Վելս (գերմ.՝ Wels), Ավստրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հին քաղաք, ըստ մեծության ֆեդերալ Վերին Ավստրիայի երկրորդ քաղաքը Լինցից հետո: Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ բնակչությունը 56478 մարդ է:

Բնակավայր
Վելս
Զինանշան
Wels coat of arms.svg

Wels - Ledererturm.JPG
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես45,92 կմ²
ԲԾՄ317 մետր
Բնակչություն61 233 մարդ (հունվարի 1, 2018)[1][2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ07242
Փոստային ինդեքսներ4600[3]
Ավտոմոբիլային կոդWE
Պաշտոնական կայքwels.at
##Վելս (Ավստրիա)
Red pog.png

Աշխարհագրություն և տրանսպորտԽմբագրել

Քաղաքը տեղակայված է Տրաուն գետի (Դանուբ գետի վտակը) ափին՝ Լինցից 30 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 317 մ բարձրության վրա: Հյուսիսից հարավ քաղաքը ձգվում է 9.5 կմ, արևմուտքից արևելք՝ 9.6 կմ երկարությամբ:

Վելսով են անցնում Վիեննա-Զալցբուրգ երկաթուղային մայրուղին: Բացի այդ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները տանում են հյուսիս՝ դեպի Գերմանիայի և Պասաուի սահմանները:

ՊատմությունԽմբագրել

Վելսի շրջակայքի բնակավայրերը գոյություն են ունեցել դեռևս նեոլիթի շրջանից: Հռոմեկան կայսրության ժամանակ ներկայիս քաղաք Վելսը կրել է Օլիվիա (Ovilava) անվանումը և եղել է Նորիկ նահանգի ամենամեծ ու ամենագլխավոր քաղաքներից մեկը: Կայսրության անկումից հետո Վելսը ամբողջովին կորցրեց իր նշանակությունը, 477 թվականին ոչնչացվեց մինչ գերուլների հիմնումը:

1222 թվականին Բաբենբերգների ընտանիքի իշխանների օրոք Վելսը կրկին ստացավ քաղաքի իրավունքը: 14-15-րդ դարերում սկսվեց քաղաքի նշանավորումը որպես առևտրային և շուկայական կենտրոն: Վելսի զարգացումն ընթանում էր հարևան Լինցի աճին զուգահեռ:

1519 թվականին Վելսում վախճանվեց Մաքսիմիլիան I կայսրը:

Սրբազան Հռոմեական կայսրության անկումից հետո 19-րդ դարի սկզբին Վելսը մտավ Ավստրիայի կազմի մեջ:

ՏնտեսությունԽմբագրել

Միջնադարից մինչ մեր օրեր պահպանվում է երկու տարին մեկ Վելսի մեծ շուկաների իրականացման ավանդույթը: Վելսի ցուցահանդեսային կենտրոնը բազմաթիվ ցուցահանդեսների իրականացման վայրն է:

ՀղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել