Պավիա (գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պավիա (այլ կիրառումներ)
Պավիա (իտալերեն՝ Provincia di Pavia), գավառ Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության Լոմբարդիայի երկրամասում` Իտալիայի հյուսիսային հատվածում[1][2][3]։
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Լոմբարդիա | ||
Ներառում է | 190 կոմունաներ | ||
Վարչկենտրոն | Պավիա | ||
Հիմնական լեզու | իտալերեն | ||
Բնակչություն (2015) | 548․722 | ||
Տարածք | 2,965 | ||
![]() | |||
Սահմանակցում է | Միլան մետրոպոլիտեն քաղաք, Լոդի, Պիաչենցա, Ալեսանդրիա, Վերչելլի և Նովարա | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
ISO 3166-2 կոդ | IT-PV | ||
Փոստային ինդեքսներ | 27100, 27010-27059 | ||
Ավտոմոբիլային կոդ | PV | ||
provincia.pv.it |
Գավառի խոշորագույն բնակավայրը և մայրաքաղաքը համարվում է Պավիա քաղաքը, որը համարվում է նաև ինքնավար համայնք։ Գավառապետը համարվում է ազգությամբ իտալացի քաղաքական գործիչ Դանիելե Բոսոնեն[4]։
Ըստ 2015 թվականի հունվարի 1-ին Իտալիայի կենտրոնական բյուրոյի մարդահամարի տվյալների, գավառի բնակչությունը կազմում է 548,722 մարդ։ Բնակչության հիմնական մասը իտալիկներն են, որոնք խոսում են իտալերենով և դավանում քրիստոնեության կաթոլիկ ճյուղը։
Պատմություն Խմբագրել
Պավիա քաղաքի տեղաբնիկները համարվում են Հյուսիսային Իտալիայում ապրող գաուլիշներ կոչվող նստակյաց ցեղերը, որոնք այստեղ ստեղծել էին իրենց ցեղային միությունը։ 220 թվականին Պավիան նվաճվել է հռոմեացիների կողմից։
Այս քաղաքը հռոմեական տիրապետության ժամանակահատվածում անվանվել է «Տիկինիում»։ 451 թվականին հավաքելով իրեն ենթակա ցեղերից մեծ զորք՝ հոների խաքան Աթթիլան անցնում է Հռենոսը և ներխուժում Գալլիա։ Սակայն հռոմեացի զորավար Աեցիոսը վեստգոթերի աջակցությամբ ստիպում է Աթթիլային նահանջել[5]։
Դրանից հետո, 452 թվականի գարնանը հավաքելով նոր զորք Աթթիլան ներխուժում է Իտալիա՝ գրավելով ու թալանելով մի շարք իտալական բնակավայրեր, այդ թվում և Պավիան[6]։
476 թվականին գոթական ցեղերի առաջնորդ Օդոակրը նվաճում է Իտալիան և գահընկեց անում Արևմտյան Հռոմեական Կայսրության վերջին կայսր Հռոմուլոս Ավգուստուլուսին։ Դրանից հետո քաղաքը ընկնում է ֆրանկական տիրապետության ներքո[7]։ 1155 թվականին Սրբազան Հռոմեական Կայսրության կայս Ֆրեդերիկը Պավիան կոմունայի կարգավիճակից դարձրեց քաղաք։
Դրանից հետո քաղաքը համապատասխանաբար պատկանում է Իսպանիային, Ֆրանսիային, Ավստրիային և Իտալիայի վերամիավորումից հետո միայն նոր Իտալիային։ 1361 թվականին Պավիայում հիմնադրվում է համալսարան[8]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Italian Institute of Statistics (Istat) (2001)։ «Superficie territoriale (Kmq) - Pavia (dettaglio comunale) - Censimento 2001»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2009
- ↑ «Popolazione residente al 1° gennaio»։ Istat։ Վերցված է օգոստոսի 18, 2015
- ↑ «Provincia di Pavia – Il Presidente»։ Provincia di Pavia։ Վերցված է օգոստոսի 18, 2015
- ↑ «Provincia di Pavia»։ Tutt Italia։ Վերցված է օգոստոսի 17, 2015
- ↑ «Bilancio demografico anno 2010 e popolazione residente al 31 Dicembre»։ Istat.it։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2015
- ↑ The Times Comprehensive Atlas of the World (13 ed.)։ Times Books։ 2011։ էջ 76։ ISBN 9780007419135
- ↑ Roy Palmer Domenico (2002)։ The Regions of Italy: A Reference Guide to History and Culture։ Greenwood Publishing Group։ էջ 200։ ISBN 978-0-313-30733-1
- ↑ «Pinot Noir»։ Mondo del vino al bivio, il Consorzio: Noi parliamo con i fatti։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-08-ին։ Վերցված է օգոստոսի 20, 2015