Վերներ Կարլ Հայզենբերգ (գերմ.՝ Werner Karl Heisenberg, դեկտեմբերի 5, 1901(1901-12-05)[1][2][3][…], Վյուրցբուրգ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 1, 1976(1976-02-01)[1][2][3][…], Մյունխեն, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Մյունխենի համալսարանը (1923)։ 1923-1927 թթ. եղել է Մաքս Բոռնի ասպիրանտը, 1927-1941 թթ.՝ Լայպցիգի և Բեռլինի համալսարանների պրոֆեսոր, 1941 թվականից՝ Բեռլինի և Գյոթինգենի, 1955 թվականից՝ Մյունխենի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն և պրոֆեսոր։ 1925 թվականին Նիլս Բորի հետ մշակել է քվանտային մեխանիկայի առաջին տարբերակը՝ մարտիցային մեխանիկան։ Կատարել է հելիումի ատոմի քվանտամեխանիկական հաշվարկը, ցույց է տվել երկու տարբեր վիճակներում դրա գոյության հնարավորությունը։ 1927 թվականին ձևակերպել է անորոշությունների սկզբունքը, Յա. Ի. Ֆրենկելից անկախ մշակել ֆեռոմագնիսական նյութերի ինքնակամ մագնիսացվածության և փոխանակային փոխազդեցության տեսությունը։ Աշխատանքներ ունի նաև ատոմային միջուկի կառուցվածքի (բացահայտել է նուկլոնների փոխազդեցության փոխանակային բնույթը), ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, դաշտի միասնական տեսության վերաբերյալ (1932 թ․)։

Վերներ Հայզենբերգ
գերմ.՝ Werner Heisenberg
Bundesarchiv Bild183-R57262, Werner Heisenberg.jpg
Ծնվել էդեկտեմբերի 5, 1901(1901-12-05)[1][2][3][…]
Վյուրցբուրգ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էփետրվարի 1, 1976(1976-02-01)[1][2][3][…] (74 տարեկան)
Մյունխեն, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
բնական մահով
ԳերեզմանՎալդֆրիդհոֆ գերտեզմանատուն[5]
ՔաղաքացիությունFlag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա և Flag of Germany.svg Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, լեռնագնաց, ակադեմիկոս, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի դասախոս, մաթեմատիկոս, ֆիզիկոս և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան, Կոպենհագենի համալսարան, Լայպցիգի համալսարան, HU Berlin, Սենթ Էնդրյու համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Max Planck Institute for Physics?[2] և German nuclear weapons project?[2]
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա և մաթեմատիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Լինչեի ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[6], Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Գյոթինգեն 18, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1923)[2] և Maximiliansgymnasium München? (1920)[2]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարԱռնոլդ Զոմմերֆելդ
Եղել է գիտական ղեկավարԷդվարդ Թելեր[7], Ֆելիքս Բլոխ[8], Կարլ Ֆրիդրիխ ֆոն Վայցզեքեր[9], Rudolf Peierls?[10], Friedwardt Winterberg?[11], Hermann Arthur Jahn?, Wang Foh-San?, Șerban Țițeica?[12], Richard John Eden?[12], Peter Mittelstaedt?[12], Wilhelm Brenig?[12], Kurt Symanzik?[12], Bernhard Kockel?[12], Werner Güttinger?[12], Wilhelm Macke?[12], Ivan Supek?[12], Viktor Alexander Garten?[12], Fritz Kluge?[12], Gerhard Börner?[12], Hans Werner Fiedler?[12], Ludwig Bewilogua?[12], Edwin Karl Gora?[12], Detlof Julius Alexander Ponsonby Lyon?[12], Alfred Recknagel?[12], Hildegard Geest?[12], Gerhard Martin?[12], Willem van der Grinten?[12], Horst Müller?[12], Otto Günther?[12] և Hans Heinrich Euler?[12]
Հայտնի աշակերտներErich Bagge?
Պարգևներ
Ամուսին(ներ)Elisabeth Heisenberg?[16]
Երեխա(ներ)Jochen Heisenberg?[16], Martin Heisenberg?[16][17], (Anna) Maria Heisenberg?[16], Wolfgang Heisenberg?[16], Christine Mann?[16], Barbara Heisenberg?[16] և Verena Heisenberg?[16]
ՀայրԱուգուստ Հայզենբերգ[16]
ՄայրAnnie Heisenberg?[16]
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Werner Heisenberg Վիքիպահեստում

Փիլիսոփայական հայացքներԽմբագրել

Հայզենբերգը մեծ ուշադրության էր արժանացնում գիտության փիլիսոփայական հիմնավորմանը, որին նվիրել է մի շարք աշխատանքներ և ելույթներ։ 1950-ական թթ. լույս տեսավ նրա «Ֆիզիկան և փիլիսոփայությունը» գիրքը, որն ընդգրկում է Սենտ-Էնդրյուսի համալսարանում կարդացած Գիֆորդոֆյան դասախոսությունները, իսկ տասը տարի անց՝ «Ամբողջը և մասը» ինքնակենսագրական աշխատությունը, որը Կարլ ֆոն Վայցզեկերը անվանել է մեր ժամանակների միակ պլատոնական երկխոսությունը[18]։ Պլատոնի փիլիսոփայությանը Հայզենբերգը ծանոթ էր դեռևս Մյունխենի դասական գիմնազիայում սովորելու տարիներին, որտեղ ստացել էր հիմնավոր հումանիտար կրթություն։ Բացի այդ, Հայզենբերգի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը հայտնի բանասեր էր[19]։ Ողջ կյանքի ընթացքում Հայզենբերգը պահպանեց իր հետաքրքրվածությունը Պլատոնի և մյուս անտիկ փիլիսոփաների հանդեպ։ Նա կարծում էր, որ «հնարավոր չէ առանց հունական փիլիսոփայության իմացության զարգացնել ժամանակակից ատոմային ֆիզիկան»[20]։ XX դարի երկրորդ կեսի տեսական ֆիզիկայի զարգացման մեջ նա տեսնում էր վերադարձ Պլատոնի որոշ ատոմիստական գաղափարներին (այլ մակարդակում).

  Եթե մենք ցանկանում ենք համեմատել մասնիկների ժամանակակից ֆիզիկայի արդյուքները հին փիլիսոփաներից որևէ մեկի գաղափարների հետ, ապա Պլատոնի փիլիսոփայությունը ամենահամապատասխանն է. ժամանակակից ֆիզիկայի մասնիկները սիմետրիայի խմբերի ներկայացուցիչներ են, և այս իմաստով նրանք հիշեցնում են պլատոնական փիլիսոփայության սիմետրիկ պատկերները[21]։
- Վերներ Հայզենբերգ
 


Պարգևներ և անդամակցությունը գիտական հաստատություններինԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Гейзенберг Вернер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Find A Grave — 1996.
  6. http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/heisenberg.html
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. English Wikipedia community Wikipedia — 2001.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 Mathematics Genealogy Project — 1997.
  13. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1932/
  14. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  15. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 165.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 16,9 Kindred Britain
  17. geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  18. А. В. Ахутин,, В. Гейзенберг, Физика и философия. Часть и целое, М. Наука, 1990, էջ 365 (Վերներ Հայզենբերգը և փիլիսոփայությունը) (ռուս.)
  19. А. В. Ахутин, Вернер Гейзенберг и философия էջեր 367—368 (ռուս.)
  20. А. В. Ахутин, Вернер Гейзенберг и философия, էջ 370}} (ռուս.)
  21. В. Гейзенберг, Природа элементарных частиц, 1977, հատոր 121, էջ 665 (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 161