Վան Խաչատուր (Վանիկ Հակոբի Խաչատրյան, օգոստոսի 19, 1926(1926-08-19), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 27, 2019(2019-09-27)[1]), նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ, գիտնական, արվեստագիտության թեկնածու, ճարտարապետության դոկտոր։ Հայկական Տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս։ Ժամանակակից հայ մոնումենտալ նկարչության հիմնադիր։ Ջոտտոյի և Վան Խաչատուրի թանգարանների (Երևան, Եզնիկ Կողբացի 42, բն, 29) հիմնադիր։ Հեղինակել է Մատենադարանի նախասրահում գտնվող «Ավարայրի ճակատամարտ» խճանկարը և «Հայաստանի գրավոր մշակույթ» որմնակարչական եռանկարը։

Վան Խաչատուր
Ի ծնեԽաչատրյան Վանիկ Հակոբի
Ծնվել էօգոստոսի 19, 1926(1926-08-19)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 27, 2019(2019-09-27) (93 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Van Khachatur Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վան Խաչատուրը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 19-ին, Բաքու քաղաքում, Ադրբեջան։ 1934-1941 թվականներին սովորել է համար 46 ռուսական դպրոցում։ 1941 թվականին ընդունվել է Ազիմ Ազիմ Զադեի անվան գեղարվեստական ուսումնարան, պատերազմի պատճառով թողել է ուսումնարարնը և մեկնել Երևան, ընդունվել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, մեկ ամիս անց ստիպված է եղել դադարեցնել ուսումը և անցնել աշխատանքի՝ որպես մշակ։ 1942-1943 թվականներին աշխատել է Ձերժինսկու անվան մեքենաշինական գործարանում՝ որպես հաշվետար-հաշվապահ։ 1943-1945 թվականներին տեղափոխվել է Բաքու և ընդունվել աշխատանքի Դերժինսկու անվան վագոնաշինական գործարանում։ Զուգահեռ նորից ընդունվել է Ազիմ-Ազիմ Զադեի գեղարվեստական ուսումնարան։ 1945 թվականին պատերազմի ավարտից հետո աշխատելը դադարեցրել է։ 1947 թվականին մասնակցել է Մոսկվայի մարզաշքերթին, Ստալինի և «առաջնորդների» առաջ։ 1948 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է գեղարվեստական ուսումնարանը։ 1948-1951 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Եղել է առաջին աբստրակցիոնիստն ու ավանգարդիստը հայ արվեստում։ 1951-1954 թվականներին տեղափոխվել է Երևան՝ շարունակելով ուսումը Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որն ավարտել է 1955 թվականին։ 1984 թվականից ՀԽՍՀ նկարիչների միության անդամ։

 
«Հայաստանի գրավոր մշակույթ» որմնակարչական եռանկարը Մատենադարանում
 
«Ավարայրի ճակատամարտ» խճանկարը Մատենադարանում

1998 թվականին հրատարակել է իր բանաստեղծությունների գիրքը (230 էջ)։ 2001 թվականին դարձել է ճարտարապետության դոկտոր, դիսերտացիայի պաշտպանություն՝ «Գույնը հայկական ճարտարապետության մեջ IV-XIX դարերում» թեմայով, 2003 թվականից՝ Հայկական Տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս։

Ստեղծագործություններ խմբագրել

  • 1953 - 1954 - Դիպլոմ- երկու մոնումենտալ եռանկար, (300x400 սմ) որոնք ոչնչացվել են կոմունիստական վարչակազմի կողմից 1956 թ. լուսանկարները պահպանվում են։ Բազմաֆիգուրանոց որմնանկար թաց սվաղի վրա (9 կոտորից 200x130 սմ) ոչնչացվել են կոմունստական վարչակարգի կողմից։
  • 1956 - Խճանկար սմալտայից - Մայր Հայրենիքի գլուխը (75x57 սմ) պետական պատկերասրահում է։ Լուսանկարաները պահպանվել են։ Վերջին երկուսը արվել են Լենինգրադում։ Այս աշխատանքներով դարձել է Հայաստանի ժամանակակից մոնումենտալ նկարչության հիմնադիր։
  • 1956 - Երեք որմնանկարներ Մատենադարանում «Հայկական մշակույթի պատմություն»
  • 1956 - 1960 - «Վարդանանք» խճանկարը սմալտայից, Մատենադարանում (ստեղծվել է Լենինգրադում)։
  • 1957 - Ընդունվել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտ որպես կրտսեր գիտական աշխատող, ապա՝ ավագ ինժեներ։
  • 1956 - 1957 - Մոնումենտալ Ագրաֆիտտո Ակադեմիայի նախագահական շենքում ՝ «Մեսրոպ Մաշտոցի» և «Մովսես Խորենացու» կերպարները (6x8 - 48 մ2 յուրաքանչյուրը)
  • 1957 - Վեհարձան «Վարդանանք»։
  • 1960 - 2 քանդակ 3, 3 մ բարձրությամբ շուկայի ներսում և 17 այլումինե բարձրաքանդակներ երրորդ մասի շուկայի ճակատային մասում, ք. Երևան։
  • 1962 - Նկարիչ Ջոտտոյին տեղափոխել է Թիֆլիսից Երևան և ստեղծել Ջոտտոյի թանգարանը ակադեմիայի երկրաբանական ինստիտուտի աշխատողների օգնությամբ։ Ապագա քաղաքների նախագիծ՝ աշխարհում որպես նորույթ երկու քաղաքների նախագիծ՝ բարդ տեղանքի վրա։
 
