Բացել գլխավոր ցանկը

Կարծրամաշկություն, սկլերոդերմիա, կոլագենային հիվանդություն, արտահայտվում է մաշկի, հարակից հյուսվածքների, իսկ գործընթացի համակարգային բնույթի դեպքում՝ նաև ներքին օրգանների կարծրացմամբ։ Կարծրամաշկությունը լինում է՝

  • սահմանափակ (օջախային),
  • տարածուն
  • համակարգային։
Կարծրամաշկություն
Systemic sclerosis finger.jpg
Կարծրամաշկության կլինիկական դրսևորումներ
Տեսակհիվանդություն[1] և անբուժելի/հազվագյուտ հիվանդություն[2]
ԵնթադասՍկլերոդերմիա[1], Autoimmune connective tissue disorder?[3], Երկրորդային գլոմերուլար հիվանդություն[3], autoimmune disease of skin and connective tissue?[3], non-familial restrictive cardiomyopathy?[3], rare rheumatologic disease?[3], թոքերի հիվանդություն[3] և autoimmune cardiomyopathy?[3]
Բուն պատճառC72070[4][3] և C72070[1]
Բժշկական մասնագիտությունռեմատոլոգիա
OMIM181750 և 181750
Հիվանդությունների բազա12845
MedlinePlus000429
eMedicine1066280 և 888244
MeSHIDD012595 և D012595
Disease OntologyDOID:418 և DOID:418
NCI ThesaurusC72070[4][3] և C72070[1]
Systemic sclerosis Վիքիպահեստում

Սահմանափակ կարծրամաշկությունԽմբագրել

Սահմանափակ կարծրամաշկությունը կարող է լինել կուտակային, զոլավոր և մակերեսային։ Մաշկի վրա առաջանում են բծեր, որոնք հետագայում կարծրանում են և ենթարկվում ապաճման։

Տարածուն կարծրամաշկությունԽմբագրել

Տարածուն կարծրամաշկությունն ընթանում է ծանր, ընդգրկում է դեմքը, իրանը, վերջույթները։ Իրար են հաջորդում այտուցը, կարծրացումը և ապաճումը։

Համակարգային կարծրամաշկությունԽմբագրել

Համակարգային կարծրամաշկությունը բնորոշվում է շարակցական հյուսվածքի և արյան փոքր անոթների տարածված կարծրախտային փոփոխություններով։

Հիվանդության զարգացումԽմբագրել

Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար։ Առաջանում է թոքերի, սրտի, կերակրափողի և ստամոքս-աղիքային համակարգի այլ օրգանների ֆիբրոզ, խանգարվում է ախտահարված օրգանների գործունեությունը։

ԲուժումԽմբագրել

Նպաստող գործոնների (սառեցում, վնասվածքներ, դեղորայքային անընդունելիություն) վերացում, կորտիկոստերոիդներ, անոթալայնիչներ, ֆիզիոթերապիա։ Քրոնիկ ընթացքի դեպքում՝ առողջարանային բուժում։

ԱղբյուրներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 327