Լոնդոնի շրջան Քամդեն (Քեմդեն; անգլ.՝ London Borough of Camden, Լսել [ˈkæmdən]), Լոնդոնի 32 շրջաններից մեկը, տեղակայված ներքին Լոնդոնի կենտրոնում`Վեսթմինսթերից և Սիթիից դեպի հյուսիս։ Զբաղեցնում է 21 կմ² տարածք և ձգվում Հայ-Հոլբորնից մինչև Համփսթեդ-հիթ։ Պատմական կենտրոնը համարվում է Քեմդենի առաջին կոմսի անունը կրող Քեմդեն-թաուն շրջանը[3]։

Քամդեն

Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿարգավիճակԼոնդոնի շրջաններ և unparished area?
Մտնում էՄեծ Լոնդոն
Օրենսդրական մարմինcouncil of Camden London Borough Council?
Բնակչություն218 049 մարդ (2022)[1]
Տարածք21,7895 կմ² (2016)[2]
Հիմնադրված էապրիլի 1, 1965 թ.
Սահմանակցում էՎեստմինստեր, Լոնդոնյան Սիթի, Բրենտ, Բարնեթ, Հարինգի և Իսլինգթոն
Ժամային գոտիUTC+0 և UTC+1
ՓոխարինեցMetropolitan Borough of Hampstead?, Metropolitan Borough of Holborn? և Metropolitan Borough of St Pancras?
ISO 3166-2 կոդGB-CMD
Հեռախոսային կոդ020
Փոստային ինդեքսներEC, N, NW, W և WC
camden.gov.uk

Պատմություն խմբագրել

Անցյալում Քեմդենի տարածքը բնակեցվել է արհեստավորներով։ Այնտեղ պատրաստում էին ժամացույցներ (Քլարկենվելլում), դաշնամուր, կահույք և զբաղվում ակնագործությամբ։ Հաննովերի դարաշրջանի ժամանակ Բլումսբերի շրջանը սկսեց կերպարանափոխվել։ Բրիտանական ազնվականները ակտիվ ներդրումներ էին կատարում շինարարության մեջ, որպեսզի հետագայում այդ անշարժ գույքը հանձնեն վարձակալության։ Այդպես ի հայտ եկան Քվին-սքվերը, Ռասսել-սքվերը, Ֆիցրոյ-սքվերը, Բլումսբերի-սքվերը և Բեդֆորդ-սքվերը`քառակուսային տարածքներ՝ կենտրոնում կառուցված մանկապարտեզներով, որոնց առաջնային գեորգիանական կառույցները մինչև հիմա պահպանվել են։

19-րդ դարի սկզբին` Ռեգենտության ժամանակաշրջանում, Լոնդոնը շարունակեց աճել հյուսիսով։ Ճարտարապետ Ջոն Նեշը Գեորգ IV-ի խնդրանքով քանդեց մեծ Քեմդենի հարավում գտնվող Ռիջենս-պարկը, որից հարավ ծածկվում էր Ռիջենսի ջրանցքը։ Նրա սահմաները Ռոբերտ Բրաունինգը անվանել էր «փոքրիկ Վենետիկ»։ Փորձառու կառուցապատող Թոմաս Քյուբիթը ստեղծել է նոր քեմդենական հրապարակներ`Գորդոն-սքվեր և Ուոբյորն-սքվեր։

Քյուբիթի և այլ քաղաքաշենների հաջողությունները ստեղծել են նախադրյալներ Վիկտորյական դարաշրջանում Քեմդենի բնակչության աճի համար։ Հենց այստեղ տեղակայվեցին Բրիտանական թանգարանը և Լոնդոնի համալսարանը, կառուցվել են հսկայական Քինգս-Քրոս և Սենտ-Պանկրաս կայարանային համալիրները (վերջինը անվանվել է Լոնդոնի ամենահին եկեղեցիներից մեկի`սուրբ Պանկրատիայի եկեղեցու պատվին)։ 1960-ական թվականներին Քեմդենում կառուցվեցին Յուսթեն թաուեր և BT Tower երկնաքերերը՝ Լոնդոնի ամենաբարձր շենքը։