Ապագայի քաղաքի նախագծերից մեկը
  • 1963 - Կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը գրել է կոնցերտ նվագախմբի համար Վան Խաչատուրի գործերի տպավորության տակ, որը կատարեցին 1966 թվականին կոմպոզիտորների միությունում 4-րդ պլենումի ժամանակ։
  • 1963 - 1968 - Տեղափոխվել է աշխատելու Ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ավագ ինժեներ։
  • 1964 - Նոր Խարբերդում տեղադրվեց 1915 թ. Եղեռնի զոհերի հուշարձան։
  • 1964 - 1967 - 1915 թ. «Հայոց Եղեռնի» հուշարձան Ծիծեռնակաբերդում, Երևան, ճարտարապետական նախագծային խմբի ղեկավար։
  • 1964 - 1970 - Բարձրաքանդակներ պղնձից՝ նվիրված հայ թատրոնի 2000 ամյակին Լենինականի թատրոնում, (44մx3մ, - 142մ2) ոչնչացվել է կոմունիստների կողմից, լուսանկարները պահպանվել են։
  • 1965 - «Անի» հյուրանոցի կողքի մոնումենտալ նկար-պատ՝ հեղինակային տեխնիկա։
  • 1965 - 1959 - Յոթ հատ մահարձան՝ քարե, քաղաք Երևան։
  • 1965 - Այսօր հարյուրից ավելի գիտական հրապարակումներ արվեստի, պատմության, մշակութաբանության, ճարտարապետության ոլորտներում։
  • 1966 - Պաշտպանեց թեկնածուական դիսերտացիան՝ «Հայաստանի դեկորատիվ քարերը և նրանց օգնտագործումը մոնումենտալ-դեկորատիվ արվեստի մեջ» թեմայով։ Դարձել է ԽՍՀՄ-ի ճարտարապետների միության անդամ։
  • 1967 - Մոնումենտալ հարթաքանդակ-պատ Ծաղկաձորում, բարձրաքանդակ «Վահագնի Ծնունդը» «Վահագն» սրճարանում, ք. Երևան, ոչնչացվեց 1994 թ. լուսանկարները պահպանվել են։
  • 1968 - Ժամանակավոր համատեղ աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում, որպես գլխավոր մասնագետ-ճարտարապետ, ապա տեղափոխվել է Ակադեմիայի Արվեստի ինստիտուտ, որպես ավագ գիտաշխատող մինչ օրս։ Կերտել է երեք ստեղծագործություններ «Էրեբունի-Երևան», Երևանի խուլհամրերի ակումբում։
  1. Վանի թագավորություն
  2. Միջնադար, 300x150 սմ, -4.5 մ2
  3. Սովետական շրջան, 300x150 սմ, - 4.5 մ2
  • Ստեղծել է նաև Արգիշտի թագավորի վեհարձան, որը ոչնչացվել է 1968 թվականին, լուսանկարները պահպանվում են։
  • 1970 - Հ. Օրբելու հուշարձանը Ակադեմիայի շենքի առաջ, բարձրությունը - 4 մ, չդրվեց։ «Մեսրոպ Մաշտոցի» պղնձե բարձրաքանդակ Լոս-Անջելեսում։ Ստեղծել է հայկական հուշարձանների 1000-ից ավել, Ճապոնիայի և ԱՄՆ-ի գունավոր սլայդեր և նվիրել է պետական ֆիլմադարանին։ 1970-1971 թթ. մոնումենտալ պատ նկար Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ճակատին։
  • 1971 - Երկու քանդակ «Սգո պատի» վրա Ծիծեռնակաբերդի «Եղեռնի» հուշարձանում, ոչնչացվել է 2003։
  • 1985 - Ստացել է արտոնագիր Մոսկվայի գյուտարարների և հայտնագործությունների կոմիտեից՝ աշխարհում նոր շինարարական եղանակ ստեղծելու համար, N1178889։
  • 1991 - Հրատարակվեց «Ուրարտներ թե ուրարտացիներ՝ ովքե՞ր են նրանք» գիրքը։ Նույն տարում իր ստեղծագործական աշխատանքներից 2600 հատ նվիրել է Հայ ժողովրդին և ստեղծել ժամանակակից հայ մոնումենտալ նկարչության հիմնադիր՝ Վան Խաչատուրի թանգարանը Երևան քաղաքաի կենտրոնում։
  • 1954 - 2003 - Երեսունից ավել ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում։
  • 2009 - Հրատարակվեց «Գույնը հայկական ճարտարապետության մեջ IV-XIX դարերում» գիրք-ալբոմը (300 գունավոր նկար), որը մրցանակ շահեց՝ առաջին տեղ Հայաստանում և միջազգային ցուցահանդեսներում Մոսկվայում։
  • 2010 - Ամերիկայի The Jane Voorhess Zimmerli art Museum թանգարանը գնեց Վան Խաչատուրի «Սարսափելի աշխարհ» շարքից 2 նկար «ճիչ» և «Աչք»։

