Փիթեր Սքոթ (Փիթեր Քրեյգ Գուլստոն) (18 փետրվար 1931-17 մարտ 2013) հյուսիսիռանդացի կողոպտիչ, ով իրեն անվանում էր «Կատուների կողոպտման արքա», «Կողոպտիչների արքա» և «Թռչող մարդ»[1] ։ Սքոթը իրեն նկարագրում է որպես «հիմարների վարպետ»[2]։

Կյանք

Սքոթը ծնվել է Փեթեր Քրեիգ Գուստոն Բելիֆաստում, Հյուսիսային Իռլանդիա, զինվորականների միջին վիճակագրական ընտանիքում[1]։ Հոր մահից հետո նրա մայրը գաղթել է Միացյալ Նահանգներ։ Նա վատնել է հոր ժառանգությունը, երբ լքել է Բելֆաստի թագավորական ակադեմիան[1]։

1965 թվականին Թոմ Բելի և Ջուդի Դենչի մասնակցությամբ նկարահանվել է «Նա, ով հեծնում է վագրին» ֆիլմը, որը պատմում է Սքոթի սխրանքների մասին։ Ֆիլմի թողարկման պահին, Սքոթը գտնվում էր Դարտմուրի բանտում և հասույթից շատ բան չէր ստացել[1]։ 1995 թվականին Սքոթը հրատարակեց «Գող ջենտլմեն» հուշագրությունը[1]։

Կյանքի վերջին տարիներին, Սքոթը աշխատել է որպես թենիսի մարզիչ և Հյուսիսային Լոնդոնի Քամդեն քաղաքի եկեղեցու այգեպան[2]։ Սքոթը մաս է կազմել 2004 թվականին 4-րդ Ալիքի «Կողոպտիչը» ծրագրի, որը ներկայացնում էր բեմադրված կողոպուտներ[2]։ Սքոթը դարձավ մրցանակակիր «Իմ ընկերը գող է» կարճամետրաժ վավերագրական ֆիլմով, որի ռեժիսորը Ռոլանդ Հաթչինսոնն է[2]։

Կյանքի վերջում, Սքոթը քշում էր հին Մերսեդես-Բենզ, որը նրան նվիրել էր Լոնդոնի գանգստեր Բիլ Հիլի որդին[2]։ Սքոթն իր կյանքի վերջում սնանկ է ճանաչվել՝ պարտատերերին պարտք ունենալով ավելի քան 400000 ֆունտ[1]: Մահվան պահին նա ապրում էր շաբաթական 60 ֆունտ ստեռլինգ պետական նպաստով Իսլինգթոնի հանրակացարանում[1]։ Սքոթը ամուսնացել է չորս անգամ և ունեցել է մեկ որդի[1]։

Կողոպուտ

Սքոթն իր հանցավոր կյանքը սկսել է դեռահաս տարիքում՝ կողոպտելով Բելֆաստի Մելոուն Ռոուդ թաղամասում գտնվող հարուստ տները։ 1952 թվականին ոստիկանության կողմից բռնվելուն պես Սքոթը հաշվարկել էր, որ կատարել է 150 գողություն՝ իր հաջողությունը վերագրելով արտաքին տեսքին[1]: Այս վաղ հանցագործությունների համար նա վեց ամիս բանտարկեց Կրումլին Ռոադ Գոլում՝ ավելի ուշ պնդելով, որ ոստիկանությունը նրան մեղադրանք է առաջադրել միայն տասներկու կողոպուտների համար, քանի որ նրանց շփոթեցրել է իր գողությունների մասշտաբը[1]:

Վերցնելով Սքոթ ազգանունը տեղափոխվեց Լոնդոն։ Աշխատելով Լոնդոնի Ուեսթ Էնդ պանդոկում նա երեկոները տներ էր թալանում[1]։

1957 թվականին բանտում Սքոթը հանդիպեց Ջորջ «Թաթերս» Չաթամին, ով այն ժամանակ հայտնի էր որպես Լոնդոնի ամենահայտնի «տան գող»[1]։ Միասին աշխատելով ՝ Սքոթն ու Չաթամը ստեղծեցին հանցավոր խումբ, որը նրանց միլիոնավոր ֆունտ ստեռլինգների շահույթ բերեց արվեստի և զարդերի տեսքով թալանելով Բոնդ փողոցում գտնվող մորթագործների և զարդերի բուտիկներ, ինչպես նաև Մեյֆերի արվեստի հավաքածուները: 1950-ական թվականների վերջից սկսած Սքոթն ավելի ու ավելի շատ ժամանակ էր անցկացնում բանտում ՝ 1961 թվականին երեք տարի բանտարկությունից հետո, 1964 թվականին՝ հինգ տարի և ևս չորս տարի՝ 1985 թվականին։

