The Plant List
The Plant List, բուսաբանական տեսակների անվանումների ցանկ պարունակող կայք, ստեղծվել է Թագավորական Բուսաբանական Այգիների և Միսուրիի Բուսաբանական այգու կողմից և թողարկվել է 2010 թվականին[1]։ Կայքը ստեղծվել է բոլոր բույսերի մասին հանրամատչելի տեղեկություններ տրամադրելու համար։
The Plant List | |
---|---|
theplantlist.org | |
Տեսակ | Հանրագիտարան |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Քյուի թագավորական բուսաբանական այգիներ և Missouri Botanical Garden? |
Հեղինակ | Թագավորական Բուսաբանական Այգիներ, Kew և Միսուրիի Բուսաբանական այգի |
Բացված | դեկտեմբեր 2010 |
Ընթացիկ կարգավիճակ | 1.1 տարբերակ, սեպտեմբեր 2013 |
2012 թվականի հոկտեմբերին գործարկվեց ևս մի ածանցյալ նախագիծ՝ World Flora Online, որը պետք է առցանց հասանելի դարձնի բոլոր հայտնի բույսերի մասին տեղեկությունները մինչև 2020 թվականը[2]։
Այս պահին նաև գործում է մեկ այլ նախագիծ՝ International Plant Names Index, որում ներգրավված է նաև ԹԲԱ-ն։ Այս նախագիծը նպատակ է դնում հրապարակել անվանումները, առանց դրանց ընդունված լինելուն սպասելու։ Նոր ավելացված անունները ավտոմատ կերպով ավելացվում են World Checklist of Selected Plant Families տվյալների բազայում, որն էլ իր հերթին ընկած է the Plant List-ի հիմքում։
Վիճակագրություն
խմբագրելThe Plant List-ում առկա են բույսերի տեսակների1 064 035 գիտական անվանումներ[3]։ 350,699 ընդունված տեսակների անվանումներ են, որոնք պատկանում են բույսերի 642 ընտանիքների և 17,020 ցեղերի[4]։ The Plant List ընդունում է մոտ 350,699 չկրկնվող տեսակներ, որոնց հղվում են 470,624 կրկնանուններ, այսինքն որոշ տեսակները տվյալների բազայում առկա են մի քանի անունների տակ։ 2014 թվականի դրությամբ The Plant List նշել է ևս 243,000 անվանումներ - որպես «չճշտված», ինչը նշանակում է, որ գիտնականները դեռևս չեն կարողացել պարզել, արդյոք այդ տեսակը առանձին կենսաբանական տեսակ է, թէ պատկանում է արդեն իսկ ընդունված 350,699 տեսակներից մեկին։
Հասարակական հետաքրքրություն
խմբագրելԵրբ 2010 թվականին The Plant List կայքը գործարկվեց, այն գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը, հիմնականում իր հանրամատչելի տեղեկությունների տրամադրման համար։ Fox News-ը հատկապես ուշադրություն դարձրեց մեծ թվով կրկնանունների վրա, նշելով, որ փաստորեն առկա է կենսաբազմազանության «զարմացնող պակաս»[5]։ Նշվեց նաև այն փաստը, որ The Plant List-ը ստեղծվել է փաստորեն անգլիացի բնագետ Չարլզ Դարվինի ստեղծած Index Kewensis (IK) բույսերի ցանկի հիման վրա, որը նա սկսել էր վարել 1880-ականներից։ ԹԲԱ-ն շարունակաբար զարգացրել է այս ցանկը ամեն տարի ավելացնելով մոտ 6000 տեսակներ, սկզբնական 400000 տեսակներին[5]։ Այնուամենայնիվ, IK-ն (որը մինչև avoided 1913 թվականը խուսափում էր տեսակների մասին եզրակացություններ կատարելուց) այժմ կազմում է International Plant Names Index-ի մաս, այլ ոչ The Plant List-ի[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «World's Largest Plants Database Assembled». discovery.com. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Website of the World Flora Online Consortium». The World Flora Online Consortium. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Summary Statistics». The Plant List. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «US, British scientists drew up the comprehensive list of world's known land plants». CBC.
- ↑ 5,0 5,1 «World's Plant Life Far Less Diverse Than Previously Thought». Fox News. 2010 թ․ դեկտեմբերի 30.
- ↑ «About the Index Kewensis». International Plant Names Index. 2004.