Թիամին

քիմիական միացություն
(Վերահղված է Վիտամին B1ից)

Թիամին (վիտամին B1), ջրում լուծվող վիտամին, ծծումբ պարանակող հետերոցիկլիկ ազոտային միացություն։ C12H17N4 բանաձևին համապատասխանող միացություն OS: Անգույն, յուրահատուկ թույլ հոտով ասեղնաձև բյուրեղներ են, ջրում լավ է լուծվում, սպիրտում՝ ոչ։ Տաքացնելիս քայքայվում է։ Մոլեկուլային կշիռը 337,2։ Հալման ջերմաստիճանը 233°С-ից 250°С։

Թիամին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₂H₁₇N₄OS⁺
Մոլային զանգված4,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան249 ± 0 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար70-16-6
PubChem1130
EINECS համարno value
SMILESCC1=C(SC=[N+]1CC2=CN=C(N=C2N)C)CCO
ЕСno value
ChEBI1098
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Չի լուծվում եթերի, բենզոլի, քլորոֆորմի մեջ։ Թթու միջավայրում կայուն է, հիմնային միջավայրում քայքայվում է։ Մարդու և կենդանիների օրգանիզմում անևրին ֆոսֆորանում է՝ դառնալով անևրին պիրոֆոսֆատ, որը կազմում է կարբօքսիլազ ֆերմենտի ակտիվ խումբը և կարևոր է կետոթթուների փոխանակության մեջ։

Անևրինով հարուստ են խմորասնկերը, հացահատիկները, լյարդը և այլն։ Անևրինի բացակայությունից կամ պակասից խանգարվում է նյարդային համակարգի գործունեությունը, առաջանում է բերի-բերի (պոլինևրիտ) հիվանդությունը։ Անևրին ստացվում է նաև սինթետիկ ճանապարհով։ Մարդը օրական, միջին հաշվով, 1-2 մգ, իսկ ծանր ֆիզիկական աշխատանքի և հղիության ժամանակ 2—3 մգ անևրինի պահանջ է զգում։

Հայտնի որպես վիտամին B, ածխաջրերի և ճարպերի մետաբոլիզմի պրոցեսում թիամինը կարևոր դեր է խաղում։ Այն անհրաժեշտ է աճի և զարգացման պրոցեսներիի նորմալ ընթացքի համար և օգնում է սրտի, նյարդային և մարսողական համակարգի կայուն աշխատանքը պահպանելու համար։ Թիամինը օրգանիզմում չի կուտակվում և թունավոր չէ։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Թիամինը անհրաժեշտ է օրգանիզմում պատշաճ նյութափոխանակության՝ հատկապես ածխաջրերի յուրացման համար։ Վիտամին B1-ի անբավարարության դեպքում տեղի է ունենում ախորժակի նցազում, փորկապություն, ֆիզիկական լարվածության ժամանակ նկատվում է հևոց և սրտխփոց, ավելորդ գրգռվածություն։ Վիտամին B¹-ով հարուստ են գարեջրի և այլ դրոժները։ Սննդամթերքներից Վիտամին B¹-ով հարուստ են հատիկավորները և ձավարեղենը՝ հատկապես, նրանց կեղևում և սերմածիլերում։ Հատկապես կարևոր է կերակրատեսակներում ներառել հնդկաձավար և գարի։ Թիամինը լավ պահպանվում է թթու միջավայրում, քայքայվում է հիմնային միջավայրում։ Ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության, ինչպես նաև ցրտի պայմաններում վիտամին B¹-ի սպառումը ավելանում է։

Պատմություն խմբագրել

Քրիստիան Էյկմանը բրնձի հատիկի մեջ հայտնաբերեց պարալիտիկ թույնի և օրգանիզմի համար օգտակար տարրերի առկայությունը, որոնք բերի-բերի հիվանդությունը բուժում էին բրնձի թեփուկներով։ Այդ հետազոտությունների համար, որոնք բերեցին վիտամինների բացահայտմանը Էյկմանը բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացավ։ 1911 թ. Կազիմիր Ֆունկը բրնձի թեփքւկներից ստացավ բիոլոգիական ակտիվ միացություն, որը կոչեց վիտամին, քանի որ մոլեկուլը ազոտ է պարունակում։

