Վալենտինո Գարավանի

իտալացի նորաձևության դիզայներ

Վալենտինո Կլեմենտե Լյուդովիկո Գարավանի (իտալ.՝ Valentino Clemente Ludovico Garavani, մայիսի 11, 1932(1932-05-11)[1][2][3][…], Վոգհերա, Պավիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալական հագուստի նշանավոր ոճաբան, Valentino նորաձևության տան և Valentino Garavani, Valentino Roma և R.E.D. Valentino նորաձևության ապրանքանիշների հիմնադիր։

Վալենտինո Գարավանի
իտալ.՝ Valentino Garavani
Ծննդյան անունիտալ.՝ Valentino Clemente Ludovico Garavani
Ծնվել էմայիսի 11, 1932(1932-05-11)[1][2][3][…] (92 տարեկան)
ԾննդավայրՎոգհերա, Պավիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննորաձևության դիզայներ և գործարար
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Աշխատանքում ունեցած վաստակի համար շքանշան և Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»
Համատեղ ապրողՋանկարլո Ջիամետի և Մարիլու Տոլո[4]
Կայքvalentino.com
 Valentino Garavani Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վալենտինո Գարավանի (հայտնի է որպես Վալենտինո), ծնվել է 1932 թվականին Իտալիայում։ Նրա ընտանիքը եղել է բարեպաշտ կաթոլիկ, մանուկ հասակից տղային սովորեցրել են սեր առ Աստված, հարգանք մեծերի հանդեպ։ Վալենտինոն դեռևս մանկուց, երբ մատիտ բռնել է սովորել, սկսել է նկարել։ Խաղալիք մեքենաների և ինքնաթիռների փոխարեն նրան հետաքրքրել են թուղթը և գունավոր մատիտները։ Հասկանալով, որ սիրում է նկարել, ցանկացել է դառնալ հագուստի ոճաբան։ Եվ շուտով ընդունվել է Միլանի Արվեստի ակադեմիան։ Նա 17 տարեկանում մեկնել է Փարիզ։ Նորաձևության դպրոցի դասերին զուգահեռ Վալենտինոն սովորել է պարարվեստ։

Աշխատելով որպես օգնական Ժան Դեսեի և Գի Լարոշի Նորաձևության տներում՝ 1960 թվականին Վալենտինոն վերադարձել է Իտալիա։

Վալենտինոն իր հաջողության համար մասամբ պարտական է Էլիզաբեթ Թեյլորին, որն առաջիններից էր, որ նկատել է երիտասարդ իտալացու տաղանդը։ Շուտով նրան են միացել Ժակլին Քենեդին և արքայադուստր Մարգարետը։ 1960-ական թվականների վերջերին Վալենտինոն հանդիպել է Ջանկարլո Ջիմետիին, որը համալսարանի ճարտարապետական բաժնի ուսանող էր, բայց թողեց ուսումը, որպեսզի լիարժեք գործընկերական հարաբերություններ ստեղծեր իր ընկերոջ հետ։ Վալենտինոն և Ջիմետին նաև ռոմանտիկ հարաբերությունների մեջ էին․ երկու գործընկերներն էլ չէին թաքցնում իրենց հոմոսեքսուալ կողմնորոշումները։

Այս երկու մարդկանց համագործակցության շնորհիվ արագորեն ձևավորվել է նորաձևության միջազգային կայսրությունը՝ բուտիկների հիմնում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում, Նորաձևության ակադեմիայի բացումը Հռոմում, ֆինանսական աջակցություն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ասոցիացիային։ 1967 թվականին Վալենտինոն ստեղծել է, այսպես կոչված, «սպիտակ հավաքածուն», որտեղ առաջին անգամ իհայտէ գալիս «V» լոգոտիպը։ Մոտավորապես նույն ժամանակ էլ ամբողջ աշխարհի ամսագրերը հրապարակել են ժանյակային մինի զգեստների լուսանկարները, որոնցով Ժակլին Քենեդին ամուսնացավ միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ։

Անձնական կյանք

խմբագրել

Սեր և ընտանիք

խմբագրել

Վալենտինոն և իր սիրեկան Ջանկարլո Ջամետին 12 տարի միասին են եղել՝ բոլորց թաքցնելով իրենց հարաբերությունները, բացի մտերիմ ընկերների նեղ շրջանակից, թեև նրանց ծնողներն էլ այդ կապի մասին չեն իմացել։ Երբ Վալենտինոյի մայրը՝ Թերեզան, Վոգիերայից տեղափոխվել է Հռոմ, որդուն բիզնեսի կառավարման հարցերում օգնելու համար, Վալենտինոն մորն ասել է, որ ինքը հարաբերություններ է ունեցել իտալացի դերասանուհի Մարիլո Տոլոյի հետ, ով միակ կինն է եղել, ում նա իսկապես սիրել է և ումից կցանկանար երեխաներ ունենալ[5]։

 
Վալենտինոյի հարսանեկան զգեստը

Փարիզյան շրջան (1949-1959)

խմբագրել

Վալենտինոն տղամարդկանց և կանանց նորաձևությամբ սկսել է հետաքրքրվել դպրոցական տարիներին՝ ավագ դպրոցում, Իտալիայի հյուսիսում գտնվող հարազատ քաղաք Վոգիերայում (Լոմբարդիա նահանգ), այն ժամանակ, երբ աշակերտում էր իր մորաքույր Ռոզային և տեղացի ոճաբան Էռնեստին Սալվադեոին։ Վալենտինոն 17 տարեկանում առանց ծնողների աջակցության տեղափոխվել է Փարիզ՝ նորաձևություն ուսանելու։ Փարիզում նա ուսանել է Գեղարվեստի դպրոցում և բարձր նորաձևության սինդիկատում։

Փարիզում նա նախ աշխատել է Բալենսիագայի մոտ, իսկ հետո աշխատանքի է անցել Ժան Դեսիսի մոտ (Jean Desses), որտեղ նա օգնել է կոմսուհի Ժակլին դե Ռիբին իր հագուստների էսքիզները նկարելու գործում։ Այնուհետև գրեթե երկու տարի նա աշխատել է Գի Լարոշի հետ։ Վալենտինոյի սկզբնական էսքիզների զգալի մասը կորել են։ 1951 թվականին Հռոմում կայացած ցուցահանդեսի ժամանակ արդեն Վալենտինոյի հաճախորդներ Մարի-Էլեն դե Ռոտշիլդը և Էլիզաբեթ Թեյլորը զարմանքով բացահայտել են, որ Վալենտինոյի ոճերի զգալի մասը ծալքավոր են և կենդանիների պատկերներով։

Հինգ տարի անց Վալենտինոն Սեն—Տրոպում երկարաձգված արձակուրդի ճնշման տակ հեռանում է Ժան Դենից։ 1959 թվականին ծնողների հետ շփվելուց հետո նա որոշում է վերադառնալ Իտալիա և հաստատվում է Հռոմում։

Հռոմ, վերադարձ տուն (1959-1962)

խմբագրել

1959 թվականին Վալենտինոն իր սիրեկանի՝ ֆրանսիացի աշխարհիկ առյուծ Ժերալդ Նանտիի հետ Ֆրանսիայից վերադարձել է Իտալիա և շքեղ Via Condotti փողոցում բացել է նորաձևության տուն։ Նրա բացածը ավելին էր, քան ստուդիան կարող էր լինել։ Ամբողջ փողոցը նմանվում է այն ամենին, ինչ Վալենտինոն տեսել էր Փարիզում, որտեղ առաջին ցուցադրության համար նրա մոտ ժամանում էին մանեկենուհիները։ Վալենտինոն հանրահայտ է դարձել իր կարմիր զգեստների շնորհիվ, որոնց վառ երանգը ստացել է «Կարմիր Վալենտինո» անունը։

1960 թվականի հուլիսի 31-ին Հռոմի Via Veneto ֆրանսիական սրճարանում Վալենտինոն հանդիպել է Ջանկարլո Ջամետիին, ով այդ ժամանակ արդեն երկու տարի էր ինչ սովորում էր ճարտարագիտական դպրոցում։ Պատմական հանդիպման հաջորդ օրը Ջանկարլոն պետք է մեկներ Կապրի հանգստանալու, ուր պատահական զուգադիպությամբ 10 օրից պետք է լիներ Վալենտինոն։

Համալսարանը լքելուց հետո Ջամետին դարձել է Վալենտինոյի գործընկերը։ Երբ Ջամետին սկսել է իր աշխատանքը, Վալենտինոյի ստուդիայի վիճակը փայլուն չէր․ մի տարում այնքան գումար էր ծախսել, որ սնանկացման եզրին էր հայտնվել։ Բայց Ջանկարլո Ջամետիի ձեռնարկատիրական տաղանդը համոզել է համաշխարհային ընդլայնում ձեռնարկել, և այս հաջողությունը Վալենտինոյին թույլ տվեց կենտրոնանալ ստեղծագործական գործունեության վրա՝ մնացած բոլոր պարտականությունները թողնելով իր գործընկերոջը։

Հավաքածուներ

խմբագրել
 
Վալենտինոյի երեկոյան զգեստը Օդրի Հեպբուրնի համար

Բարձր նորաձևության և «Վալենտինոյի» պրետապորտե հավաքածուները դարձել են կանացիության և շքեղ կյանքի խորհրդանիշներ։ 1978 թվականին ստեղծվել է Վալենտինոյի օծանելիքը, որը Ելիսեյան դաշտերի թատրոնում Պիկովայա դամայի պրեմիերայից հետո հանդիսատեսին ներկայացրել է Միխայիլ Բարիշնիկովը։ 1991 թվականին Վալենտինոն՝ նշելով իր գործունեության 30 ամյակը, կազմակերպել է նորաձևության արտադրության պատմության մեջ ամենամեծ ընդունելությունը, որին ներկա են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Նենսի Քիսինջերը և Ջինա Լոլոբրիջիդան։

Վալենտինոյի զգեստները դարձան օսկարյան երեկոների անբաժանելի մասը, «Վալենտինո» հարսանեկան զգեստներով ամուսնացել են Էլիզաբեթ Թեյլորը, Ժակլին Քենեդի-Օնասիսը, Քորթնի Քոքսը և Ջենիֆեր Լոպեսը։

1998 թվականին Իտալական Partecipazioni Industriali խոշոր հոլդինգը Վալենտինոյի նորաձևության կայսրության հիման վրա ստեղծել է պերճանքի առարկաներ արտադրող ընկերությունների նոր խումբ։ Գործարքաը ոճաբանին և նրա վաղեմի գործընկերոջը բերել է 211 միլիոն ֆունտ ստերլինգ հասույթ։

Վալենտինո (Valentino ) օծանելիքները արտադրվում են իսպանականՊուգի կազմակերպության հետ համատեղ[6]։

Rock’n Dreams-ը ամենահայտնի կանացի օծանելիքների հավաքածուն է։

Բեկում Ֆլորենցիայում (1962-1967)

խմբագրել

1962 թվականին Ֆլորենցիայում կայացել է Վալենտինոյի միջազգային դեբյուտը։ Ֆլորենցիան այդ ժամանակաշրջանի իտալական նորաձևության կենտրոնն էր։ Նրա առաջին ցուցադրությունը ընդունվել է որպես իսկական բացահայտում, և երիտասարդ կուտյուրյեն օտարերկրյա գնորդների մեծաթիվ պատվերներ է ստացել և մամուլում լավատեսական հոդվածներ են գրվել։ Ֆլորենցիայում նման հաջող ցուցադրությունից հետո Վալենտինոն սկսել է կարել այնպիսի լավագույն բարձրաշխարհիկ կանանց համար, ինչպես նախկինում Փարիզում էր՝ Կոմսուհի դը Ռոթշիլդի ազդեցության ներքո։

1966 թվականին Վալենտինոն, ստանալով իր հաճախորդների աջակցությունը, իր ցուցադրությունները Ֆլորենցիայից տեղափոխել է Հռոմ, որտեղ երկու տարի անց նա հասել է իր լավագույն տրիումֆըին, երբ թողարկվել է հանրահայտ «V» լոգոտիպով և միայն ճերմակ իրերից կազմված նրա հավաքածուն։ 1960-ական թվականների կեսերին նա արդեն նորաձևության անվիճելի օրենքներ թելադրողն է դարձել Իտալիայում։

1967 թվականին ստացել է Մարկուս Նեյմանի (անգլ.՝ Neiman Marcus Award) անվան մրցանակը, որը մոդելավորողների համար Օսկարի համարժեքն է։ Նրա հաճախորդներն են դառնում Ժաքլին Քենեդին, արքայադուստր Մարգրետը, Օդրի Հեփբըրնը և շատ ուրիշներ։