Ներկա ժամանակներում Քեմդենի պերճաշուք թաղամասերը համադրվում են բավականին դեմոկրատական շինությունների հետ։ Լոնդոնցիների մեջ հատուկ ժողովրդականություն է վայելում Քեմդենի շուկան, ինչպես նաև Լինքոլն Ինն Ֆիլդս սքվերը`Լոնդոնի ամենամեծ հրապարակը և Մանհեթենի Կենտրոնական պարկի նախատիպը։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով Քեմդենում ապրում էր 220 100 մարդ։ Նրանցից 16,1 %-ը կազմել են երեխաներ (մինչև 15 տարեկան), 71 % աշխատունակ տարիքի անձինք (16-ից 64 տարեկան) և 12,9 % տարիքավոր տարիքի անձինք (65 տարեկան և ավելի)[4]։

Էթնիկ կազմ խմբագրել

Հիմնական էթնիկ խմբերը` ըստ 2007 թվականի մարդահամարի[5].

71,6 %՝ սպիտակամորթներ, այդ թվում 52,4 %՝ սպիտակամորթ բրիտանացիներ, 3,5 %՝ սպիտակամորթ իռլանդացիներ և 15,7 %՝ այլ սպիտակամորթներ (հույներ, լեհեր, պորտուգալացիներ, իտալացիներ, ֆրանսիացիներ, հրեաներ, գերմանացիներ, հունգարացիներ, ռումինացիներ, բուլղարներ, ալբանացիներ, մակեդոնացիներ, ավստրալիացիներ, նորզելանդացիներ, դանիացիներ),

10,2 %՝ եկվորներ Հարավային Ասիայից, այդ թվում 5,7 %՝ բենգալացիներ, 3,6 %՝ հնդիկներ և 0,9 %՝ պակիստանցիներ,

7,2 %՝ սևամորթներ, այդ թվում 5,1 %՝ սևամորթ աֆրիկացիներ (նիգերիացիներ, սոմալիացիներ, տանզանիացիներ), 1,6 %՝ սևամորթ կարիբացիներ (յամայացիներ) և 0,5 %՝ այլ սևամորթներ,

3,9 %՝ մետիսներ, այդ թվում 1,2 %՝ ասիացիներ, խառնված սպիտակամորթների հետ, 0,8 %՝ սևամորթ կարիբացիներ, խառնված սպիտակամորթների հետ, 0,6 %՝ սևամորթ աֆրիկացիներ, խառնված սպիտակամորթների հետ և 1,3 %՝ այլ մետիսներ,

2,7 %՝ չինացիներ,

1,2 %՝ այլ ասիացիներ (թուրք կիպրացիներ, լիբանանցիներ, թայվանցիներ),

3,1 %՝ այլ (կոլումբիացիներ, բոլիվացիներ, մարոկկացիներ

Կրոն խմբագրել

Կրոնի վիճակագրական տվյալները բորոյում (2011 թվական)[6]։

Կրոն Քամդեն
%
Լոնդոն
%
Անգլիա
%
Քրիստոնեություն 33,9 48,4 59,4
Իսլամ 12,1 12,4 5,0
Հուդայականություն 4,5 1,8 0,5
Հինդուիզմ 1,4 5,0 1,5
Բուդդայականություն 1,3 1,0 0,5
Սիկհականություն 0,2 1,5 0,8
Այլ 0,6 0,6 0,4
Անկրոնություն 25,5 20,7 24,7
Նշված չէ 20,5 8,5 7,2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/populationandmigration/populationestimates/datasets/estimatesofthepopulationforenglandandwales
  2. 2,0 2,1 https://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
  3. «Camden» (անգլերեն). Վերցված է 2013-10-27-ին.
  4. "Table 8a Mid-2011 Population Estimates: Selected age groups for local authorities in England and Wales; estimated resident population;"(անգլ.) Перепись населения Англии и Уэльса, 2011 год, ONS
  5. Классификация этнических групп приведена Национальной статистической службой Великобритании (ONS), подробнее см. «ONS Population Estimates by Ethnic Group, 2001 to 2005» (PDF) (անգլերեն). 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 19-ին.
  6. Neighbourhood Statistics. «Religions - 2011 Census - ONS» (անգլերեն). Neighbourhood.statistics.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Camden» (անգլերեն). Վերցված է 2013-10-27-ին.