Ստեփան Շաքարյան
Ստեփան Գրիգորի Շաքարյան (հոկտեմբերի 23, 1935, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2019[1], Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ (2017)։
Ստեփան Շաքարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1935 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունիսի 22, 2019[1] (83 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1956) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում։ 1952 թվականին տեղափոխվել է Երևան։ 1954 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ 1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։ 1986-1990 թվականներին Հայաստանի ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավար։ 1992 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1998 թվականից[2]։ 2009 թվականին «Շարմ Հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ։
Ստեղծագործություններ Խմբագրել
Ստեփան Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր։ Մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։
- Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար, 1964 թ.
- «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» բալետ, 1968 թ.
- «Նախանձ» բալետ, 1966 թ.
- «Աղավնավանք» բալետ, 1996 թ.
- Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար, 1985 թ.
- «Կոմիտասի հիշատակին» պոեմը, 1965 թ.
- «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, 1993 թ.
- Սիմֆոնիկ նախերգանք, 1995 թ.
Հեղինակ է մի շարք մուլտֆիլմերի երաժշտության՝
- «Հայելի»
- «Անհաղթը»
- «Պինգվին Վինը»
Պարգևներ, մրցանակներ Խմբագրել
- Երևանյան ջազային փառատոնի ոսկե մեդալ, 1965 թ.
- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2009 թ.[3]
- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2015 թ.[4]
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, 2017 թ.[5]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://anmmedia.am/en/musician/stepan-shakaryan/109
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Ստեփան Շաքարյանն ու Մելիք Մավիսակալյանը պարգևատրվել են քաղաքապետի Ոսկե մեդալով
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ president.am։ Վերցված է 2017-11-06