Գի Լարոշ (ֆր.՝ Guy Laroche, հուլիսի 16, 1921(1921-07-16)[1][2][3][…], Լա Ռոշել - փետրվարի 17, 1989(1989-02-17)[1][2][3], Փարիզ), ֆրանսիացի մոդելագործ, համանուն ընկերության հիմնադիրը։

Գի Լարոշ
ֆր.՝ Guy Laroche
Ծնվել էհուլիսի 16, 1921(1921-07-16)[1][2][3][…]
ԾննդավայրԼա Ռոշել
Մահացել էփետրվարի 17, 1989(1989-02-17)[1][2][3] (67 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանQ110342958?
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտությունgrand couturier
Պարգևներ և
մրցանակներ
Կայքguylaroche.com
 Guy Laroche Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Գի Լարոշ: Կիսաշրջազգեստ, 1968 թվական

Կարիերան սկսել է կանացի գլխարկներ ստեղծելով, 1949 թվականից աշխատել է Ժանա Դեսսեյի մոտ, դառնալով նրա օգնականը։ 1955 թվականին այցելեց Նյու Յորք պատրաստի հագուստի արտադրման նոր մեթոդներ սովորելու համար։

1957 թվականին Փարիզում հիմնադրեց նորաձևության տուն, նույն թվականին Փարիզում ներկայացրեց իր առաջին հագուստի հավաքածուն։ 1961 թվականին բացեց բուտիկ, որտեղ վաճառվում էր իր պատրաստի հագուստի նոր գիծը։ 1966 թվականին ներկայացրեց Fidji օծանելիքի առաջին գիծը։ Լարոշի կողմից ստեղծված բույրերից են՝ Drakkar (1972 թվական), J’ai Osé (1977 թվական), Drakkar Noir (1982 թվական), Clandestine (1986 թվական), Horizon (1993 թվական)։

1960-ականների վերջին պատրաստի հագուստի օրինակներ էր ստեղծում տղամարդկանց համար, 1966 թվականին բացեց «Guy Laroche Monsieur» բուտիկը։ 1970-ական թվականներին դադարեց ինքնուրույն զբաղվել պատրաստի հագուստի մշակմամբ, կենտրոնանալով բարձր նորաձևության մոդելների ստեղծման վրա։

Այժմ Guy Laroche ապրանքանիշը պատկանում է L'Oreal կոնցեռնին։

Պարգևներ խմբագրել

  • 1985 և 1989 թվականներին Փարիզում ստացավ «Ոսկե մատնոց» մրցանակը, ամենայուրատեսակ և պերճաշուք հավաքածուի համար
  • Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ (1987 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել