Վիթ
Վիթ
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Dama dama
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Վիթ, կամ եվրոպական եղնիկ (լատ.՝ Dama dama), այծքաղների կարգին պատկանող միջին չափսի կենդանի, տարածված է Եվրոպայում և Հարավարևմտյան Ասիայում: Հավանական է, որ ի սկզբանե, նրա տարածման շրջանը սահմանափակվում էր Ասիայով, բայց ի շնորհիվ մարդկանց այն տարածվեց աշխարհով մեկ: Նրան բնորոշ են լայն եղջյուրները, մասնավորապես հասուն արու վիթերի մոտ:

ԱրտանքինըԽմբագրել

Եվրոպական տեսակների մոտ երկարությունը սկսում է 130 սանտիմետրից մինչև 175 սանտիմետր, ունեն 20 սանտիմետր երկարությամբ պոչ, իսկ հասակը լինում է 80 սանտիմետրից մինչև 105 սանտիմետր: Քաշը արուների մոտ լինում է 65 կիլոգրամից մինչև 110 կիլոգրամ, իսկ էգերի մոտ՝ 45 կիլոգրամից մինչև 75 կիլոգրամ: Իրանական մեծ արուների (Dama mesopotamica) մոտ երկարությունը հասնում է ավելի քան 2 մետրի: Եվրոպական վիթերն ավելի մկանուտ մարմին ունեն ու ավելի կարճ պարանոց և վերջույթներ՝ քան սովորական եղնիկները: Նրանց եղջերուները ի տարբերություն Միջագետքի եղնիկների կարող են ստանալ բշտիկաձև տեսք:

Եվրոպական վիթերի գունավորումը փոխվում է ըստ տարվա եղանակների: Ամառը նրանց վերևի մասը ու պոչի ծայրը ներկվում է կարմրա-շագանակագույն գույնով ու սպիտակ կետիկներով: Ոտքերի ներքևի մասը ավելի բաց է: Ձմռանը գլուխը, պարանոցն ու ականջները գունավորվում են մուգ շագանակագույն գույնով, մեջքը և կողերը՝ սև գույնով, ներքևի մասը՝ մոխրագույնով:

ԱպրելակերպԽմբագրել

Եվրոոպական վիթի ապրելակերպը նման է ազնիվ եղջերուի ապրելակերպին, այնուամենայնիվ նա մի փոքր ավելի համեստ և հավատարիմ է հիմնականում սոճիների պուրակների և այգիների նման լանդշաֆտներին: Նա ավելի քիչ վախկոտ է և զգույշ, սակայն արագությամբ և ճարպկությամբ չի զիջում ազնիվ եղջերուին: Եղնիկը որոճող և բուսակեր կենդանի է: Նա սնվում է խոտով և ծառերի տերևներով, երբեմն՝ ծառի կեղևներով, սակայն այնպիսի վնաս չեն հասցնում անտառներին ինչպես ազնիվ եղջերուները:

Զուգավորման ժամանակահատվածը սկսվում է սեպտեմբեր ամսից և տևում է մինչև նոյեմբերի կեսը: Այս ժամանակ արական սեռի ներկայացուցիչները բարձր ձայներ հանելով կանչում են իգական սեռի ներկայացուցիչներին՝ շեշտը դնելով իրենց տիրույթի իրավունքների վրա: Ուժեղ արուները հաստատվում են իրենց տիրույթումում՝ փորելով գետնին ոչ խորը փոսեր, որտեղ նրանք պառկում են և ձայներ հանում: Իգական սեռի ներկայացուցիչները տեղափոխվում են փոքր խմբերով և փնտրում են ամենահզոր վիթերի տարածքները: Սակայն, ի տարբերություն ազնիվ եղջերուի, արական սեռի ներկայացուցիչը չի քշում իգական սեռի ներկայացուցիչներին նախիրի մեջ և չի խանգարում նրանց մտնել իր տիրույթ:

