Էլիզաբեթ Թեյլոր (անգլ.՝ Elizabeth Rosemond Taylor, փետրվարի 27, 1932(1932-02-27)[1][2][3][…], Համփսթեդ Գարդեն արվարձան, Լոնդոն[4] - մարտի 23, 2011(2011-03-23)[5][1][2][…], Լոս Անջելես, ԱՄՆ[6][7][10]), անգլո-ամերիկյան դերասանուհի։ Համարվում է Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկը։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 7-րդ տեղում։

Էլիզաբեթ Թեյլոր
անգլ.՝ Elizabeth Taylor
Taylor, Elizabeth posed.jpg
Ծնվել էփետրվարի 27, 1932(1932-02-27)[1][2][3][…]
ԾննդավայրՀամփսթեդ Գարդեն արվարձան, Լոնդոն[4]
Մահացել էմարտի 23, 2011(2011-03-23)[5][1][2][…] (79 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ[6][7]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն, Flag of the United States.svg ԱՄՆ և Flag of the United States.svg ԱՄՆ
Կրոնհուդայականություն[8] և չդավանող կաթոլիկ
Մասնագիտությունբարեգործ, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գրող, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, արվեստի կոլեկցիոներ և HIV activist
Ծնողներհայր՝ Ֆրենսիս Լեն Թեյլոր[9], մայր՝ Սառա Սոթերն[9]
Ամուսին(ներ)Ռիչարդ Բերթոն, Ռիչարդ Բերթոն[9], Conrad Hilton, Jr.?, Մայքլ Ուայլդինգ, Mike Todd?, Էդի Ֆիշեր, John Warner? և Larry Fortensky?[9]
Համատեղ ապրող(ներ)Ռիչարդ Բերթոն
Երեխա(ներ)Մարիա Բերթոն, Մայքլ Ուիլդինգ կրտսեր[9], Christopher Edward Wilding?[9] և Liza Todd?[9]
Պարգևներ և մրցանակներԱրվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան, Նախագահական քաղաքացիական մեդալ, Մարիան Անդերսոնի պարգև, Ջին Հերշոլտի անվան մրցանակ, BAFTA Academy Fellowship Award, Օսկար լավագույն դերասանուհու համար, Օսկար լավագույն դերասանուհու համար, Theatre World Award հատուկ մրցանակ, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար, Կալիֆորնիայի փառքի սրահ, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, AFI կյանքի նվաճումներ մրցանակ, «Արծաթե արջ» մրցանակ լավագույն կանացի դերի համար, Բրիտանական կայսրության շքանշան, Օսկար, BAFTA, Ոսկե գլոբուս, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ, Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար, «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն օտարերկրյա դերասանուհուն, «Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ, Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն դերասանուհուն, GLAAD Ավանգարդ մրցանակ, «Արծաթե արջ» մրցանակ լավագույն կանացի դերի համար և Քրիստալ մրցանակ
elizabethtaylor.com

ԿենսագրությունԽմբագրել

Էլիզաբեթ Թեյլորը ծնվել է 1932 թվականին Լոնդոնում: Սովորել է պարարվեստի ուսումնարանում: 1943 թվականին ռեժիսոր Ֆրեդ Ուիլկոքսը «հայտնագործում է » դերասանական արտակարգ ընդունակությունների տեր 11-ամյա Թեյլորին և ստեղծում «Լեսսին վերադառնում է տուն» կինոնկարը: Այնուհետև նա մեկը մյուսի ետևից նկարահանվում է Ֆրեդ Ուիլկոքսի «Լեսիի արիությունը» (1946), Ջորջ Ստիվենսի «Մի տեղ արևի տակ» (1951) և «Հսկան» (1956), Ջոզեֆ Լ. Մանկիևիչի «Կլեոպատրա» (1961-1963), Ջոն Հյուստոնի «Իգուանայի գիշերը» (1964), Ջեկ Հալեի «Հոլիվուդի հիշարժան տարիները (1975), Գայ Համիլտոնի «Հայելին ճաքեց» (1980 թ., ըստ Ագաթա Քրիստիի համանուն պատմվածքի): Էլիզաբեթ Թեյլորը առավել հայտնի է 1963 թվականին նկարահանված «Կլեոպատրա» ֆիլմում խաղացած գլխավոր դերի շնորհիվ ( նույն ֆիլմում Մարկոս Անտոնիոսի դերը մարմնավորել է Ռիչարդ Բարթոնը՝ իր 7 ամուսիններից մեկը)։

Երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի՝ 1961 թվականին ռեժիսոր Դանիել Մաննի «Բաթերֆիլդ, 8» ֆիլմում կատարած դերի, երկրորդը՝ 1967 թվականին Մայք Նիկոլսի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմերի համար։ 1975 թվականին Թեյլորը նկարահանվեց ռեժիսոր Ջորջ Կյուքորի խորհրդա- ամերիկյան «Կապույտ թռչունը» կինոնկարում, որտեղ կատարեց չորս դեր՝ Մոր, Լույսի, Բարի հրեշտակի և Մայրական սիրո: Իր 50- ամյակի շեմին Էլիզաբեթ Թեյլորը հրաժեշտ տվեց կինոյին և ամբողջությամբ նվիրվեց թատրոնին:

«Օսկարներ» շնորհող Շարժանկարի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան Էլիզաբեթ Թեյլորին 1992 թվականին հանձնել է «Ջին Հերհոլթի մարդասիրական մրցանակը»՝ կինոարվեստին ծառայելու և բարեգործական նախաձեռնություններին մասնակցելու համար։ Էլիզաբեթ Թեյլորը բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 United States Social Security Death Index," database, FamilySearch , Elizabeth Rosemond Taylor, 23 Mar 2011; citing U.S. Social Security Administration, Death Master File, database (Alexandria, Virginia: National Technical Information Service, ongoing).FamilySearch.
  3. 3,0 3,1 "England and Wales Birth Registration Index, 1837-2008," database, FamilySearch (1 October 2014), Elizabeth R Taylor, 1932; from "England & Wales Births, 1837-2006," database, findmypast ; citing Birth Registration, Hendon, Middlesex, England, citing General Register Office, Southport, England.FamilySearch.
  4. 4,0 4,1 4,2 "England and Wales Birth Registration Index, 1837-2008," database, FamilySearch (1 October 2014), Elizabeth R Taylor, 1932; from "England & Wales Births, 1837-2006," database, findmypast (http://www.findmypast.com : 2012); citing Birth Registration, Hendon, Middlesex, England, citing General Register Office, Southport, England.FamilySearch.
  5. 5,0 5,1 5,2 http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-12833100
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118621092 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 United States Social Security Death Index," database, FamilySearch (https://familysearch.org/ark:/61903/1:1:JTLS-BM4 : 20 May 2014), Elizabeth Rosemond Taylor, 23 Mar 2011; citing U.S. Social Security Administration, Death Master File, database (Alexandria, Virginia: National Technical Information Service, ongoing).FamilySearch.
  8. http://www.jta.org/2011/03/23/arts-entertainment/actress-elizabeth-taylor-dies
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 9,9 Lundy D. R. The Peerage
  10. Actress Elizabeth Taylor dies at age 79

--