեր վաղ անցյալում հասակակիցների կողմից ենթարկվել են հալածանքների կամ մեծահասակների կողմից դաժան վերաբերմունքի, փսիխոզի առաջացման վտանգն ավելի բարձր է[7]:
Մանկության տարիքում բռնության ենթարկված անձանց մոտ փսիխոզի առաջացման վտանգը որոշող մեկ այլ գործոն է հանդիսանում վնասվածությունը հասուն տարիքում: Ըստ հետազոտությունների հոգեբուժական հիվանդների մեծամասնությունը հասուն տարիքում ենթարկվել են լուրջ ֆիզիկական հարձակումների, սեռական բնույթի հարձակումների, բռնաբարության: Ըստ երևույթին մանկության տարիներին ապրած տրավմատիկ ապրումների փորձը կարող է խթան հանդիսանալ հոգեկան խանգարումների առաջացման համար:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Саркисов Д. С. Очерки по структурным основам гомеостаза. — М.: Медицина, 1977. Цит. по: Тиганов, 1999
- ↑ Карл Густав Юнг. Работы по психиатрии. Перевод: В. Зеленский, Спб.: Гуманитарное агентство «Академический проект», 2000.
- ↑ Й. Кауфман. Аналитическая психотерапия. Журнал практической психологии и психоанализа, №3, сентябрь 2003 г.
- ↑
This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand - ↑ Steinberg S, Mors O և այլք: (January 2010)։ «Expanding the range of ZNF804A variants conferring risk of psychosis»։ Mol. Psychiatry։ PMID 20048749։ doi:10.1038/mp.2009.149
- ↑ Гельдер М., Гэт Д., Мейо Р. Оксфордское руководство по психиатрии: Пер. с англ. — Киев: Сфера, 1999. — Т. 2. — 436 с. — 1000 экз. — ISBN 966-7267-76-8
- ↑ 7,0 7,1 Կաղապար:Cite pmid
- ↑ Models of Madness: Psychological, Social and Biological Approaches to Schizophrenia / Edited by J. Read, R.L. Mosher, R.P. Bentall. — Hove, East Sussex: Brunner-Routledge, 2004. — 373 p. — ISBN 1583919058 На русском: Модели безумия: Психологические, социальные и биологические подходы к пониманию шизофрении / Под ред. Дж. Рида, Л.Р. Мошера, Р.П. Бенталла. — Ставрополь: Возрождение, 2008. — 412 с. — ISBN 9785903998012 См. гл. «Бедность, этническая принадлежность и пол», Дж. Рид.
- ↑ Models of Madness: Psychological, Social and Biological Approaches to Schizophrenia / Edited by J. Read, R.L. Mosher, R.P. Bentall. — Hove, East Sussex: Brunner-Routledge, 2004. — 373 p. — ISBN 1583919058 На русском: Модели безумия: Психологические, социальные и биологические подходы к пониманию шизофрении / Под ред. Дж. Рида, Л.Р. Мошера, Р.П. Бенталла. — Ставрополь: Возрождение, 2008. — 412 с. — ISBN 9785903998012 См. гл. «Детская травма, потеря и стресс». Дж. Рид, Л. Гудман, Э. П. Моррисон, К. А. Росс, В. Адерхольд
ԳրականությունԽմբագրել
- Тиганов А. С., Снежневский А. В., и др. Общая психиатрия // Руководство по психиатрии / Под ред. академика РАМН А. С. Тиганова. — М.: Медицина, 1999. — Т. 1. — 712 с. — ISBN 5-225-02676-1
- Фрейд З. Невроз и психоз (1923)
- Фрейд З. Утрата реальности при неврозе и психозе (1924)
- Lacan J. De la psychose paranoïaque dans ses rapports avec la personnalité. Paris: Seuil, 1980
- Ольшанский Д. А. О психотическом языке (2007)
- Личко А.Е. Психозы в подростковом возрасте. // Подростковая психиатрия. — М.: Медицина, 1985. — 416 с.