Առնոլդ Զոմմերֆելդ
Առնոլդ Յոհաննես Վիլհելմ Զոմմերֆելդ (գերմ.՝ Arnold Johannes Wilhelm Sommerfeld, դեկտեմբերի 5, 1868[1][2][3][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[4] - ապրիլի 26, 1951[5][1][2][…], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5][4]), գերմանացի ֆիզիկոս և մաթեմատիկոս։
Ավարտել է Քյոնիգսբերգի համալսարանը (1891)։ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր (1906-ից)։ Աշխատանքները վերաբերում են ատոմի, մետաղների տեսությանը, մաթեմատիկական ֆիզիկային։ Կատարելագործել է Բորի ատոմի մոդելը՝ առաջարկելով քվանտային պայմանների ավելի ընդհանուր ձևակերպում։ Զոմմերֆելդը ստեղծել է ջրածնանման ատոմների նուրբ կառուցվածքի տեսությունը (1916)։ Տվել է Վիդեման-Ֆրանցի օրենքի ավելի ճիշտ բանաձևը և բացատրել մետաղներում դիտվող մի շարք երևույթներ (ջոուլյան ջերմություն, ջերմաէլեկտրական երևույթներ)։ Մշակել է դիֆրակցիայի մաթեմատիկական խիստ տեսությունը (1895), ստացել գլանային ֆունկցիաների ինտեգրալային ներկայացումը (Զոմմերֆելդի ինտեգրալ, 1896), լուծել երկու միջավայրերի սահմանում տեղադրված ուղղահայաց դիպոլի ճառագայթման խնդիրը (1909)։ Զոմմերֆելդը էական ավանդ է ներդրել ռենտգենյան ճառագայթների հետազոտման գործում, մշակել էլեկտրոնների արգելակման ճառագայթման տեսությունը (1931)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Seidel F. Die Straßen in Clausthal – Zellerfeld – Buntenbock (գերմ.) / Hrsg.: Clausthal-Zellerfeld — 1983. — S. 15.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Зоммерфельд Арнольд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 17,14 17,15 17,16 17,17 17,18 17,19 17,20 17,21 17,22 17,23 17,24 17,25 17,26 17,27 17,28 17,29 17,30 17,31 17,32 17,33 17,34 17,35 17,36 17,37 17,38 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 332.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 701)։ |