Հանդիպում Ժաքլին Քենեդիի հետ (1964)

խմբագրել

1964 թվականին Ժաքլին Քենեդին հանդիպել է ամերիկյան Vogue ամսագրի խմբագիր Գլորիա Շիֆին, որը ինչպես և Վալենտինոյի ընկերուհի Կոնսուելո Կրեսպին, օրգանզայից զգեստներով էին․ դրանք երկու մասից էին կազմված։ Քենեդին Շիֆից ոճաբանի անունը հարցնելով՝ պարզել է, որ Վալենտինոն է։

1964 թվականի սեպտեմբերին Վալենտինոն ցուցադրել է իր նոր հավաքածուն, որից ԱՄՆ նախագահի այրին պատվիրել է սև և սպիտակ գույնի 6 զգեստ, որպեսզի դրանք կրի սպանված ամուսնու մեկ տարվա սգի ընթացքում։ Դրանից հետո Քենեդին դարձել է Վալենտինոյի մշտական հաճախորդը։ Հետագայում Օնասիս Արիստոտելի հետ ամուսնության ժամանակ հարսանեկան սպիտակ զգեստը կարել է Վալենտինոն։

1970-ականներ

խմբագրել

1968 թվականին Փարիզում բացվել է առաջին Valentino բուտիկը։

Ամբողջ 1970-ական թվականներին Վալենտինոն անցկացրել է Նյու Յորքում, որտեղ այնպիսի մարդկանց ուշադրությամբ է շրջապատված եղել, ինչպիսիք են Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդը և Էնդի Ուորհոլը։

1978 թվականին Վալենտինոն թողարկել է իր օծանելիքների առաջին հավաքածուն։

Վալենտինո ակադեմիա

խմբագրել

1989 թվականը նշանավորվել է Վալենտինո ակադեմիայի բացումով, որը նախագծել է ճարտարապետ Թոմաս Զիֆերը։ Ակադեմիան կառուցվել է Հռոմի Վալենտինո ստուդիայից ոչ հեռու է։ Ակադեմիան նախատեսվել է գեղարվեստական ցուցահանդեսների համար։

1998 թվականին Վալենտինոն և Ջանկարլոն վաճառել են իրենց ընկերությունը 300 միլիոն դոլարով HdP իտալական կոնգլոմերատին, որը ղեկավարում էր Fiat ընկերության սեփականատեր Ջովանի Անելի կրտսերը։ 2002 թվականին Valentino S.p.A. կազմակերպությունը, որը տարեկան 180 միլիոն դոլար եկամուտ ուներ, 210 միլիոն դոլարով վաճառվել է միլանյան տեքստիլի հսկա Marzotto Appareli-ին։ Այնուամենայնիվ, Վալենտինոն շարունակել է աշխատել իր հիմնած նորաձևության տանը մինչև իր աշխատանքային գործունեության ավարտը։

Նորաձևության բիզնեսից հեռանալ

խմբագրել

2007 թվականի սեպտեմբերի 4-ին Վալենտինոն հայտարարում է, որ Փարիզում իր վերջին ցուցադրությունից հետո հեռանալու է համաշխարհային նորաձևության մրցասպարեզից։ Նա հոկտեմբերի 4-ին Փարիզում բարձր ծափահարությունների ներքո ցուցադրել է իր Ready-to-wear կանացի վերջին հավաքածուն։ 2008 թվականի հունվարի 24-ին Վալենտինոն արժանացել է Փարիզ քաղաքի մեդալով՝ քաղաքի fashion-բիզնեսում կատարած աշխատանքի համար, որտեղ նա ստացել էր իր կրթությունը։

Արվեստի հովանավոր

խմբագրել

Ե՛վ Վալենտինոն, և՛ իր ընկեր Ջանկարլո Ջամետին հայտնի են եղել արվեստի իրենց մեծ և բազմաբովանդակ հավաքածուներով։ Որոնց մեջ էին Պիկասոյի, Բալտյուսի, Խյորստի և շատերի աշխատանքները, բազմազան իրեր, որոնք դրված են աշխարի տարբեր վայրերում գտնվող նրանց տներում։ 1980 թվականին ընկերացել են Թոմաս Ամանի հետ և դարձել են նրա հաճախորդները, որի ազդեցությամբ նրանք բուռն հետաքրքրվել են Ուորխոլը և Թվոմբլին աշխատանքներով[7]։

Կարևոր թվականներ

խմբագրել
Նշանակալից իրադարձությունների ցանկ
Թվական Իրադարձություն թվական իրադարձություն
1960 Ջանկարլո Ջամետիի հետ համագործակցության սկիզբ 1991 30 տարի նորաձևության բիզնեսում, «Վալենտինո. հրաշագործության 30 տարի» ցուցահանդես, որը կազմակերպվել է Հռոմի քաղաքապետը
1962 Gotha, առաջին միջազգային կազմակերպություն 1995 Վալենտինոյի վերադարձը Իտալիա հունվարի 14-ին՝ Stazione Leopolda-ում ցուցադրությամբ
1965 Վալենտինոն դարձել է առաջատար իտալական կորտյուրե 1996 Վալենտինոն արժանանում է Աշխատանքի վաստակավորի կոչման
1967 Վալենտինոն ստացել է Neiman Marcus մրցանակ 2004 V կոսմետիկայի գծի գործարկում կանանց համար, որին հաջորդում է տղամարդկանց համար նախատեսված օծանելիքի գիծը
1968 Վալենտինոյի հեղինակությունը կտրուկ աճել է «Collezione Bianca» հավաքածուից հետո, ներառյալ Օնասիսի հետ ամուսնանալիս Ջանկարլո Քենեդիի հագած հարսանեկան զգեստը 2006 ԱՄՆԲոստոն քաղաքում բացվում է բուտիկ
1969 Վալենտինո բուտիկ հոսքագծի սկիզբ և առաջին խանութի բացում Միլանում 2007 Թայլանդի Բանգկոկ քաղաքում բացվում է բուտիկ
1971 Via Condotti տղամարդկանց հագուստի առաջին խանութի բացում Հռոմում 2007 Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում բացվում է բուտիկ
1975 Վալենտինոյի Ready-to-Wear հավաքածուի առաջին ցուցադրություն Փարիզում 2007 Արգենտինային Բուենոս Այրես քաղաքում բացվում է բուտիկ
1976 Բուտիկների բացում Տոկիոյում և Ճապոնիայում 2007 թվական, սեպտեմբերի 4 Վալենտինոն հայտարարում է իր նորաձևության ասպարեզը լքելու մասին
1982 Ֆրանկո Ռիչիի խմբագրած «Վալենտինո» գրքի հրատարակում, աշուն-ձմեռ հավաքածուի ներկայացում Նյու Յորքի Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում 2007 թվական, հոկտեմբերի 4 Վալենտինոն կազմակերպում է իր վերջին ցուցադրությունը[8]
1983 Համագործակություն Lincoln Continental ավտոմեքենաներ արտադրողների հետ․ ներդրում 1983, 1984, 1985 թվականների մոդելների եզակի գունային լուծումներում 2007 Բուտիկ է բացում Տեխասի Դալլաս նահանգի NorthPark Center-ում
1984 Վալենտինոյի ստեղծագործական տարիների 25-ամյակ 2008 Բուտիկ է բացվում Վրաստանի Ատլանտա նահանգում
1989 Haute couture հավաքածուի առաջին ցուցադրություն Փարիզում 2012 Mayhoola for Investments S.P.C կազմակերպությունը Լոնդոնի Permira ներդրումային հիմնադրամից ձեռք բերեց Valentino Fashion Group SpA-ն։ Գործարքն արժենում է 850 միլիոն դոլար
1990 թվականի փետրվար Վալենտինոն և Ջանկարլո Ջամետին հիմնում են L.I.F.E հիմնադրամը՝ ի աջակցություն ՁԻԱՀ-ի դեմ պայքարին

Կոչումներ և մրցանակներ

խմբագրել

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Valentino, 45 anni da re della moda"Ho amato l'attrice Marilù Tolo"
  5. Valentino, 45 anni da re della moda «Ho amato l’attrice Marilù Tolo» — Persone — Repubblica.it
  6. «Puig talks with Permira to buy Valentino». La Vanguardia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  7. ««…it was Thomas Ammann who taught us to love art…»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  8. Valentino Spring 2008 Ready-to-Wear Collection on Style.com: Runway Review
  9. Zoolander 2 (2016)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  10. «Образцовый самец № 2». Централ партнершип — дистрибьютор фильма. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինո Գարավանի» հոդվածին։