Գևորգ Գրիգորյան (Ջիոտտո)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Ստեփանի Գրիգորյան (Ջոտտո) (նոյեմբերի 12 (24), 1897[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 23, 1976[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։
Գևորգ Գրիգորյան | |
---|---|
Կեղծանուն | Ջիոտտո[1] |
Ծնվել է | նոյեմբերի 12 (24), 1897[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1976[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վխուտեմաս (1923)[1] |
Մասնագիտություն | նկարիչ և նկարչության ուսուցիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայարտուն[1] |
Ամուսին | Դիանա Ուկլեբա |
Գևորգ Գրիգորյան Վիքիդարանում | |
Gevorg Grigoryan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել- 1916-1920 թվականներին սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակագործության դպրոցում, որտեղ սովորել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Երվանդ Քոչարի, Լ. Գուդիաշվիլու հետ, դասատու՝ Եղիշե Թադևոսյան
- 1921 թվականին երիտասարդ դերասանների խմբի հետ, որոնց գլխավորում էր Սուրեն Խաչատրյանը (Արամ Խաչատրյանի եղբայրը), մեկնել է Մոսկվա՝ ուսանելու
- 1921-1923 թվականներին` Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական արվեստանոցներում, անդամագրվել է նկարիչների «Հայարտուն» միությանը
- 1922 թվականին սկսել է նկարչության դասեր տալ աշխատանքային դպրոցներում
- 1948 թվականին սկսվում են մոռացության տարիները։ Հուսահատության և անելանելիության մեջ հայտնված նկարչի կողմից այրվում է 300 գեղանկարչական աշխատանք
- 1948-1957 թվականներին հեռացվում է Վրաստանի նկարիչների միությունից
- 1962 թվականին տեղափոխվել է Երևան
- 1977 թվականին Երևանում հիմնադրվել է Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանը[2]
Աշխատանքները գտնվում են Ջոտտոյի թանգարան-արվեստանոցում, Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
Ստեղծագործություններ
խմբագրելԳևորգ Գրիգորյանը ստեղծել է գունային և գծային ինքնատիպ կառուցվածքով դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, որոնցում դրսևորվել է զուսպ գույներով խոր հույզեր արտահայտելու նրա գեղանկարչական հակումը։ Թիֆլիսի մշակութային առանձնահատուկ մթնոլորտը, հայ ժողովրդի անցյալը, ռուսական, վրացական, հայկական մշակույթի ականավոր գործիչները տեղ են գտել Գրիգորյանի փոքրաչափ գործերում։ Նրա կտավներն աչքի են ընկնում թիֆլիսահայ գեղանկարչական դպրոցին հատուկ զուսպ գեղեցկությամբ, կերպարային բազմազանությամբ։
- «Եղնիկներ», 1917[3]
- «Դերասան Աբովյանի դիմանկարը», 1921[4]
- «Բնանկար», 1922
- «Նատյուրմորտ անձեռոցիկով», 1922
- «Հայկուհու դիմանկարը», 1922
- «Գրկախառնություն», 1925[5]
- «Երգահան Արմեն Տիգրանյանի դիմանկարը», 1925[6]
- Դիանա, 1926
- Հովհարով աղջիկը, 1926
- Ստեփան Շահումյան, 1926
- Ռեքվիեմ Առաջնորդի մահը, 1927
- «Մոր դիմանկարը», 1929
- «Նատյուրմորտ։ Մրգեր», 1929
- «Հերոսի մահը», 1929
- Վիրավոր բանվորը, 1933
- «Դիանայի դիմանկարը», 1945
- «Երեք նկարիչ» (Լ. Գուդիաշվիլի, Վ. Խոջաբեկյան, Ն. Փիրումանի), 1959[7]
- «Նատյուրմորտ կիտրոններով», 1962
- «Մայրս և ես», 1972
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1918 թվականին մասնակցել է դպրոցի աշակերտների հաշվետու ցուցահանդեսին
- 1927 թվականին մասնակցել է թբիլիսյան նկարիչների ցուցահանդեսին, Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակին նվիրված ԽՍՀՄ ժողովուրդների արվեստների ցուցահանդեսին (Մոսկվա)
- 1929-1948 թվականներին մասնակցել է Երևանում և Թբիլիսիում կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսներին
- 1965 թվականին առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, Երևան
- 1972 թվականին մասնակցում է Անդրկովկասի նկարիչների ցուցահանդեսին, Մոսկվա
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Գևորգ Գրիգորյան, Ալբոմ, առաջաբանը՝ Պ. Հայթայանի, Ե., 1981
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Եղնիկներ», Գրիգորյան Գևորգ Ստեփանի - Ջոտտո
- ↑ «Դերասան Աբովյանի դիմանկարը», Գրիգորյան Գևորգ Ստեփանի - Ջոտտո
- ↑ «Գրկախառնություն», Գրիգորյան Գևորգ Ստեփանի - Ջոտտո
- ↑ «Երգահան Արմեն Տիգրանյանի դիմանկարը», Գրիգորյան Գևորգ Ստեփանի - Ջոտտո
- ↑ «Երեք նկարիչ», Գրիգորյան Գևորգ Ստեփանի - Ջոտտո
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Գրիգորյան (Ջիոտտո)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Գրիգորյան (Ջիոտտո)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 225)։ |