Ծաղկաբույլ
Ծաղկաբույլ (լատին․՝ inflorescentia), ծաղկափթթություն, բույսերի տարեկան ընձյուղի ծաղիկներ կրող մաս։
Կազմություն
խմբագրելԿազմված է ճյուղավորված համակարգից և ծաղիկներից, որոնք զարգանում են տերևածոցերում։ Տիպիկ ծաղկաբույլերը զուրկ են բնականոն զարգացած վեգետատիվ տերևներից, որոնց փոխարեն առկա են միայն ծածկող տերևներն ու ծաղկակիցները։ Ծաղիկների թիվը ծաղկաբույլում կարող է հասնել մի քանիսից մինչև 1 մլն։ Ծաղկաբույլն առաջացել է հիմնականում ծաղիկների ծաղկակիր ընձյուղների կարճացմամբ։
Ըստ ձևի ծաղկաբույլերը բաժանվում են 2 խմբի՝
- մոնոպոդիալ կամ բոտրիկական (ծաղկումը ներքևից վերև)
- սիմպոդիալ կամ ցիմոզային (ծաղկումը վերևից ներքև)
Մոնոպոդիալ ծաղկաբույլերն իրենց հերթին լինում են պարզ և բարդ։ Պարզ ծաղկաբույլերից են՝ ողկույզը (հակինթ), վահանիկը (տանձենի), հասկը (եզան լեզու), կողրը (եգիպտացորեն), կատվիկը (ուռենի), գլխիկը (երեքնուկ), զամբյուղը (արևածաղիկ) և այլն։ Բարդ ծաղկաբույլեր են բարդ հասկը (ցորեն), հուրանը (եղրևանի), բարդ հովանոցը (գազար), բարդ վահանիկը։
Սիմպոդիալ ծաղկաբույլերը բաժանվում են 3 խմբի՝
- մոնոխազիումներ՝ յուրաքանչյուր առանցք տալիս է միայն մեկ ճյուղ
- դիխազիումներ՝ յուրաքանչյուր առանցք տալիս է երկու ճյուղ
- պլեոխազիումներ, որոնց առանցքը վերջին ճյուղի տակ առաջացնում է իրեն գերազանցող ճյուղեր։
-
Ողկույզ
-
Հասկ
-
Կեչու կատվիկ
-
Բրգաձև հուրան
-
Վահանիկ
-
Բարդ հովանոց
-
Զամբյուղ
-
Կողր
-
Պլեոխազիում
-
Դիխազիում
-
Մոնոխազիում
-
Մոնոխազիում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 109)։ |