Սքոթի խոսքով ՝ իր գողությունների հայտնի զոհերն են եղել այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Լորեն Բեքոլը, Մարիա Կալլասը, Ջուդի Գառլենդը, Զազա Զազա Գաբորը, Վիվիեն Լին, Սոֆի Լորենը, Շիրլի Մաքլեյնը և Էլիզաբեթ Թեյլորը[1], ինչպես նաև հասարակական գործիչներ, ինչպիսիք են Ջոն Ասպինալը, Սորայա Խաշոգին, Մուհամադ Ռեզա Փահլավին, Իրանի շահը: Սքոթի կատարած կողոպուտներից մեկը կատարվել է Եղիսաբեթ թագուհու մոր՝ Մայր թագուհու նկատմամբ, հանցագործություն, որը նրա պնդմամբ, թաքցվել է կառավարության կողմից թողարկված «D-ծանուցագրով», որի լուսաբանումը մամուլում արգելվել է[1]:

Սքոթն իրեն նկարագրել է որպես «Աստծո կողմից ուղարկված ՝ վերադարձնելու հարստության մի մասը, որը հարուստները խլել են մեզանից մնացածներիցս»[1]։ Երբ Սքոթը կողոպտում էր Վիսքոնտ Քեմսլի Դրոփմորի տունը, տեսավ հյուրերին, ովքեր նստած էին սեղանի շուրջ ընթրիքի և իրեն համեմատեց «միսիոների հետ, ով առաջին անգամ տեսավ իր հոտը։.. Ես որոշեցի, որ այս մարդիկ իմ կյանքի գործն են»[1]:

Սքոթը յուրաքանչյուր աշխատանքից առաջ գնում էր նոր կոստյում, որպեսզի արտաքինից վատ տպավորություն չթողնի[1]: Գողության ընթացքում սանդուղքի վերևում կանգնած տիկնոջ կողմից խանգարվելով՝ Սքոթը բղավեց ««Ամեն բան կարգին է, տիկին»... Եվ նա գնաց քնելու՝ կարծելով, որ ես սպասավոր եմ»: Եթե Սքոթին այլ առիթներով խանգարում էին, նա հանգստացնող բղավում էր․ «Այստեղ միայն ես եմ»[1]։

1960 թվականին Սքոթը 200 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ վզնոց գողացավ իտալացի դերասանուհի Սոֆի Լորենից, ով Մեծ Բրիտանիայում նկարահանվում էր «Միլիոնատեր» ֆիլմում[1]: Լորենի գողությունը Մեծ Բրիտանիայում ոսկերչական իրերի խոշորագույն գողությունն են անվանել, սակայն Սքոթը «գնորդից» ընդամենը 30 հազար ֆունտ է վերցրել վզնոցի համար: Ավելի ուշ Լորենը հեռուստատեսությամբ մատնացույց արեց՝ նշելով, որ նա սերում է «գնչուների երկար տոհմից։ Դուք հաջողակ չեք լինի»: Դրանից հետո Կաննում մոլախաղերի պատճառով Սքոթը կորցրեց ամեն ինչ[1]։

1950-ական թվականներին և 1960-ական թվականներին Սքոթը բացահայտում էր իր զոհերին՝ կարդալով Դեյլի մեյլը և Դեյլի Էքսպրեսի սոցիալական սյունակները[1]:

Չնայած նա պնդում էր, որ ինքը հեռացել է հանցավոր գործունեությունից 1990-ական թվականների կեսերին, 1998 թվականին Սքոթը երեքուկես տարի բանտարկվեց գողացված իրերը պահելու համար: Նրա բանտարկությունը կապված էր 1997 թվականին Մեյֆերի արվեստի պատկերասրահից Պաբլո Պիկասոյի «Մենակ կնոջ հետ» կտավի գողության հետ[1]։ Սքոթը մեջբերել է բանաստեղծ Ուիլյամ Էռնեստ Հենլիին իրեն ձերբակալած ոստիկանությանը՝ ասելով, որ «Ճակատագրի հարվածների տակ գլուխս արյունոտ է, բայց խոնարհված չէ»[1]։ Սքոթը գրում է, որ ինքը «գողանալու անպարկեշտ կիրք» ուներ և իրեն բնութագրում էր որպես «մարդ, ով թույլ է տվել բոլոր սխալները, որոնք առաջացնում են ունայնություն, նախանձ և ագահություն»[2]:

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 «Obituary: Peter Scott». The Daily Telegraph. London. 22 March 2013. Արխիվացված օրիգինալից 26 December 2021-ին. Վերցված է 2 May 2013-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Campbell, Duncan (20 March 2013). «Obituary: Peter Scott». The Guardian. London. Վերցված է 2 May 2013-ին.

Արտաքին հղումներ