Անտագոնիստ
Անտագոնիստ (հին հունարեն՝ ἀνταγωνιστής՝ «հակառակորդ», «մրցակից»), գեղարվեստական գրականությունում կերպար, որը խոչընդոտում է գլխավոր հերոսին (պրոտագոնիստ) հասնել իր նպատակներին։ Անտագոնիստ-պրոտագոնիստ հակամարտությունը ստեղծագործության հիմնական կոնֆլիկտի հնարավոր շարժիչ ուժերից մեկն է։ Անտագոնիստի գործողությունները ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում, որոնք պետք է հաղթահարի պրոտագոնիստը, այլև կարող է պրոտագոնիստի խարակտերի զարգացման պատճառ հանդիսանալ[1]։ Հնարավոր է նաև սյուժե՝ առանց անտագոնիստի[2]։
Որպես անտագոնիստ կարող է հանդես գալ ոչ միայն մեկ կերպար, այլև մի խումբ կերպարներ (ընտանիք, կազմակերպություն և այլն) կամ չանձնավորված ուժ՝ բնական կատակլիզմ, հասարակական կարգ։ Հնարավոր է անտագոնիստի ավելի լայն սահմանում, որն ներառում է ոչ միայն պրոտագոնիստի հանդեպ արտաքին ուժեր, այլև ընդհանուր բարոյական սկզբունքներ կամ խարակտերի իր սեփական գծերը[3]։ Հնարավոր է նաև հասկացության ավելի նեղ մեկնաբանում, երբ հերոսին որպես անտագոնիստ հակադրվող կերպարների խումբ համարվում է միայն մեկ՝ ստեղծագործության «ամենագլխավոր» չարագործը։
Դասական գրականության մեջ՝ նախևառաջ հին հունական ողբերգության մեջ, սովորաբար գլխավոր հերոսը (պրոտագոնիստ) հանդես է գալիս որպես դրական կերպար, բարու կրող, իսկ անտագոնիստը բացասական կերպար է, չարագործ։ Սակայն անտագոնիստի «բացասական լինելը» հնարավոր է ուղղել․ օրինակ՝ «Ռոմեո և Ջուլիետա» ստեղծագործությունում որպես հերոսների անտագոնիստներ հանդես եկող ընտանիքի անդամները ոչ այնքան չարագործներ են, որքան իրենց մոլորություններում համառող կռվարարներ և հիմարներ, սակայն այս դեպքում ևս անտագոնիստի կերպարը չի արժանանում հեղինակի հավանությանը։ «Անտագոնիստից բարի պրոտագոնիստ» հարաբերակցությունը կարող է և լիովին խախտվել, օրինակ՝ Շեքսպիրի «Մակբեթում» գլխավոր հերոսին հակադրվում է ավելի բարի Մակդուֆը։ Հնարավոր է նաև այնպիսի սյուժե, որտեղ պրոտագոնիստը և անտագոնիստը իրար հավասար հերոսներ են (Ախիլը և Հեկտորը Հոմերոսի «Իլիական»-ում)։
Անտագոնիստի կերպարը տարբեր ժանրերում կրում է իր խարակտերային առանձնահատկությունները։ Այսպիսով, կատակերգությունում հենց անտագոնիստն է հերոսին ներգրավում կատակերգական իրավիճակների մեջ[4], թրիլերի և սարսափ ժանրի մեջ անտագոնիստի հետ է կապվում գոտեմարտի, բռնության և մահվան ավելի վառ և բնական տեսարաններ, ինչ-որ չափով հենց անտագոնիստի պատկերումը որպես չարի մարմնավորում կարող է լինել ժանրի գեղարվեստական խնդիրը[5], վեսթերնին բնորոշ է պրոտագոնիստի և անտագոնիստի որոշ մտերմացում, գործողության և մեթոդի նմանություն[6], կանացի սիրային վեպում անտագոնիստը, որպես կանոն, տարիքով ավելի մեծ է և փորձառու հերոսուհուց, դրդում է վերջինիս խախտել արգելքները և նրա առջև «բարդ խնդիրներ» է դնում՝ նպաստելով հերոսուհու կանացի նախաձեռնությանը[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Louis E. Catron Antagonist // Elements of Playwriting. — 1993. — С. 80-81.
- ↑ Sam Smiley. Playwriting: the structure of action. 1971. стр. 56
- ↑ Colin Bulman Antagonist // Creative Writing. — 2007. — С. 17.
- ↑ Sam Smiley. Playwriting: the structure of action. 1971. стр. 133—134
- ↑ Инна Сергиенко (Антипова) «Страшные» жанры современной детской литературы. // антология «Детская литература сегодня», 2010., стр. 131—147
- ↑ Кармалова Е. Ю. Жанровые стереотипы вестерна в современной рекламе // Известия Уральского государственного университета. Сер. 2, Гуманитарные науки. — 2008. — № 55, вып. 15. — С. 71-78.
- ↑ Кармалова Е. Ю. Мифопоэтическая основа жанров современной массовой культуры // Вестник СПб. университета. Сер. 9. Филология, востоковедение, журналистика. — 2008. — Вып. 1. — С. 120-128.
Արտաքին հղումներ
խմբագրել- Антагонист Արխիվացված 2016-03-04 Wayback Machine — Демонстрационный курс для самостоятельной подготовки к ЕГЭ по литературе
- Майкл Табб. Может ли протагонист быть антагонистом? Արխիվացված 2016-03-05 Wayback Machine — Cinemotion, 21.05.2015
- Кэролин Кауфман. Антагонист как темный двойник героя — Cinemotion, 2.03.2011