Չհրատարակված գրքեր, ալբոմներ խմբագրել

  • «Հայկական կերպարվեստի պատմություն»- մթա 10-րդ հազարամյակ, ներառյալ սովետական շրջան, 2 հատոր
    • 1-ին հատոր- տեքստ 300 էջ,
    • 2-րդ հատոր- ալբոմ 500 լուսանկար, նշված են 1-ին տեքստերում։

Պատկերազարդ ալբոմներ խմբագրել

  • «Հայոց պատմություն» Մովսես Խորենացու, 30 նկար։
  • «Հայկական ժայռապատկերներ» 50 նկար
  • Չհրատարակված և հրատարակված հոդվածների ժողովածու՝ մոտ 700 էջ
  • «Մտորումներ»՝ 400 էջ

1957-1974 թթ. փորձել է ստեղծել Հայաստանում Մոնումենտալ-դեկորատիվ արվեստի գիտահետազոտական արհեստանոց՝ դիմելով տարբեր նախարարություններ և Ակադեմիայի նախագահ Վ. Համբարձումյանին։ Հաջողվել է միայն կառուցել Արվեստի ինստիտուտին կից կիրառական գործի վառարան։

Ավանդը խմբագրել

 
Վան Խաչատուրը և նրա մի քանի նախագիծ

50-ական թվականների կեսերին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում և Երևանի Գեղարվեստի ինստիտուտում նկարչական կրթությունը ստանալուց հետո երիտասարդ նկարիչն սկսեց աշխատել՝ իր առջև դնելով բազմաթիվ գեղարվեստական խնդիրներ, այդ թվում՝ հայկական ժամանակակից նկարչության և ճարտարապետության սինթեզի նորովի լուծման խնդիրը։ Հայ կերպարվեստի պատմությունը պատմությունը ներդաշնակ զարգացման պատմություն չէ, ինչպես և Հայաստանի պատմությունը։ Եվ երբեմն շարունակել նշանակել է վերսկսել հարյուրամյակներով ընհատված ավանդույթները։ Այսպիսին է նաև որմնանկարչության պատմությունը Հայաստանում։ Վան Խաչատուրը համարվում է ժամանակակից Մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրը։

Հեղինակն է Մատենադարանի պատերի խճանկարի և որմնանկարների։ Իր բազմակողմանիությամբ հիշեցնում է վերածննդի շրջանի արվեստագետին. նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստի տեսաբան և բանաստեղծ։ 1998 թվականին նշվեց նկարչի 70-ամյակը և Երևանի ամենամեծ ցուցասրահները միաժամանակ կազմակերպեցին նրա ցուցահանդեսը, հինգ տարբեր սրահներում ցուցադրվում էին նրա գեղանկարչությունը, քանդակները, ճարտարապետական նախագծերը։ 1991 թվականին, իր ստեղծագործական ժառանգությունը՝ ավելի քան երկու հազար աշխատանք. կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր, Վան Խաչատուրը նվիրաբերեց Հայաստանին։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Վերոնշյալ ցուցահանդեսի համանուն բուկլետ (1998)

Արտաքին հղումներ խմբագրել