Վիտամին B2
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռիբոֆլավին (լակտոֆլավին, վիտամին B2), ջրում լուծվող ամենակարևոր վիտամինից է, բազմաթիվ բիոքիմիական պրոցեսների կոֆերմենտ։
Ընդհանուր տեղեկություններԽմբագրել
B²-ը (ռիբոֆլավին) անհրաժեշտ է օրգանիզմում սպիտակուցների և ածխաջրերի նորմալ փոխանակման համար։ B²-ը օժանդակում է օրգանիզմի կանոնավոր աճին և վերքերի ապաքինմանը։ Վիտամինի անբավարարության դեպքում նկատվում է շրթունքների վրա ճաքեր, շրթունքների անկյուններում խոցեր և խոր ճաքեր մատերի վրա։ Վերքերի ապաքինումը դանդաղում է։ B²-ի ամենամեծ քանակություն պարունակում են դրոժները, լյարդը, ինչպես նաև կաթը և կաթնամթերքները։ Վիտամինը կայուն է տաքացնելու նկատմամբ, բայց լույսից հեշտ քայքայվում է։
Ֆիզիկական հատկություններԽմբագրել
Ռիբոֆլավինը վատ է լուծվում ջրում (0,12 մգ/մլ, 27,5 °C) և էթանոլում, անլուծելի է ացետոնում, դիէթիլ եթերում, քլորոֆորմում, բենզոլում։
Ռիբոֆլավինը կայուն է թթու և արագ քայքայվում է հիմնային միջավայրում։
Քիմիական հատկություններԽմբագրել
Ռիբոֆլավինը կենսաբանական ակտիվ նյութ է, որը կարևոր դեր է խաղում մարդու առողջության պահպանման գործում։ Ռիբոֆլավինի ածանցյալները ֆլավինմոնոնուկլեոտիդը (FMN) և ֆլավինադենինդինուկլեոտիդ ը (FAD) կարևորագույն թթվա-վերականգնող ֆերմենտների կազմի մեջ են մտնում որպես կոֆերմենտներ։
Ֆլավինային ֆերմենտները մասնակցություն են ունենում ճարպային, սաթի և այլ թթուների թթվեցման մեջ, ինակտիվացնում և թթվեցնում են թունավոր ալդեհիդները, օրգանիզմում տրոհում են ամինաթթուների խորթ D-իզոմերները, որ գոյանում են բակտերիաների կենսագործունեության արդյունքում, մասնակցում են վիտամին B6 և ֆոլացինի կոֆերմենտ տեսակների սինթեզում, աջակցում են գլուտաթիոնի և հեմոգլոբինի վերականգնմանը։
Ֆերմենտներում կոֆերմենտները գործում են որպես թթվող սուբստրատից անջատվող էլեկտրոնների և պրոտոնների միջանկյալ կրիչներ։
Ռիբոֆլավինի անբավարարությունը մարդու օրգանիզմումԽմբագրել
Վիտամին B²-ը անհրաժեշտ է էրիտրոցիտների, հակամարմին կազմավորման համար, հասակի և օրգանիզմի վերարտադրության ֆունկցիաների կարգավորման համար։ Նա անհրաժեշտ է նաև առողջ մաշկի, եղունգների, մազեր աճի և ընդհանուր առմամբ ողջ օրգանիզմի առողջության համար, ներառյալ և վահանաձև գեղձի ֆունկցիան.
Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության արտաքին դրսևորուններն են՝ շրթունքների լորձաթաղանթի ախտահարումը ուղղահայաց ճաքերով, ստոմատիտի երևույթներ բերանի անկյուններում, լեզվի այտուց և կարմրություն (գլոսիտ), քթաշրթունքային ծալքի, քթի թևերի, ականջների, կոպերի վրա սեբորեական դերմատիտ։ Հաճախ զարգանում են տեսողության օրգանների շեղումներ՝ լուսավախություն, եղջերաթաղանթի անոթավորում, կոնյունկտիվիտ, կերատիտ և որոշ դեպքերում՝ կատարակտ։ Ավիտամինոզի մի շարք դեպքերում ի հայտ են գալիս անեմիա և նյարդային խանգարումներ, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ, այրող ցավերով ոտքերում և այլն։
Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության հիմնական պատճառները՝ այդ վիտամինը պարունակող մթերքների ոչ բավարար օգտագործումը, վիտամինը պարունակող մթերքների ոչ ճիշտ պահպանումը և մշակումը, որի հետևանքով վիտամինի պարունակությունը կտրուկ նվազումը, Աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունները, ռիբոֆլավինի հակադիր դեղամիջոցների ընդունումը։
Սննդամթերք | Ռիբոֆլավինի քանակությունը, մգ/100 գ մթերքում։ |
---|---|
լյարդ և երիկամներ | 2,80-4,66 |
դրոժներ | 2,07-4,0 |
ձվեր | 0,30-0,80 |
նուշ | 0,80 |
շամպինյոններ | 0,4 |
սպիտակ սունկ | 0,3 |
շիկասունկ | 0,3 |
կաթնաշոռ | 0,30-0,50 |
բրոկոլի | 0,3 |
կաղամբ | 0,25 |
հնդկաձավար | 0,24 |
կաթ | 0,13-0,18 |
միս | 0,15-0,17 |
մաքրած բրինձ, մակարոնեղեն, սպիտակ հաց, մրգերի ևբանջարեղենների մեծամասնությունը |
0,03-0,05 |
Արտաքին հղումներԽմբագրել
- Ինչպես խուսափել B վիտամինի պակասից Archived 2013-10-06 at the Wayback Machine.