Մաքուր վիճակում առաջին անգամ թիամինը 1926 թ. ստացել է Յանսենը։

Ֆիզիկա-քիմիական հատկություններ խմբագրել

Թիամինը լավ լուծվում է ջրում։ Թթվային լուծույթներում տաքացման նկատմամբ բավական կայուն է, հիմնայինում՝ արագ քայքայվում է։

Մոլեկուլը բաղկացած է մեթիլենային կապով միացած երկու օղակներից՝ պիրիմիդինային և թիազոլային։

Մետաբոլական դերը և փոխանակությունը խմբագրել

 
Թիամինպիրոֆոսֆատ (ТПФ)

Բնության մեջ թիամինը սինթեզվում է բույսերի և շատ միկրոօրգանիզմների կողմից։ Կենդանիները և մարդիկ թիամին չեն կարող սինթեզել և այն ստանում են սննդի հետ։ Բոլոր կենդանիները թիամինի կարիք ունեն բացի որոճողներից, քանի որ նրանց աղիները բավականաչափ վիտամին է սինթեզում։

Աղիներից ներծծվելով թիամինը դառնում է թիամինպիրոֆոսֆատ։

Թիամինի անբավարարություն խմբագրել

Թիամինի մշտական անբավարարությունը մի շարք ծանր խանգարումների պատճառ կարող է դառնալ, ամենաառաջինը ներվային համակարգի խաթարում։ Թիամինի անբավարարության հետևանքների կոմպլեքսը հայտնի է որպես բերի-բերի հիվանդություն։

Որպես կանոն, թիամինի անբավարարությունը կապված է լինում սնման խաթարմամբ։ Դա կարող է լինել ինչպես սննդի հետ թիամինի անբավարար քանակի, այնպես և հակաթիամինական մթերքների հավելյալ օգտագործման հետևանք։ Թարմ ձուկը և ծովամթերքները բավականաչափ վիտամինը քայքայող թիամինազներ են պարունակում; թեյը և սուրճը թիամինի ներթափանցումը արգելափակում են։

Բերի-բերի հիվանդության դեպքում թուլություն է նկատվում, քաշի անկում, մկանների, նեվրոզ, ինտելեկտի խաթարում, նյութափոխանակության և սրտանոթային համակարգերի խանգարում, развитие парезов и параличей.

Բերի-բերի հիվանդության ձևերից մեկը, որ հանդիպում է զարգացած երկրներում՝ Հայե Վերնիկեի սինդրոմ (այլ կերպ՝ ՎերնիկեԿորսակովի սինդրոմ) զարգանում է ալկոհոլիզմի դեպքում։

Թիամինի փոխանակման խանգարման դեպքում առաջին հերթին առաջանում է α-կետոթթուների թթվային դեկարբոլիքսացման խանգարում և մասնակիորեն արգելակվում է ածխաջրերի մետաբոլիզմը։ Բերի-բերիով հիվանդների մոտ պիրուվատի փոխանակման թերօքսիդացված արգասիքների կուտակում, որոնք տոքսիկ ներգործություն են ունենում ԿՆՀ-ի վրա, որով և պայմանավորված է մետաբոլիկ ացիդոզի զարգացումը։ Էներգոդիֆիցիտի զարգացման հետևանքով իջնում է իոնային գրադիենտ պոմպերի աշխատանքի արդյունավետությունը, այդ թվում նյարդային և մկանային հյուսվածքների։ Խաթարվում է ճարպաթթուների սինթեզը և ածխաջրերի փոխակերպումը ճարպերի։ Սպիտակուցների կատաբոլիզմի ուժգնացումը հասցնում է մկանային ատրոֆիայի, երեխաներ մոտ՝ ֆիզիկական աճի կանգի։

Հիպերվիտամինոզ խմբագրել

Թիամինին հիպերվիտամինոզը հատուկ չէ։ Վիտամին B1ի մեծ դոզայով ներարկումը կարող է անաֆիլակտիկ շոկ առաջացնել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 403