Հունիսի կեսից մինչև հուլիսի վերջը, 32-շաբաթական հղիությունից հետո, իգական սեռի ներկայացուցիչները հեռանում են խմբից և լույս աշխարհ բերում իրենց ձագերին՝ հիմնականում մեկին, երբեմն՝ երկուսին: Կաթով կերակրելը տևում է հիմնականում 4 ամիս: Երիտասարդները սեռական հասունության հասնում են երկուսից երեք տարեկանում: Նրանց կյանքի միջին տևողությունը կազմում է 30 տարի: Նորածին ձագուկները երբեմն դառնում են աղվեսների, վարազների և ագռավների զոհերը:

Վիթ նախընտրում է ապրել անտառում՝ բազմաթիվ սիզամարգերով և բաց տարածություններով, բայց կարողանում է լավ բնակություն հաստատել տարբեր ոլորտներում, նույնիսկ հանդիպվում է Նորդերնայ կղզու հյուսիսային ծովի մոտ։ Եզնիկների խմբերի մեծությունը տատանվում է և կախված է տարածաշրջանից և տեղանքից, բայց եզակի դեպքերում խումբը կարող է հասնել 80-ի։

ՏարածվածությունԽմբագրել

 
Վիթի էգը

Միջին սառցե դարաշրջանի ընթացքում վիթը տարածված էր ամբողջ Կենտրոնական և Հարավային Եվրոպայի տարածքում, սակայն սառցե դարաշրջանից հետո իր տարածքը սահմանափակվում էր Փոքր Ասիայով և մի գուցե Հյուսիսային Աֆրիկայով: Հնում փյունիկացիները, իսկ հետագայում հռոմեացիները վիթերին տանում էին միջերկրյածովյան շրջանի տարբեր երկրներ, ինչպես նաև Գերմանիա, Իտալիա և Իսպանիա: Արիստոտելը և Պլինիոս Ավագը նշում են նրան, որպես իրանց երկրի մշտական բնակիչ: Հին դարաշրջանի կենդանու առանձին գտածոներ են պեղել Ալպերի հյուսիսային քաղաքներում, օրինակ՝ Թրիերում: Միջին դարերում վիթը բերվել է Անգլիա, ապա Դանիայով՝ Կենտրոնական Եվրոպա: Հարավային Եվրոպայում հանդիպում են Լատվիայում, Լիտվայում և Բելառուսիայի արևելքում՝ հատկապես Պոլեսիեի տարածքում: Նրանց սկզբում պահում էին փարախներում, իսկ հետո նոր տեղափոխում վայրի բնություն: Մեր ժամանակներում վիթերին հաճախ պահում են մասնավոր փարախներում՝ որպես սնունդ: Այս տեսակը նաև տեղափոխվել է Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հյուսիսային Աֆրիկա, Չիլի, Պերու, Արգենտինա, Ճապոնիա և Մադագասկար, որտեղ այսօր նաև ապրում են վայրի տեսակներ:

Միևնույն ժամանակ իր բնական ապրելավայրի շատ տարածքներում եղնիկը դարձել է շատ եզակի կենդանի: 19-րդ դարում այն անհետացել էր Հյուսիսային Աֆրիկայից, 1900 թվականին՝ Հունաստանի տարածքից, իսկ 1950-ական թվականներին՝ Սարդինիայից: Ասիական մասի իր տարածքըը նույնպես ոչնչացման վտանգի տակ է:

 
Վիթի արուն

ՀամակարգումԽմբագրել

Որոշ կենդանաբաններ համարում են, որ իրանական վիթն (Dama mesopotamica) ու եվրոպական վիթը նույն տեսակն են: Նախկինում վիթը դասվում էր Իրական եղջերուի ցեղին:

Եղնիկները մարդկային մշակույթումԽմբագրել

Վիթերը հնուց հանդիսանում են որսի նախընտրելի առարկա: Նրանք նաև հանդիսանում են նրբագեղության, արագաշարժության և հմայքի խորհրդանիշ: Հին հունական դիցաբանության մեջ Կերինյան եղջերուն եղել է կախարդական և սուրբ էակ, որը պատկանում էր որսի աստվածուհի Արտեմիսին:

Հունաստանի գյուղատնտեսական ֆերմաներում վիթեր են բուծում՝ միս և կաշի ստանալու համար: 2002 թվականին վիթը ներառված էր Հունսատանի գյուղատնտեսության ոչ այդքան տարածված կենդանիների ցանկում:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել