Բացել գլխավոր ցանկը

Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան


Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին Երևանում մի խումբ արվեստագետների և ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո, 1897-1976 թ.) այրու՝ Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ։ 1979 թվականից համարվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկը[2]։

Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան.jpg
Տեսակկենսագրական թանգարան և թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՄաշտոցի պողոտա 45 ա, 6-րդ մուտք, Երևան, ՀՀ
Հիմնադրված է1977
ՏնօրենՄարտին Միքայելյան
Կոորդինատներ: 40°11′25.1″ հս․ լ. 44°31′1.2″ ավ. ե. / 40.190306° հս․. լ. 44.517000° ավ. ե. / 40.190306; 44.517000

ՊատմությունԽմբագրել

Արվեստանոց-թանգարանում ներկայացված են նկարչի ստեղծագործական ժառանգությունը, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր։ Գևորգ Գրիգորյանի գեղարվեստական մտածողությունը ձևավորվել է Թիֆլիսում։ Գևորգ Գրիգորյանը ստեղծել է հոգեբանական դիմանկարներ, զուսպ նատյուրմորտներ, տարաբնույթ հորինվածքներ։ Նկարել է մտերիմներին, բարեկամներին, մի ամբողջ շարք են կազմում տարբեր տարիներին վրձնած կնոջ՝ նկարչուհի և բանաստեղծուհի Դիանայի պատկերները, որոնք միմյանցից տարբերվում են գունային լուծումներով, կառուցվածքով, լի են քնքշանքով ու սիրով։

Թեմատիկ հորինվածքներում Գևորգ Գրիգորյանը կրկին անդրադառնում է իր մանկության տարիների Թիֆլիսին՝ վերարտադրելով ժամանակին բնորոշ մթնոլորտը, կենցաղն ու բարքերը։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Գևորգ Գրիգորյանի նատյուրմորտները։ Նկարչի վրձինը վարպետորեն կերտում է հիմնականում թեք հարթությունների վրա տեղադրված պարզունակ կենցաղային առարկաներ, մրգեր, ծաղիկներ։

Արվեստանոց-թանգարանի սրահներից մեկում ներկայացված են Դիանա Ուկլեբայի մի քանի կտավները, իսկ առաջին հարկում՝ «թիֆլիսյան դպրոցի» անվանի նկարիչների ստեղծագործությունները[3]։

ՄիջացառումներԽմբագրել

Ջոտտոյի արվեստանոց-թանգարանը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության մշակութային մի կենտրոն է, որտեղ կազմակերպվում են Վրաստանի նկարիչների ցուցահանդեսներ, մշակութային կապերին վերաբերող միջոցառումներ, կազմակերպվում են նաև դասախոսություններ։

ՀասցեԽմբագրել

Ցուցասրահը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի 45ա հասցեում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել