Քրիստոբալ Բալենսիագա
Կրիստոբալ Բալենսիագա Էիզագիրե (իսպ.՝ Cristóbal Balenciaga Eizaguirre, հունվարի 21, 1895[1][2][3][…], Getaria, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա - 1972[4][3][5][…], Xàbia, Մարինա Ալտա, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի նորաձևության դիզայներ, Սան Սեբաստիանում, Մադրիդում և Փարիզում գործող «Balenciaga» նորաձևության տան հիմնադիր։
Քրիստոբալ Բալենսիագա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Getaria, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա |
Մահացել է | 1972[4][3][5][…] |
Մահվան վայր | Xàbia, Մարինա Ալտա, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | դիզայներ, գործարար, նորաձևության դիզայներ և dressmaker |
Cristobal Balenciaga Վիքիպահեստում |
Կենսագրություն և գործունեություն
խմբագրելԿրիստոբալը ծնվել է Գետարիա քաղաքում[6]։ 12 տարեկան հասակում նա սկսել է սովորել դերձակություն[7]։
1919 թվականին մարկիզուհի դե Կասա Տորեսի օգնությամբ բացել է իր սեփական ատելիեն Սան Սեբաստյան քաղաքում։ Հաջորդ տարի՝ 1920 թվականին, Մադրիդում բացել է նորաձևության տուն։ 1933 թվականին Պեդրո Ռոդրիգեսի հետ այնտեղ բացում է Eisa նորաձևության տունը։
1930-ական թվականներին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1937 թվականին բացել է «Բալենսիագա» բարձր նորաձևության տունը։ Նրա հաճախորդների թվում էին Իսպանիայի թագուհի Վիկտորիան, Բելգիայի թագուհի Ֆաբիոլան, Մոնակոյի իշխանուհի Գրեյս Քելլին և Ուոլլիս Սիմփսոն դքսուհին։
Նորաձևության պատմաբանները երբեմն 1940-50-ական թվականների վերջերն անվանում են «Բալենսիգայի դարաշրջան»։ Այս ժամանակահատվածում նա ստեղծել է այն ամենը, ինչը հետագայում բազմիցս օգտագործվել է նորաձևության մեջ, այդ թվում՝ I տառի նման ուղիղ, նեղ ուրվագծեր, հագուստ-տակառներ, վերարկու-կարե, ազատ ժակետ՝ մեծ գլխանոցով, կիսավերարկուներ՝ առանց կոճակների և օձիքի։ 1945 թվականին նա կանանց հագուստում ներառեց քառակուսի ուսեր, իսկ 1951 թվականին՝ հագուստ՝ բաց պարանոցով և ուսերով։ 1960-ին նա ներկայացրեց պայուսակ-զգեստ, որը հետագայում պատճենվել է շատ այլ դիզայներների կողմից։
Կոկո Շանելը պնդում էր․
Բալենսիագան միակ կուտյուրեն է, որը կարող է ինքնուրույն մոդելավորել, կտրել, ձևել և կարել։ Նա նախընտրում էր աշխատել խիտ, կոշտ կտորով, որը տալիս էր իր ստեղծագործություններին քանդակների նմանություն։ |
Բալենսիագան իր ամբողջ կյանքում ընդամենը մի քանի հարցազրույց է տվել։ 1968 թվականին նա որոշեց ավարտել իր կարիերան և փակել նորաձևության տները Փարիզում, Սան-Սեբաստիայում և Մադրիդում։ Այդուհանդերձ, այդ մասին անձամբ չի տեղեկացրել իր գործընկերներին և հրաժեշտ չի տվել նրանց[8]։
Օծանելիքի արտադրությունը շարունակել է Ժան Կոնկեի գնած արտոնագրով, ինչպես նաև սկսել է արտադրել պրետ-ա-պորտե հագուստ այդ նույն ապրանքանիշով։
Բալենսիագայի մտքերը կատարելագործել են նրա աշակերտներ Անդրե Կուրրեժն ու Էմանուել Ունգարոն։
Նորաձևության տան գործունեության վերականգնում
խմբագրելԲալեսիագայի մահից հետո մի քանի անգամ փորձել են վերականգնել նրա նորաձևության տունը, բայց առանձնապես հաջողության չեն հասել։ 1997 թվականին, երբ առաջատար դիզայներ նշանակվեց 26-ամյա Նիկոլ Գեսկերը, տան մասին սկսեցին նորից խոսել, և վաճառքը սկսեց աճել։ Գասկերն առանձնանում էր սպորտային կտորից հագուստի ստեղծմամբ (օդապարիկային մետաքս, պլաստիկ, նեոպրեն և նեյլոն)։
Բալենսիագա ապրանքանիշը պատկանում է Գուչի կազմակերպությանը։
Հանրաճանաչ մշակույթում
խմբագրել- Բալենսիագան նշվում է Ռեմարկի «Կյանքը պարտքով» և «Ստվերները դրախտում» վեպերում։
- Ըստ կինոռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի՝ «Երևակայական թել» ֆիլմի սցենարը գրելու և նկարահանումների ժամանակ նրան ոգեշնչել են Բալենսիագայի կյանքի որոշ փաստեր։
- «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստատեսերիալի 3-րդ եթերաշրջանում Միրթլ Սնոուի վերջին խոսքը «Բալենսիագան» էր (խաղում էր Ֆրենսիս Կոնրոյը)։
- Երգչուհի Հոլզիի «New Americana» երգում
- Իսպանական մինի-սերիա «Ի՞նչ էր թաքնված նրանց աչքերում»
- Ամերիկյան ռեփեր Կոդակ Բլեքի «Tunnel Vision» երգում
- «#VidaLock» երգի ռեփեր «Smokey Mo» երգում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Cristóbal Balenciaga (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Charleston, Beth Duncuff (2004 թ․ հոկտեմբեր). «Cristobal Բալենսիագա (1895-1972)». Timeline of Art History. Metropolitan Museum of Art. Վերցված է 2007 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Д.Ю.Ермилова «История домов моды» 2003
- ↑ Weijkamp, Birthe (2015 թ․ փետրվարի 26). «Een 'echt' Parijs model?» (հոլանդերեն). ModeMuze. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
Գրականություն
խմբագրել- Баленсиага / Р.Մ.Կիրսանովա // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 699. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բալենսիագայի պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- Քրիստոբալ Բալենսիագա(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոբալ Բալենսիագա» հոդվածին։ |